C-56
C-56 | |
|---|---|
| Տեսակ | Սուզանավ, պատմության հուշարձան, preserved watercraft?, թանգարան և հուշարձան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Վլադիվոստոկ |
| Մասն է | Pacific fleet Glory Memorial? |
| Հիմնադրվել է | 1942 |
| 43°6′48.312″N 131°53′28.396″E / 43.11342000°N 131.89122111°E | |
![]() | |
![]() | |
С-56 (ռուս.՝ Средняя, Սրեդնյայա, «միջին»), «Ս» սերիայի IX-բիս տիպի սուզանավ, խորհրդային նավատորմի դիզելային-էլեկտրական տորպեդային սուզանավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այժմ այն տեղադրված է Վլադիվոստոկի Կորաբելնայա առափնյա հուշահամալիրում որպես թանգարան:
Շինարարության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուզանավը վայր է դրվել 1936 թվականի նոյեմբերի 24-ին Լենինգրադի Անդրե Մարտիի անվան նավաշինարանում ( 1992 թվականի մարտի 30-ից՝ Ծովակալության նավաշինական պետական ձեռնարկություն): Հատվածները երկաթուղով առաքվել են Վլադիվոստոկի թիվ 202 գործարան (Կ. Վորոշիլովի անվան «Դալզավոդ» նավավերանարոգման գործարան), որտեղ կատարվել է վերջնական հավաքումը: Գործարկվել է 1939 թվականիդեկտեմբերի 25-ին, ծառայության է անցել 1941 թվականի հոկտեմբերի 20-ին:
Սուզանավերի առաջին հրամանատար Գ. Ի. Շչեդրինն իր հուշերի գրքում գրել է «С-56-ի վրա» պետական ընդունման փորձարկումների մասին.
…Ընդունող հանձնաժողովի անդամները միաժամանակ միացնում են իրենց վայրկյանաչափերը: Իմ գործը նավը կառավարելն է... Փչում ենք արագ ընկղմման բաքը, մնում ենք նշված խորության վրա... Կոնստրուկտորների սահմանած ստանդարտը պահպանվել և գերազանցվել է... Պետք է սուզվել առավելագույն խորության վրա։ Մենք սուզվում ենք «հարկ առ հարկ» ձևով, այսինքն՝ սկզբում կանգ ենք առնում ամեն մի քսան մետր խորությանի վրա, իսկ հետո՝ տասը մետր։ Ամեն ինչ հնարավորինս լավ է ընթանում. նավն ամբողջովին հերմետիկ է, միայն երբեմն պետք է սեղմել այս կամ այն խցուկը՝ ջրի կաթիլի ներթափանցումը վերացնելու համար: Մարդիկ իրենց հիանալի են պահում։ Նրանցից շատերն առաջին անգամ էին նման խորության վրա, և, այնուամենայնիվ, ես ոչ մի դեմքի վրա հուզմունքի որևէ նշույլ չտեսա. այդպիսին է նրանց վստահության ուժը իրենց տեխնիկայի նկատմամբ: Նրանք իջան հատակին պաշտոնապես նախատեսված սահմանից հինգ մետր ավելի խորության վրա: Փորձարկեցինք պոմպերը և արտաքին կցամասերը. ամեն ինչ լավ է աշխատում: Ամուր կորպուսը, դրա շրջանակը, երեսպատման թիթեղները՝ նավի այս պողպատե մկանները, ինչպես հաճախ անվանում են, ոչ մի «տնքոց» չարձակեցին։ Բանվորները լավ պողպատ են զոդել։ Ես այնքան վստահ եմ նավի ամրության վրա, որ դժվար պահին, եթե ստիպված լինեմ խուսափել թշնամուց, առանց վայրկյան անգամ մտածելու կսուզվեմ շատ ավելի մեծ խորություններ, քան ցույց է տալիս խորաչափի կարմիր գիծը։ Ինչպիսի՜ գոհունակություն է վստահել նրանց, ովքեր կառուցում և կառավարում են այդպիսի հիանալի նավ[1]:
1941 թվականի հոկտեմբերի 30-ին հանձնվել է մարտավարական համարը, և սուզանավը դարձել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մի մասը: 1941 թվականի հոկտեմբերի 31 -ին նավի վրա բարձրացել է ԽՍՀՄ ծովային դրոշը[1]:
Տեղափոխում Հյուսիսային նավատորմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի հոկտեմբերի 6-ին Ս-56-ը (փոխհրամանատար Գրիգորի Իվանովիչ Շչեդրինի հրամանատարությամբ) Ս-51 սուզանավի (հրամանատար-լեյտենանտ Իվան Ֆոմիչ Կուչերենկոյի հրամանատարությամբ) հետ միասին, սկսել են շարժվել հետևյալ երթուղով` Վլադիվոստոկ - Պետրոպավլովսկ Կամչատկա - Դաչ-Հարբոր (Ալյասկա, ԱՄՆ) - Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ) - Կոկո-Սոլո (Պանամայի ջրանցքի գոտի, ԱՄՆ) Պանամայի ջրանցք - Գուանտանամո (ԱՄՆ) - Հալիֆաքս ( Կանադայի ռազմաբազա) - Ռոսայթ ( Շոտլանդիա ) - Լերվիկ (Շոտլանդիա) - Պոլյարնի քաղաք (Կոլայի ծոց): Անցումը ղեկավարել է ավագ սպա, Խորհրդային Միության հերոս, 1-ին աստիճանի կապիտան Ալեքսանդր Վլադիմիրովիչ Տրիպոլսկին:
- 1942 թվականի հոկտեմբերի 29-ին դուրս գալու ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերի Դաչ Հարբոր (Ալյասկա) բազայից հարձակում է եղել անհայտ սուզանավից: Տորպեդոն անցել է սուզանավի հատակի տակով և չի պայթել։ Սուզանավի ներքևի մասում նավանորոգարանում հայտնաբերվել են Տորպեդոյի պոչային մասի տարրեր։
- 1942 թվականի նոյեմբերի 12-ին, Սան Ֆրանցիսկոյից դուրս գալուց երեք ժամ անց, նրա կողքով անցել է հանդիպակաց ընթացող ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Saratoga (CV-3) ավիակիրը:
- 1942 թվականի նոյեմբերի 17-ին Կալիֆորնիայի հարավային ափի մոտ հարձակման է ենթարկվել չճշտված սուզանավի կողմից։ Մեծ արագություն զարգացնելով խուսանավել է վնասվելուց։ Տորպեդոն անցել է նավախելի ետևից 50 մետր հեռավորության վրա:
- 1942 թվականի դեկտեմբերի 8-ից դեկտեմբերի 11-ը Կանադայի ափերի մոտ դաժան փոթորկի մեջ է ընկել, ջրով ողողվելով մասամբ վնասվել է, կորցրել է ընթացքը, նախատեսված ուղղությունից 60 մղոն շեղվել է:
- 1942 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ ժամանել է Հալիֆաքս և ներկայացվել է վթարային վերանորոգման։
- 1942 թվականի դեկտեմբերի 31-ին Նյուֆաունդլենդի ափերի մոտ ստորջրյա դիրքում նա բախվել է խորտակված նավի վերին մասերին, հետադարձ ընթացքով կարողացաել է ազատվել վնասվելուց:
- 1943 թվականի հունվարի 8-ին Հյուսիսային Ատլանտիկայում ուժեղ փոթորկի մեջ է ընկել: Ռոզայթ նավահանգիստ ժամանելուն պես շտապ վերանորոգման է ենթարկվել, դոկավորում է անցել (докование)։
- 1943 թվականի մարտի 5-ին, Լերուիկից (Շոտլանդիայի ամենահյուսիսային քաղաք) Պոլյարնի անցման ժամանակ, փոթորկի պայմաններում, Ս-56-ը հայտնաբերել է անհայտ սուզանավ: Հարձակում չի եղել։
- 1943 թվականի մարտի 8-ին, Տերիբերկա գյուղի շրջանում Ս-56-ը դիմավորել են էսկադրային ականակիր «Վալերիան Կույբիշև» նավը, «Ամպրոպ» և թիվ 28 պարեկային նավերը և ուղեկցվեցլ են Պոլյարնի: 153-օրյա նավարկության ընթացքում սուզանավն անցել է Խաղաղ, Ատլանտյան օվկիանոսները, և ինը ծովեր` Ճապոնական, Օխոտսկոյե, Բերինգովո, Կարիբյան, Սարգասովո, Հյուսիսային, Գրենլանդերեն, Նորվեգական և Բարենցի ծովերը: Ծովում անցկացրել է 67 օր (2220), անցնելով 16 632 ծովային մղոն (ներառյալ 113 ծովային մղոն ջրի տակ): Նույն օրը` 1943 թվականի մարտի 8-ին ընդգրկվել է սուզանավերի բրիգադի ԽՍՀՄ Հյուսիսային նավատորմի 2-րդ դիվիզիոնի կազմում[2]:
Ռազմական գործողությունների մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ս-56-ը կատարել է 8 մարտական առաջադրանք, կատարել 13 հարձակում՝ արձակելով 30 տորպեդ, հրամանատարի տվյալներով՝ խորտակելով հակառակորդի 10 նավ և փոխադրամիջոց, պատճառելով լուրջ վնաս՝ գոյատևման հետ անհամատեղելի դարձնելով ևս 4 նավերի, և ավելի քան 3 հազար խորքային ռումբ են նետել: Անձնակազմը նաև ավարտել է հետախուզական խումբը Նորվեգիայի ափին հակառակորդի գծերի խորքում վայրէջք կատարելու առաքելությունը: 1944 թվականի մարտի 31-ին իր ռազմական արժանիքների համար Ս-56 սուզանավը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1945 թվականի փետրվարի 23-ին սուզանավին շնորհվել է Խորհրդային Գվարդիայի կոչում[3]։
Ռազմական արշավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1943 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 19-ը Նորդկին հրվանդանի տարածքում, թիվ 4 դիրք
- 1943 թվականի մայիսի 14-ից մինչև մայիսի 29-ը Նորդկին հրվանդանի տարածքում, թիվ 4 դիրք
- 1943 թվականի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 21-ը Նորդկապ հրվանդանից Սեբունս հրվանդանի տարածքում, թիվ 3 դիրք
- 1944 թվականի հունվարի 18-ից մինչև փետրվարի 4-ը Սլեթնես հրվանդանի տարածքում, Թանա ֆյորդ, թիվ 3 հատված
- 1944 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 7-ը «РВ-2» գործողության պլանի համաձայն Թանա ֆյորդի Սլեթնես հրվանդանի տարածքում, սեկտոր «Ю»
- 1944 թվականի մայիսի 16-ից մինչև մայիսի 31-ը «РВ-4» գործողության պլանի համաձայն Նորդկին հրվանդանի տարածքում, սեգմենտ թիվ 2
- 11 июля — 22 июля 1944 года по плану операции «РВ-6» в район мыса Нордкин, сектор № 2.
