Camel (խումբ)
| Camel | |
|---|---|
| 🌐 | |
Camel (անգլ.՝ Camel), անգլիական պրոգրեսիվ ռոք խումբ` ձևավորված 1971 թվականին՝ Գիլդֆորդում (Անգլիա)։ Խմբի առաջնորդն է կիթառահար Էնդրյու Լաթիմերը։ «Camel»-ը թողարկել է 14 ստուդիական ալբոմ և 14 սինգլ, նաև ունեցել է բազմաթիվ կենդանի համերգների ալբոմներ և DVD-ներ։ Չնայած լայն ճանաչում չստանալուն՝ խումբը 1970-ականներին ձեռք է բերել կուլտային հետևորդներ՝ հատկապես «Mirage» (1974) և «The Snow Goose» (1975) ալբոմների շնորհիվ։ 1980-ականների սկզբին խումբը գնաց դեպի ավելի ջազային և կոմերցիոն ուղղվածության, որից հետո երկարատև դադար վերցրեց։ 1991 թվականից սկսած խումբը գործում է որպես անկախ կազմ ՝ թողարկելով ալբոմները սեփական լեյբլի ներքո։
Չնայած 2002 թվականից ի վեր նոր ստուդիական ալբոմ չի թողարկվել, խումբը 2025 թվականի դրությամբ դեռ հանդես է գալիս կենդանի համերգներով։ «Camel»-ի երաժշտությունը ազդեցություն է թողել մի շարք արտիստների վրա, այդ թվում՝ «Marillion», «Opeth» և Սթիվեն Ուիլսոն[1][2][3]։ Երաժշտական լրագրող Մարկ Բլեյքը խումբը նկարագրել է որպես «70-ականների պրոգ ռոքի մեծ հերոսներ»[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ձևավորվել է Գիլդֆորդում (Անգլիա) 1971 թվականին՝ կիթառահար Էնդրյու Լաթիմերի, թմբկահար Էնդի Ուորդի, բաս կիթառահար Դագ Ֆերգյուսոնի և դաշնամուրային գործիքներ նվագող Փիթեր Բարդենսի կողմից։ Լաթիմերը, Ուորդը և Ֆերգյուսոնը մինչ այդ ելույթ էին ունենում Գիլդֆորդի շրջանում՝ որպես եռյակ։ Խումբը կոչվում էր «Brew»։ Երեքն էլ մասնակցեցին «I Think I'll Write a Song» ալբոմի ձայնագրմանը, որը թողարկվեց 1971 թվականի սեպտեմբերին[4][5]։ Գուդհենդ-Թեյթի հետ համագործակցությունից հետո եռյակը որոշեց, որ դաշնամուրային գործիք նվագողը կբարելավի իրենց հնչողությունը, և հայտարարություն տեղադրեցին «Melody Maker» ամսագրում։ Բարդենսը արձագանքեց և հաջողությամբ անցավ փորձառությունը։ Նրանք միասին մեկնեցին Իռլանդիա՝ կատարելու Բարդենսի նախորդ խմբի՝ «On»-ի պայմանագրային պարտավորությունները, որից հետո խումբը վերանվանվեց Camel[5]։ Նոր անվանմամբ նրանց առաջին համերգը կայացավ 1971 թվականի դեկտեմբերին՝ Լոնդոնի Վոլթհեմ Ֆորեստի Տեխնիկական Քոլեջում՝ որպես «Wishbone Ash»-ի աջակից խումբ[5]։

Խումբը սկսեց կանոնավոր համերգներ տալ 1972 թվականի հունվարից՝ ներկայանալով որպես հմուտ կենդանի նվագախումբ։ Շուտով նրանք պայմանագիր կնքեցին «Buffalo Agency»-ի Ջեֆ Ջուքսի հետ՝ որպես մենեջեր[5]։ 1972 թվականի օգոստոսին Camelը պայմանագիր կնքեց «MCA Records»-ի հետ, և նրանց համանուն դեբյուտային ալբոմը թողարկվեց 1973 թվականի սկզբին։ Ալբոմը հաջողություն չունեցավ, և խումբը տեղափոխվեց «Deram Records» լեյբլի՝ «Decca Records» բաժին (բաժին)[6]։ 1974 թվականին թողարկվեց երկրորդ ալբոմը՝ բարձր գնահատանքի արժանացած «Mirage»-ը, որտեղ Լաթիմերը ցույց տվեց ֆլեյտայի իր կարողությունները։ Չնայած այն չհայտնվեց բրիտանական հիթ-շարքերում, մեծ հաջողություն ունեցավ ԱՄՆ-ում, ինչի շնորհիվ խումբը մեկնեց երեքամսյա շրջագայության[6]։
