Jump to content

COVID-19 կարանտիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
COVID-19 կարանտիններ
Պարետային ժամ, արտակարգ դրություն, lockdown, non-pharmaceutical intervention Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաlockdown Խմբագրել Wikidata
Մասն էnational responses to the COVID-19 pandemic Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էՆոր կորոնավիրուսի բռնկում (2019-2020) Խմբագրել Wikidata
Թվական2020 Խմբագրել Wikidata
ՍկսածՀունվար 2020 Խմբագրել Wikidata
ՊատճառՆոր կորոնավիրուսի բռնկում (2019-2020), COVID-19 pandemic in the United States Խմբագրել Wikidata

COVID-19 համավարակի սկզբնական փուլում աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում կիրառվեցին մի շարք ոչ դեղորայքային միջոցառումներ, մասնավորապես՝ արգելափակումներ (ներառյալ տնային մեկուսացման հրահանգները, երեկոյան արգելքները, կարանտինը, սանիտարական շրջափակումները և հասարակական այլ սահմանափակումներ)[1]:

2020 թվականի ապրիլի դրությամբ՝ աշխարհի բնակչության մոտ կեսը ինչ-որ ձևով ենթարկվում էր արգելափակման, ընդ որում՝ 90-ից ավելի երկրներում և տարածքներում կառավարությունների կողմից տնային մեկուսացման հրահանգներ էին տրվել 3.9 միլիարդից ավելի մարդկանց[2]:

Առողջապահական հետևանքներից բացի, հետազոտությունները ցույց են տվել, որ արգելափակումները կարող էին նվազեցնել հանցագործությունները և զինված ոչ պետական խմբավորումների (ինչպիսին է «Իսլամական պետությունը») կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների բռնությունը[3][4]։

Ավելին, արգելափակումներն ուժեղացրել են հեռակա աշխատանքի ընդունումը, նվազեցրել են օդի աղտոտվածությունը և խթանել դիգիտալ վճարային համակարգերի տարածումը։

Հետազոտությունները նաև արձանագրել են խորը բացասական տնտեսական հետևանքներ, ինչպես նաև դպրոցական առաջադիմության վատթարացում: Արգելափակումները ամբողջ աշխարհում հանդիպեցին մեծամասշտաբ բողոքների[5]:

Արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելավորման և գործնական օրինակների վերլուծությամբ մի շարք հետազոտողներ եզրակացրել են, որ արգելափակումները որոշակիորեն արդյունավետ են եղել COVID-19-ի տարածման և դրանով պայմանավորված մահերի նվազեցման գործում[հավաստի աղբյուր է պահանջվում[6][7][8][9][10][11][12][13][14]: Արգելափակումները համարվում են առավել արդյունավետ COVID-19-ի համայնքային տարածումը, առողջապահության ծախսերը և մահացությունը կանխելու կամ սահմանափակելու համար, երբ դրանք կիրառվում են ավելի վաղ, ավելի խիստ և չեն դադարեցվում շատ վաղաժամկետ[15][16][17][18][19]:

Ֆրանսիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում կատարված ուսումնասիրությունը, որը վերլուծել է COVID-19-ի տարածումն ըստ ամենատարածված ախտանիշների (օրինակ՝ համի և հոտի զգացողության կորուստ), արձանագրել է նոր ախտանիշների զգալի նվազում արգելափակումների մեկնարկից ընդամենը մի քանի օր անց այն երկրներում (Իտալիա և Ֆրանսիա), որտեղ կիրառվել էին ամենախիստ սահմանափակումները[20]:

ԱՄՆ-ում համավարակի մոդելավորման արդյունքները ենթադրում են, որ «համավարակը գրեթե ամբողջությամբ կկանխվեր, եթե արգելափակման միջոցառումները մեկնարկեին երկու շաբաթ ավելի շուտ», և որ երկրորդ ալիքը ավելի մեղմ կլիներ, եթե արգելափակումը տևեր ևս երկու շաբաթ[21]:

