CC քսուք
CC (կամ CCC) քսուք, կոսմետիկ միջոց դիմահարդարման համար, տոնային քսուքի տեսակներից:
Կատարում է հետևյալ գործառույթները՝ խոնավացում, թեթև ծածկույթ և դեմքի գույնի հիմնական ուղղում[1]:
Բովանդակություն
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«CC քսուք» տերմինը որոշ բրենդների կողմից վերծանվում է որպես Color Control cream կամ Color Correcting cream: BB-ն և CC քսուքները երանգավորված խոնավեցնող միջոցներ են, որոնք պարունակում են արևապաշտպան միջոցներ։ Տերմինը չունի գիտական սահմանում, BB քսուքի և CC քսուքի միջև տարբերության քանակական հիմք չկա՝ այդ երկու տեսակների տարբերությունները կարող են տարբերվել բրենդից բրենդ[2]: BB-ի և CC քսուքների միջև սկզբունքային տարբերությունն այն է, որ BB-ն տոնային միջոցների բարելավված տարբերակ է, իսկ երկրորդը՝ ուժեղացված սրբագրիչներ՝ տոնային էֆեկտով:
Ծածկույթները կարող են տարբեր լինել, տարբեր բրենդերի և տարբերությունները հաճախ նվազագույն՝ համեմատած BB քսուքի հետ: Որոշ կանայք օգտագործում են դրանք որպես պրայմերներ, այլ ոչ թե որպես տոնային քսուքներ:
CC քսուքը նախկին արտադրանքի՝ BB քսուքի, առավել կատարելագործված տարբերակն էր: Դրանցից առաջինը ստեղծվել էր Գերմանիայում, իսկ նորացված տարբերակը՝ Հարավային Կորեայում: Տեխնոլոգիան առաջարկվել է ոլորտի առաջատար Ճապոնիայի գիտնականների կողմից, և զարգացած է կորեական արտադրողների կողմից[3]: Քսուք BB-ն (Blemish Balm) ի սկզբանե մշակվել է Գերմանիայում և վերջին տարիներին հայտնի է դարձել Ասիայում, հատկապես Հարավային Կորեայում, ինչպես նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին տոնային միջոցը, որը ներկայանում է որպես CC քսուք, ստեղծվել է 2010 թվականին Սինգապուրյան Rachel K.[4], բրենդի կողմից, որի հիմնադիրը Ռաշել Կումն է՝ «Միսս Սինգապուր 2009»։ Այս պահին կոսմետիկ ընկերությունների մեծ մասը արտադրում է ինչպես BB-ն, այնպես էլ CC քսուքը, առանց 2016 թվականին շուկայի որևէ կոնկրետ առաջնորդի:
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
CC քսուքների հիմքը խնամող քսուքն է և երանգավորող պիգմենտը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 СС-кремы
- ↑ Разница между кремами BB, CC и DD
- ↑ «СС-крем»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-05-ին։ Վերցված է 2017-09-22
- ↑ Rachel K CC Cream in Original and Neutral: Pioneering and leading the Wild West of CC Creams