Big Huge Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Big Huge Games
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2000
ՎայրTimonium, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենBrian Reynolds?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունTHQ
Կայքbighugegames.com(անգլ.)

Big Huge Games, ամերիկյան ընկերություն, որը զբաղվել է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Մերիլենդ նահանգում (ԱՄՆ)։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի փետրվարին 4 ծրագրավորողների՝ Թիմ Թրեյենի, Դեյվիդ Ինսկորիմ Ջեյսոն Քոուլմանի և Բրայան Ռեյնոլդսի կողմից։

Չնայած նրան, որ Բրայեն Ռեյնոլդսը Firaxis Games ընկերության հիմնադիրներից մեկն էր, նա իր ընկերների հետ լքեց այն նոր ընկերություն հիմնադրելու համար, որ մասնագիտացված էր ստրատեգիակական խաղերի մշակմամբ[1]։ Ընկերության առաջին խաղը դարձավ Rise of Nations-ը, որը մեծ հաջողություններ գրանցեց։ 2008 թվականի հունվարի 15-ին Big Huge Games-ը գնվեց THQ հրատարակչության կողմից[2]։ 2009 թվականին THQ ցանկություն հայտնեց փակել Big Huge Games ելնելով ֆինանսական խնդիրներից[3], սակայն նույն թվականի մայիսին 38 Studios-ը գնեց Big Huge Games-ը THQ-ից, 120 աշխատակցից պահելով 70-ին[4]։

2009 թվականից մինչև 2012 թվականները ստուդիան զբաղվում էր Kingdoms of Amalur։ Reckoning խաղի մշակմամբ, որը սակայն հաջողության չհասավ։ Ավելի ուշ 38 Studios-ը, խաղի թողարկումից հետո դադարեցրեց Big Huge Games-ի աշխատանքները, իսկ հետագայում ամբողջությամբ փակեց այն[5][6]։ Big Huge Games-ի աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Epic Baltimore, որ համարվում էր Epic Games-ի ենթակառուցվածք[7]։ Այս բաժինը հետագայում անվանափոխվեց դառնալով Impossible Studios, իսկ 2013 թվականի փետրվարին ամբողջությամբ փակվեց այն[8]։

Մշակված խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում
2003 Rise of Nations
2004 Rise of Nations: Thrones and Patriots
2006 Rise of Nations: Rise of Legends
2007 Catan
2007 Age of Empires III: The Asian Dynasties
2012 Kingdoms of Amalur: Reckoning
2014 Dominations
2020 Arcane Showdown

Չթողարկված խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

THQ-ից 38 Studios տեղափոխվելուց հետո Big Huge Games-ը աշխատել է երկու մեծ նախագծերի վրա[9]։ Այս նախագծերի մշակումը դադարեցվել է Kingdoms of Amalur։ Reckoning-ի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Brian Reynolds interview on GameSpy». GameSpy. 2002 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
  2. «Gamasutra: THQ Acquires BHG». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. McWhertor, Michael (2009 թ․ մարտի 18). «THQ Cuts Down Big Huge Games, Lets Go Two More». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Dance, Scott (2009 թ․ մայիսի 27). «Big Huge Games acquired by Curt Schilling's 38 Studios». Washington Business Journal. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Gilbert, Ben. «38 Studios and Big Huge Games lay off entire staffs [update]». Joystiq. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Narcisse, Evan. «38 Studios and Big Huge Games Shutting Down [UPDATE]». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Big Huge Games Resurrected as «Epic Games Baltimore»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. Sykes, Tom. «Epic closes Impossible Studios, the company formed with staff from Big Huge Games». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Big Huge Games Experiences Big Huge Media Leak, Oblivion Designer's Game Reportedly Canceled». Chris Fayler, Shack News. 2009 թ․ ապրիլի 9. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «BHG and THQ join hands». THQ Investor Relations. 2007 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 3-ին.
  11. 11,0 11,1 Plunkett, Luke (2009 թ․ ապրիլի 9). «What Were Big Huge Games Working On (And Have They Found A Buyer)?». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  12. «BHG Big Huge Games now working on Wii title». 2007 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 28-ին.