Bugatti Divo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bugatti Divo
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողԲուգատի
Անիվային բազա2711 միլիմետր
Կայքbugatti.com/divo/
 Bugatti Divo Վիքիպահեստում

Bugatti Divo, սպորտային ավտոմեքենա Bugatti ավտոարտադրողից։ Ավտոմեքենան կոչվել է ի պատիվ ավտոմրցարշավորդ Ալբերտ Դիվոյի, որը մասնակցել է մրցարշավների Bugatti թիմի կազմում 1920-ական թվականներին և երկու անգամ հաղթել Targa Florio մրցարշավում[1]։

Ավտոմեքենան ոգեշնչվել է Bugatti Type 57SC Atlantic-ից, դիզայնի հայեցակարգը վերցված է Bugatti Vision Gran Turismo-ից, մեքենայի հիմնական նշանակությունը բարձր արդյունքներն են ավտոմրցաշավարանում։ Մեքենայի արտաժայթքման համակարգը փոխվել է, առկա են քառակազմ արտաժայթքման խողովակներ։ Հետևի ֆիքսված հակաթևի լայնությունը 1,8 մետր է, ինչը 23 %-ով ավելի լայն է, քան Veyron-ի հակաթևի համապատասխան ցուցանիշը (որի մոտ այն տեղաշարժվող է)։

Bugatti-ում նախտեսվել է արտադրել 40 ավտոմեքենա, որոնք արտադրվել են ընկերության հիմնական ֆաբրիկայում։ Բոլոր 40 ավտոմեքենաները վաճառվել են նախապատվերով Bugatti Chiron-ի սեփականատերերին դեռ ազատ վաճառքի սկվելուց առաջ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Westbrook, Justin T. «The 2019 Bugatti Divo Is the 236 MPH $5.8 Million Enthusiast's Bugatti». Jalopnik (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. Im, Jimmy (2018 թ․ սեպտեմբերի 10). «This new $5.8 million Bugatti hypercar sold out in 1 day — check it out». CNBC. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Jack Rix (2018 թ․ օգոստոսի 24). «Meet the €5m, 236mph Bugatti Divo» (անգլերեն). Top Gear. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.