Jump to content

Comic Sans

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Comic Sans MS ( Comic Sans ), sans-serif տառատեսակ, որը ստեղծել և նախագծել է Վինսենթ Քոնարեն և թողարկել է Microsoft Corporation-ը 1994 թվականին։ Տառատեսակը ներշնչված է կոմիքսների տառագրությունից՝ վերհիշելով խոսքային բշիռների ոչ ֆորմալ և մուլտֆիլմային տոնը։ Տառատեսակը սկզբնապես մշակվել է Microsoft-ի ծրագրերի համար, և այնուհետև լայնորեն ճանաչվել է օգտագործվելով ոչ ֆորմալ միջավայրերում, ինչպիսիք են մանկական գրքերը, անձնական փաստաթղթերը և կրթական նյութերը[1]։

Տառատեսակը առաջին անգամ ներկայացվել է Microsoft Windows-ի հետ՝ որպես Microsoft Plus-ի մի մաս, և հետագայում ներդրվեց Microsoft Comic Chat-ում որպես չաթի հավելված: Այդ ժամանակից ի վեր Microsoft-ը նկարագրել է տառատեսակը որպես «սովորական և ընթեռնելի» և տառատեսակ, որը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել տարբեր խմբերի օգտատերերի շրջանում[2]։

Այնուամենայնիվ, Comic Sans-ը դարձել է մշակութային երևույթ՝ ստանալով զգալի քննադատություն և ծաղրանք՝ պրոֆեսիոնալ և պաշտոնական միջավայրերում դրա չափից շատ և անտեղի օգտագործման պատճառով[3]։ Չնայած այս ամենին, տառատեսակը շարունակում է լայնորեն օգտագործվել, հատկապես կրթական ոլորտի մասնագետների և նրանց շրջանում։

Վինսենթ Քոնարը 2009 թվականին բացատրում է, թե ինչպես է ստեղծել «աշխարհի ամենասիրելի տառատեսակը»

Մշակում և թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Microsoft»-ի դիզայներ Վինսենթ Քոները սկսեց աշխատել Comic Sans տառատեսակի վրա 1994 թվականին՝ արդեն իսկ ստեղծած լինելով այլ տառատեսակներ տարբեր ծրագրերի համար։ Երբ նա տեսավ Microsoft Bob ծրագրի բետա տարբերակը, որտեղ մուլտֆիլմային կերպարների խոսքային բշիռներում օգտագործվում էր Times New Roman տառատեսակը, նա կարծեց, որ դա ծրագրին տալիս է չափազանց պաշտոնական տեսք։ Նա կարծում էր, որ սա անհամապատասխան էր ծրագրի էսթետիկային, որը ստեղծվել էր երիտասարդ օգտատերերին համակարգիչներին ծանոթացնելու համար։ Microsoft Bob-ը իր նպատակին ավելի համապատասխան դարձնելու համար նա որոշեց ստեղծել նոր տառատեսակ՝ օգտագործելով միայն մկնիկը և կուրսորը։ Այն հիմնված էր իր գրասենյակում առկա կոմիքսների տառագրման ոճի վրա, մասնավորապես՝ «The Dark Knight Returns» (տառագրված՝ Ջոն Կոստանզայի կողմից) և «Watchmen» (տառագրված՝ Դեյվ Գիբոնսի կողմից)[4]։

Նա ավարտեց Comic Sans-ի ստեղծումը շատ ուշ Microsoft Bob-ում այն ներառելու համար, և տառատեսակը չթողարկվեց մինչև այն պահը, երբ Microsoft 3D Movie Maker-ի ծրագրավորողները, որը նույնպես օգտագործում էր մուլտֆիլմային ուղեցույցներ և խոսքային բշիռներ, սկսեցին այն օգտագործել[5]։ Տառատեսակը ներառվեց Windows 95 Plus! փաթեթում և դարձավ Travel աշխատասեղանի թեմայի հիմնական տառատեսակը Այն հետագայում ներառվեց որպես համակարգային տառատեսակ Windows 95 -ի OEM տարբերակների համար: Ի վերջո, այն դարձավ Microsoft Publisher-ի և Microsoft Internet Explorer-ի տառատեսակներից մեկը: Comic Sans-ն օգտագործվում է նաև Microsoft Comic Chat-ում, որը թողարկվել է 1996 թվականին Internet Explorer 3.0-ի միջոցով:

Comic Sans-ը ներբեռնված է macOS-ում և Windows Phone-ում, բայց ոչ Android-ում, iOS-ում կամ Linux-ում[6]։ Comic Sans-ը կարելի է ներբեռնել iOS-ում[7]։

Comic Sans Pro-ն Comic Sans տառատեսակի թարմացված տարբերակն է, որը ստեղծել է Տերրանս Ուեինզիերլը Monotype Imaging ընկերությունում։ Պահպանելով հիմնական բնօրինակ դիզայնը՝ այն ընդլայնում է տառատեսակը՝ ավելացնելով նոր թեք տարբերակներ, ինչպես նաև՝ զարդարանքներ, փոքր տառերի մեծատառեր, լրացուցիչ նշաններ, ներառյալ խոսքային բշիռներ, հնչյունական արտահայտություններ և սիմվոլներ։ Տառատեսակը ներառում է նաև տեքստային թվեր և այլ ոճային այլընտրանքներ[8][9][10]։ Ի սկզբանե Comic Sans 2010 անունով այն ընդգրկվել էր Ascender 2010 տառատեսակների փաթեթում և առաջին անգամ թողարկվել էր Ապրիլի 1-ին՝ Կատակների օրը, ինչի պատճառով որոշ մարդիկ սկզբում կարծեցին, թե դա կատակ է [11][12][13]։

Շեղ տարբերակն ավելի ուշ հայտնվել է Windows 8- ում[14]։

Վատիկանում լատինալեզու ավտոմատ խոսող մեքենայի ինտերֆեյսը օգտագործում է Comic Sans-ը իր տեքստային հուշումների համար

Comic Sans-ի վիճակը որպես մեմ դարձավ նրա ժառանգության որոշիչ պահերից մեկը։ Դրա պատճառով շատ մարդիկ սկսեցին օգտագործել տառատեսակը իռոնիկ ու սարկազմիկ կերպով ինտերնետային մեմերում։ Այն նաև օգտագործվել է քաղաքական քարոզարշավներում։

2010 թվականին Քլիվլենդ Կավալիերսի սեփականատեր Դեն Գիլբերտը քննադատեց Լեբրոն Ջեյմսին թիմից հեռանալու համար։ Հրապարակված նամակում մեծապես օգտագործվում էր Comic Sans-ը[15]։

2019 թվականին Fast Company կազմակերպության հեղինակ Մարկ Ուիլսոնը գրել է էմոցիոնալ հոդված, որտեղ քննադատում էր նախագահ Թրամփին և նրա աշխատակիցներին՝ տառատեսակը կարևոր հայտարարությունների մեջ օգտագործելու համար[16]։

'ban comic sans' արտահայտությունը Google-ի որոնման դաշտում փնտրելիս Google-ը կփոխի կայքերի տառատեսակը և կվերածի այն Comic Sans-ի՝ որպես կատակ[17]։

Ինտերնետային մեմ Doge-ն, որը հայտնի դարձավ 2013-ի վերջերին, բաղկացած է տարբեր գույներով կոտրված անգլերենով գրված տեքստերից, որոնք գրված են Comic Sans-ով և տեղադրված Շիբա Ինու շան գլխի վերևում[18]։

