Construcciones y Auxiliar de Ferrocarriles

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Construcciones y Auxiliar de Ferrocarriles
Logo CAF.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1917
ՎայրBeasain, Goierri, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Արդյունաբերությունարդյունաբերական արտադրություն
Աշխատողների թիվ2000 մարդ
Կայքcaf.net
ԲորսաՄադրիդի ֆոնդային բորսա
CAF Վիքիպահեստում

Construcciones y Auxiliar de Ferrocarriles (կրճատ` CAF), իսպանական ընկերություն, որն աշխատում է մեքենաշինության բնագավառում: Գլխավոր շտաբ-գրասենյակը գտնվում է Բեասայնում, իսկ կենտրոնական գրասենյակը` Մադրիդում[1]:

CAF ընկերությունը համարվում է ռելսային շարժակազմեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը աշխարհում, թողարկում է գնացքներ մետրոպոլիտենի, երկաթուղու համար, տրամվայներ, ճեպընթաց գնացքներ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Fábrica de Hierros San Martín[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թվականին Դոմինգո Գոթիան (Domingo Goitia), Մարտին Ուսաբիգան (Martín Usabiaga) և Խոսե Ֆրանսիսկո Արանը (José Francisco Aran) հիմնել են ընկերություն, որը զբաղվում էր թուջի մշակման մետալուրգիական գործընթացով և գլանների պատրաստմամբ:

La Maquinista Guipuzcoana[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին Ֆրանսիսկո գոթիան` Դոմինգո Գոթիայի որդին ու ժառանգորդը, միավորվել է Marquis of Urquijo-ի հետ` հիմնելով La Maquinista Guipuzcoana (Գիպուսկոնի մեքենաներ) ընկերությունը, որի գործունեության ոլորտը դառնում է ռելսային շարժակազմերի արտադրությունը:

1898 թվականին գործարան է հիմնվում Բեասայնում և Գիպուսկոայում (ներկայումս այնտեղ են գտնվում գլխավոր գործարանն ու շտաբ-գրասենյակը:

1905 թվականին ընկերության անվանումը փոխվում է` Fábrica de Vagones de Beasain (FVB, Բեասայնի` վագոնների գործարան):

Compañía Auxiliar de Ferrocarriles[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ձևավորվում է Compañía Auxiliar de Ferrocarriles (CAF) ընկերությունը (այս տարեթիվը համարվում է CAF-ի հիմնադրման տարեթիվը), որը մասնագիտացած էր բեռնատար վագոնների արտադրության մեջ: Գործարանն ուներ 1.600 աշխատակից:

1940 թվականին քաղաքացիական պատերազմից հետո Իսպանիայի պահանջմունքները բավարարելու համար գործարան է բացվում Իրունում:

1954 թվականին ընկերությունը ստանում է Material Móvil y Construcciones (MMC) ընկերության նկատմամբ վերահսկողություն. այս գործարանը գտնվում էր Սարագոսայում և մասնագիտացված էր երկար ուղևորության գնացքների և մետրոյի վագոնների արտադրության մեջ:

1969 թվականին ընկերությունում բացվում է R&D բաժանմունքը, որպեսզի ամրապնդվեն ընկերության դիրքերը տեխնոլոգիաներում:

Construcciones y Auxiliar de Ferrocarriles[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին CAF-ը (այդ պահին` Compañía Auxiliar de Ferrocarriles) ստանում է ժամանակակից կարգավիճակը:

1988-1994 թվականներին ընկերությունն անցնում է վերաձևավորման ու մոդեռնիզացման փուլ, իսկ 1990 թվականին TGV Atlantique-ի բազայով, բայց CAF-ի միջոցով մասնակցում է AVE արագընթաց գծի գնացքների պատրաստմանը[3]:

1992 թվականից CAF-ն աշխատում է միջազգային շուկայի ընդարձակման հարցերով, սկսում են արտադրանքն արտահանել երկրից դուրս և ստեղծել տեխնիկական բազա դրա համար: 1990-ական թվականների վերջերին ընկերությունը շահում է մի քանի կարևոր մրցույթներում` այդ թվում իրավունք ստանալով իր արտադրանքը արտահանել ԱՄՆ` Վաշինգտոն, Հիթրոու և Հոնկոնգ:

Բաժնետերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնետոմսերի առքուվաճառքը անցկացվում է Մադրիդի ֆոնդային բիրժայում:

Ստորեև բերված աղյուսակում ներկայացված են գլխավոր բաժնետերերը, որոնք ունեն 3 %-ից ավել բաժնետոմսեր[4]:

Բաժնետեր Բաժնետոմս Ընկերություն
BNP Paribas 5,473% BNP PARIBAS SECURITIES SERVICES LUX A/C CEDA
Աշխատակիցներ 29,56% CARTERA SOCIAL, S.A.
Kutxabank 19,06% CK Corporación Kutxa, S.L.
Banca Cívica 3,010% Compañía Andaluza de Rentas e Inversiones, S.A.

