Canon EOS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Canon EOS (Electro-Optical System), ֆոտոհամակարգ, որը իր մեջ ներառում է ինչպես փոքր ֆորմատի ֆիլմեր, այնպես էլ թվային տեսախցիկներ ավտոֆոկուսով՝ թողարկված Canon ընկերության կողմից։ Canon EOS–ի ընտանիքը իր մեջ ներառում է ինչպես մեկ օբյեկտիվով հայելային, այնպես էլ անհայելային տեսախցիկներ։ Ֆոտոհամակարգի առաջին տեսախցիկը եղել է Canon EOS 650 –ը, որը թողարկվել է 1987 թվականին։

EOS հապավումը ծագել է հին հունական դիցաբանության արշալույսի աստվածուհի Էոսի անվանումից (անգլ.՝ Eos)։ Միաժամանակ այն համարվում է նաև Electro-Optical System բառի հապավումը։[1]

EOS լուսարձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

EOS տեսախցիկների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով վերահսկել լուսավորության ազդեցությունը ոսպնյակի միջոցով(TTL

Շնորհիվ այդ տեխնոլոգիայի տեսախցիկը լավ աշխատում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուսարձակով։

EOS տեսախցիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից սկսած Canon կազմակերպությունը թողարկել է մեծ թվով թվային և ժապավենային EOS տեսախցիկներ։

Մոդելների անվանումների համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Canon EOS–ի բոլոր տեսախցիկները իրենց անվան մեջ ներառում են EOS բառը, ինչպես նաև թվերի և խորհրդանշանների համադրություն՝

  • EOS–ի թվային տեսախցիկները իրենց անվան մեջ ունեն D տառը (Digital, օրինակ Canon EOS 350D
  • Տեսախցիկներ, որոնք իրենց անվան մեջ ունեն 3 կամ 4 թիվ (Canon EOS 400D, Canon EOS 1000D և այլն), նախատեսված են սիրողական լուսանկարչության համար։
  • Տեսախցիկները, որոնք իրենց անվան մեջ ունեն մեկ կամ երկու թիվ, բայց չեն սկսվում մեկով, նախատեսված են կիսապրոֆեսիոնալների համար։ Canon EOS 33V, Canon EOS 30D և այլն։

Ինչպես նշված է Canon–ի օֆիցիալ էջում, EOS տեսախցիկները բաժանվում են մի քանի խմբի (2018 թվականի տվյալներով)՝

  • EOS սկսնակների համար։ EOS 1300D, EOS 2000D, EOS 4000D, EOS 200D, EOS 750D, EOS 800D.
  • EOS սիրողական։ EOS 77D, EOS 80D, EOS 7D Mark II, EOS 6D, EOS 6D Mark II.
  • EOS պրոֆեսիոնալների համար։ EOS 5D Mark III, EOS 5D Mark IV, EOS 5DS, EOS 5DS R, EOS-1D X Mark II.
  • Անհայելային տեսախցիկներ EOS: EOS M, EOS R.

Ժապավենային 35մմ EOS տեսախցիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել (ԱՄՆ) Մոդել (Եվրոպա)[2] Մոդել (Ճապոնիա) Թողարկման ամսաթիվը
EOS 650 EOS 650 EOS 650 1987 մարտ
EOS 620 EOS 620 EOS 620 1987 մայիս
EOS 750 EOS 750 EOS 750 1988 հոկտեմբեր
EOS 850 EOS 850 EOS 850 1988 հոկտեմբեր
EOS 630 EOS 600 EOS 630 QD 1989 ապրիլ
EOS-1 EOS-1 EOS-1 1989 սեպտեմբեր
EOS RT EOS RT EOS RT 1989 հոկտեմբեր
EOS 10S EOS 10 EOS 10 QD 1990 մարտ
EOS 700 EOS 700 EOS 700 QD 1990 մարտ
EOS Rebel/Rebel S EOS 1000F QD EOS 1000 QD 1990 հոկտեմբեր
EOS 10S commemorative kit EOS 10 EOS 10 QD 1991 օգոստոս
EOS Elan EOS 100 EOS 100 QD 1991 օգոստոս
EOS Rebel II/SII EOS 1000FN QD EOS 1000S QD 1992 մարտ
EOS A2/A2e EOS 5 EOS 5 QD 1992 նոյեմբեր
EOS Rebel XS EOS 500 EOS Kiss 1993 սեպտեմբեր
EOS Rebel X 1993 նոյեմբեր
EOS-1N EOS-1N/1N HS/1N DP EOS-1N/1N HS/1N DP 1994 նոյեմբեր
EOS 5000 EOS 888 1995 հունվար
EOS-1N RS EOS-1N RS EOS-1N RS 1995 մարտ
EOS Elan II/IIe EOS 50/50e EOS 55 1995 սեպտեմբեր
EOS Rebel G EOS 500N New EOS Kiss 1996 սեպտեմբեր
EOS IX EOS IX EOS IX E 1996 հոկտեմբեր
EOS IX Lite EOS IX 7 EOS IX 50 1998 մարտ
EOS 3 EOS 3 EOS 3 1998 նոյեմբեր
EOS 3000 EOS 88 1999 մարտ
EOS Rebel 2000 EOS 300 EOS Kiss III 1999 ապրիլ
EOS 1V EOS 1V EOS 1V 2000 մարտ
EOS Elan 7/7e EOS 30 EOS 7 2000 հոկտեմբեր
EOS Kiss III L 2001 նոյեմբեր
EOS Rebel XS N EOS 3000N Canon EOS 66 2002 փետրվար
EOS Rebel Ti EOS 300V EOS Kiss 5 2002 սեպտեմբեր
EOS Rebel K2 EOS 3000V EOS Kiss Lite 2003 սեպտեմբեր
EOS Elan 7N/7NE EOS 30V/33V EOS 7s 2004 ապրիլ
EOS Rebel T2 EOS 300X EOS Kiss 7 2004 սեպտեմբեր

Անհայելային թվային տեսախցիկներ EOS[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսին Canon կազմակերպությունը ներկայացրեց առաջին անհայելային թվային տեսախցիկը EOS–ի ընտանիքում՝ Canon EOS M[3]–ը, 2018 թվականի սեպտեմբերին՝ առաջին անհայելային լայնէկրան տեսախցիկը՝ Canon EOS R[4] –ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Советское фото, 1995, էջ 44
  2. В России и странах СНГ камеры Canon EOS продаются под европейскими названиями.
  3. PC World Canon Announces EOS M, Its First Mirrorless Interchangeable-Lens Camera(անգլ.)
  4. «Дважды опоздавший беззеркальный фуллфрейм. Первые впечатления от Canon EOS R»։ Վերցված է 2018-11-04 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]