Candy Crush Saga
Candy Crush Saga | |
---|---|
Մշակող | King? |
Դիստրիբյուտոր | Activision Blizzard, Microsoft Store, Google Play և App Store |
Սերիայի մաս | Candy Crush Saga? |
Թողարկման թվական | ապրիլի 12, 2012 |
Պլատֆորմներ | Անդրոիդ, Windows Phone, iOS, Վինդոուզ և Windows 10 Mobile |
Շարժիչ | Adobe Flash |
Ժանր | գլուխկոտրուկ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
USK | USK 0 |
Կրիչ | թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | թաչսքրին |
Պաշտոնական կայք | candycrushsaga.com |
![]() |
Candy Crush Saga, անվճար խաղ-գլուխկոտրուկ, որը թողարկվել է King[en] ընկերության կողմից 2012 թվականի ապրիլի 12-ին Facebook սոցիալական ցանցի խաղային հարթակի համար։ Ավելի ուշ թողարկվեցին տարբերակներ IOS, Անդրոիդ , Վինդոուզ 10 և Վինդոուզ հեռախոս օպերացիոն համակարգերի համար[1]։ Խաղը համարվում է ամենաշատ բեռնված հեռախոսային խաղը ամբողջ պատմության մեջ[2], ինչպես նաև՝ freemium մոդելի կիրառման ամենաառաջիններից և ամենահաջողվածներից։ 2014 թվականին խաղը խաղում էին 93 միլիոնից ավել մարդ, իսկ երեք ամսվա հասույթը, ինչպես նշում է King ընկերությունը, կազմել է ավելի քան 493 միլիոն դոլար[3]։
Խաղի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացողները պետք է համատեղեն նույն գույնի երեք խաղային կոնֆետները մի շարքի[4] մեջ, որպեսզի վերջիններս անհետանան։ Եթե համատեղեն ավելին, խաղացողը կստանա հատուկ կոնֆետներ, որոնք տալիս են լրացուցիչ հնարավորություններ։ Պետք է հավաքել ինչքան հնարավոր է շատ միավորներ քայլերի համար նախատեսված սահմանափակ ժամանակահատվածում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Candy Crush at Games.com»։ 2015-09-06։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին։ Վերցված է 2017-08-30
- ↑ «Сладкие цифры — История компании King — создателя Candy Crush Saga»։ vc.ru (ռուսերեն)։ 2015-11-06։ Վերցված է 2017-08-30
- ↑ Dredge Stuart (2014-03-26)։ «Why is Candy Crush Saga so popular?»։ The Guardian (անգլերեն)։ 0261-3077։ Վերցված է 2017-08-30
- ↑ «Candy Crush Mod Apk»։ Candy։ 27 November 2021։ Վերցված է 9 January 2022
- ↑ «Candy Crush Saga is more than just a Bejeweled clone» (անգլերեն)։ CNET։ Վերցված է 2017-08-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Candy Crush Saga на сайте King.com