Bookseller/Diagram մրցանակ տարվա ամենատարօրինակ վերնագրի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bookseller/Diagram մրցանակ տարվա ամենատարօրինակ վերնագրի համար
Տեսակպարգև
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվել է1978
Շնորհվում էԱմենատարօրինակ վերնագրով գրքի համար
Առաջին շնորհում1978
Կայքthebookseller.com/tag/diagram-prize

Bookseller/Diagram մրցանակ տարվա ամենատարօրինակ վերնագրի համար կամ պարզապես Diagram մրցանակ (անգլ.՝ Bookseller/Diagram Prize for Oddest Title of the Year կամ Diagram Prize), երգիծական գրական մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է ամենաանսովոր, տարօրինակ կամ զավեշտալի վերնագրով գրքին[1]։ Մրցանակն անվանվել է Diagram Group-ի՝ Լոնդոնում հիմնադրված տեղեկատվական և գրաֆիկական ընկերության[2] և The Bookseller հրատարակչական արդյունաբերության բրիտանական ամսագրի պատվին[3][4]։

Սկզբնապես մրցանակը սահմանվել է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի անցկացման ժամանակաշրջանում[2] և այդ ժամանակից ի վեր ամեն տարի հանձնվում է The Bookseller ամսագրի կողմից՝ դրա խմբագիր Հորաս Բենթի ղեկավարությամբ[3][4]։ Ի սկզբանե հաղթողներին որոշում էին մասնագետները, սակայան 2000 թվականից ի վեր հաղթողը որոշվում է The Bookseller ամսագրի կայքում հանրային հարցման արդյունքներով[5][6][7]։

Մրցանակի ստեղծման պահից ի վեր տարբեր տարաձայնություններ են եղել։ Օրինակ՝ երկու անգամ մրցանակը չի շնորհվել, քանի որ ոչ մի անվանում չի ճանաչվել բավականին տարօրինակ[8]։ Բենթը բողոքել է հանրության կողմից ընտրված որոշ հաղթողներից[9][10]։ Ամենավերջին հաղթողը՝ 2019 թվականի նոյեմբերին, դարձել է Չարլզ Լ․ Դոբինսի «Կեղտոտ անցքը և դրա վարիացիաները»[11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև այս մրցանակը սահմանվել է The Bookseller («Գրավաճառը») ամսագրի կողմից, ամենատարօրինակ վերնագրով գրքի համար մրցանակի գաղափարն առաջարկվել է Diagram Group ընկերության համահիմնադիր Բրյուս Ռոբերտսոնի և Թրևոր Բոունֆորդի կողմից, 1978 թվականին Ֆրանկֆուրտի գրքի հերթական տոնավաճառի անցկացման ժամանակ ուշադրություն գրավելու համար[12]։ Bookseller-ը փոքր հարցում է անցկացրել տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցող գործընկերների շրջանում։ Մասնակիցները պետք է պատմեին գրքերի ամենազարմանալի և պարադոքսալ վերնագրերի մասին, որոնք նրանք հանդիպել էին վերջին շրջանում։ Հարցման արդյունքներն այնքան են զարմացրել հրատարակիչներին, որ նրանք որոշել են ամենամյա մրցանակ սահմանել ամենաանհեթեթ վերնագրի համար[13]։ Սկզբում մրցանակը կոչվում էր «Diagram Group Prize for the Oddest Title at the Frankfurt Book Fair» (անգլ.՝ Diagram Group-ի մրցանակ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում ամենատարօրինակ անվանման համար), և այն ժամանակ կարող էր առաջադրվել գրքի տոնավաճառին մասնակցող ցանկացած գիրք։

1987 և 1991 թվականներին մրցանակը չի հանձնվել։ 2000 թվականից ամսագիրը սկսել է հաշվի առնել նաև ընթերցողների կարծիքները և ձայները։ Իսկ 2009 թվականից ի վեր քվեարկությունը հաշվի է առնում նաև Թվիթթերում անցկացված հարցումի արդյունքները[1]։ Դա հանգեցրել է մրցանակի անվանակարգորդների թվի կտրուկ ավելացմանը, որը ռեկորդային է դարձել մրցանակի ողջ պատմության ընթացքում։ Ներկայացվել է 90 գիրք (այդ թվում՝ 50-ը Թվիթթերից), ինչը գրեթե 3 անգամ ավելի էր նախորդ տարվա արդյունքից (32)։ Սակայն մրցանակի խմբագիր Հորաս Բենթը (որը գլխավորել է ամսագիրը 1982 թվականին) հայտնել է իր տարակուսանքը և դժգոհությունը, քանի որ քվեարկողներից շատերը խախտել են կանոնը՝ նախորդ տարիներին և նույնիսկ 1880 թվականին լույս տեսած գրքեր առաջադրելով[14][15]։

