Bust

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Bust»
Վակա Ֆլոկա Ֆլեյմի երգը
ԹողարկվածԱպրիլի 2, 2015 (2015-04-02)
ԺանրEDM
ԼեյբլPornhub Records, 36BRICKHOUSE

«Bust», ամերիկացի ռեփեր Վակա Ֆլոկա Ֆլեյմի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի ապրիլի 2-ին Pornhub Records և 36BRICKHOUSE ձայնագրման լեյբլների կողմից։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը թողարկվել է Pornhub կայքի կողմից

2015 թվականի մարտի 31-ին Վակա Ֆլոկան իր Թվիթթերի էջում հայտարարեց, որ Pornhub կայքի օգտատերերից մեկը առանց իր իմացության լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ինքը՝ ինչ-որ կնոջ հետ սեռական հարաբերությամբ զբաղվելիս[1]։ Այնուհետև հայտնի դարձավ, որ դա ընդամենը ապրիլի 1-ի կատակ է և իրականում այդ լուսանկարը Վակա Ֆլոկայի նոր տեսահոլովակից է, որը թողարկվելու է Pornhub կայքի կողմից[2]։ Ապրիլի 2-ին տեսահոլովակը, որի ռեժիսորն է Նիկոլաուս Գուսենը, տեղադրվեց Վակա Ֆլոկայի ՅուԹյուբի էջում, ինչպես նաև PornHub կայքում[2]։ Տեսահոլովակի տարբեր դրվագներում հայտնվում են դերասաններ Սայմոն Ռեքսը, Էնդի Միլոնակիսը, ռեփեր Մշին Գան Քելլին, դիջեյ DJ Whoo Kid-ը և մեկնաբան Ջոշ Օստրովսկիյն[2][3]։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև մի շարք հայտնի պոռնոդերասանուհիներ[2]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հրատարակչություններ տեսահոլովակը անվանել են «աշխատանքի համար վտանգավոր» (անգլ.՝ not safe for work)[2][3][4]։ «Complex» ամսագրի լրագրող Ջեյմս Էլիոտը գրել է, որ չնայած տեսահոլովակում մերկ տեսարաններ չկան, սակայն այնուամենայնիվ խելացի քայլ չէ այն դիտել աշխատավայրում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Is There a Waka Flocka Flame Sex Tape?». Complex. 2015 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Waka Flocka's April Fools' Joke Turned Into An Actual NSFW Pornhub Video». MTV. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 «Exclusive: Watch Waka Flocka Flame & Pornhub Records' NSFW 'Bust' Video». Billboard. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «Waka Flocka Flame Goes NSFW in 'Bust' Video for Pornhub Records: Watch». Radio.com. 2015 թ․ ապրիլի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Waka Flocka Flame Release "Bust" Video With Pornhub». Complex. 2015 թ․ ապրիլի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]