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետրոյի վագոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

CAF-ի նախագծերը մետրոպոլիտենի բնագավառում
Քաղաք Քանակություն Պատվերի ամսաթիվ Առանձնահատկություններ Պատկեր
Ալժիր Ալժիր
Ալժիրի մետրոպոլիտեն
14[5] 2006
Մատակարարում: 2010
վեցվագոնանոց շարժակազմեր

Բացի վագոնների մատակարարումից` CAF-ը զբաղվում է գծերի սարքավորումներով (ազդանշանային համակարգեր, էլեկտրամատակակրարում և այլն)[6]։

Tafourah 3.JPG
Բելգիա Բելգիա
Բրյուսելի մետրոպոլիտեն
15+6[7] 2004, 2006
Մատակարարում: 2011
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 2 Rame "Boa".jpg
Բրազիլիա Բրազիլիա
Սան Պաուլուի մետրոպոլիտեն
17[8] Մատակարարում: 2010 վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 1 և 3 Caf359byhorus.JPG
25[9] 2011
Մատակարարում: 2013 թվականից
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 5
Վենեսուելա Վենեսուելա
Կարակասի մետրոպոլիտեն
48 շարժակազմ[10] յոթվագոնանոց շարժակազմեր, գիծ 1[11]

Բացի վագոններով ապահովելուց` CAF-ը զբաղվել է գծերի սարքավորումներով (լուսային ազդանշաններ, էլեկտրական ենթակետեր և այլն)