Diagram մրցանակն ամեն տարի գրավում է մամուլի ուշադրությունը[16]։ 2008 թվականին այս մրցանակի համար քվեարկությանը մասնակցել է ավելի շատ մարդ (8,500 ձայն), քան Բուքերյան մրցանակի համար քվեարկությանը (7,800)[17][18]։

Հաղթողին առաջադրած ընթերցողին հատուկ մրցանակ է շնորհվում՝ շամպայնի կամ Բորդոյի կարմիր գինու շիշը[16], որը բարձրացնում է գրքի հեղինակի հրապարակայնությունը[19]։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե անվանակարգորդները սահմանափակվում էին միայն Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի գրքերով, սակայն դա տարածվել է The Bookseller ամսագրի ավանդական ընթերցող լսարանի, գրադարանավարների, հրատարակիչների և գրավաճառների կողմից ուղարկված նյութերի վրա, որպեսզի նվազեցվի այն ռիսկը, որ մրցանակը չի շնորհվի։ 2009 թվականին նյութերը կարելի էր ուղարկել նաև Բենթի կամ The Bookseller-ի թվիթթերյան կայքէջերին։ Մարդիկ չեն կարող առաջադրել իրենց սեփական ստեղծագործությունները, ինչպես նաև ընտրել այն գրքերը, որոնք իրենք են հրատարակել։ Այն վերնագրերը, որոնք հատուկ ստեղծվել են ծիծաղելի լինելու համար, սովորաբար մերժվում են[20]։ Ի սկզբանե հաղթողներին որոշում էր մրցավարական կոլեգիան, սակայն 2000 թվականից ի վեր հաղթողը որոշվում է համացանցում անցկացվող հանրային հարցման արդյունքներով։ Բենթը դիմադրել է այդ քայլին և սպառնացել է հրաժարական տալ, սակայն հետագայում փոշմանել է և այժմ նա կազմում է եզրափակիչ փուլ անցած թեքնածուների կարճ ցուցակը։ Թեև գիրքը կարող է գրված լինել ցանկացած լեզվով, դրա անվանումը պետք է անգլերեն լինի։

Գրքեր մրցանակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերին Aurum Press հրատարակչությունը գիրք է հրատարակել Diagram մրցանակի մասին, որը կոչվում էր «Ինչպես խուսափել հսկայական նավերից և այլ անճշմարտանման վերնագրերով գրքեր» (անգլ.՝ How to Avoid Huge Ships and Other Implausibly Titled Books): Ջոել Ռիքեթի կողմից գրված ներածությամբ գիրքը թողարկվել է մրցանակի 30-ամյակի կապակցությամբ։ Դրանում ներկայացվել է նախորդ տարիների հաղթողների և մրցանակակիրների գրքերի շապիկների հավաքածուն[21]։ 2009 թվականի հոկտեմբերին լույս է տեսել «Պավիանների մետաֆիզիկա և ավելի անճշմարտանման վերնագրերով գրքեր» (անգլ.՝ Baboon Metaphysics And More Implausibly Titled Books), որը ներառել է Բենթի կողմից գրված ներածությունը[22]։

Diagram of Diagrams[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու հատուկ հոբելյանական մրցանակները, որոնք հայտնի են որպես «Diagram of Diagrams», հանձնվել են Diagram մրցանակի ինչպես 15-րդ, ադյպես էլ 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մրցանակներին առաջադրվածները մինչ այդ պահը բոլոր նախորդ հաղթողներներն էին։ 1993 թվականին 15-րդ տարեդարձի մրցանակի հաղթող է դարձել «Մերկ մկների վերաբերյալ երկրորդ միջազգային կոնֆերանսի աշխատություններ» (անգլ.՝ Proceedings of the Second International Workshop on Nude Mice), որն առաջին Diagram մրցանակի դափնեկիրն էր[23][24]։ Երկրորդ «Diagram of Diagrams»-ը, որի մասին հայտարարվել է 2008 թվականի սեպտեմբերի 5-ին, հանձնվել է «Հունական գյուղական փոստատարները և նրանց մարման համարներ» (անգլ.՝ Greek Rural Postmen and Their Cancellation Numbers) գրքին՝ 1996 թվականի հաղթողին[24]։

Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակի դափնեկիրների ցանկ[17]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ (անգլերեն) անվանում Հեղինակ Հրատարակիչ Նշումներ
1978 «Մերկ մկների վերաբերյալ երկրորդ միջազգային կոնֆերանսի աշխատություններ»[25] «Proceedings of the Second International Workshop on Nude Mice» Հեղինակների կոլեկտիվ University of Tokyo Press Լաբորատոր մկների արգելակված իմունային համակարգի բժշկական հետազոտություններ[26]
1979 «Մադամը որպես գործարար․ Կարիերայի կառավարում տնային մարմնավաճառության մեջ»[27] «The Madam as Entrepreneur: Career Management in House Prostitution» Բարբարա Շերման Հեյլ Transaction Press Մարմնավաճառության արդյունաբերության ոլորտում աշխատելու մասին
1982 «Բնակչություն և այլ խնդիրներ․ Ընտանիքի պլանավորում, բնակավայրեր 1000 միլիոնի համար, աշխատանք»[27] «Population and Other Problems: Family Planning, Housing 1,000 Million, Labour Employment» Հեղինակների կոլեկտիվ China National Publications Ակնարկներ Չինաստանի ժողովրդագրական իրավիճակի մասին
1983 «Երկայնակի գլանման ժամանակից տեսության չլուծված խնդիրներ»[27] «Unsolved Problems of Modern Theory of Lengthwise Rolling» Ա․ Ի․ Ցելիկով, Գ. Ս. Նիկիտին, Ս. Ե. Ռոկոտյան Mir Publishers Մետաղի մշակման տեխնիկայի մասին[28]
1987 Չի հանձնվել
1988 «Վերսալ․ Հայացք Շվեդիայից»[27] «Versailles: The View from Sweden» Էլայն Դի, Գայ Ուոլթոն University of Chicago Press Քուփերի-Հյուիթի թանգարանի ցուցահանդեսների հավաքածու և ֆրանսիական բարոկկոյի և կլասիցիզմի ազդեցությունը ժամանակակից Շվեդիայի վրա[29]
1989 «Ինչպես կղկղել անտառում․ էկոլոգիական մոտեցում մոռացված արվեստին»[30] «How to Shit in the Woods: An Environmentally Sound Approach to a Lost Art» Քեթլին Մեյեր Ten Speed Press Խուլ տեղում մարդկային մնացուկների պատասխանատու մշակման մասին[31]
1991 Չի հանձնվել
1992 «Ինչպես խուսափել հսկայական նավերից»[27] «How to Avoid Huge Ships» Ջոն Թրիմեր Cornwell Maritime Press Զբոսանավերի նավաստիների խորհուրդները ծովային ուղիների վտանգի մասին[32]
1994 «Բետոնի պատմության նշանակալի պահեր»[27] «Highlights in the History of Concrete» Ս․ Ս․ Սթենլի British Cement Association Գրքի վերնագիրը խոսում է ինքն իր մասին
1996 «Հունական գյուղական փոստատարները և նրանց մարման համարներ»[33] «Greek Rural Postmen and Their Cancellation Numbers» Դերեկ Վիլան Hellenic Philatelic Society of Great Britain Հունաստանի փոստային ծառայության պատմություն[34]
1997 «Սեքսի ուրախությունը. Փոքր հրատարակություն»[27] «The Joy of Sex: Pocket Edition» Ալեքս Քոմֆորթ Mitchell Beazley Գրքի վերնագիրը խոսում է ինքն իր մասին
1999 «Մոլախոտերը փոփոխվող աշխարհում. Բույսերի պաշտպանության բրիտանական միության խորհրդի աշխատանքների ժողովածու № 64»[27] «Weeds in a Changing World: British Crop Protection Council Symposium Proceedings No. 64» Չարլզ Սթիրթոն British Crop Protection Council Այլ անվանում՝ «Բալկանյան թերակղզու թիթեռների սեռական օրգանները․ Վերջնական ցանկ», սկզբում ֆավորիտ էր, սակայն ավելի ուշ մերժվել է[35]