1975 թվականին թողարկված «The Snow Goose» գործիքային կոնցեպտուալ ալբոմը, որը ներշնչված էր Փոլ Գալիկոյի նույնանուն պատմվածքից, դարձավ խմբի անցումային հաջողության սկիզբը՝ ձեռք բերելով ավելի լայն ճանաչում։ Սակայն ալբոմը դարձավ դատական հայցի առարկա՝ Գալիկոյի կողմից[7]։ Հաճախ նշվում է, որ հայցը ներկայացվել է այն պատճառով, որ Գալիկոն «սաստիկ ատում էր ծխախոտը» և ենթադրել էր, թե խումբը կապված է նույնանուն ծխախոտային բրենդի հետ[8]։ Իրականում Գալիկոն իրեն նկարագրել է որպես «կախվածության կրքոտ սիրահար» և առարկությունը կապված էր բացառապես հեղինակային իրավունքի խախտման հետ[9][8]։ Դրան ի պատասխան՝ խումբը ալբոմի շապիկին ավելացրեց «Music inspired by...» նախադասությունը և հեռացրեց պատմության վերաբերյալ նշումները հակառակ կողմից[7]։ Ալբոմի հաջողությունը բերեց բարձրակարգ համերգի հրավերի՝ Լոնդոնի Սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ «Royal Albert Hall»-ում, 1975 թվականի հոկտեմբերին։
Խմբի չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Moonmadness» (1976), վերջինն էր, որին մասնակցում էր սկզբնական կազմը։ Մել Քոլինզը միացավ խմբին՝ սաքսոֆոն և ֆլեյտա նվագելու համար՝ հաջորդ շրջագայության ընթացքում։ Թմբկահար Էնդի Ուորդը ձգտում էր ավելի ջազային ուղղության, ինչի հետևանքով բաս կիթառահար Դագ Ֆերգյուսոնը լքեց խումբը 1977 թվականի սկզբին[6][10]։ Ֆերգյուսոնը ստեղծեց «Headwaiter» խումբը, ապա դարձավ անշարժ գույքի ոլորտի ձեռնարկատեր[11]։
Ֆերգյուսոնին փոխարինեց Ռիչարդ Սինքլեիրը («Caravan» խմբից), իսկ Մել Քոլինզը դարձավ խմբի պաշտոնական անդամ։ Այս կազմով թողարկվեցին «Rain Dances» (1977) և «Breathless» (1978) ալբոմները։ Վերջին ալբոմը դարձավ Փիթեր Բարդենսի վերջին աշխատանքը Camelում. նա հայտարարեց իր հեռանալու մասին[12]։ Նրան փոխարինեցին երկու կլավիշնային նվագողներ, որոնք նույնպես նախկինում անդամակցել էին Caravan-ին՝ Դեյվ Սինքլեյրը (Ռիչարդի զարմիկը) և Յան Շելհաասը։ Շրջագայությունից հետո երկու Սինքլեյրն էլ լքեցին խումբը։ Նրանց փոխարինեցին կլավիշնային գործիքների նվագող Քիթ Ուոթկինսը և բաս կիթառահար Քոլլին Բասսը[6]։ Այս կազմով ձայնագրվեց ավելի կոմերցիոն հնչողություն ունեցող «I Can See Your House from Here» (1979) ալբոմը։ Շապիկի լուսանկարը, որը ստեղծվել է Գերեդ Մանկովիցի կողմից, ներկայացնում է խաչված տիեզերագնացի մոնտաժված լուսանկարը՝ Երկրի վրա նայելով։
