Jump to content

Cahiers du cinéma

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cahiers du cinéma
պատկերանիշ Խմբագրել Wikidata
Journal, cultural magazine Խմբագրել Wikidata
ՍտեղծումԱպրիլ 1951 Խմբագրել Wikidata
ՀիմնադիրԱնդրե Բազեն Խմբագրել Wikidata
ԵրկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
Հիմնադրման վայրՓարիզ Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՓարիզ Խմբագրել Wikidata
Հիմնական թեմակինեմատոգրաֆիա Խմբագրել Wikidata
Cont­ri­bu­tor to the creative work or subjectԷրիկ Ռոմեր, Ժան Լյուկ Գոդար, Ֆրանսուա Տրյուֆո, Jacques Rivette Խմբագրել Wikidata
ՀրատարակիչPhaidon Press Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
Աշխատանքի բնօրինակ լեզունֆրանսերեն Խմբագրել Wikidata
Լեզուֆրանսերեն Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունՖրանսիական նոր ալիք Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.cahiersducinema.com Խմբագրել Wikidata
Գլխավոր խմբագիրStéphane Delorme Խմբագրել Wikidata
Danish Bib­lio­met­ric Research Indicator level1 Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fierev0009300 Խմբագրել Wikidata

Cahiers du cinéma («Կայե դու սինեմա», ֆր․ Les Cahiers du cinéma - «Կինեմատոգրաֆիկ տետրեր»), ֆրանսիական ամսագիր կինոյի մասին, որը հիմնադրվել է 1951 թվականին Անդրե Բազենի, Ժակ Դոնիոլ-Վալկրոզի և Ժոզեֆ-Մարի դե Լյուկի կողմից։ Հեղինակների առաջին թիմը կազմված էր երկու կինոխմբերի անդամներից․ Լատինական թաղամասի և «Օբյեկտիվ 49» խմբերից (որոնց թվում էին՝ Ժան Կոկտոն, Ռոբեր Բրեսոնը, Ալեքսանդր Աստրյուկը)։

Ամսագրի վաղ շրջանի պատմությունը սովորաբար բաժանվում է մի քանի շրջանների, որոնց ընթացքում գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնում էին Բազենը (1951-1958), Էրիկ Ռոմերը (1958-1963) և Ժակ Ռիվետը (1963-1965)։ Հրատարակության «ոսկե դարաշրջանը» Ռոմերի ղեկավարության տարիներն էին։ Այս տարիներին ֆրանսիական կինոթատրոնները ողողած ազգային գրականության դասականների էկրանավորումները դարձան երիտասարդ կինոգետների հարձակումների թիրախ։ Ամսագիրը քննադատողների կողմից, այն շապիկի դեղին գույնի պատճառով անվանվեց cahiers jaunes («կայե ժոն»)՝ «դեղին տետրեր», որտեղ «բամբասում են դեղին բերաններով երիտասարդները» և որոնց տեղը «դեղին տանն է»[1]։

1960-ական թվականների երկրորդ կեսից հրատարակության հայտնությունը կայուն կերպով նվազում է, և այն դառնում է անշահավետ։ 1970-ականների կեսերին խմբագրական կազմի փոփոխություն տեղի ունեցավ։ Այդ ժամանակ հրատարակության կազմին միացան կինոքննադատ Սերժ Դաննեյը, լրագրող Սերժ Տուբիանան, ռեժիսոր Տիերրի Ժուսը, կինոպատմաբան Անտուան Տեսսոնը։ Սկսած 1960-ականների սկզբի մոդեռնիզմից ՝ ամսագիրը դիմեց դիալեկտիկական մատերիալիզմին։