Metro de caracas linea 1.jpg
Հնդկաստան Հնդկաստան
Կալկաթայի մետրոպոլիտեն
14 շարժակազմ[12] 2012[13]
Մատակարարում: 2014 թվականից
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 2
Իսպանիա Իսպանիա
Բարսելոնայի մետրոպոլիտեն
Թողարկում 1000. Դուրս են բերվել շահագործումից: Metro Barcelona train type 1000.jpg
Թողարկում 1100. Դուրս են բերվել շահագործումից: Metro Barcelona train type 1100.jpg
Մատակարարում:1997-2001[14] Թողարկում 2000, 2100, 500 (2100 թողարկման մոդիֆիկացիա գիծ 11-ի համար), հինգվագոնանոց շարժակազմեր Metro Barcelona train type 500.jpg
42 շարժակազմ` երկու թողարկումների Թողարկում 3000,4000[15] Metro Barcelona train type 3000.jpg
39 շարժակազմ[16] 2003 Թողարկում 5000, հինգվագոնանոց շարժակազմ L5 Serie5000Diagonal.PNG
տասը շարժակազմ[17] 2005
Մատակարարում:2007-2008
Թողարկում 6000, հինգվագոնանոց շարժակազմ L1 6000.PNG
Իսպանիա Իսպանիա
Բիլբաոյի մետրոպոլիտեն
24 շարժակազմ Մատակարարում: 1995-1996 Թողարկում 500, չորսվագոնանոց շարժակազմեր` 5-րդ վագոնն ավելացնելու հնարավորությամբ[18] Metro bilbao urbinaga.jpg
13 շարժակազմ Մատակարարում: 2000-2001 Թողարկում 550, չորսվագոնանոց շարժակազմեր` 5-րդ վագոնն ավելացնելու հնարավորությամբ[19]
9 շարժակազմ Մատակարարում: 2009-2010 Թողարկում 600, հինգվագոնանոց շարժակազմ[20]
Իսպանիա Իսպանիա
Մադրիդի մետրոպոլիտեն
Մատակարարում: 1985 թվականից Թողարկում 2000 Madrid Metro Sol Station 051.jpg
Մատակարարում: 1995 թվականից Թողարկում 2000B, 2000 թողարկման կատարելագործված տարբերակ Bombradier հետ համատեղ Madrid - Estación Marqués de Vadillo - 20060910.jpg
90 շարժակազմ[21] 2004
Մատակարարում: 2006-2008
Թողարկում 3000 Línea 3 Metro Madrid (13).jpg
130+65+24+36 Մատակարարում: 1974-1976, 1982-1986, 1987, 1993 (1991 թվականի պատվեր) Թողարկում 5000, երկվագոնանոց շարժակազմեր: Շահագործվել է մինչև 2011 թվականը: Metro Madrid Linea 6 Plaza Eliptica Spanish Solution.jpg
Մատակարարում: 1998 Թողարկում 6000. Երկվագոնանոց շարժակազմեր, մշակվել է Alstom և Siemens ընկերությունների հետ համատեղ: Madrid - Estación Concha Espina - 20060910.jpg
Մատակարարում: 2001-2003[22], 2008-2011 Թողարկում 8000, 8100, 8400.
Մշակվել է Alstom, Bombardier և Siemens ընկերությունների հետ համատեղ:
A modern metro train in Colombia station of Madrid metro - July 2002.jpg
Իսպանիա Իսպանիա
Պալմա դե Մալյորկայի մետրոպոլիտեն
6 շարժակազմ
Մատակարարում: 2007
Թողարկում 3000, երկվագոնանոց շարժակազմեր MP Train.JPG
Իտալիա Իտալիա
Հռոմի մետրոպոլիտեն
45[23] 2001
Մատակարարում: 2004-2006
վեցվագոնանոց շարժակազմեր RomemetroEmanuele.JPG
15[24] 2012
նոր վեցվագոնանոց շարժակազմեր B և B1 հատվածների համար
Կոլումբիա Կոլումբիա
Մեդելյինի մետրոպոլիտեն
12 շարժակազմ[25] 2009[25]
Մատակարարում: 2011 թվականից
երեքվագոնանոց շարժակազմեր Metro de Medellín, Colombia, 2006.jpg
Մեքսիկա Մեքսիկա
Մեխիկոյի մետրոպոլիտեն
15 շարժակազմ[26] 1992
Մատակարարում: 1992-1994
NE-92 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր NE-92.jpg
45 շարժակազմ[27] 2002
Մատակարարում: 2004-2006
NM-02 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր: Ստեղծվել ու արտադրվել են Bombardier ընկերության հետ համատեղ NM-02 STC.jpg
9 շարժակազմ[28] 2007
Մատակարարում: 2009 թվականից
FE-07 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր
30 շարժակազմ[29] 2010
Մատակարարում: 2012 թվականից
FE-10, յոթվագոնանոց շարժակազմեր FE-10 06.jpg
Ռումինիա Ռումինիա
Բուխարեստի մետրոպոլիտեն
16[30] 2011
Մատակարարում: 2013
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Վաշինգտոնի մետրոպոլիտեն
96[31] Մատակարարում: 2001-2004 երկվագոնանոց շարժակազմեր CAF 5026 at Fort Totten Lower Level Track 1.jpg
Թուրքիա Թուրքիա
Ստամբուլի մետրոպոլիտեն
30 շարժակազմ[32] 2009
Մատակարարում: 2011-2012
չորսվագոնանոց շարժակազմեր, գիծ M4 Bostanci1.JPG
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Հելսինկիի մետրոպոլիտեն
20[33] 2012
Մատակարարում: 2014 թվականի վերջից
Դիզայնը մոտ կլինի Հելսինկիում օգտագործվող M200 մոդելին, նախատեսում է ավտոմատ շարժում[34]։
Չիլի Չիլի
Սանտյագոյի մետրոպոլիտեն
20+12 составов[35] 2007
Մատակարարում: 2009-2010, ?
ինըվագոնանոց շարժակազմեր CAF en Hernando de Magallanes.jpg

Տրամվայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայների շարքը ներկայացված է Urbos ընտանիքով: 2013 թվականի հուլիսի դրությամբ Urbos-ի երեք սերունդները ներկայացված են Իսպանիայի 22 քաղաքներում, Թուրքիայում, Բրազիլիայում, Սերբիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Թայվանում և ԱՄՆ-ում:

Թեթևռելսային համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

CAF-ի նախագծերը թեթռելսային համակարգերի համար
Քաղաք Քանակություն Պատվերի տարեթիվ Առանձնահատկություններ Պատկեր
Արգենտինա Արգենտինա
Բուենոս Այրես
9 շարժակազմ[36] Մատակարարում: 1995 Թեթևռելսային երկաթուղային համակարգի շարժակազմեր Tren de la Costa, երկվագոնանոց շարժակազմեր` թափանցիկ մուտքով: Trendelacosta.JPG
Իսպանիա Իսպանիա
Վալենսիայի մետրոպոլիտեն
40 շարժակազմ ~1987-1994 (?) Թողարկում 3700: Կիրառվում է Վալենսիայի մետրոպոլիտենում, սակայն արտադրողն այն որակում է ոչ թե որպես մետրոյի համար արտադրանք, այլ թեթևռելսային տրանսպորտի միջոց[37]։ MetroValencia FGV 3700.JPG
Իսպանիա Իսպանիա
Կադիս
7 շարժակազմ[38] 2009 Շարժակազմերը Կադիսի թեթևռելսային նոր համակարգի համար են, որը նաև ծառայելու է որպես քաղաքային մետրո` քաղաքը կապելով օդանավակայանի և Անդալուզիայի այլ քաղաքների հետ: Տեխնիկական շարժակազմերը նախագծվել են Urbos ընտանիքի կազմերի հիման վրա, սակայն դրանք ցածրահատակ չեն (55% ցածր հատակ): Նախագծված են սովորական երկաթգծերով շարժվելու համար: Հետաքրքիր առանձնահատկություն է, որ վագոնի դռները տարբեր մակարդակների վրա են` երկաթգծի և տրամվայի կառամատույցներից նստելու համար:
Մեքսիկա Մեքսիկա
Մոնտերեյ
22 շարժակազմ Մատակարարում: 2004 - 2005[39] MM93 մոդելը քաղաքային արագընթաց տրանսպորտի համար է: Շարժակազմերը երկվագոնանոց են` թափանցիկ մուտքով: Arriving Train Talleres Station.jpg
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ամստերդամի մետրոպոլիտեն
37 շարժակազմ Մատակարարում: 1996 - 1997[40] Թողարկում M4 / S3: S3-ն ունի լիարժեք պանտոգրաֆ, իսկ M4-ը նախատեսված է երրորդ ռելսից սնուցման համար: պաշտոնապես գնացքները վերաբերում են Ամստերդամի մետրոպոլիտենին, սակայն գծերը, որոնցով շահագործվում են գնացքները, կարելի է դասել թրպես թեթև մետրոյի և արագընթաց տրամվայի միջին օղակ: Շարժակազմերը երկվագոնանոց են` թափանցիկ մուտքով: GVB - S3, 70, lijn 51, AJ Ernststraat (Amsterdam).jpg
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Փիթսբուրգ
28 շարժակազմ[41] 2000
Մատակարարում: 2003-2004
Երկվագոնանոց շարժակազմերը` թափանցիկ մուտքով, Փիթսբուրգի թեթևռելսային համակարգի համար են նախատեսված: Բացի 28 նոր շարժակազմերից` CAF-ը մոդեռնացրել է այն շարժակազմերը, որոնք կառուցվել էին 1980-ական թվականներին: PAT CAF 4323.jpg
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Սակրամենտո
20 շարժակազմ[42] Մատակարարում: 2003 Թողարկում 200` Սակրամենտոյի թեթևռելսային համակարգի համար: Երկվագոնանոց շարժակազմեր են` թափանցիկ մուտքով: Sac RT CAF.jpg

Արագընթաց գնացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

CAF-ի արագընթաց գնացքներ
Երկիր Մոդել Պատվերի տարեթիվ Քանակություն Առանձնահատկություններ Պատկեր
Իսպանիա Իսպանիա Թողարկում 104 RENFE 2003 20 շարժակազմ Մշակվել է Alstom ի հետ համատեղ (կիրառվել ենPendolino տեխնոլոգիաներ) իսպանական երկաթուղու համար (RENFE): Առավելագույն արագությունը` 250 կմ/ժ: Կիրառվում է RENFE Avant-ում: S1860a Bf Córdoba, 9 104 905.jpg
Серия 120 RENFE 2001
Շահագործվում է 2006 թվականից
12 շարժակազմ[43] Առավելագույն արագությունը 250 կմ/ժ: Շարժակազմը բաղկացած է 4 վագոններից, շահագործվում է երկուսն իրաի միացրած: Կիրառվում է RENFE Alvia-ում: Zaragoza - Delicias 6 - Alvia.JPG
Թողարկում 121 RENFE 2004
Շահագործվում է 2009 թվականից
29 շարժակազմ[44] Նման է 120-րդ թողարկման արտադրանքին. տարբերությունը էլեկտրամատակարարումն է և առաջին կարգի բացակայությունը(գնացքում բոլոր տեղերը 2+2 մեխանիզմով են):