1980-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին թողարկված «Nude» ալբոմը կոնցեպտուալ աշխատանք էր՝ հիմնված ճապոնացի զինվոր Հիրոո Օնոդայի իրական պատմության վրա[13]։ Դանկան Մաքքեյն ապահովեց հիմնական դաշնամուրային նվագակցությունը՝ փոխարինելով Ուոթքինսին և Շելհաասին, որոնք զբաղված էին այլ նախագծերով, սակայն վերադարձան շրջագայության համար։ Այս ալբոմում առաջին անգամ օգտագործվեցին Էնդրյու Լաթիմերի ապագա կնոջ՝ Սյուզան Հուվերի գրած բառերը[14]։ 1981 թվականի կեսերին Էնդի Ուորդը դադարեց նվագել թմբուկ՝ ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման պատճառով, և Camelը դադարեցրեց գործունեությունը[15]։
Խումբ չունենալով, բայց դեռ կատարելով պայմանագրային պարտավորությունները և զգալով «Decca»-ի ճնշումը՝ հիթ երգ ներկայացնելու համար, Լաթիմերը 1982 թվականի սկզբին միացավ մի շարք հրավիրված և սեսիոն երաժիշտների՝ «Abbey Road Studios»-ում։ Նույն տարվա ընթացքում թողարկվեց «The Single Factor» ալբոմը, որը Մեծ Բրիտանիայի հիթ-շարքերում հասավ 57-րդ հորիզոնականին[16]։ Հաջորդ կազմը, որում ընդգրկված էին դաշնամուրային գործիքների նվագող Տոն Շերպենզիլը (Kayak խմբից) և թմբկահար Փոլ Բըրգիսը(ex-10cc), 1984 թվականին թողարկեց «Stationary Traveller» ալբոմը[17]։ Նույն տարվա վերջում ավարտվեց Camelի պայմանագիրը «Decca»-ի հետ, իսկ Լաթիմերը հաղթեց նախկին մենեջերի դեմ դատական վեճում։ Դրանից հետո Լաթիմերը տեղափոխվեց ԱՄՆ և կրկին լուծարեց խումբը[18]։
1990-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ տարվա դադարից հետո Լաթիմերը վերակենդանացրեց «Camel» անունը 1991 թվականին և թողարկեց «Dust and Dreams» ալբոմը իր անկախ լեյբլի՝ «Camel Productions»-ի ներքո։ Ալբոմում ընդգրկված էին մի շարք երաժիշտներ, որոնք մասնակցել էին խմբի նախորդ երկու ալբոմներին 1980-ականների սկզբին։ 1992 թվականին խմբին միացավ դաշնամուրային գործիքների նվագող Միքի Սայմոնդսը, ով նախկինում համագործակցել էր «Mike Oldfield»-ի և «Fish»-ի հետ[19]։
Այն ժամանակ Լաթիմերը և Սյուզան Հուվերը գրեցին «Harbour of Tears» ալբոմը՝ «Camel» անունով։ Ալբոմի շապիկի անվանումը վերաբերում էր Իռլանդիայի «Cobh Harbour»-ին, որտեղից մեծ աղետալի սովի ժամանակ շատերն ուղևորվել են ԱՄՆ։ Ալբոմը թողարկվեց 1996 թվականին։ 1999 թվականին Լաթիմերը, թմբկահար Դեյվ Ստյուարդը, բաս կիթառահար Քոլին Բասսը և դաշնամուրային գործիքների նվագող Թոն Շերպենզիլը ձայնագրեցին «Rajaz» ալբոմը՝ ոգեշնչված նույնանուն հնագույն արաբական բանաստեղծական ոճով, որը արտացոլում է ուղտերի քայլերի ռիթմը անապատում[20]։
2000-2010-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Լաթիմերը ստեղծեց նոր կազմ՝ Քոլին Բասսիի, թմբկահար Դենիս Քլեմենթի և դաշնամուրային գործիքների նվագող Գայ Լեբլանկի մասնակցությամբ։ Խումբը 2002 թվականին թողարկեց «A Nod and a Wink» ալբոմը, որը նվիրված էր նախկին անդամ Փիթեր Բարդենսին, ով մահացել էր նույն տարվա սկզբին[21]։ Հաջորդ տասնամյակի մեծ մասը խումբը չէր գործում, քանի որ Լաթիմերը ստանում էր բուժում միելոֆիբրոզ հիվանդության համար[22]։