2020 թվականի սկզբին Հուբեյում իրականացված խիստ արգելափակումը արդյունավետ է եղել Չինաստանում COVID-19-ի բռնկումը վերահսկելու գործում[22][23]:

Շվեդիայում, որը պանդեմիայի ընթացքում պահպանել էր հասարակության մեծ մասի գործունեությունը, դեպքերի և մահերի համեմատաբար բարձր թիվը՝ հարևան Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի հետ համեմատելիս (որոնք ունեն նմանատիպ դեմոգրաֆիկ բնութագրեր և կիրառել էին արգելափակումներ), գիտնականները մասամբ կապում են այս քաղաքականության տարբերության հետ[24][25][26][27][28][29][30]:

Ավստրալիայի տվյալների մոդելավորումը հանգեցրել է նմանատիպ եզրակացության. խիստ արգելափակման միջոցով «զրոյական համայնքային տարածման» հասնելը տալիս է առողջապահական և տնտեսական ավելի ցածր ծախսեր՝ համեմատած ավելի մեղմ միջոցառումների, որոնք թույլ են տալիս վարակի շարունակական տարածումը: Մոդելավորումը նաև նախազգուշացրել է, որ սահմանափակումների վաղաժամ չեղարկումը կարող է հանգեցնել ավելի մեծ ծախսերի[31][32]:

«Զրոյական համայնքային տարածման» այս մոտեցումը կիրառվել է Ավստրալիայում: 2020 թվականին Մելբուռնում բռնկման ժամանակ Վիկտորիա նահանգում չորս ամիս տևած խիստ արգելափակումը, համալրված այլ միջոցառումներով, կանխել է երկրում լայնածավալ բռնկում[33]:

Նոր Զելանդիան և Վիետնամը նույնպես 2020 թվականին ընդունել էին «Զրո-COVID» ռազմավարությունը, որը ներառում էր թիրախային արգելափակումներ[34][35]:

2021 թվականին SARS-CoV-2-ի բարձր վարակչությամբ Դելտա տարբերակի առաջացումը հանգեցրել է այն կարծիքին, որ թեև արգելափակումները շարունակում են նվազեցնել COVID-19-ի տարածումը, սակայն դրանց արդյունավետությունը վարակի վերահսկման հարցում նվազել է։

Ավստրալիայում և Վիետնամում Դելտա տարբերակի բռնկումների դեմ կիրառված արգելափակումները ցույց տվեցին վարակի վերահսկման ավելի ցածր արդյունավետություն՝ համեմատած այլ տարբերակների դեմ նախկինում կիրառված արգելափակումների հետ[36][37][38]։

Կամավոր ընդդեմ պարտադիր սահմանափակումների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերուի բանակի անդամը ոստիկանական շան հետ պահպանում է պարետային ժամը 2020 թվականի մարտի 31-ին ՝ Պերուում COVID-19 համավարակի ժամանակ:

Չիկագոյի համալսարանի տնտեսագետի ղեկավարած մի ուսումնասիրություն պարզել է, որ ակամա արգելափակումները քիչ ազդեցություն են ունեցել՝ սպառողների հոսքի նվազման մոտ 90%-ը բաժին է ընկնում կամավոր սոցիալական հեռացմանը, քանի որ մարդիկ վախենում էին հենց վիրուսից[39]:

Նմանապես, Ազգային տնտեսական հետազոտությունների բյուրոյի (NBER) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տանը մնալու հրահանգները մեծացրել են տանը մնալը ընդամենը 5-10%-ով[40]:

Յեյլի համալսարանի մեկ այլ ուսումնասիրություն պարզել է, որ սոցիալական հեռացումը հիմնականում կամավոր է եղել և պայմանավորված է եղել հիմնականում «մահացության և հիվանդացության մասին լրատվամիջոցների լուսաբանմամբ»[41]:

