CBC Azerbaijan
Caspian International Broadcasting Company | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() ![]() |
Հեռարձակման լեզու | Ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, հայերեն, ֆարսի |
Հեռարձակման սկսման թվական | Ապրիլի 10, 2013 |
Սեփականատեր | SOCAR |
Վեբ-կայք | www.cbc.az |
CBC, հեռուստաընկերություն Ադրբեջանում, որն ունի հակահայկական քարոզչական գործառույթ։ Ալիքը սկսել է Բաքվից հեռարձակվել 2013 թվականի ապրիլի 10-ին։
Հիմնական նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիքը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը։ CBC ալիքն իր քարոզչական գործառույթը՝ լուրերի թողարկումը, փաստագրական և վավերագրական ֆիլմերի ցուցադրումը կատարում է 5 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, հայերեն և ֆարսի (պարսկերեն)[1]։
Հայերեն հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիքի միջազգային հեռարձակումը կատարվում է Hotbird արբանյակի միջոցով, ինչն այն հասանելի է դարձնում նաև Հայաստանի և Արցախի տարածքում։ Յուրաքանչյուր օր լուրեր են հաղորդվում հայերենով, որոնք հիմնականում վերաբերվում են Արցախյան հակամարտության, Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ադրբեջանական տեսակետների տարածմանը։ Հայերենով քարոզչություն է ծավալում նաև ալիքի պաշտոնական կայքը։
CBC Sport[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստաընկերությանն է պատկանում CBC Sport ալիքը, որը ցուցադրում է Ադրբեջանի Պրեմիեր Լիգայի խաղերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «CBC TV. Retrieved 20 February 2016.»։ Արխիվացված է օրիգինալից 18 August 2016-ին։ Վերցված է 29 October 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2020-10-01 at the Wayback Machine.