Լաթիմերի բուժումից հետո Camel-ը, վերադառնալով շրջագայություններին, 2013 թվականին կատարեց նաև «The Snow Goose» ալբոմի ամբողջական համերգային կատարումներ[23]։ 2013- ինոյեմբերին թողարկվեց ալբոմի նոր և ընդլայնված տարբերակը։ 2014 թվականին Լեբլանը դուրս եկավ շրջագայությունից՝ հիվանդության պատճառով, և մահացավ 2015 թվականին, նրան փոխարինեց հին անդամ Թոն Շերպենզիլը[24][25]։
Լաթիմերին շնորհվեց «Lifetime Achievement» («Կյանքի նվաճումների») մրցանակ «Orange Amplification2014 Progressive Music Awards»-ում[26]։ Խումբը շարունակեց շրջագայել ամբողջ տասնամյակի ընթացքում, իսկ 2020 թվականի սկզբին թողարկվեց կենդանի DVD՝ «Royal Albert Hall»-ում կատարված համերգից[27]։ Լաթիմերը շարունակում է գրել նոր երաժշտություն՝ չնայած խումբը 2002 թվականից ի վեր նոր ստուդիական ալբոմ չի թողարկել[28]։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Camel խմբին հաճախ բնութագրում են որպես «սիմֆոնիկ պրոգ ռոք»[29]։ Խումբը հիմնականում համադրում է ռոք, փոփ, ջազ, բլյուզ, ֆոլկ, դասական և էլեկտրոնային երաժշտության տարրեր[30]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Camel խումբը ճանաչվել է 1980-ականներին ձևավորված նեո-պրոգ ռոք ժանրի գլխավոր ներկայացուցիչներից մեկը, որի ամենահաջողակ խմբերից էր «Marillion»-ը[31]։ «Marillion»-ի նախկին գլխավոր վոկալիստ Ֆիշը իր առաջին տպավորությունը խմբի մասին նկարագրել է հետևյալ կերպ. «Կարծում էի, որ նրանք շատ նման են Camel-ին»[32]։
- Արգենտինական «Rockaphonia» խմբի «Fuera de Tiempo» ալբոմը պարունակում է Camel-ի երեք տրիբուտային տարբերակ։[33]
- Իսրայելում գործող «The Humps»-ը պարբերաբար կատարում է Camel խմբի որոշ ստեղծագործություններ։[34]
- Ճապոնիայի տարածքում գործող մեկ այլ խումբ՝ «Fritha »(անվանված «The Snow Goose» ալբոմի նույնանուն երգից), կատարում է Camel խմբի ստեղծագործություննեից։[35]
- Շվեդիայում գործող խմբերից է «Lady Fantasy»-ն, որն անվանված է «Mirage» ալբոմի երգից[36]։
- Իրանում «Raha» խումբը կատարում է Came0-իl երգերից հատվածներ։[37]
- Եգիպտոսում «Andromida» խումբը նույնպես ընդգրկում է իրենց ծրագրում «Camel»-ի երգերից կատարումներ[38]։
- 2010 թվականին ֆրանսիական պրոգ ռոք խմբի «Mirage»-ի՝ Camel խմբի երկրորդ ալբոմի անունով կոչված, կատարած համերգային ծրագրում ներառված էին նաև Camel-ից երգերմ ինչպես նաև այլ խմբերից, ինչպիսիք են «Yes», «Jethro Tull» և «King Crimson»[39]։
