Con te partirò
«Con te partirò» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Անդրեա Բոչելլիի սինգլը | ||||
«Bocelli» ալբոմից | ||||
«Բ» կողմ | "Vivere" | |||
Թողարկված | 1995 | |||
Ֆորմատ | CD | |||
Ժանր | Դասական փոփ | |||
Երգահան | Ֆրանչեսկո Սարտորի՝ երաժշտություն Լուչիո Քուարտոտո՝ բառեր | |||
Տևողություն | 4:09 | |||
Լեյբլ | Polydor Records | |||
Պրոդյուսեր | Mauro Malavasi? | |||
Անդրեա Բոչելլիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
"Con te partirò" (Իտալերեն: [kon ˈte ppartiˈrɔ]; "I will leave with you"), իտալական երգ, որը գրվել է Ֆրանչեսկո Սարտորիի և Լուչիո Քուարտոտոյի կողմից: Երգը առաջին անգամ կատարվել է Անդրեա Բոչելլիի կողմից, 1995 թվականին Սան Ռեմոյի փառատոնի ժամանակ: Դրական արձագանքներ ստանալուց հետո ձայնագրել է իր Բոչելի ալբոմում: Երգը թողարկվել է 1995 թվականին՝ ֆրանսիական չարթերում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Սինգլը դարձավ Ֆրանսիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված երգերից մեկը: Հետագայում ռեկորդային քանակով վաճառվեց նաև Բելգիայում:
Երգի երկրորդ տարբերակը թողարկվել է 1996 թվականին և ստացել "Time to Say Goodbye" անվանումը: Նոր երգը նույնպես կատարվել է Անդրեա Բոչելլիի կողմից, բայց այս անգամ անգլիացի սոպրանո Սառա Բրայթմանի հետ: Նոր սինգլը մեծ հաջողություններ գրանցեց Եվրոպայում՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվածը: Սառա Բրայթմանը և Բոչելին կատարելագործեցին երգը. Բրայթմանը երգում էր գերմաներեն, իսկ Բոչելին` իտալերեն: Երգի այս տարբերակը հասանելի դարձավ հանրության համար[1][2] և վաճառվեց ավելի քան 12 միլիոն օրինակով՝ օգնելով սինգլին դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվածը[3][4]:
Բոչելին երգը ձայնագրել է նաև իսպաներեն տարբերակով՝ "Por Ti Volaré" (Քեզ համար ես կթռչեմ):
«Time to Say Goodbye» | |
---|---|
Անդրեա Բոչելլի և Սառա Բրայթմանի սինգլը | |
«Romanza, Vivere, Fly և Time to Say Goodbye / Timeless» ալբոմից | |
Թողարկված | նոյեմբերի 15, 1996 |
Ֆորմատ | CD սինգլ |
Ժանր | Դասական փոփ |
Երգահան | Francesco Sartori?, Frank Peterson? և Lucio Quarantotto? |
Լեյբլ | East West Records |
Պրոդյուսեր | Ֆրանկ Փիթերսոն |
Բովանդակություն
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ սինգլը թողարկվել է Polydor Records լեյբլի կողմից, սակայն մեծ հաջողություններ չի գրանցել Իտալիայում: Ֆրանսիայում և |Շվեյցարիայում երգը հիթ դարձավ՝ 6 շաբաթ շարունակ չարթերում գրավելով առաջին հորիզոնականը՝ արժանանալով ոսկե մեդալների: Բելգիայում երգը համարվեց «Բոլոր ժամանակների լավագույն երգ»[5]:
Գերմանիայում East West Records լեյբլը, Polydor-ի հետ միասին, փոփոխեցին "Con Te Partirò"՝ վերանվանելով "Time to Say Goodbye", որը դարձավ բռնցքամարտիկ Հենրի Մասկի եզրափակիչ մարտի երգը (Բռնցքամարտի Միջազգային Ֆեդերացիայի կիսածանր քաշային կարգի չեմպիոն): "Time to Say Goodbye" երգը վերածվեց նաև դուետ կատարման, որը իրականացավ Սառա Բրայթմանիի հետ: Գերմանացի պրոդյուսեր Ֆրանկ Փեթրսոնը, ով Սառայի հետ աշխատել է դեռևս 1991 թվականից, որոշել է երգին տալ անգլերեն անվանումը, այլ ոչ գերմաներենը` "Mit Dir Werde Ich Fortgehen"[6]: Երգի ձայնագրման աշխատանքները իրականացվել են Փետերսոնի ստուդիայում՝ Համբուրգում[7][6]:
«Time to Say Goodbye» սինգլը Մեծ Բրիտանիայում «ոսկե կարգավիճակ» է ստացել՝ հիթ շքերթում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը[8]:
1997 թվականին սինգլը տեղ գտավ նաև Սառա ԲրայթմանիTimeless ալբոմում, որը անվանափոխվեց՝ դառնալով Time to Say Goodbye[en][9]: Որոշ ժամանակ անց Բրայթմանը ձայնագրեց սինգլի անհատական տարբերակը, որից հետո Բոչելին սկսեց աշխատել նրա հետ՝ կատարելով երգը դուետ տարբերակով[10]:
Այլ քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի թողարկվելուց ի վեր այն կատարվում է այլ տարբերակներով և այլ երգիչների կողմից: Երգի հայտնի քավեր տարբերակը իսպաներենն է՝ «Por ti volaré»:
- Նանա Մուսկուրին 1997 թվականին ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր Hommages ալբոմի համար:
- Թայվանցի երգիչ A-Mei-ը 2010 թվականին ձայնագրել է երգի չինարեն տարբերակը և ներառել իր Ge Sheng Mei Ying ալբումում:
- 2004 թվականին Քրիս Բոթը թողարկեց իր When I Fall in Love.ալբոմը, որի սինգլներից մեկը հենց Con te partirò ի քավեր տարբերակն էր[11]:
- Երգի քավեր տարբերակը ձայնագրել է նաև իտալացի դիջեյ Գիգի Դագոստինոն[12]:
- Ամերիկացի երգիչ Նիք Փալանսը 2006 թվականին ձայնագրել է երգը, որը դարձել է նրա Memoirs in Song ալբոմի մի մասինկը:
- Գրեգորի Լեմարչարը ձայնագրել է երգի իր տարբերակը և իր ալբոմի հետ թողարկել 2007 թվականին:
- Նոր Զելանդացի Հայլեյ Վեստենրան երգի քավեր տարբերակը ներառել է իր 2007 թվականին թողարկած ալբոմի մեջ (Amazing Grace – The Best of Hayley Westenra.)
- Շվեդ երգիչ Սանա Նիելսենը ձայնագրել է երգի անգլո-շվեդական տարբերակը և ներառել իր 2007 թվականին թողարկած Sanna 11-22 ալբոմի մեջ:
- Անդրե Ռիերում և Մարուսիա Լաուվերսը ձայնարգել են երգը և ներառել իրենց իրենցYou'll Never Walk Alone ալբոմի մեջ:
- Ճապոնացի երգիչ Կանոնը նույնպես ձայնագրել է երգը՝ ներառելով իր Precious ալբոմի մեջ:
- 2009 թվականին Մարկ Վինսենթը ձայնագրել է երգը իր դեբյուտային My Dream – Mio Visione ալբոմի համար
- Երգի քավեր տարբերակը ձայնագրել է նաև աշխարհահռչակ Twenty One Pilots խումբը[13][14]:
- Ֆրանսիացի երգիչ Ամորի Վասիլին նույնպես ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր Canterò ալբոմի համար:
- 2011 թվականին բրիտանացի երգիչ Ջոզեֆ ՄակԷլդերիը ձայնագրել է երգը իր Classic ալբոմի համար[15]:
- Երգի քավեր տարբերակը ձայնագրվել է նաև Il Divo օպերային փոփ խմբի կողմից՝ 2011 թվականին, իրենց Wicked Game ալբոմի համար:
- Vampire Weekend-ի կողմից երգը ձայնագրվել է Starbucks' Sweetheart 2014 compilation-ի համար[16]:
- 2015 թվականին երգը ձայնագրվել է Լաուրեն Աքուիլինայի կողմից, որը օգտագործվել է Downton Abbey-ի վեցերորդ եթերաշրջանում[17][18]:
- 2016 թվականին Մարինա Պրիորը և Մարկ Վինսենթը ձայնագրում են երգը իրենց Together ալբոմի համար:
- 2016 թվականին Բոչելլին King Power մարզադաշտում կատարում է երգը՝ տոնելով Լեսթեր Սիթի հաղթանակը պրեմիեր լիգայում: Նրան հրավիրում է ակումբի մարզիչ և իր ընկեր Կլաուդիա Ռաներին:
- 2016 թվականին Սելտիկ Վումանը իր «Celtic Woman: Voices of Angels» ալբոմի համար ձայնագրեց երգի քավեր տարբերակը:
«I Will Go With You (Con Te Partiró)» | |
---|---|
Դոննա Սամմերի սինգլը | |
Թողարկված | 1999 |
Ֆորմատ | CD |
Ժանր | Հաուս |
Երգահան | Francesco Sartori?, Frank Peterson? և Lucio Quarantotto? |
Տևողություն | 3:58 |
Լեյբլ | Epic Records |
Պրոդյուսեր | Mauro Malavasi? |
Ֆիլմերում և՝ ոչ միայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի սպորտային միջոցառումներից, Բոչելիի այս երգը օգտագործվել է մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում:
- Երգը օգտագործվել է Wanted, Ronin, Blades of Glory, Madagascar 3: Europe's Most Wanted, և «Girl on a Bicycle» ֆիլմերում:
- Երգի իսպաներեն տարբերակը (Por ti Volaré) հնչել է Step Brothers ֆիլմում:
- Երգը կատարվել է նաև Մարիա Լյուսիի կողմից 2007 թվականի Ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:
- Երգը հնչել է ամերիկական «America's Got Talent» նախագծում, որտեղ տաղանդավոր Ջեկի Էվանչոն կատարեց Բոչելիի երգը Սառա Բրայթմանի հետ[19]:
- 2008 թվականին երգը հնչել է նաև Ուելշական Con Passionate հեռուստաշոուում:
- Երգը օգտագործվել է Providence հեռուստասերիալի մի քանի սերիաներում:
- Երբ Անդրեա Բոչելլի-ն հայտնվեց Sesame Street հեռուստաշոուում, նա երգեց իր երգը Էլոյի զգեստով:
- Այն օգտագործվել է նաև The Sopranos սերիալի մի քանի տեսարաններում:
- Երգը հնչել է Shameless հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում:
- Երգը օգտագործվել է The Simpsons-ի "The Real Housewives of Fat Tony" էպիզոդում՝ (22-րդ եթերաշրջան, էպիզոդ19):
- Երգը օգտագործվել է նաև Madagascar 3: Europe's Most Wanted անիմացիոն ֆիլմում:.
