Քասթինգ Սքուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Casting Schoolից)
Jump to navigation Jump to search
Քասթինգ Սքուլ
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է2007
ՏնօրենԱբել Աբելյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՏիգրան Մեծի 49[1]

Քասթինգ Սքուլ (անգլ.՝ Casting School), կինոյի և հեռուստատեսության դպրոց, որը հիմնադրվել է 2007 թվականին[2]: Այն սկզբից անվանվել է «Casting School» հեռուստառադիոհաղորդավարների ուսումնական կենտրոն, որը հիմնադրվել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Աբել Աբելյանի կողմից։ 2007 թվականի առաջին խմբի շրջանավարտներից երեքն ավարտելուց հետո ընդունվել են աշխատանքի հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավարներ։

2008 թվականին հիմնվել է «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան»։ Ստուդիայի շրջանավարտները նկարահանվել են Հայաստանում արտադրվող ֆիլմերում և սերիալներում։

2009 թվականին բացվեց 3 նոր բաժին, դրանք են՝ ռեժիսուրա, օպերատորություն, մոնտաժ:

2014 թվականին դպրոցը վերանվանվեց «Casting School» կինոյի և հեռուստատեսության դպրոց, որտեղ համախմբվեցին բոլոր բաժինները։

«Casting School»-ում կարևորվում են պրակտիկ գիտելիքները, որոնք հետագայում ուսանողին օգնում են աշխատանքային գործունեություն ծավալել նախընտրած ոլորտում։

2016 թվականին Աբել Աբելյանը «PaparazziLife.am» կայքի կողմից պարգեւատրվել է որպես տարվա լավագույն մանկավարժ-դերասան։

«Casting School»-ի ամենամեծ ձեռքբերումը 125-ից ավելի շրջանավարտներն են, ովքեր ներկայումս որպես դերասաններ, հաղորդավարներ, լրագրողներ, ռեժիսորներ, օպերատորներ և մոնտաժողներ, աշխատում են ՀՀ տարբեր ԶԼՄ-ներում, կինոյում և թատրոնում:

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Casting School»-ում առկա են հետևյալ բաժինները[3].

  • Դերասանական բաժին
  • Հաղորդավարական բաժին
  • Ռեժիսուրա, օպերատորություն և մոնտաժ
  • Մանկական բաժին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]