- Լիբանանում 2011 թվականի հոկտեմբերի 28-ին «Babel» խումբը (Babylon) իմպրովիզացիա արեց Camel-ի «Storm Clouds» երգի վրա[40]։
- Շվեդական պրոգ ռոք/դեթ մետալ խումբ «Opeth»-ի Մայքլ Ակելֆերդը նշել է Camel-ի դերը «Hessian Peel» երգի համար, և նախկինում «Lamentations» (Live at Shepherd's Bush Empire 2003) DVD-ում կատակել էր, որ իրենց «Damnation» (2003) ալբոմը «հատուկ անճաշակ կրկնօրինակում է Camel-ից»[41]։
- «Porcupine Tree» խմբի Ստիվեն Ուոլսոնը նույնպես նշել է Camel-ի դերը 2013 թվականի հարցազրույցում․ նա հայտնել է հետաքրքրություն ունենալ Camel-ի ալբոմները ռեմիքսելու համար, իսկ Լաթիմերը նույն թվականին դրական արձագանք է տվել նրան[3][42][43]։
- 2016 թվականին Ռիք Էսթլին «Billboard»-ում նշել է, որ իր առաջին համերգը եղել է Camel-ի «The Snow Goose» շրջագայության ժամանակ և ասել՝ «այն ուղղակի զարմացրեց ինձ»[44]։
- «The Tangent» խմբի Էնդի Թիլսոնը 2016 թվականին թողարկել է մի երգ՝ «Music Inspired by Music Inspired by The Snow Goose», որպես Camel-ի հարգանքի տուրք՝ իր սոլո ալբոմի «Machte Es) Durch»-ի ներառմամբ[45]։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս անդամներ
- Էնդրյու Լաթիմեր – կիթառ, ֆլեյտա, ստեղնաշարային, հարվածային, վոկալ (1971-ներկա)
- Քոլին Բաս – բաս, ակուստիկ կիթառ, ստեղնաշարային, վոկալ (1979-1981, 1984-ներկա)
- Դենիս Կլեմենտ – թմբուկ, հարվածային, ստեղնաշարային (2000-ներկայիս)
- Փիթեր Ջոունս – ստեղնաշարային, սինթեզատորներ, սաքսոֆոն, վոկալ (2016-ներկա)
Դիսկոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Camel (1973)
- Mirage (1974)
- The Snow Goose (1975)
- Moonmadness (1976)
- Rain Dances (1977)
- Breathless (1978)
- I Can See Your House from Here (1979)
- Nude (1981)
- The Single Factor (1982)
- Stationary Traveller (1984)
- Dust and Dreams (1991)
- Harbour of Tears (1996)
- Rajaz (1999)
- A Nod and a Wink (2002)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Blake, Mark (2017 թ․ մարտի 22). «Steve Rothery: "People still think Marillion are a Scottish heavy metal band"». Louder. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Akerfeldt, Mikael (2014 թ․ հուլիսի 28). «Mikael Akerfeldt of Opeth Discusses Camel's 'Moon Madness'—The Record That Changed My Life». Guitar World. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- 1 2 Brinn, David (2018 թ․ մայիսի 9). «Camel is no rock dinosaur». The Jerusalem Post. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Phillip Goodhand-Tait singer/songwriter». Pg-t.com. 1979 թ․ մարտի 25. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- 1 2 3 4 Tracy, John (1989). Mirage [1989 Reissue] liner notes (Media notes). Deram Records. 820 613-2.
