Carla’s Dreams (հայերեն՝ Կարլայի Երազանքը), մոլդավական երաժշտական նախագիծ, որը ստեղծվել է 2012 թվականին Քիշնևում[1][2]։ Անանուն երգիչների և երգահանների խումբ է, որոնք երգում են ռումիներեն[3], ռուսերեն և անգլերեն[4]։ Համերգների ժամանակ խմբի վոկալիստը իր անձը թաքցնելու համար կրում է արևային ակնոցներ, իսկ դեմքը փակում է դիմակով։
Ծրագիրը հիմնադրվել է 2012 թվականի հունվարի 20-ին Քիշնևում։ Իր աշխատանքներում Կարլայի Երազանքը միավորում է մի քանի երաժշտական ոճեր, ներառյալ հիփ-հոփ, ջազ, ռոք և փոփ։ Կարլայի Երազանքի առաջին երգը «Dă-te»-ն էր։ 2013 թվականին Ռումինիայում Կարլայի Երազանքի խումբը Իննայի հետ միասին հանդես է եկել «P.O.H.U.I.» երգով, ավելի ուշ Լորանայի հետ նրանք կատարեցին «Lumea ta» կոմպոզիցիան, իսկ 2015 թվականին Դելիայի հետ թողարկեցին «Cum ne noi» և «Da, mamă» երգերը։ Որպես մենակատար հավաստիացնում է, որ չունի երաժշտական կրթություն, և որ սիրողական երգիչ է։
2016 թվականի մայիսի վերջին «Sub pielea mea» երգը զբաղեցրեց ռուսական iTunes Store-ի առաջին հորիզոնականը։ Նույն տարվա հուլիսի արդյունքներով երգը կրկին զբաղեցրեց առաջին հորիզոնականը «Яндекс.Музыка» ծրագրում, Ռուսաստանի տարածքում։
Լրատվամիջոցները բազմիցս փորձել են պարզել խմբի վոկալիստի ինքնությունը։ Վարկածներից մեկի համաձայն, դիմակի տակ թաքնված է Անդրեյ Ցարուշը (Andrei Ţăruş), նախկինում հիմնադրած In Quadro խումբը։ Կարլայի Երազանքի մենակատարը՝ ինքը հերքում է, սակայն նշում է որ Անդրեյը որոշ ժամանակ աշխատել է նրանց հետ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Կարլայի Երազանքի մենակատարը ասել է. «Ես երբեք չեմ եղել In Quadro խմբի անդամ և որևէ կապ չունեմ դրա հետ»։