Մյուս կողմից, որոշ ուսումնասիրություններ պնդում են, որ հարկադրական միջոցառումները հավանաբար նվազեցրել են մարդկանց փոխազդեցությունները, թեև ընդունում են, որ նվազման մեծ մասը կարող էր լինել կամավոր[42][43]։ Այս երկու ուսումնասիրություններից մեկը՝ Flaxman et al.-ի կողմից, քննադատության է արժանացել մի շարք պատճառներով, այդ թվում՝ երկրի համար հատուկ ճշգրտման գործոնի կիրառման համար, որի բացակայության դեպքում մոդելը կկանխատեսեր Շվեդիայում մահացությունների զանգվածային աճ[44]։

Հաճախ մեջբերվող տնտեսական մոդելավորումներից մեկը, որը պնդում է, որ տնային մեկուսացման հրամանները երեք անգամ նվազեցրել են ընդհանուր դեպքերի թիվը, սակայն հաշվի է առել կամավոր սոցիալական հեռացումը որպես հաստատուն մեծություն[45]։ Մեկ այլ ուսումնասիրություն հայտնաբերել է 30% տարբերություն սահմանամերձ շրջաններում, որտեղ կիրառվել են տանը մնալու հրահանգներ[46]։

Մեկ այլ ուսումնասիրություն, որը համեմատել է COVID-19-ի տարածման վրա «ավելի քիչ սահմանափակող միջամտությունների» ազդեցությունը Շվեդիայում և Հարավային Կորեայում՝ ֆրանսիական և իսպանական տանը մնալու պարտադիր հրահանգների հետ այլ 8 երկրներում, չի հայտնաբերել ապացույցներ, որ ավելի խիստ սահմանափակումներ ունեցող երկրներում հիվանդության վերահսկումն ավելի արդյունավետ է եղել[47]։

Սակայն ուսումնասիրության արդյունքները հարցականի տակ են դրվել դրա բազմաթիվ սահմանափակումների պատճառով, ներառյալ՝ երկրների փոքր նմուշի չափը[48][49]։

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ COVID-19-ի բռնկումները վերահսկելու համար «խորհդատվական» մոտեցումը բավարար չէ։ Հյուսիսային Իտալիայում բռնկման վերլուծությունը պարզել է, որ համայնքային տարածման արդյունավետ նվազում է տեղի ունեցել խիստ ազգային արգելափակման ժամանակ, իսկ ավելի վաղ՝ պակաս խիստ միջոցառումները անարդյունավետ են եղել շարժունակությունը նվազեցնելու համար այնքան, որքան անհրաժեշտ էր COVID-19-ի տարածումը սահմանափակելու համար[50]։

