Bitch I'm Madonna

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Bitch I'm Madonna»
«Bitch I'm Madonna» սինգլի շապիկը (Մադոննայի և Նիքի Մինաժ, )
Մադոննայի և Նիքի Մինաժի սինգլը
«Rebel Heart» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 15, 2015 (2015-06-15)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրEDM
Տևողություն3:47
ԼեյբլBoy Toy, Live Nation Entertainment, Interscope Records
ՊրոդյուսերՄադոննա, Diplo, Սոֆի
Մադոննայի սինգլների ժամանակագրություն
«Ghosttown»
(2015)
«Bitch I'm Madonna»
(2015)
«Hold Tight»
(2015)
Նիքի Մինաժի սինգլների ժամանակագրություն
«The Night Is Still Young»
(2015)
«Bitch I'm Madonna»
(2015)
«All Eyes on You»
(2015)

«Bitch I'm Madonna», ամերիկացի երգչուհի Մադոննայի երգն է, համագործակցությամբ ռեփեր Նիքի Մինաժի հետ։ Երգը թողարկվել է 2015 թվականի հունիսի 15-ին՝ որպես Մադոննայի «Rebel Heart» կոչվող թվով 13–րդ ալբոմի երրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Մադոննայի, Diplo-ի, Արիել Ռաքշադի, MoZella-ի, Թոբի Գադի, Նիքի Մինաժի և Սոֆիի կողմից։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Յունաս Օկերլունդը, նկարահանվել է Նյու Յորք քաղաքի The Standard հյուրանոցում[2]։ Պրեմիերան կայացել է 2015 թվականի հունիսի 17-ին Tidal երաժշտական կայքում, իսկ հաջորդ օրը տեղադրվել է նաև երգչուհու VEVO ալիքում[2]։ Տեսահոլովակի տարբեր կադրերում հայտնվում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Ռիտա Օրա, Քրիս Ռոք, Քեյթի Փերրի, Մայլի Սայրուս, Բիյոնսե և Քանյե Ուեսթ[2]։ Երաժշտական քննադատները տեսահոլովակը համեմատել են երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակի հետ, որում նույնպես հայտնի աստղեր են նկարահանվել[3]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանում որոշ լրատվամիջոցներ երգի անվանումը թարգմանել են «Ա՛յ լիրբ, ես Մադոննան եմ»[4]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bitch I'm Madonna» – 3։47
  • Թվային ներբեռնում (Ռեմիքսներ)[1]
  1. «Bitch I'm Madonna» (Fedde Le Grand Remix) – 3։55
  2. «Bitch I'm Madonna» (Rosabel’s Bitch Move Mix) – 7։05
  3. «Bitch I'm Madonna» (Sander Kleinenberg Remix) – 4։58
  4. «Bitch I'm Madonna» (Junior Sanchez Remix) – 5։10
  5. «Bitch I'm Madonna» (Oscar G 305 Dub) – 8։44
  6. «Bitch I'm Madonna» (Sick Individuals Remix) – 5։07
  7. «Bitch I'm Madonna» (Dirty Pop Remix) – 5։11
  8. «Bitch I'm Madonna» (Flechette Remix) – 3։21
  9. «Bitch I'm Madonna» (Oscar G Bitch Beats) – 8։44
  10. «Bitch I'm Madonna» (Rosabel’s Bitch Move Dub) – 7։35

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Bitch I'm Madonna (feat. Nicki Minaj) [The Remixes] by Madonna». iTunes Store. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 Lynch, Joe (2015 թ․ հունիսի 17). «Madonna's 'Bitch I'm Madonna' Video ft. Beyonce, Miley, Katy, Kanye, Nicki & Rita Is Out Now». Billboard. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  3. Johnson, Zach (2015 թ․ հունիսի 16). «Madonna Recruits Beyoncé, Miley Cyrus, Nicki Minaj, Rita Ora and Katy Perry for "Bitch I'm Madonna" Music Video». E!. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  4. ««Ա'յ լիրբ, ես Մադոննան եմ». Մադոննան նոր տեսահոլովակ է ներակայացրել Քանյե Ուեսթի, Բեյոնսեի հետ. տեսանյութ». Թերթ.am. 2015 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Bitch I'm Madonna [feat. Nicki Minaj] [Explicit]։ Madonna». Amazon.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]