- 1944 թվականի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 22-ը համաձայն «РВ-6» գործողության պլանի Նորդկին հրվանդանի տարածքում, սեգմենտ թիվ 2
- 1944 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 27-ը «РВ-8» գործողության պլանի համաձայն Նորդկին հրվանդանի տարածքում, սեկտոր Б:
Խորտակած նավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն հանգամանքին, որ հայտարարված հաղթանակների մոտավորապես կեսը հետագայում պարզվել է, որ չի հաստատվել, Ս-56-ը Հայրենական մեծ պատերազմում ամենահաջողված խորհրդային սուզանավն է[4] հուսալիորեն խորտակված թիրախների քանակով (տորպեդային զենքերով), ընդ որում խորտակված տոննաժով այն զգալիորեն զիջում է С-13 (44,1 հազար գրանցված տոննա) և Л-3 (գրեթե 22,5 հազար գրանցված տոննա, հիմնականում ականներով) դիզել էլեկտրական ականատորպեդային սուզանավերին:
- 1943 թվականի մայիսի 17 - «Eurostadt» հեղուկանավ (1118 գրանցված տոննա)
- 1943 թվականի հուլիսի 7 - ականազերծիչ նավ «M-346» (551 գրանցված տոննա)
- 1943 թվականի հուլիսի 19 - պարեկային նավ «NKi 09» («Alan», 466 գրանցված տոննա)
- 1944 թվականի հունվարի 28 - տրանսպորտային «Heinrich Schulte» (5056 գրանցված տոննա)
- 1943 թվականի մայիսի 17 - վնասել է տրանսպորտային «Wartheland» (5096 գրանցված տոննա, տորպեդոն, որը խոցել է իր թիրախը, չի պայթել)[5] ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականի մարտի 31-ին Կարմիր դրոշի շքանշան է շնորհվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի մարտի 31-ի հրամանագրով գերմանական զավթիչների դեմ պայքարում ռազմաճակատի հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և դրանում դրսևորված քաջության և խիզախության համար:
1945 թվականի փետրվարի 23-ին սուզանավին շնորհվել է Խորհրդային Գվարդիայի կոչում[3]։
Հետպատերազմյան ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ս-56 սուզանավը շարունակել է ծառայել Հյուսիսային նավատորմում։ 1954 թվականի հուլիսի 10-ից մինչև հոկտեմբերի 5-ը Ս-56 սուզանավը կատարել է միջնավատորմային վերծովային անցումներ ЭОН-64-ի կազմում, որը բաղկացած էր չորս տիպի «Ս» (միջին) սուզանավերից (Ս-56, Ս-102, Ս-103, Ս-104 ) և չորս 613 նախագծի սուզահատ նավերից, որոնց ուղեկցել են երեք Հյուսիսային ծովային ուղղությամբ սուզանավերը` Եկատերինյան նավահանգստից մինչև Տարյա ծովածոց (Կամչատկա), այնուհետև Վլադիվոստոկ: Այդպիսով Ս-56 սուզանավը դարձել է առաջին խորհրդային սուզանավը, որը կատարել է շուրջերկրյա նավարկություն: Անցման ժամանակ Ս-56-ի հրամանատար, կապիտան-լեյտենանտ Վիկտոր Իվանովիչ Խարչենկոն (1925 թվականի հունվարի 27 -, 2012 թվականի հոկտեմբերի 1) գրառել է.
Կատաղած քամին կոտրում էր սառցապատ դաշտերը: Սառույցի կտորները կուտակվել էին իրար վրա՝ ձևավորելով մեծ սառցաժայռեր: Սառույցը սեղմում էր նավի կորպուսը, սողում էր նավի վերնակառույցի վրա՝ ճռնչացող ձայնով: Նրանք, ովքեր չէին հերթապահում, վերև կանչվեցին: Օգտագործվում են փայտե կոթով ծանր լինգերը, այնուհետև միայն փամփուշտներով պայթեցումները: Օդ են թռչում սպիտակ շատրվանները: Ճնշումը թուլանում է, որ կրկին իր սառցե գիրկն առնի նավի կորպուսը: Նավամատույցի վրա կանգնած են նավի հաճախ մանևրներ անելուց թրջված մոտորիստներն ու էլեկտրիկները: Լարվածությունը հասել է ծայրահեղ աստիճանի: Երկու գիշեր է ոչ ոք չի քնել: Քնելու ժամանակ չկա: Ամեն րոպե կարող է անդառնալի պատակել[6]:
С-56-ի անձնակազմը պարգևատրվել է հանձնարարված խնդիրը կատարելիս ցուցաբերած խիզախության համար։ Վ. Ի. Խարչենկոն պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: Զորացրումից հետո նա ապրել է Խարկովում: Նա 1-ին աստիճանի պաշտոնաթող կապիտան, Խարկովի մարզային հասարակական կազմակերպության «Խորհրդային Միության հերոս Ի. Ի. Ֆիսանովիչի անվան սուզանավերի վետերանների ընկերության» պատվավոր անդամ է եղել։
Հետագա ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 թվականի նոյեմբերի 6-ին С-56 սուզանվը դարձել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մի մասը։
- 1955 թվականի մարտի 14-ին С-56 սուզանավը հանել են շահագործումից, զինաթափել և վերածել լողացող լիցքավորման կայան։
- 1955 թվականի հունիսի 13-ին С-56 սուզանավը վերանվանվել է ПЗС-55։
- 1957 թվականի հունվարի 12-ին С-56 սուզանավը վերանվանվել է ЗАС-8։
- 1964 թվականի ապրիլի 20-ին С-56 սուզանավը վերակազմավորվել է ուսումնական սուզանավի։
- 1964 թվականի սեպտեմբերի 15-ին С-56 սուզանավը վերանվանվել է UTS-14։
- 1975 թվականի մայիսի 9-ին՝ Հաղթանակի 30-ամյակի օրը, որպես թանգարանային նավ տեղադրվել է Կորաբելնայա ամբարտակում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր գրասենյակի շենքի կողքին՝ Զոլոտոյ Ռոգ ծովածոցի ափին։ Նավաշինական գործարանում սուզանավի կորպուսը բաժանվել է մի քանի հատվածների, հատվածներն առանձին-առանձին պոնտոնների վրա հասցվել են ափ, տեղադրվել են ջրից 100 մետրից պակաս հիմքի վրա, այնուհետև դրանք միացվել են էլեկտրական եռակցման միջոցով[7][8]:
- 1982 թվականի հուլիսի 25-ին, Ռազմածովային նավատորմի օրը, Ս-56 սուզանավը և «Կռասնի վիմպել» պարեկային նավը ներառվել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի փառքի հուշահամալիրի ընդհանուր անսամբլում, որը համալրվել է քանդակագործական կոմպոզիցիայով, նավի թնդանոթով, զրահապատ նավի աշտարակով և Հավերժ կրակի հուշատախտակներով: Համալիրի հեղինակներն են քանդակագործ Վ. Նենաժիվինը և ճարտարապետ Ա. Սանդյուկը, КТОФ թանգարանի ղեկավար գնդապետ Վիտալի Էֆրեմովիչ Բելենկովը։
Ս-56-ը «Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմական փառք» հուշահամալիրի մի մասն է: Ներքին տարածքները վերածվել են թանգարանի։ Սուզանավի ծայրամասում մեխանիզմներն ապամոնտաժվել են և ցուցադրվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի սուզանավային ուժերին նվիրված ցուցահանդես։ Կենտրոնական և աղեղային հատվածներում պահպանվել են սուզանավային խցերը. տորպեդոյի զինամթերքը պահվում է առաջին խցիկում գտնվող դարակների վրա: Պերիսկոպը պահպանված է: С-56-ում տեղի է ունենում ԽՍՀՄ ռազմածովային դրոշի բարձրացման և իջեցման ամենօրյա արարողություն: ԽՍՀՄ նավատորմի դրոշը բարձրացվում է նավաքթի վրա, իսկ դրոշակաձողի վրա բարձրացվում է ԽՍՀՄ Կարմիր դրոշի գվարդիական ռազմածովային դրոշը։ Սուզանավի տախտակամածին պատկերված է կարմիր աստղ, նավի վրա ռուսական նշաններ չկան:
Հրամանատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1940 թվականին Յա. Պ. Ռոմենսկի
- 1940-1946 թվականներին Գրիգորի Իվանովիչ Շչեդրին
- 1946-1948 թվականներին Կոնստանտին Միխայլովիչ Կոլոսով
- 1948-1949 թվականներին Մ. Ի. Մալկով
- 1949 թվականին Յու. Ին. Իվանով
- 1949-1950 թվականներին Ա. Ս. Մալիշև
- 1950-1951 թվականներին Կրուգլով ?. ?.
- 1951-1952 թվականներին Մ. Ի. Մալկով
- 1952-1953 թվականներին Գ. Վ. Լազարև
- 1953-1954 թվականներին Վիկտոր Իվանովիչ Խարչենկո
- 1954-1955 թվականներին Ֆ. Ի. Կոզլով:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հետևի կուպեների մեխանիզմներն ապամոնտաժվել են և ստեղծվել է թանգարան | Կենտրոնական ղեկավարման կետ | Պերիոսկոպ | Հրամանատարի նավախցիկը ֆաներայի միջնապատի աջ կողմում |
| Հրամանատարի նավախցիկ | Ձայնային նավախցիկ | Գալյուն` նավաստիների զուգարան | 1-ին և 2-րդ մեկուսախցիկների միջև ընկած լյուկ, առաստաղի վրա՝ տորպեդների բեռնման լյուկ |
| Առաջին մեկուսախուց, տորպեդային զինամթերք և նավաստիների մահճակալներ | Նավի ցռուկի տորպեդային ապարատներ՝ Լենինգրադի կոմպրեսորների գործարանի արտադրություն | C-56 դրոշի հանդիսավոր բարձրացում. Վլադիվոստոկ, 2007 թվականի մայիսի 9-ին |
Կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Щедрин Г. И. На борту С-56. — М.: Воениздат, 1959. — С. 21—22.
- ↑ Щедрин Г. И. 17000 опасных миль. // Военно-исторический журнал. — 1973. — № 2. — С.73-78.
- 1 2 Журавлёв Е. Гвардейская Краснознамённая подводная лодка «С-56» Тихоокеанского флота. // Морской сборник. — 2021. — № 3. — С.75-78.
- ↑ Платонов А. В. Энциклопедия советских подводных лодок 1941—1945. — М., СПб.: АСТ, Полигон, 2004. — С. 260. — 592 с. — ISBN 5-17-024904-7
- ↑ Платонов А. В. Энциклопедия советских подводных лодок 1941—1945. — М., СПб.: АСТ, Полигон, 2004. — С. 526—529. — 592 с. — ISBN 5-17-024904-7
- ↑ «Командир С-56 В. И. Харченко. Воспоминания». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 17 (օգնություն) - ↑ Текст на носовой памятной доске (1975—1982 гг.)
- ↑ «Файл:Подводная лодка С-56 Владивосток 1982 год ф2.jpg — Википедия». commons.wikimedia.org (ռուսերեն). 1982. Վերցված է 2025 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «В России отмечают День моряка-подводника». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Документальный фильм «Не дождётесь!» на официальном сайте Василия Чигинского». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Турмов Г. П. Корабли-памятники Дальнего Востока. — Владивосток: Издательство ДВГТУ, 2007. — 111 с.
- Памятник морякам-подводникам // Подвиг народа: Памятники Великой Отечественной войны, 1941—1945 гг. / Сост. и общ. ред. В. А. Голикова. — М.: Политиздат, 1980. — С. 78. — 318 с.
- Морозов, М. Э. Советские подводные лодки во Второй мировой войне. Летопись боевых походов. Энциклопедия. — М: Книжный мир, 2021. — С. 408-412. — 736 с. — 1000 экз. — ISBN 978-5-6047066-7-1:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի թանգարաններ
- Հայրենական մեծ պատերազմը ստորջրյա// S-56
- www.morflot.tsi.ru
- Ամսագիր «Աշխարհի շուրջ» - Գաղտնի ճանապարհորդություն
- C-56 uboat.net-ում
- Ս-56-ի հրամանատար Վ.Ի.Խարչենկոն նշում է ծննդյան 85-ամյակը։
- «Երեք օվկիանոսների գաղտնիքը» ֆիլմը Ru VideoNews-ում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C-56» հոդվածին։ |