Պանդեմիայի սկզբից Google-ը համակարգված կերպով հավաքել է շարժունակության վերաբերյալ տվյալներ, որոնք ցույց են տվել հասարակական ակտիվության կտրուկ նվազում օրինական սահմանափակումների մտցումից շատ առաջ[51]: 2020թ. ապրիլյան հարցումը բացահայտել է, որ ամերիկացիների 93%-ը կամավոր էր տնից դուրս գալիս միայն անհրաժեշտության դեպքում անկախ օրինական սահմանափակումներից[52]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Li, Lili; Taeihagh, Araz; Tan, Si Ying (2023 թ․ փետրվարի 3). «A scoping review of the impacts of COVID-19 physical distancing measures on vulnerable population groups». Nature Communications (անգլերեն). 14 (1): 599. Bibcode:2023NatCo..14..599L. doi:10.1038/s41467-023-36267-9. ISSN 2041-1723. PMC 9897623. PMID 36737447.
  2. Li, Lili; Taeihagh, Araz; Tan, Si Ying (2023 թ․ փետրվարի 3). «A scoping review of the impacts of COVID-19 physical distancing measures on vulnerable population groups». Nature Communications (անգլերեն). 14 (1): 599. Bibcode:2023NatCo..14..599L. doi:10.1038/s41467-023-36267-9. ISSN 2041-1723. PMC 9897623. PMID 36737447.
  3. Greenhut, Steven (2022 թ․ մարտի 25). «COVID Revealed America To Be a Nation of Rulers, Not of Laws». reason.com. Reason. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  4. Greenhut, Steven (2022 թ․ մարտի 25). «COVID Revealed America To Be a Nation of Rulers, Not of Laws». reason.com. Reason. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  5. Di Pietro G (2023). «The impact of Covid-19 on student achievement: Evidence from a recent meta-analysis». Educational Research Review. 39 100530: None. doi:10.1016/j.edurev.2023.100530. PMC 10028259. PMID 36987429.
  6. Bendavid, E; Oh, C; Bhattacharya, J; Ioannidis, JPA (2021 թ․ ապրիլ). «Assessing mandatory stay-at-home and business closure effects on the spread of COVID-19». European Journal of Clinical Investigation. 51 (4): e13484. doi:10.1111/eci.13484. PMC 7883103. PMID 33400268.
  7. Bjørnskov, Christian (2021 թ․ մարտի 29). «Did Lockdown Work? An Economist's Cross-Country Comparison». CESifo Economic Studies. 67 (3): 318–331. doi:10.1093/cesifo/ifab003. PMC 8083719.
  8. Sharma, Mrinank; Mindermann, Sören; Rogers-Smith, Charlie; Leech, Gavin; Snodin, Benedict; Ahuja, Janvi; Sandbrink, Jonas B.; Teperowski Monrad, Joshua; Altman, George; Dhaliwal, Gurpreet; Finnveden, Lukas (2021 թ․ հոկտեմբերի 5). «Understanding the effectiveness of government interventions against the resurgence of COVID-19 in Europe». Nature Communications (անգլերեն). 12 (1): 5820. Bibcode:2021NatCo..12.5820S. doi:10.1038/s41467-021-26013-4. ISSN 2041-1723. PMC 8492703. PMID 34611158.
  9. Perra, Nicola (2021 թ․ փետրվարի 13). «Non-pharmaceutical interventions during the COVID-19 pandemic: A review». Physics Reports. 913: 1–52. arXiv:2012.15230. Bibcode:2021PhR...913....1P. doi:10.1016/j.physrep.2021.02.001. ISSN 0370-1573. PMC 7881715. PMID 33612922.
  10. Brauner, Jan M.; Mindermann, Sören; Sharma, Mrinank; Johnston, David; Salvatier, John; Gavenčiak, Tomáš; Stephenson, Anna B.; Leech, Gavin; Altman, George; Mikulik, Vladimir; Norman, Alexander John; Monrad, Joshua Teperowski; Besiroglu, Tamay; Ge, Hong; Hartwick, Meghan A. (2020 թ․ դեկտեմբերի 15). «Inferring the effectiveness of government interventions against CO ID-19». Science. 371 (6531): eabd9338. doi:10.1126/science.abd9338. ISSN 0036-8075. PMC 7877495. PMID 33323424.
