Chanel 2.55

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Chanel 2.55`Chanel նորաձևության տան լեգենդար պայուսակը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես արդեն հոգնել եմ իմ ձեռքերում ռիդիկյուլ կրելուց, բացի ես միշտ կորցնում եմ դրանք»,- ասաց Կոկո Շանելը 1954 թվականին։ Իսկ 1955 թվականի փետրվարին Մադիմիսել Շանելը երկար շղթայի վրա ներկայացրեց մի փոքրիկ ձեռքի պայուսակ, ուղղանկյունի ձևով։ Կանայք առաջին անգամ կարող են հարմարավետ պայուսակ կրել, պարզապես կախելով ուսին և ամբողջությամբ մոռանալ դրա մասին։

Պայուսակի անավնումը 2.55-ն է` մոդելի ստեղծման ամսաթիվը (փետրվար, 1955): Սկզբում մոդելը ներկայացվել էր միայն սև, քանի որ այս գույնը Կոկո Շանելը շատ էր սիրում։ Սակայն չանցավ մեկ տարի, երբ հայտնվեցին 2.55-ի գույնզգույն տարբերակներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայուսակն ունի որոշ առանձնահատկություններ`

  • Մուգ կարմրագույն շերտը կրկնում է միանձնուհիների հագուստի գույնն այն մենաստանում, որտեղ նա մեծացել է։
  • 2.55-ի ներսում ճարմանդով առանձնացված մասում, ըստ բամբասանքների, պահում էր իր սիրային նամակները։
  • Պայուսակի հետևի մասում, փողի համար գրպան կա։
  • Շղթան որտեղից կախված է պայուսակը «Փոխարել են» միանձնուհիներից նրանք բանալիները կրում էին շղթաների վրա

Տարատեսակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման օրվանից 2.55-ը ունեցել է բազմաթիվ դիզայնի տարբերակներ, ներառյալ տարբեր գույների և կաշվի/հյուսվածքների տեսակների, ինչպես նաև Մադեմուազալի և Classic Flaps-ի և այլ փոքր փոփոխություններ։

2005 թվականին փետրվարին Chanel տունը թողարկել է 2.55-ի 50-ամյակի պատվին`«Reissue 2.55» մոդելը։

2016 թվականին հունիսին դուրս է եկել 2.55 նոր տարբերակը։ Այն ներկայացվել է Հռոմում Métiers d'Art Paris-ի ժողովածուի շնորհանդեսի շրջանակներում։ Հայտնի պայուսակի հաջորդ մեկնաբանությունը տարբերվում է 2.55 մոդելից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fashion Office. «Chanel 2.55 The Story behind the Legendary Bag» Արխիվացված 2016-03-07 Wayback Machine, Fashion Office. Accessed October 17, 2008.
  • Kpriss. «Short History of The Famous Chanel 2.55 Bag» Արխիվացված 2016-04-03 Wayback Machine, Style Fizz. Accessed October 17, 2008.
  • Moss, Caz. «Fashion Icon: Chanel 2.55 Handbag», Female First. Accessed October 17, 2008.
  • Pedersen, Stephanie (2006) [2006]. Handbags - What Every Woman Should Know. Cincinnati: David & Charles. էջեր 128 pages.
  • Wallach, Janet (1999). Coco Chanel - Her Style and Life. London: Mitchell Beazley. էջեր 180 pages. 1840002026.