Cannibal (ալբոմ, Կեշա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cannibal
Կեշայի մինի ալբոմ
Թողարկվածնոյեմբերի 19, 2010
Ձայնագրվածսեպտեմբեր, 2010, Conway Recording Studios
Ժանրդենս փոփ, էլեկտրոփոփ
Տևողություն31։59
Լեզուանգլերեն
ԼեյբլRCA
ՊրոդյուսերDr. Luke, Բենի Բլանկո, Ammo, Մաքս Մարտին, Bangladesh, Billboard, Kool Kojak, Դեյվիդ Գամսոն
Կեշայի ալբոմների ժամանակագրություն
Animal (2010) Cannibal (2010) I Am the Dance Commander + I Command You to Dance: The Remix Album (2011)

Сannibal, երգչուհի Կեշայի առաջին մինի ալբոմը, որը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 19-ին։ Համարվում է դեբյուտային Animal ալբոմի շարունակությունը։ Կեշան ալբոմի ստեղծման համար աշխատել է այնպիսի հեղինակների և պրոդյուսերների հետ, ինչպիսիք են՝ Dr. Luke, Բենի Բլանկոն, Ammo, Մաքս Մարտինը և այլք։ Cannibal ալբոմի երգերը ձայնագրվել են դենս փոփ ժանրում։ Ալբոմը հիմնականում դրական կարծիքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ ԱՄՆ-ում թողարկման առաջին շաբաթում վաճառվել է 74․000 պատճեն Billboard 200-ում գրավելով 15-րդ հորիզոնականը։ Կանադայում ալբոմը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։ Վերաթողարկումից հետո հրապարակվել է երկու սինգլ։ Առաջինը՝ «We R Who We R» մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում և զբաղեցրել է առաջին հորիզոնականը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի վարկանշային աղյուսակներում։ Ամերիկայում երգը դարձել է 17-րդը այն երգերից, որոնք առաջին հորիզոնականն են գրավել Billboard Hot 100-ում։ Երկրորդը՝ «Blow» երգը թողարկվել է 2011 թվականի փետրվարի 8-ին և դարձել է տարվա երկրորդ սինգլը, որը հայտնվել է մի շարք երկրների՝ ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի հիթ շքերթների լավագույն տասնյակում։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում EP պետք է ստեղծվեր Animal ալբոմի որակով, 7 րոպե 56 վայրկյան տևողությամբ[1][2]։ Ալբոմի հիմնական թեման մի մարդու մասին է, ով ամեն դեպում գոյություն ունի։ Երգի քնարերգությունը Animal ալբոմի շարունակությոնն է։ Ալբոմի առաջին սինգլը՝ «We R Who We R», Կեշան գրել է երիտասարդ գեյերի ինքնասպանության լուրերից ոգեշնչված լինելով։

Գլխավոր «Cannibal» սինգլը պարային փոփ երգ է[3].։ «Sleazy»՝ հիփ-հոփ սինգլ է, գրվել է էլեկտրո ոճում։ Այս երգը պատմում է հարուստ տղամարդկանց մասին, ովքեր փորձել են «գնել» Կեշայի ուշադրությունը[4]։

2010 թվականի նոյեմբերի 14-ին X Factor (Ավստրալիա) շոուի ժամանակ Կեշան կատարել է «We R Who We R» երգը[5]։ 2010 թվականի նոյեմբերի 21-ին American Music Awards-ին Կեշան հանդես է եկել «Take It Off» և «We R Who We R» երգերով։ Animal» և «Blow» երգերը կատարվել են 2011 թվականի մայիսի 22-ին Billboard Music Awards-ի ժամանակ[6]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր) Տևողություն
1. «Cannibal»  Kesha Sebert, Joshua Coleman, Mathieu Jomphe, Pebe SebertAmmo 3:14
2. «We R Who We R»  K. Sebert, Lukasz Gottwald, Benjamin Levin, Coleman, Jacob Kasher HindlinDr. Luke, Benny Blanco, Ammo 3:24
3. «Sleazy»  K. Sebert, Gottwald, Levin, Shondrae Crawford, Klas ÅhlundDr. Luke, Benny Blanco, Bangladesh 3:25
4. «Blow»  K. Sebert, Gottwald, Levin, Åhlund, Max Martin, Allan GriggDr. Luke, Benny Blanco, Kool Kojak, Max Martin 3:40
5. «The Harold Song»  K. Sebert, ColemanAmmo 3:58
6. «Crazy Beautiful Life»  K. Sebert, Gottwald, Martin, P. SebertDr. Luke 2:50
7. «Grow a Pear»  K. Sebert, Gottwald, Levin, MartinDr. Luke, Benny Blanco, Max Martin 3:28
8. «C U Next Tuesday»  K. Sebert, David Gamson, Marc NelkinDavid Gamson 3:45
9. «Animal»  K. Sebert, Gottwald, Greg Kurstin, P. SebertBillboard 4:15
31:59

Վարկանշային աղյուսակներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակ (2010) Ամենաբարձր հորիզոնական
Canadian Albums Chart[7] 14
US Billboard 200[8] 15
Երկիր Մրցանակ
ԱՄՆ Ոսկե[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brown, August (2010 թ․ հոկտեմբերի 13). «Kesha joins the quick-turnaround EP trend with 'Cannibal'». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Kesha Wants to Be 'Gangster,' Says Producer». Rap-Up. Devin Lazerine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Vena, Jocelyn (2010 թ․ նոյեմբերի 5). «Kesha Is A 'Cannibal' On Her New Track Singer plays a maneater on title track from Cannibal». MTV News. MTV Networks (Viacom). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Vena, Jocelyn (2010 թ․ հոկտեմբերի 29). «Kesha Gets 'Sleazy' On New Cannibal Track 'Tik Tok' singer trashes a rich guy on her new Bangladesh-produced song». MTV News. MTV Networks (Viacom). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Christie, Joel (2010 թ․ նոյեմբերի 17). «Ke$ha calls halt to 'Nazi' dancewear». The Daily Telegraph. Sydney: News Limited. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. Fowler, Tara (2011 թ․ մայիսի 22). «Ke$ha performs medley at Billboard Awards». Digital Spy. Hachette Filipacchi UK. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  7. «Canadian Albums – Week of December 11, 2010». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. Caulfield, Keith (2010 թ․ դեկտեմբերի 1). «Kanye West, Nicki Minaj Score Big Debuts on Billboard 200». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «Gold & Platinum: Kesha Singles and Albums». Recording Industry Association of America. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.