Coco Mademoiselle

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Coco Mademoiselle, Շանել ապրանքանիշի կանանց բույր, որը արտադրվել է 2001 թվականին։ Բույրը հորինել է Ժակ Պոլջենը, ով 1978 թվականին աշխատում էր Շանել ընկերությունում։ Այս բուրմունքը 2008 թվականին արժանացել է FiFi Award  օծանելիքային մրցանակին` Լավագույն հեռուստատեսային գովազդային հոլովակ անվանակարգում[1]։

Coco Mademoiselle le Film[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Շանել ընկերությունը թողարկել է բուրմունքի նոր բրենդային գովազդային արշավը`մինի-ֆիլմ, որտեղ Քիրա Նայթլին մարմնավորել է Կոկո Շանելին։ Հոլովակի ռեժիսորը BAFTA մրցանակի դափնեկիր Ջո Ռայթն էր, ով արդեն աշխատել էր Քիրա Նայթլիի հետ, «Հպարտություն և նախապաշարմունք» (2005) և « Քավություն» (2007) ֆիլմերում։ Գովազդային մինի-ֆիլմի երաժշտական թեման 1965 թվականի Նաթ Քինգ Քոլի «L-O-V-E» երգի Ջոսս Սթոունի քավր տարբերակն էր։ Հոլովակը ստացել է FiFi Award մրցանակ՝ 2008 թվականի լավագույն հեռուստատեսային գովազդային հոլովակ անվանակարգում[2]։

2011 թվականի մարտին Շանելը ներկայացրել է նոր գովազդային ֆիլմ՝ Քիրա Նայթլիի մասնակցությամբ։ Ռեժիսորը կրկին Ջո Ռայթն էր։ Որպես սաունդթրեք օգտագործվել է Ջեյմս Բրաունի «It’s a Man’s Man’s World» երգը՝ Ջեյմս Սթոունի կատարմամբ (1965)[3]:

Բույրի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Coco Mademoiselle բուրմունքը բաղկացած է հետևյալ օծանելիքային նոտաներից`

Բույրերի տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ բուրմունքը հասանելի է երեք տարբերակներով`

  • Օծանելիքի ջուր (2001)
  • Զուգարանի ջուր (2002)
  • Օծանելիք (2005)

Բույրի դեմքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ժամանակ Coco Mademoiselle բույրի դեմքը հանդիսանում էր Անուկ Լեպերը և Քեյթ Մոսը։ Այժմ բուրմունքը ներկայացնում է Քիրա Նայթլին ։ 2008 թվականին մամուլում լուրեր են հայտնվել, որ Շանելը պատրաստվում է փոխարինել Քիրա Նայթլիին և 3 մլն ֆունտ ստեռլինգի պայմանագիր Էմմա Ուոթսոնի հետ, սակայն ընկերությունը պաշտոնապես մերժել է այս տեղեկությունը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Coco Mademoiselle Chanel аромат - аромат для женщин 2001
  2. «Кира Найтли в рекламе парфюма Coco Mademoiselle». multibrand.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Chanel - Coco Mademoiselle». Heavenly Perfumes. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Chanel: 'No contract' for Harry Potter's Emma Watson — Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.