Կիրառվում է RENFE Avant-ում:

Serie 121 de Renfe llegando a Roda de Bará.jpg
Թուրքիա Թուրքիա[45] TCDD HT65000 2005
Մատակարարում: с 2007
12 շարժակազմ Մոդելը Թուրքիայի երկաթուղու համար է, համարվում է 120 RENFE թողարկման տարբերակը: Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: Շարժակազմերը բաղկացած են վեց վագոններից, որոնք ունեն ավելանալու հնարավորություն մինչև ութը:
Սպասարկում են Ամկարա—Էսքիշեհիր և Անկարա—Կոնիա ուղղությունները:
YHT Train at Ankara Central Station 2012.JPG
CAF Oaris Նախատիպը թողարկվել է 2011 թվականին: Ներկա պահին գնացքը փորձարման շրջանում է: Առավելագույն արագությունը 350 կմ/ժ է[46]: հնարավոր է հետևյալ քանակությամբ վագոնների կցումը` 4, 6 և 8: Ենթադրվում է, որ պատվիրատուն կլինի RENFE ընկերությունը, և իսպանական դասակարգմամբ գնացքը կունենա RENFE 105 անվանումը:

Գործարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

CAF-ի գործարաններ[47]
Գործարան Ընդհանուր մակերես (մ2) Շինությունների մակերես (մ2) Գործունեություն
Իսպանիա Իսպանիա: Բեասայն 446.000 180.800 Կենտրոնական գործարան
Բոլոր տեսակի արտադրանքների թողարկում, այդ թվում` անիվներ, առանցքակալներ:
Իսպանիա Իսպանիա: Սարագոսա 300.000 93.200 Երկաթուղային տարբեր տեխնիկաների արտադրություն (նման է Բեասայնի գործարանին, միայն չի արտադրում անիվներ, առանցքակալներ):
Իսպանիա Իսպանիա: Իրուն 55.800 21.000
Ֆրանսիա Ֆրանսիա: Բանիեր դե Բիգոր 42.000 23.500
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ: Էլմիրա 154.000 36.500
Բրազիլիա Բրազիլիա: Օրթոլանդիա 200.000 47.500
Մեքսիկա Մեքսիկա: Ուեուետոկա 77.600 12.000
Իսպանիա Իսպանիա: Կաստեխոն 40.000 19.000
Իսպանիա Իսպանիա: Լինարես 18.190 11.000 Գնացքների տեղափոխում ու փորձարկում
Իսպանիա Իսպանիա: Լերիդա 18.190 9.000 Տեխնիկական սպասարկում, վերանորոգում, շարժակազմի մոդեռնացում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  2. http://www.worldwatch.org/system/files/GlobalCompetitiveness-Rail.pdf
  3. Bolsa de Madrid - Data of CONST.Y AUXILIAR DE FERROCARRILES S.A
  4. Главные акционеры
  5. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  6. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  7. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  8. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  9. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  10. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  11. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  12. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions Archived 2013-09-27 at the Wayback Machine.
  13. CAF to supply Kolkata metro trains - Railway Gazette
  14. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  15. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  16. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  17. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  18. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  19. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  20. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  21. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  22. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  23. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  24. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  25. 25,0 25,1 CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  26. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  27. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  28. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  29. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  30. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  31. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  32. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  33. CAF selected for Helsinki metro train contract - Railway Gazette
  34. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  35. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  36. Легкорельсовые составы для Большого Буэнос-Айреса
  37. Легкорельсовые составы для Валенсии Archived 2013-09-27 at the Wayback Machine.
  38. Легкорельсовые составы для Кадиса
  39. Легкорельсовые составы для Монтеррея
  40. Легкорельсовые составы для Амстердама
  41. Легкорельсовые составы для Питтсбурга
  42. Легкорельсовые составы для Сакраменто
  43. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  44. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  45. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  46. CAF Oaris
  47. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions