Buta Airways
Buta Airways | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 14 դեկտեմբերի 2016 թվական | |||
Գործունեության սկիզբ | 2017 | |||
Կենտրոններ | «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայան | |||
Չվերթների բոնուսային ծրագրեր | AZAL Miles | |||
Նպատակակետեր | Մոսկվա, Ստամբուլ, Կիև | |||
Գլխամաս | Բաքու, Ադրբեջան | |||
Ղեկավարություն | Նազիմ Սամեդով | |||
butaairways.az |
Buta Airways, ադրբեջանական բյուջետային ավիաընկերություն, «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի կազմում գտնվող կառուցվածքային ստորաբաժանում, տեղակայված է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի (AZAL) վարչության նիստում որոշում է կայացվել Ադրբեջանում սեփական ցածրաբյուջետային փոխադրող ստեղծելու մասին։
2017 թվականի հունիսի 2-ին հանրությանը ներկայացվեց ավիաընկերության լոգոն և լիվրեյը։ Buta Airways-ի լոգոտիպն իր մեջ միավորում է Սիմուրգ դիցաբանական սրբազան թռչունի խորհրդանիշը, որը ներկայացված է ադրբեջանական բուտայի զարդանախշի տեսքով։
Նավատորմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին ընկերության ավիապարկում առկա է բրազիլական արտադրության Embraer 190 ութ ինքնաթիռ։
Ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի դրությամբ ավիաընկերությունը Բաքվից ուղիղ չվերթներ է իրականացնում դեպի հետևյալ քաղաքներ։
- Ալանիա
- Անկարան
- Ստամբուլ (Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայան)
- Իզմիր
- Կիև («Բորիսպոլ»)
- Լվով
- Մոսկվա («Վնուկովո»)
- Միներալնիե Վոդի
- Սանկտ-Պետերբուրգ
- Կազան
- Սոֆիա
- Թբիլիսի
- Թեհրան
- Բաթումի
- Օդեսա
- Խարկով
- Աստրախան[1]
- Ուֆա
- Էդ-Դամմամ
- Էր-Ռիադ
Իրականացվում են նաև ուղիղ չվերթներ Գյանջայից դեպի Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան)։
Ավիատոմսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Buta Airways-ի ավիատոմսերի արժեքը սկսվում է 29 եվրոյից՝ մեկ ուղղությամբ թռչելու համար։ Սակայն ամենաէժան սակագինը՝ «բյուջետ»-ը, չի ներառում ձեռքի ուղեբեռը։ Ավիաընկերությունը առաջարկում է նաև ավելի բարձր սակագներ «Ստանդարտ» և «Սուպեր», որոնք ներառում են լրացուցիչ ընտրանքներ.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Астрахань» (ռուսերեն). Buta Airways. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.