- 1 2 3 4 Thomas, Stephen. «AllMusic Biography». AllMusic.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
- 1 2 «The Snow Goose». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- 1 2 «CAMEL». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «It's Cheaper To Chop Up Pound Notes». Charleston Daily Mail: 6. 1947 թ․ հուլիսի 17. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Zwebner, Ofir; Lasse Ødegård. «Frequently Asked Questions». Skylines – Camel Web Site.
- ↑ Zwebner, Ofir. «Camel's members careers». Skylines – Camel Web Site.
- ↑ «Peter Bardens | Biography & History». AllMusic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Nude - Camel | Songs, Reviews, Credits | AllMusic (անգլերեն), Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին
- ↑ Buckley, Peter; Buckley, Jonathan (2003). The Rough Guide to Rock. Penguin. էջ 165. ISBN 1-85828-457-0.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Camel Timeline 1964–1981». Camelproductions.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ The Single Factor - Camel | Songs, Reviews, Credits | AllMusic (անգլերեն), Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին
- ↑ Stationary Traveller - Camel | Songs, Reviews, Credits | AllMusic (անգլերեն), Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին
- ↑ «Magenta Camel faq». Magenta.co.il. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «MICKEY SIMMONDS band / artist (UK-England) - discography, reviews and details». www.proggnosis.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Camel timeline 1982–2000». Camelproductions.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Camel - A Nod and a Wink (album review 2) | Sputnikmusic». www.sputnikmusic.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Barnes, Mike (2015 թ․ ապրիլի 17). «Camel: Never Let Go». loudersound (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Barbican Arts Centre site». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
- ↑ Lach, Stef (2015 թ․ ապրիլի 28). «Camel's Guy LeBlanc dead at 54». loudersound (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Camel Forced To Change Keyboard Player For Tour». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Orange Amplification Presents 2014 Progressive Music Awards». Awards.prog.teamrock.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «The Official Camel Website». www.camelproductions.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Prog, April 2015
- ↑ Smith, Sid (2015 թ․ ապրիլի 17). «The Canterbury Scene: The Sound Of The Underground». Louder. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Camel, ondarock.it
- ↑ «Pop/Rock » Art-Rock/Experimental » Neo-Prog». AllMusic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Elliott, Paul (2016 թ․ հուլիսի 17). «"I was an arsehole": Fish looks back on his career and reveals what's next». Louder. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Detailed Reviews Rockaphonica – 2006 – "Fuera de Tiempo"». ProgressoR. 2007 թ․ ապրիլի 2. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «The Humps». YouTube.com. 2007 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Fritha». YouTube.com. 2006 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Lady Fantasy». YouTube.com. 2008 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Raha». YouTube.com. 2008 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Andromida». YouTube.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Camel "Never Let Go" cover by Mirage». YouTube. 2010 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Storm Clouds – Heba Rach from Babel – Camel». YouTube. 2011 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Steven Rosen. «Michael Akerfeldt Of Opeth: 'I'm Very Picky With Songwriting'». Ultimate Guitar. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ thodoris (2013 թ․ հունիս). «Interview: Steven Wilson (solo, Porcupine Tree)». Hit-channel.com (published 2013 թ․ հունիսի 12). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ thodoris (2013 թ․ դեկտեմբեր). «Interview: Andy Latimer (Camel)». Hit-channel.com (published 2013 թ․ դեկտեմբերի 8). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Blenstock, Richard. «Rick Astley Reflects on His First Album, First Concert & the Music That Made Him». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Andy Tillison Diskdrive. «(Machte Es) Durch». Bandcamp. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Camel (խումբ) կատեգորիայում։ |
- Camel Productions, the official Camel website
- Տեսանյութը ՅուԹյուբում
- Pink-Camel - A Camel Fan Project Արխիվացված 2024-10-13 Wayback Machine
- Camel biography by Stephen Thomas Erlewine, discography and album reviews, credits & releases at AllMusic.com
- Camel albums to be listened as stream at Play.Spotify.com
- Camel Performances
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Camel (խումբ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||