- Կոմպոզիցիան հանդիսանում է MMA-յի մարտիկ Յոշիհիրո Ակիյամայի մուտքի երաժշտություն:
- Երգը օգտագործվել է ESPN-ի «SportsCentury» կենսագրական ֆիլմում[20][21][22]:
- Օգտագործվել է ճապոնական «Diplomat Kuroda Kotaru» դրամայում:
Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bocelli on Decca.com Archived April 30, 2011, at the Wayback Machine.
- ↑ Andrea Bocelli Biography
- ↑ Andrea Bocelli on singing to thousands, losing his sight and making a fortune July 2, 2011, Daily Mail
- ↑ Angel records
- ↑ Con Te Partiro at abmusica.com
- ↑ 6,0 6,1 Spahr Wolfgang (December 21, 1996)։ «Boxer's song proves a knockout for EastWest in Germany»։ Billboard 108 (51)։ էջեր 38–39։ ISSN 0006-2510
- ↑ van Geffen, Jos (December 12, 2006)։ «Sarah Brightman — Timeless / Time to say goodbye»։ Home Page of Jos van Geffen։ Վերցված է 2007-03-05
- ↑ «Chart Log UK» (անգլերեն)։ zobbel.de։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-25
- ↑ «Timeless» (անգլերեն)։ Jos van Geffen։ 1997-06-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-25
- ↑ «Sarah Brightman & Andrea Bocelli -- Time to say goodbye» (անգլերեն)։ Jos van Geffen։ 1997-05-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-25
- ↑ «When I Fall in Love overview»։ Allmusic.com
- ↑ «Gigi D'Agostino – Some Experiments (CD)»։ Discogs։ Վերցված է 2012-06-06
- ↑ «"Time To Say Goodbye" by Twenty One Pilots on SoundCloud»։ SoundCloud։ Վերցված է July 30, 2014
- ↑ «WOUB Public Media: Twenty One Pilots Interview»։ woub.org։ Վերցված է July 30, 2014
- ↑ Joe McElderry videos joemcelderryofficial.com. Retrieved August 22, 2011.
- ↑ «Sweetheart>Tracklist»։ Sweetheartalbum.com։ Concord Music Group, Parabola, WordPress։ Վերցված է February 4, 2014
- ↑ rivis (2015-08-29), Time To Say Goodbye - Lauren Aquilina, https://www.youtube.com/watch?v=y_3maVUqEYk, վերցված է 2016-03-23
- ↑ ITV (2015-08-29), Downton Abbey | Starts Sunday 20 September, https://www.youtube.com/watch?v=WPwaCjE8DcY, վերցված է 2016-03-23
- ↑ Daly, Sean. "Jackie Evancho Performs with Sarah Brightman" Archived December 4, 2011, at the Wayback Machine., AGTNews.com, September 15, 2010. Retrieved March 21, 2012
- ↑ Jones, Ellen E (3 April 2015)։ «""»։ The Independent։ էջ 47
- ↑ [1] Retrieved 6 January 2013
- ↑ «time to say goodbye to Gabe»։ Rapid Liquid։ Վերցված է 2017-03-15
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 «Sarah Brightman & Andrea Bocelli — Time To Say Goodbye (Con te partirò)» (գերմաներեն)։ hitparade.ch։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-26
- ↑ «Sarah Brightman & Andrea Bocelli — Time To Say Goodbye (Con te partirò)» (հոլանդերեն)։ ultratop.be։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-26
- ↑ «Sarah Brightman And Andrea Bocelli — Time To Say Goodbye (Con Te Partiro)» (անգլերեն)։ Chart Archive։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-26
- ↑ «The Irish Charts — All there is to know» (անգլերեն)։ Irishcharts։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-26
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 «Andrea Bocelli — Con te partirò» (գերմաներեն)։ hitparade.ch։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-26
- ↑ «Andrea Bocelli — Con Te Partiro» (անգլերեն)։ Chart Archive։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին։ Վերցված է 2012-11-26