2005 «Մարդիկ, ովքեր չգիտեն, որ մահացել են․ Ինչպես են նրանք կապվում անտեղյակ օտարներին և ինչ անել դրա հետ»[36] «People Who Don’t Know They’re Dead: How They Attach Themselves To Unsuspecting Bystanders and What to Do About it» Գերի Լեոն Հիլ Red Wheel/Weiser Books Մարմինների մեջ նստած, բայց նրանց չպատկանող մահացած հոգիների մասին[37]
2006 «Մոլորված գնումների սայլակները Հյուսիսարևելյան Ամերիկայում. Դաշտային նույնականացման ուղեցույց»[38] «The Stray Shopping Carts of Eastern North America: A Guide to Field Identification» Ջուլիան Մոնթագյու Harry N. Abrams Տեղեկագիրք նետված սայլակների նույնականացման համար[39]
2007 «Եթե վիճաբանությունների դադարում եք ցանկանում ձեր հարաբերությունների մեջ, սկսեք ձեր ոտքերից»[40] «If You Want Closure in Your Relationship, Start with Your Legs» Բիգ Բում (բոզարածի կեղծանունը)[19] Simon & Schuster US Գրքի վերնագիրն այնքան հաջող է, որ ընթերցանության անհրաժեշտությունը վերանում է ինքն իրեն[40]
2008 «Կաթնաշոռի 60-միլիգրամ տուփերի հեռանկարները 2009-2014 թվականների համար»[41] «The 2009—2014 World Outlook for 60-milligram Containers of Fromage Frais» Ֆիլիպ Փարքեր Icon Group International Գիրքը ստեղծվել է վերլուծական ծրագրով, որը թույլ է տալիս ստեղծել մեծ քանակությամբ նեղ մասնագիտական տեքստեր, որոնց բովանդակությունը հավաքվում է տվյալների բազաների և որոնողական հարցումների մշակումից հետո[7][41]
2009 «Քարգահակարային արկածներ հիպերբոլիկ հարթություններով»[42] «Crocheting Adventures with Hyperbolic Planes» Դայնա Տայմինյա A K Peters, Ltd. Հելունով գործվածքների օգնությամբ մաթեմատիկական օբյեկտների վիզուալիզացիայով աշխատանքի օրինակ[42]
2010 «Ստոմատոլոգիական պրակտիկայի կառավարում. Չինգիզ խանի մեթոդը»[43] «Managing a Dental Practice: The Genghis Khan Way» Մայքլ Յանգ Radcliffe Տեղեկատու ստոմատոլոգիական կլինիկայի կառավարչի համար[44], մարդկանց կառավարման և անձնակազմի ընտրության մեջ մեծ նվաճողի փորձի հիման վրա[45]։
2011 «Պատրաստում ենք կղկղանքով»[46] «Cooking with Poo» Սայուդ Դայվոնգ Urban Neighbours of Hope Թայերեն խոհարարական գիրք։ Գրքի վերնագիրն իրականում հղում է հեղինակի մականունին՝ Փու[47]
2012 «Ինչպես պաշտպանել ձեր հավանոցը գոբլիններից»[48] «Goblinproofing One’s Chicken Coop» Ռեջինալդ Բեյքելի Conari Press «Ընթերցողներն ընտրել են իրենց հավերին առավել տհաճ առասպելական արարածներից պաշտպանելու շատ կարևոր աշխատանքը։ Բոլորին հայտնի է, թե ինչպես են ճտերի համար վտանգավոր կատուները և աղվեսները, էլ չենք խոսում հավի տիզերի մասին, սակայն այժմ հասարակությունը խոստովանել է, որ եկել է ժամանակը ուշադրություն դարձնել այդ թերագնահատված վտանգին»՝ մրցանակի խմբագիր Հորաս Բենթ[48]
2013 «Ինչպես կղկղել ժամադրության ժամանակ»[49] «How to Poo on a Date» Մեթս և Էնզո Prion Press Մրցանակի համար պատասխանատու ամսագրի աշխատակիցը գովել է հանրության ընտրությունը՝ ասելով, որ «նրանք ոչ միայն առանձնացրել են մրցանակի ոգին իրապես արտացոլող վերնագիրը, այլև ընտրել են առաջնորդություն, որը կարող է օգնել բարդ և նրբանկատ իրավիճակներում»[49]
