Croatia Film

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Croatia Film
Տեսակկինոֆիլմերի արտադրության ընկերություն
Հիմնադրված է1946
ՀիմնադիրTomislav Zuppa?
Երկիր Խորվաթիա
Կայքcroatia-film.hr

Croatia Film d.o.o. (նախկինում՝ Croatia Film d.d.), կինոնկարներ թողարկող ու տարածող պետական ընկերություն՝ հիմնված Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Սկսել է գործել 1946 թվականից[1], երբ Խորվաթիան նախկին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության մաս էր կազմում։

Ընկերությունը գեղարվեստական, փաստավավերագրական ֆիլմերից զատ, 1980-1990 ական թվականներին թողարկել է տարածաշրջանի եզակի անիմացիոն ֆիլմերը, որոնց բոլորի ռեժիսորը Միլան Բլաժեկովիչն էր։ Դրանցից հիշատակության են արժանի հատկապես The Elm-Chanted Forest («Էլմերի երգից կախարդված անտառը»), The Magician's Hat («Հրաշագործի գլխարկը») և Lapitch the Little Shoemaker («Փոքրիկ կոշկակար Լապիչը»)[2][3][4]։

Բացի այդ, Croatia Film-ը մասնակցել է երկու մուլտսերիալների՝ Lapitch-ի (2000 թ.)[5][6] և երգիծական Laku noć, Hrvatska-ի (Բարի գիշեր, Խորվաթիա, 2005 թ.) նկարահանմանը։

ԱՄՆ-ում The Elm-Chanted Forest-ի եզրափակիչ տիտրերում Croatia Film-ի անվանումը գրվել է որպես մեկ բառ՝ CroatiaFilmԽորվաթֆիլմ»)[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին իր գործունեությունն սկսել է՝ կրելով «Ֆիլմերի տարածման ընկերություն» անվանումը։ Այնուհետև ստացել է «Film», որից հետո՝ «Sava film» անվանումները։ 1954 թվականի սեպտեմբերի 18-ից հանդես է գալիս «Croatia film» անվանումով։ 1946-ից մինչև 1970 թվականը եղել է ֆիլմեր տարածող ու ներկրող միակ ընկերությունը Խորվաթիայում։ 1960-ական թվականների վերջերից ձեռնամուխ է եղել սեփական կինոարտադրությանը։

Ընկերության թողարկած նշանակալի կինոնկարներից են հետևյալ ֆիլմերը.

  • Ljubav i poneka psovka («Սեր և հայհոյանք») 1969.
  • Tko pjeva zlo ne misli («Չարը գովերգողը չի մտածում») 1970
  • Družba Pere Kvržice («Պերո Կվրժիցի ընկերությունը») 1970
  • Živa istina («Ապրող ճշմարտություն») 1972
  • Živjeti od ljubavi («Ապրել սիրով») 1973
  • Pucanj («Կրակոցներ») 1977

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CANNES 2006: Le Village International accueille pour la première fois le pavillon de la Croatie» (French). Ambassade de Croatie en France. May 2006. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «CHILDREN'S FILM PROGRAMME». Pula Film Festival. July 2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
  3. "Poison Ivy" (2008 թ․ դեկտեմբերի 18). «Hrvatski animirani film» (Croatian). Crtani Filmovi. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. «WORKING PART OF FESTIVAL». NAFF - NEUM ANIMATED FILM FESTIVAL. January 2007. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.
  5. Staff (1999 թ․ նոյեմբերի 1). «Up next: What's developing in kids' production». Kidscreen. Brunico Communications Inc. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին. «HaffeDiebold [sic] and Croatia Film let Lapitch loose»
  6. Buterin, Antun Krešimir (1999 թ․ դեկտեմբերի 5). «Scenarij za seriju o našem šegrtu Hlapiću rade Britanci, a crtaju ga Koreanci!» (Croatian). Vjesnik d.d. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Milan Blažeković and Doro Vlado Hreljanović (directors) (1986). The Elm-Chanted Forest (Animated film). Croatia Film (distributor, Yugoslavia) / Just for Kids/Celebrity Home Entertainment (VHS distributor, U.S.). Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]