  11. Flaxman, S.; և այլք: (2020 թ․ հունիսի 8). «Estimating the effects of non-pharmaceutical interventions on COVID-19 in Europe» (PDF). Nature. 584 (7820): 257–261. Bibcode:2020Natur.584..257F. doi:10.1038/s41586-020-2405-7. PMID 32512579. S2CID 219549825. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին.
  12. Hsiang, Solomon; Allen, Daniel; Annan-Phan, Sébastien; Bell, Kendon; Bolliger, Ian; Chong, Trinetta; Druckenmiller, Hannah; Huang, Luna Yue; Hultgren, Andrew; Krasovich, Emma; Lau, Peiley; Lee, Jaecheol; Rolf, Esther; Tseng, Jeanette; Wu, Tiffany (2020 թ․ հունիսի 8). «The effect of large-scale anti-contagion policies on the COVID-19 pandemic». Nature. 584 (7820): 262–267. Bibcode:2020Natur.584..262H. doi:10.1038/s41586-020-2404-8. PMID 32512578. S2CID 219552534. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (օգնություն)
  13. Lau, Hien; Khosrawipour, Veria; Kocbach, Piotr; Mikolajczyk, Agata; Schubert, Justyna; Bania, Jacek; Khosrawipour, Tanja (2020 թ․ մայիսի 18). «The positive impact of lockdown in Wuhan on containing the COVID-19 outbreak in China». Journal of Travel Medicine. 27 (3). doi:10.1093/jtm/taaa037. PMC 7184469. PMID 32181488.
  14. Adam, David (2020 թ․ ապրիլի 2). «Special report: The simulations driving the world's response to COVID-19». Nature. 580 (7803): 316–318. Bibcode:2020Natur.580..316A. doi:10.1038/d41586-020-01003-6. PMID 32242115. S2CID 256820433.
  15. Ngonghala, Calistus N.; Iboi, Enahoro A.; Gumel, Abba B. (2020 թ․ նոյեմբերի 1). «Could masks curtail the post-lockdown resurgence of COVID-19 in the US?». Mathematical Biosciences. 329 108452. doi:10.1016/j.mbs.2020.108452. ISSN 0025-5564. PMC 7431430. PMID 32818515.
  16. Ngonghala, Calistus N.; Iboi, Enahoro A.; Gumel, Abba B. (2020 թ․ նոյեմբերի 1). «Could masks curtail the post-lockdown resurgence of COVID-19 in the US?». Mathematical Biosciences. 329 108452. doi:10.1016/j.mbs.2020.108452. ISSN 0025-5564. PMC 7431430. PMID 32818515.
  17. Ngonghala, Calistus N.; Iboi, Enahoro A.; Gumel, Abba B. (2020 թ․ նոյեմբերի 1). «Could masks curtail the post-lockdown resurgence of COVID-19 in the US?». Mathematical Biosciences. 329 108452. doi:10.1016/j.mbs.2020.108452. ISSN 0025-5564. PMC 7431430. PMID 32818515.
  18. Ngonghala, Calistus N.; Iboi, Enahoro A.; Gumel, Abba B. (2020 թ․ նոյեմբերի 1). «Could masks curtail the post-lockdown resurgence of COVID-19 in the US?». Mathematical Biosciences. 329 108452. doi:10.1016/j.mbs.2020.108452. ISSN 0025-5564. PMC 7431430. PMID 32818515.
  19. Ngonghala, Calistus N.; Iboi, Enahoro A.; Gumel, Abba B. (2020 թ․ նոյեմբերի 1). «Could masks curtail the post-lockdown resurgence of COVID-19 in the US?». Mathematical Biosciences. 329 108452. doi:10.1016/j.mbs.2020.108452. ISSN 0025-5564. PMC 7431430. PMID 32818515.
  20. Pierron, Denis; Pereda-Loth, Veronica; Mantel, Marylou; Moranges, Maëlle; Bignon, Emmanuelle; Alva, Omar; Kabous, Julie; Heiske, Margit; Pacalon, Jody; David, Renaud; Dinnella, Caterina (2020 թ․ հոկտեմբերի 14). «Smell and taste changes are early indicators of the COVID-19 pandemic and political decision effectiveness». Nature Communications. 11 (1): 5152. Bibcode:2020NatCo..11.5152P. doi:10.1038/s41467-020-18963-y. ISSN 2041-1723. PMC 7560893. PMID 33056983. S2CID 222842241.
