Բոինգ 314

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Boeing 314ից)
Jump to navigation Jump to search
Boeing 314
Boeing 314 Clipper-cropped.jpg
Տեսակմարդատար ինքնաթիռ հիդրոինքնաթիռ
Ենթատեսակflying boat?, ուղեւորատար ինքնաթիռ և Հիդրոինքնաթիռ
ԱրտադրողBoeing Airplane Company
Առաջին թռիչք1938 թվականի հունիսի 7
Շահագործման սկիզբ1939 թվական
Շահագործման ավարտ1946 թվական
ՇահագործողներPan American World Airways, British Overseas Airways Corporation, ԱՄՆ-ի Ռազմածովային ուժեր և AAF?
Արտադրման թվականներ1938 — 1941
Միավոր արտադրված12
Boeing 314 Վիքիպահեստում

Boeing 314 Clipper, ամերիկական միջքաղաքային ուղևորատար հիդրոինքնաթիռ (թռչող նավակ): Նախագծվել և արտադրվել է Boeing Airplane Company ընկերության կողմից 1938 թվականից մինչև 1941 թվականը: Ընդհանուր արտադրվել է 12 ինքնաթիռ:

Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 314-ը ստեղծվել է Pan American-ի հրամանով: Նախատիպի նախագծման ընթացքում Boeing ընկերությունն օգտագործել է Boeing XB-15 ահաբեկչի նախագիծը (որն այդպես էլ չմտավ սերիական արտադրության մեջ): Մասնավորապես օգտագործվել է նրա թևը: Տեղադրվել են հզոր շարժիչներ Wright Twin Cyclone: Վերջնական նախատիպը ընդունվել է Pan American-ի կողմից , և 1936 թվականի հուլիսի 21-ին ստորագրվել է հրաման վեց ինքնաթիռների թողարկման մասին: Բացի այդ, Pan American-ը պատվիրել է ևս վեց ինքնաթիռ՝ ավելի հզոր շարժիչներով: Առաջին թռիչքը այս շարքի ինքնաթիռի, Boeing 314A, տեղի է ունեցել 1941 թվականի մարտի 20-ին:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 314, ամբողջապես մետաղական չորս շարժիչով աշխատող մոնոպլան թևերի բարձր տեղադրությամբ։ Մարմինը թռչող նավակ է։ Տրանսատլանտյան երթուղիներում գորելու համար ինքնաթիռն ուներ 16100 լիտր վառելիքի պաշար։

Ուղևորների սրահն ուներ մեկ ընդհանուր դասավորություն։ Բոլոր ուղևորները սպասարկվում էին բարձր կարգով։ Քանի որ տրանսատլանտյան թռիչքները կարող էին տևել շատ երկար, մեծ ուշադրություն էր տրամադրվում ուղևորների հարմարությանը։ Այսպիսով, ուղորների նստատեղերը կարող էին բացվել և ծառայել որպես քնելու վայր (ընդամենը 36 հատ)։ Ինքնաթիռն ուներ հանգստի սենյակ և ռեստորան։ Մենյուի մեջ մտնում էին 5-6 ուտելիք, ուտելիքը մատուցվում էր ճենապակյա սպասքով արծաթյա խոհանոցային պարագաներով։ Գոյություն ունեին առանձնացված իգական և արական զուգարաններ, այլ հարմարություններ։ Ինքնաթիռում այդքան բարձր հարմարավետությունը հանգեցրեց տոմսերի բարձր գնին․ օրինակ՝ Նյու Յորք–Սաութհեմփթոն երկկողմանի երթուղին արժեր 675 դոլար։ Իսկ Սան Ֆրանցիսկո–Հոնկոնգ մի ուղղությամբ երթուղու տոմսն արժեր 760 դոլար։ Տոմսերի թանկ արժեքի պատճառով դրանք հասանելի էին միայն հարուստ մարդկանց։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

California Clipper–ը Cavite–ում, Ֆիլիպիններ, 1940.