2014 «Անծանոթներն ունեն լավագույն կոնֆետները» «Strangers Have the Best Candy» Մարգարեթ Մեթս Շուլթ Choose Art Ինքնահրատարակված ճանապարհային օրագիր
2015 «Չափազանց մերկ նացիստների համար» «Too Naked For the Nazis» Ալան Սթեֆորդ Fantom Films Wilson, Keppel and Betty-ի կենսագրություն, որը հրապարակվել է Fantom Films-ի կողմից[50]
2016 «Սեզոնային տոմս ունեցող փիղ ուղևորի պահապանը․ Խոզեր պահելու ամբողջական ուղեցույցը, երբ ժամանակը ձեր ամենաթանկ ապրանքն է» «The Commuter Pig Keeper: A Comprehensive Guide to Keeping Pigs when Time is your Most Precious Commodity» Միքայելա Գայլս Old Pond Publishing Խոզերի փոքր հոտի խնամքի գործնական ուղեցույց[51]
2018 «Ջրի եռման ուրախությունը» «The Joy of Waterboiling» Թոմաս Գյոթց ֆոն Օսթ Achse Verlag[52] Առաջին ոչ անգլերեն գիրքը, որը հաղթել է (հրատարակվել է անգլերեն վերնագրով, սակայն գերմաներեն բովանդակությամբ)[53]
2019 Կեղտոտ անցքը և դրա վարիացիաները «The Dirt Hole and its Variations» Չարլզ Լ․ Դոբինս Ինքնահրատարակված[54] Առաջին հետմահու հաղթանական տարած հեղինակը[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bent Horace. A Bluffer’s Guide to the Diagram Prize Արխիվացված 2010-12-01 Wayback Machine. The Bookseller. 21 October 2009.
  2. 2,0 2,1 Lyall Sarah. Odd Prize: Judging a Book by Its Title. The New York Times. 27 March 2009.
  3. 3,0 3,1 Rickett Joel. How to Avoid Huge Ships and Other Implausibly Titled Books. Aurum Press. London. 1 September 2008. Pp.6-7. isbn 978-1-84513-321-4
  4. 4,0 4,1 Diagram book for Xmas Արխիվացված 2008-04-01 Wayback Machine. The Bookseller. 28 March 2008.
  5. Ezard John. Bombproof Your Horse wins title fight. 21 January 2005. The Guardian
  6. Bent Horace. An odd question Արխիվացված 2009-04-14 Wayback Machine. The Bookseller. 12 January 2009.
  7. 7,0 7,1 Fromage Frais wins odd title prize Արխիվացված 2009-05-01 Wayback Machine. The Bookseller. 27 March 2009.
  8. Rickett, p. 9
  9. Ezard, John (2005 թ․ հունվարի 21). «Bombproof Your Horse wins title fight». The Guardian. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.
  10. Bent, Horace (2009 թ․ հունվարի 12). «An odd question». The Bookseller. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
  11. 11,0 11,1 Bent, Horace (2019 թ․ նոյեմբերի 29). «The Dirt Hole cleans up to claim the 2019 Diagram Prize». The Bookseller. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. Bent, Horace (2018 թ․ հոկտեմբերի 26). «When success is not enough». The Bookseller. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. Объявлен шорт-лист премии Diagram за самые странные и забавные названия книг
  14. Neilan Catherine. http://www.thebookseller.com/news/111542-record-number-of-submissions-for-the-2009-odd-title-prize.html Արխիվացված 2010-02-05 Wayback Machine Record number of submissions for the 2009 odd title prize. The Bookseller. 3 February 2010.
  15. Bent Horace. http://www.thebookseller.com/blogs/111161-the-2009-diagram-prize-a-prequel.html Արխիվացված 2010-04-12 Wayback Machine The 2009 Diagram Prize: A Prequel. The Bookseller. 2 February 2010.