2015 թվականի Undertale տեսախաղում և դրան հաջորդող Deltarune-ում, Sans կերպարը հումորիտ կմախք է, որն անվանվել է տառատեսակի պատվին: Նրա տեքստերը ցուցադրվում են փոքրատառ Comic Sans-ով: Նա հայտնվում է իր եղբոր՝ Papyrus-ի հետ, ով նույնպես անվանվել է նույնանուն տառատեսակի պատվին և խոսելիս նույնպես օգտագործում է նույնանուն տառատեսակը[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Beaumont-Thomas, Ben; Connare, Vincent; Stephens, Tom (28 March 2017). «How we made the typeface Comic Sans». The Guardian. Արխիվացված օրիգինալից 28 March 2017-ին. Վերցված է 29 March 2017-ին.
  2. «Typeface Descriptions & Histories». nickshanks.com. Արխիվացված է օրիգինալից 24 April 2015-ին. Վերցված է 24 May 2015-ին.
  3. «What's so wrong with Comic Sans?». BBC News. BBC. 2010-10-20. Արխիվացված օրիգինալից 2010-10-21-ին. Վերցված է 2010-10-21-ին.
  4. Steel, Emily (2009-04-17). «Typeface Inspired by Comic Books Has Become a Font of Ill Will». The Wall Street Journal. Dow Jones & Company, Inc. Արխիվացված է օրիգինալից 2009-04-20-ին. Վերցված է 2009-04-19-ին.
  5. «Now the world's most hated font, Comic Sans was first used in what Microsoft product?». TechSpot. Արխիվացված օրիգինալից 2019-10-03-ին. Վերցված է 2019-10-03-ին.
  6. «Font Family Reunion: Comic Sans MS». fontfamily.io. Արխիվացված օրիգինալից 2015-08-27-ին. Վերցված է 2015-07-30-ին.
  7. «System Fonts - Fonts - Apple Developer». developer.apple.com.
  8. «Comic Sans Pro Typeface Family Makes its Debut – Comic Sans Pro Adds OpenType Features to Extend Versatility of Comic Sans and Inspire New Creativity and Expression» (Press release). April 2011. Արխիվացված օրիգինալից 26 August 2014-ին. Վերցված է 15 September 2014-ին.
  9. «Comic Sans Pro Typeface Family Makes its Debut». Արխիվացված է օրիգինալից 2011-04-03-ին.
  10. «Ascender 2010 font pack features» (PDF). PRWeb. Ascender. Արխիվացված (PDF) օրիգինալից 12 October 2012-ին. Վերցված է 29 July 2015-ին.
  11. Terri Stone (4 April 2011). «Comic Sans Pro Not an April Fool's Joke |». CreativePro.com. Արխիվացված օրիգինալից 2015-04-18-ին. Վերցված է 2015-04-17-ին. «The Comic Sans typeface, one of Microsoft's most popular designs, has received a makeover courtesy of Monotype Imaging. Today the company has introduced the four-font Comic Sans Pro family of typefaces. Featuring elements such as speech bubbles and cartoon dingbats, Comic Sans Pro extends the versatility of the original Comic Sans, designed by Vincent Connare for Microsoft in 1994.»
  12. «Ascender releases new OpenType font pack for Microsoft Office 2010». Արխիվացված է օրիգինալից 11 September 2012-ին. Վերցված է 15 September 2014-ին.
  13. «Ascender Releases New OpenType Font Pack for Microsoft Office 2010». PRWeb. 6 July 2010. Արխիվացված է օրիգինալից 6 August 2011-ին. Վերցված է 15 September 2014-ին.
  14. «New Typefaces for Windows 8». Արխիվացված օրիգինալից 5 November 2014-ին. Վերցված է 15 September 2014-ին.
  15. «Cavaliers: Open Letter to Fans from Cavaliers Majority Owner Dan Gilbert». NBA.com. 10 July 2010. Արխիվացված է օրիգինալից 2010-07-10-ին.
  16. Wilson, Mark (October 8, 2019). «Trump's old lawyers really, really love Comic Sans». Fast Company.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. «Google 'ban comic sans'».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. Chayka, Kyle (2013-12-31). «Wow this is doge». The Verge (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014-03-14-ին. Վերցված է 2021-10-24-ին.
  19. Sotomayor, Bella Vanessa (December 15, 2016). «UNDERTALE: A Game That Is Still Amazing Today». ComicsVerse. Արխիվացված օրիգինալից 7 May 2020-ին. Վերցված է 20 March 2020-ին. «Some of the characters also have different fonts in their text boxes, which highlights their different personalities. For example, two brothers named Sans and Papyrus use the comic sans and papyrus fonts in their text boxes, respectively.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Comic Sans» հոդվածին։