Bounty (շոկոլադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Bounty
Bounty
Bounty-Split.jpg
Ծագում
Տեսակքաղցրեղեն
Ենթատեսակշոկոլադե սալիկ և coconut candy?
Առաջացման երկիրԱՄՆ
ԱրտադրողMars
ՀեղինակMars
Ստեղծման տարեթիվ1951
Բաղադրամասեր
Հիմնականշոկոլադ, կոկոսի միջուկ
Սննդային արժեք
Կալորիականություն490 կկալ
Սպիտակուցներ3,1
Ճարպեր26
Commons-logo.svg Bounty (chocolate bar) Վիքիպահեստում

Բաունտին շոկոլադե բատոն է՝ պատրաստված «Մարս» ընկերության կողմից, որը վաճառվում է համաշխարհային շուկայում։ Այն առաջին անգամ արտադրվել է Միացյալ Թագավորությունում և Կանադայում 1951 թվականին և սկզբում ունեցել է միայն կաթնային շոկոլադե ջնարակ։

Բաունտին ունի կոկոսե միջուկ, որը պատված է կաթնային շոկոլադով (վաճառվում է կապույտ փաթեթավորմամբ) կամ մուգ շոկոլադով (վաճառվում է կարմիր փաթեթավորմամբ) և վաճառվում է մի փաթեթի մեջ երկու կտորով։

2006 թվականից ի վեր՝ Ավստրալիայում հասանելի է եղել Բաունտիի՝ կեռասի համով տարբերակը։ Սա հենց սկզբից սահմանափակ արտադրության համ էր, բայց 2013 թվականի դրությամբ դեռ հասանելի էր։ Եվրոպայում 2004-2005 թվականներին և Ուկրաինայում ու Ռուսաստանում 2010 թվականին հասանելի էր նաև մանգոյի համով սահմանափակ արտադրությամբ տարբերակը։

Չնայած Բաունտին ԱՄՆ-ում վաճառքում չէ, (այնտեղ կա նմանատիպ մեկ այլ արտադրանք, Մաունդսը, որն արտադրվում է Հերշիս ընկերության կողմից), այն կարելի է գնել շատ սուպերմարկետների համաշխարհային արտադրանքի բաժիններում և «Վորլդ Մարքեթ» վաճառքի ցանցում։

Բաունտիի հեռուստատեսային գովազդը մշտապես եղել է կոկոսյան արմավենիների և արևադարձային լողափերի սցենարով տենդենցների մեջ։ Այս հեռուստատեսային գովազդների մեջ հաճախ օգտագործվել են Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող Սաոնա կղզում նկարահանված տեսարաններ։

Ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Մարսը Բաունտիի ձևը գրանցել է որպես Եվրամիության ապրանքային նշան։ Սա վիճարկվել է գերմանական մի հրուշակեղենի գործարանի՝ Լյուդվիգ Շոկոլադեի կողմից։ 2009 թվականին Լյուքսեմբուրգի առաջին ատյանի դատարանը հայտարարեց, որ. «...թվացյալ տարբերակիչ հատկանիշները, այս դեպքում՝ սալիկի կլոր ծայրերը և դրա վրա եղած սլաքի երեք նշանները, բավարար չեն այս սալիկները այլ շոկոլադե սալիկներից տարբերակելու համար»։

Խոհարարական գործածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգելլա Լոուսոնն իր գրքում և «Նիգելլա Բայթս» հեռուստահաղորդման մեջ ներկայացնում է Բաունտի սալիկը լավ տապակելու բաղադրատոմսը[1]։

Ասորտիմենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի շուկայում հանդիպում են Բաունտի բատոնի հետևյալ տեսակները.

  • Bounty — 55 գ (2 բատոն, յուրաքանչյուրը 27,5 գ)
  • Bounty Trio — 82,5 գ (3 բատոն, յուրաքանչյուրը 27,5 գ)

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պահպանման ժամկետը՝ արտադրման օրից 7 ամիս։
  • Պահպանել +5 °C-ից մինչև +22 °C ջերմաստիճանում՝ 70% խոնավության պայմաններում։
  • Ապրանքն անցել է կամավոր սերտիֆիկացիա։

Բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]