  21. Pierron, Denis; Pereda-Loth, Veronica; Mantel, Marylou; Moranges, Maëlle; Bignon, Emmanuelle; Alva, Omar; Kabous, Julie; Heiske, Margit; Pacalon, Jody; David, Renaud; Dinnella, Caterina (2020 թ․ հոկտեմբերի 14). «Smell and taste changes are early indicators of the COVID-19 pandemic and political decision effectiveness». Nature Communications. 11 (1): 5152. Bibcode:2020NatCo..11.5152P. doi:10.1038/s41467-020-18963-y. ISSN 2041-1723. PMC 7560893. PMID 33056983. S2CID 222842241.
  22. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  23. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  24. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  25. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  26. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  27. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  28. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  29. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  30. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  31. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  32. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  33. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  34. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  35. Conyon, Martin J.; He, Lerong; Thomsen, Steen (2020 թ․ հունիսի 1). «Lockdowns and COVID-19 Deaths in Scandinavia». SSRN 3616969.
  36. Klein, Alice. «Covid-19: Lockdown not enough to stop Australia's delta variant crisis». New Scientist (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  37. Klein, Alice. «Covid-19: Lockdown not enough to stop Australia's delta variant crisis». New Scientist (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  38. Klein, Alice. «Covid-19: Lockdown not enough to stop Australia's delta variant crisis». New Scientist (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  39. Goolsbee, Austan; Syverson, Chad (2020 թ․ հունիսի 23). Fear, Lockdown, and Diversion: Comparing Drivers of pandemic Economic Decline 2020 (PDF) (Report). doi:10.2139/ssrn.3631180. S2CID 219939172. SSRN 3631180. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  40. Goolsbee, Austan; Syverson, Chad (2020 թ․ հունիսի 23). Fear, Lockdown, and Diversion: Comparing Drivers of pandemic Economic Decline 2020 (PDF) (Report). doi:10.2139/ssrn.3631180. S2CID 219939172. SSRN 3631180. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  41. Goolsbee, Austan; Syverson, Chad (2020 թ․ հունիսի 23). Fear, Lockdown, and Diversion: Comparing Drivers of pandemic Economic Decline 2020 (PDF) (Report). doi:10.2139/ssrn.3631180. S2CID 219939172. SSRN 3631180. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին.
  42. Hsiang, Solomon; Allen, Daniel; Annan-Phan, Sébastien; Bell, Kendon; Bolliger, Ian; Chong, Trinetta; Druckenmiller, Hannah; Huang, Luna Yue; Hultgren, Andrew; Krasovich, Emma; Lau, Peiley; Lee, Jaecheol; Rolf, Esther; Tseng, Jeanette; Wu, Tiffany (2020 թ․ հունիսի 8). «The effect of large-scale anti-contagion policies on the COVID-19 pandemic». Nature. 584 (7820): 262–267. Bibcode:2020Natur.584..262H. doi:10.1038/s41586-020-2404-8. hdl:1903/26870. PMID 32512578. S2CID 219552534. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին.
  43. Hsiang, Solomon; Allen, Daniel; Annan-Phan, Sébastien; Bell, Kendon; Bolliger, Ian; Chong, Trinetta; Druckenmiller, Hannah; Huang, Luna Yue; Hultgren, Andrew; Krasovich, Emma; Lau, Peiley; Lee, Jaecheol; Rolf, Esther; Tseng, Jeanette; Wu, Tiffany (2020 թ․ հունիսի 8). «The effect of large-scale anti-contagion policies on the COVID-19 pandemic». Nature. 584 (7820): 262–267. Bibcode:2020Natur.584..262H. doi:10.1038/s41586-020-2404-8. hdl:1903/26870. PMID 32512578. S2CID 219552534. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին.