1988 թվականին Létoile հրատարակչությունը, որը հրատարակում էր Cahiers du cinéma-ն, գնվեց «Լը Մոնդ» հրատարակչական խմբի կողմից։ Նոր սերնդի ընթերցողներ գրավելու փորձերը հանգեցրին խմբագրական խորհրդի պառակտմանը։ Ամսագիրը ողջունում էր ֆրանսիական կինոյում պոստմոդերնիզմի աճը և գովաբանում էր այնպիսի երիտասարդ ռեժիսորների աշխատանքներ, ինչպիսին է, օրինակ Լեոս Կարաքսը։ 1990-ական թվականներին ամսագիրը սկսեց հրապարակել ռեալիթի շոուների և վիդեոխաղերի ակնարկներ, ինչը հանգեցրեց ընթերցողների արտահոսքի, որոնք հիմնականում կենտրոնացած էին կինոյի վրա։

2003 թվականին ձախ-լիբերալ «Լը Մոնդ» երեկոյան օրաթերթը լիակատար վերահսկողություն ստանձնեց Cahiers du cinéma-ի նկատմամբ և ամսագրի գլխավոր խմբագիր նշանակեց Ժան-Միշել Ֆրոդոնին, որը նախկինում նա պատասխանատու էր թերթի կինոյի բաժնի համար։ Վեց տարի անց ամսագիրը գնվեց, 1923 թվականից գործող Phaidon Press հրատարակության կողմից, որը կենտրոնանում է կերպարվեստի վրա (նկարչություն, ճարտարապետություն, լուսանկարչություն):

Ամսագրի քաղաքականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականներին երիտասարդները պահանջում էին, որ ռեժիսորներն անդրադառնան ժամանակակից հրատապ խնդիրներին։ Ռիվետը Հիչքոքի և Լանգի հոլիվուդյան ֆիլմերի մասին գրում էր որպես «օվկիանոսից եկող թարմ օդի շունչ»։ Աստրուկը կոչ էր անում երիտասարդ ռեժիսորներին կինոխցիկը դարձնել հեղինակի անհատականության արտահայտման նույն գործիքը, ինչպես գրիչը գրողի համար («տեսախցիկ-գրիչ»)։

Կինոյի պատմության մեջ 1950-ականների Cahiers du cinéma-ն մնում է որպես ֆրանսիական նոր ալիքի խթանիչ։ Այդ շարժման գրեթե բոլոր մեծագույն ներկայացուցիչները՝ սկսած Գոդարից և Տրյուֆոյից մինչև Ռոմերը և Շաբրոլը, կարիերան սկսել են որպես այդ հրատարակության կինոքննադատներ։ 1954 թվականին Տրյուֆոն առաջին անգամ ձևակերպեց հեղինակային կինոյի տեսությունը «Ֆրանսիական կինոյի որոշ միտումներ» հոդվածում։ Նա գրում էր ռեժիսորի մասին, որպես կինոնկարի կիակատար հեղինակի, որը պետք է ղեկավարի ֆիլմի ստեղծման ողջ ընթացքը։

Cahiers du cinéma- հեղինակները իրենց հոդվածներում առաջարկում էին կինոքննադատության և կինոյի տեսության նոր սկզբունքներ, սուր հոդվածներ էին գրում ֆրանսիական ֆիլմերի մեծ մասի մասին և ամերիկյան կինոն նկարագրում էին որպես թարմ օդի շունչ։ «Հայր կինոյի» գործիչները ատում էին «նորեկների խմբին»[2], որը գրում էր ամսագրի համար։ Մամուլն աղմկում էր։ Cahiers du cinéma-ից բողոքում էին և փոքր թղթերը, և մրցակից մեծ կինոհրատարակությունները[3].։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Французская «новая волна» как синтез кинематографа и авангарда» (ռուսերեն). www.patefonskver.ru. Արխիվացված օրիգինալից 2017-08-28-ին. Վերցված է 2017-09-12-ին.
  2. ↑ «Банда Шерера» — так называли группу молодых критиков, будущих именитых режиссёров Новой волны, писавших Cahiers du cinéma. Так как её лидером считался Эрик Ромер, настоящее имя которого — Жан-Мари Морис Шерер.
  3. ↑ Студийные кинематографисты по цвету его обложек называли журнал жёлтым, что звучит примерно как Cahiers du cinéma, то есть «жёлтыми тетрадями», в которых «злословят желторотые юнцы», которым место в «жёлтом доме».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]