Blockchain.info (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Blockchain.info
Տեսակդոթքոմ ընկերություն, ազատ ծրագրային ապահովում, blockchain explorer?, կրիպտոարժույթի փոխանակում և cryptocurrency wallet?
Հիմնադրված է2013
ԱրդյունաբերությունԿրիպտոարժույթ
Կայքblockchain.com և blockchainbdgpzk.onion

Blockchain.com, (նախկինում Blockchain.info), բիթքոին-բլոկների վերլուծաբան և կրիպտոարժույթի (հեռացված պահեստավորման և կրիպտոարժույթի մուտքի բանալիների օգտագործման) դրամապանակներ[1] սպասարկող ընկերություն։ Այն բիթքոին-բլոկների հետազոտող ծառայություն է, ինչպես նաև բիթքոինին, բիթքոին-քեշին և Էթերեումին օժանդակող կրիպտոարժույթների դրամապանակ։ Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս դիտել բլոկչեյնի տեղեկատվությունը, օրինակ, գործարքները։

Ընկերությունը նաև բիթքոին համակարգով տրամադրում է տվյալներ ստեղծված բլոկների մասին, ինչպես նաև բլոկչեյնի այլ պարամետրեր, վիճակագրություն, այդ թվում գրաֆիկական տեսքով, շուկայական տեղեկատվություն։ Կայքից տեղեկատվությունը և կայքին արված հղումները հաճախ հրապարակվում են լրատվամիջոցներում և բիթքոին-ֆորումներում[2]։

Բջջային հավելված[խմբագրել | խմբագրել կոդը]

Blockchain.info-ի բջջային հավելվածը Անդրոիդի համար թույլ է տալիս օգտատերերին աշխատել բիթքոինի, բիթքոին-քեշի, էթերեումի բանալիների համակարգի հետ[3], այդ թվում ստեղծել նոր գործարքներ` միաժամանակ հետևելով բլոկչեյնին (միայն բիթքոին ցանցի)։ Հնարավորություն է տրվում ShapeShift սերվիսի միջոցով միմյանց միջև կրիպտոարժույթ փոխանակել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվիսը մեկնարկել է 2011 թվականից։

2013 թվականի դեկտեմբերին ընկերությունը գնեց բիթքոինի հետ աշխատանքի համար բջջային հավելված մշակող ZeroBlock LLC ընկերությունը[4]։

Blockchain.info-ն դարձել է 2013 թվականին բիթքոին թեմատիկայով առավել այցելված կայք (2013 թվականի նոյեմբերին ավելի քան 118 միլիոն դիտում և 3 միլիոն եզակի այցելու)[5]։ 2014 թվականի հունվարին Blockchain.info-ում բիթքոին-դրամապանակների թիվը գերազանցել է 1 միլիոնը[2]։

2014 թվականի փետրվարին Apple Inc. ընկերությունը հեռացրեց Blockchain.info-ի հավելվածները iOS AppStore-ից, որը հանրային բողոք առաջացրեց բիթքոին-համայնքում, ինչպես նաև Reddit-ի օգտատերերի համայնքում[6][7][8]։ 2014 թվականի հուլիսին Էփլ ընկերությունը վերականգնեց Blockchain.info-ի հավելվածները iOS AppStore-ում[9]։

2014 թվականի հոկտեմբերին Blockchain.info-ն Lightspeed Venture Partners-ից և Mosaic Ventures-ից ստացավ 30,5 լն դոլար ֆինանսավորում, որը հանդիսացավ կրիպտոարժույթի միջավայրի այդ ժամանակվա ամենախոշոր ֆինանսավորումը[10]։

2014 թվականի դեկտեմբերին Blockchain.info-ն թողարկեց անանուն գաղտնի ծառայություն Tor-ում միջանցիկ կոդավորման համար, ինչպես նաև այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են առավել գաղտնի և ավելի քիչ կողմնակի անձանց դիտարկմամբ գործարքներ կնքել[11][12][13]։

2015 թվականի սկզբում սերվիսում գրանցված էր 3 մլն օգտատեր[14]։

2015 թվականի օգոստոսին Blockchain.info-ի գլխավոր գործադիր տնօրեն Պիտեր Սմիթը հրավիրվեց ուղեկցելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին Հարավարևելյան Ասիա ուղևորության ժամանակ, որպեսզի տեղի ներկայացուցիչներին ցուցադրեին Մեծ Բրիտանիայի առաջատար դերը որպես Ֆինանսական տեխնոլոգիայի համաշխարհային կենտրոն[15]։ 2015 թվականին նաև բիթքոին-դրամապանակների թիվը հասավ 4 միլիոնի[16]։