  16. 16,0 16,1 Rickett, p. 10
  17. 17,0 17,1 http://www.thebookseller.com/in-depth/feature/64672-more-odd-than-odd.html Արխիվացված 2010-12-02 Wayback Machine More odd than odd. The Bookseller. 7 August 2008
  18. http://www.themanbookerprize.com/news/stories/1099 Արխիվացված 2008-10-11 Wayback Machine Midnight’s Children wins Best of the Booker. The Man Booker Prize. 10 July 2008
  19. 19,0 19,1 http://www.thebookseller.com/news/53656-oddest-book-titles-prize-shortlist-announced.html Արխիվացված 2010-11-12 Wayback Machine Oddest book titles prize shortlist announced. The Bookseller. 22 February 2008.
  20. Rickett, p. 7.
  21. «Oddest title is crowned». The Bookseller. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  22. Aurum Press Catalogue: Autumn 2009 (PDF). London: Aurum Press. 2009. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին.
  23. Flood, Alison (2008 թ․ սեպտեմբերի 5). «Greek Postmen win oddest book title prize». The Guardian. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  24. 24,0 24,1 «Greek Postman wins Diagram of Diagrams». The Bookseller. 2008 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 5-ին.
  25. Klein, Jen; Geib, Rob; Wernet, Dorothee (2005 թ․ հուլիսի 8). «Book Reviews». Immunogenetics. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  26. Book reviews — Springer(չաշխատող հղում)
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 Lenta.ru: Культура: Неправдоподобно прекрасное
  28. Unsolved Problems of Modern Theory of Lengthwise Rolling
  29. Art: Versailles Palace In Swedish Perspective — New York Times
  30. Rickett, p. 94-95
  31. Rickett, pp. 94-95
  32. The Diagram Prize: Judging a Book by its Title - The New York Times
  33. Lenta.ru: Культура: «Беспризорные тележки» выиграли литературную премию
  34. Rickett, p. 34-35
  35. Weeds oust insects' genitalia to win title | UK news | The Guardian
  36. Lenta.ru: Культура: В Британии стартовал конкурс на самое странное название книги
  37. People Who Don't Know They're Dead: How They Attach Themselves to Unsuspecting Bystanders and What to Do About It: Gary Leon Hill: 0824297632979: Amazon.com: Books
  38. Rickett, p. 26-27
  39. Rickett, pp. 26-27
  40. 40,0 40,1 Lenta.ru: Культура: Британский журнал выбрал самое курьезное название книги
  41. 41,0 41,1 Lenta.ru: Культура: «Упаковки для творога» победили «Метафизику бабуина»
  42. 42,0 42,1 Lenta.ru: Культура: В Великобритании выбрали книгу с самым курьезным названием
  43. «Genghis Khan dentistry book wins odd title prize». BBC. 2011 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  44. BBC News — Genghis Khan dentistry book wins odd title prize
  45. «Организаторы премии Diagram опубликовали список участников». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  46. «Cooking with Poo wins Diagram Prize for oddest title». BBC. 2012 թ․ մարտի 30. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.
  47. Lenta.ru: Из жизни: Конкурс самых нелепых названий выиграла кулинарная книга Краба
  48. 48,0 48,1 Lenta.ru: Культура: Книги: Выбрана книга с самым нелепым названием
  49. 49,0 49,1 Lenta.ru: Культура: Книги: Вручена премия за самое нелепое книжное название
  50. «Too Naked For the Nazis claims 38th Diagram Prize». The Bookseller. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  51. «Some pig: porcine sizzler claims 39th Diagram Prize». Bookseller. 2017 թ․ հուլիսի 27.
  52. «The Diagram Prize 2018 shortlist revealed». The Bookseller. 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  53. Bent, Horace (2018 թ․ նոյեմբերի 23). «Full boil: foreign language entry wins 2018 Diagram Prize». The Bookseller. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  54. Bent, Horace (2019 թ․ նոյեմբերի 1). «Life begins—again—at 41 for the Diagram Prize as six vie for title». The Bookseller. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բենթ, Հորաս։ Պավիանների մետաֆիզիկա և ավելի անճշմարտանման վերնագրերով գրքեր։ Լոնդոն․ Aurum Press։ 2009 թվականի հոկտեմբերի 8։ ISBN 978-1-84513-498-3
  • Ռիքեթ, Ջոել։ Ինչպես խուսափել հսկայական նավերից և այլ անճշմարտանման վերնագրերով գրքեր։ Լոնդոն․ Aurum Press. 2008 թվականի սեպտեմբերի 1։ ISBN 978-1-84513-321-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]