Առաջին Boeing 314, որն անվանվել է Honolulu Clipper, սկսեց իր կանոնավոր չվերթները Սան Ֆրանցիսկո–Հոնկոնգ երթուղիով 1939 թվականի հունվարին։ Այս երթուղիով ամբողջական մեկ թռիչքը կազմում էր ավելի քան վեց օր։ Ուղևորների կանոնավոր փոխադրումը այս երթուղիով շարունակվել է մոտ երեք տարի և ավարտվել է 1941 թվականի դեկտեմբերին ԱՄՆ–ի Երկրորդ համաշխարհային պատերազմ մտնելով։ Yankee Clipper անվանումով ինքնաթիռը կատարել է չվերթներ Նյու Յորք–Սաութհեմթոն երթուղիով 1939 թվականի հունիսի 24–ից։

Պատերազմի սկսվելով թռչող նավակներ Boeing 314–ները սկսեցին օգտագործվել որպես ռազմական–տրանսպորտային ինքնաթիռներ։ Մասնավորապես, դրանցով տեղափոխում էին Կահիրեում գտնվող բրիտանական զորքերի համար օգնական բեռներ և զորքեր։ Կատարվում էին թռիչքներ և բեռների փոխադրում նաև ԽՍՀՄ(Թեհրանով)։ Ինքնաթիռի անձնակազմը կազմված էր զինվորական կոչում ունեցող օդաչուներից, որոնք ունեին մեծ փորձ։

Boeing-314–ը դարձավ առաջին ինքնաթիռը, որն օգտագործվել է ԱՄՆ–ի գործող նախագահի օգտագործման համար։ Դա տեղի է ունեցել 1943 թվականի հունվարի 14–ին։ ԱՄՆ–ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Մայամիից ուղևորվել է Մարոկկո՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ[1]։

Պատերազմից հետո մի քանի ինքնաթիռներ վերադարձել են Pan American–ի իրենց կանոնավոր թռիչքներին։ Սակայն նոր ինքնաթիռների գտագործման պատճառով այն համարվեց հնացած ինքնաթիռ։ Ինքնաթիռները դուրս եկան իրենց կանոնավոր օգտագործումից 1946 թվականին, իսկ 1951 թվականին սկսվեց օգտագործվել որպես մետաղ։

Բնութագիր (314A Clipper)[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing B 314 Clipper.svg
  • Անձնակազմ: 11, 2 ստյուարդ
  • Ուղևորների քանակ: առավոտյան − 74, գիշերային − 36
  • Բեռներ — 4 500 կիլոգրամ
  • Երկարությունը: 32,33 մետր
  • Թևերի բացվածք: 46,36 մետր
  • Բարձրություն: 6,22 մետր
  • Քաշ (դատարկ): 21 900 կիլոգրամ
  • Քաշ (բեռնավորված): 38 000 կիլոգրամ
  • Մաքսիմալ արագությունը: 340 կմ/ժ
  • Նորմալ արագությունը: 302 կմ/ժ 3 400 մետր բարձրության վրա
  • Հեռավորություն: 5 896 կիլոմետր
  • Գործնական առաստաղ: 5 980 մետր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bowers, Peter M. «The Great Clippers, Part I.» Airpower, Volume 7, No. 6, November 1977.
  • Bowers, Peter M. «The Great Clippers, Part II.» Wings, Volume 7, No. 6, December 1977.
  • Bridgeman, Leonard. «The Boeing 314-A Clipper.» Jane’s Fighting Aircraft of World War II. London: Studio, 1946. ISBN 1-85170-493-0.
  • Brock, Horace. Flying the Oceans: A Pilot’s Story of Pan Am, 1935—1955. New York: Jason Aronson, Inc., 3d edition: 1978, ISBN 0-87668-632-3.
  • Dorr, Robert F. Air Force One. New York: Zenith Imprint, 2002. ISBN 0-76031-055-6.
  • Dover, Ed. The Long Way Home — Revised Edition. McLean, Virginia: Paladwr Press, 2008. ISBN 0-61521-472-X.
  • Hardesty, Von. Air Force One: The Aircraft that Shaped the Modern Presidency. Chanhassen, Minnesota: Northword Press, 2003. ISBN 1-55971-894-3.
  • Klaás, M.D. «Clipper Across the Pacific, Part One.» Air Classics, Volume 25, No. 12, December 1989.
  • Klaás, M.D. «Clipper Across the Pacific, Part Two.» Air Classics, Volume 26, No. 1, January 1990.
  • Klaás, M.D. «Clipper Flight 9035.» Air Classics, Volume 29, No. 2, February 1993.
  • Klaás, M.D. «The Incredible Clippers.» Air Classics, Volume 5, No. 5, June 1969.
  • Klaás, M.D. «When the Clippers Went to War» Air Classics, Volume 27, No. 4, April 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]