  44. Hsiang, Solomon; Allen, Daniel; Annan-Phan, Sébastien; Bell, Kendon; Bolliger, Ian; Chong, Trinetta; Druckenmiller, Hannah; Huang, Luna Yue; Hultgren, Andrew; Krasovich, Emma; Lau, Peiley; Lee, Jaecheol; Rolf, Esther; Tseng, Jeanette; Wu, Tiffany (2020 թ․ հունիսի 8). «The effect of large-scale anti-contagion policies on the COVID-19 pandemic». Nature. 584 (7820): 262–267. Bibcode:2020Natur.584..262H. doi:10.1038/s41586-020-2404-8. hdl:1903/26870. PMID 32512578. S2CID 219552534. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին.
  45. Hsiang, Solomon; Allen, Daniel; Annan-Phan, Sébastien; Bell, Kendon; Bolliger, Ian; Chong, Trinetta; Druckenmiller, Hannah; Huang, Luna Yue; Hultgren, Andrew; Krasovich, Emma; Lau, Peiley; Lee, Jaecheol; Rolf, Esther; Tseng, Jeanette; Wu, Tiffany (2020 թ․ հունիսի 8). «The effect of large-scale anti-contagion policies on the COVID-19 pandemic». Nature. 584 (7820): 262–267. Bibcode:2020Natur.584..262H. doi:10.1038/s41586-020-2404-8. hdl:1903/26870. PMID 32512578. S2CID 219552534. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին.
  46. Hsiang, Solomon; Allen, Daniel; Annan-Phan, Sébastien; Bell, Kendon; Bolliger, Ian; Chong, Trinetta; Druckenmiller, Hannah; Huang, Luna Yue; Hultgren, Andrew; Krasovich, Emma; Lau, Peiley; Lee, Jaecheol; Rolf, Esther; Tseng, Jeanette; Wu, Tiffany (2020 թ․ հունիսի 8). «The effect of large-scale anti-contagion policies on the COVID-19 pandemic». Nature. 584 (7820): 262–267. Bibcode:2020Natur.584..262H. doi:10.1038/s41586-020-2404-8. hdl:1903/26870. PMID 32512578. S2CID 219552534. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին.
  47. Eran Bendavid (2021 թ․ հունվարի 5). «Assessing Mandatory Stay-at-Home and Business Closure Effects on the Spread of COVID-19». European Journal of Clinical Investigation. 51 (4): e13484. doi:10.1111/eci.13484. PMC 7883103. PMID 33400268. S2CID 230655481.
  48. Eran Bendavid (2021 թ․ հունվարի 5). «Assessing Mandatory Stay-at-Home and Business Closure Effects on the Spread of COVID-19». European Journal of Clinical Investigation. 51 (4): e13484. doi:10.1111/eci.13484. PMC 7883103. PMID 33400268. S2CID 230655481.
  49. Eran Bendavid (2021 թ․ հունվարի 5). «Assessing Mandatory Stay-at-Home and Business Closure Effects on the Spread of COVID-19». European Journal of Clinical Investigation. 51 (4): e13484. doi:10.1111/eci.13484. PMC 7883103. PMID 33400268. S2CID 230655481.
  50. Vinceti, Marco; Filippini, Tommaso; Rothman, Kenneth J.; Ferrari, Fabrizio; Goffi, Alessia; Maffeis, Giuseppe; Orsini, Nicola (2020 թ․ օգոստոսի 1). «Lockdown timing and efficacy in controlling COVID-19 using mobile phone tracking». eClinicalMedicine. 25 100457. doi:10.1016/j.eclinm.2020.100457. ISSN 2589-5370. PMC 7355328. PMID 32838234.
  51. «Fauci, Governors Get Highest Marks for Response to Coronavirus, Quinnipiac University National Poll Finds; Majority Say Trump's Response Not Aggressive Enough» (PDF). Quinnnipiac Poll. 2020 թ․ ապրիլի 8. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  52. «Fauci, Governors Get Highest Marks for Response to Coronavirus, Quinnipiac University National Poll Finds; Majority Say Trump's Response Not Aggressive Enough» (PDF). Quinnnipiac Poll. 2020 թ․ ապրիլի 8. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.