2016 թվականի մայիսին Blockchain.info-ն հայտարարեց Lightning Network-ի իրագործման մասին[17]։

2016 թվականի օգոստոսին Blockchain.info սերվիսի միջոցով կատարված գործարքները գերազանցեցին 100 միլիոնը[18]։

2017 թվականի հունիսին Blockchain.info-ի հիմնադիրները հայտարարեցին 40 մլն դոլար ներդրման մասին[19]։

2018 թվականի հուլիսին Blockchain.info-ն տեղափոխվեց նոր հասցե` Blockchain.com[20]:Դրա հետ մեկտեղ իրականացվեց կայքի էջի վերադիզայնավորում։ IOS-ի հավելվածում ավելացվել է բիթքոին-քեշի աջակցություն[21]։ Նախկին հասցեն հասանելի է այցելության համար, սակայն բոլոր հարցումները վերահասցեագրվում են Blockchain.com:

2018 թվականի կեսերին ստեղծված առցանց-դրամապանակների քանակը գերազանցեց 25 միլիոնը[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթքոին ընկերությունների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shirley Siluk (2013-05-03)։ «10 brilliant bitcoin sites»։ CoinDesk։ Վերցված է 2014-01-09 
  2. David Gilson (2013-06-26)։ «Review of Blockchain.info Bitcoin Wallet for Android Mobiles»։ Coindesk.com։ Վերցված է 2014-01-09 
  3. Jon Southurst (2013-12-24)։ «Blockchain.info Acquires Bitcoin Price App ZeroBlock»։ Coindesk.com։ Վերցված է 2014-01-09 
  4. Jon Southurst (2013-12-20)։ «Blockchain.info: the World's Most Popular Bitcoin Website and Wallet»։ Coindesk.com։ Վերցված է 2014-01-09 
  5. McMillan Robert։ «Apple Yanks World's Most Popular Bitcoin Wallet From App Store | Wired Enterprise»։ Wired.com։ Վերցված է 2014-02-06 
  6. Jon Southurst։ «Apple Removes Blockchain Bitcoin Wallet Apps From its App Stores»։ Coindesk.com։ Վերցված է 2014-02-06 
  7. Pete Rizzo (2014-01-31)։ «Watch this Bitcoin Fanatic Shoot His iPhone After Apple Blacklists Blockchain»։ Coindesk.com։ Վերցված է 2014-02-06 
  8. Paul Vigna։ «Blockchain’s Bitcoin App Reinstated in Apple’s App Store»։ Wall Street Journal։ Վերցված է 2014-07-28 
  9. Sydney Ember (2014-10-06)։ «Blockchain Is Latest Bitcoin Start-Up To Lure big Investment»։ Dealbook.nytimes.com։ Վերցված է 2015-10-02 
  10. «Anonymity Using My Wallet»։ Blockchain.info։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է 2014-12-20 
  11. Alyson Margaret (2014-12-03)։ «Improved Security For Tor Users»։ Վերցված է 2014-12-20 
  12. Nik Cubrilovik (2014-12-03)։ «Securing Blockchain.info Users With Tor and SSL»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին։ Վերցված է 2014-12-20 
  13. Blockchain (2015-05-19)։ «My Wallet Number of Users»։ Blockchain Ltd.։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին։ Վերցված է 2015-05-19 
  14. Mark Kleinmann (2015-07-22)։ «PM's Asia Trip To Promote FinTech And Regions» 
  15. Blockchain (2015-08-16)։ «My Wallet Number of Users»։ Blockchain Ltd.։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին։ Վերցված է 2015-10-02 
  16. Peter (մայիսի 16, 2016)։ «Announcing the Thunder Network Alpha Release»։ Վերցված է հունիսի 16, 2016 
  17. «Blockchain.info Wallets Pass 100 Million Transactions»։ CoinTelegraph։ Վերցված է 2016-11-23 
  18. Dillet Romain։ «The company called Blockchain raises $40 million»։ TechCrunch (անգլերեն)։ Վերցված է 2017-10-06 
  19. «Blockchain.info’s Moving… Domains!»։ Blockchain Blog (անգլերեն)։ 2018-06-19։ Վերցված է 2018-07-05 
  20. 21,0 21,1 «Product Update: Q2 2018»։ Blockchain Blog (անգլերեն)։ 2018-07-05։ Վերցված է 2018-07-06