Betty (երգ, Թեյլոր Սվիֆթ)
| «Betty (երգ, Թեյլոր Սվիֆթ)» | |
|---|---|
| Թեյլոր Սվիֆթի երգը | |
| Ժանր | Քանթրի և ֆոլկ ռոք |
| Լեզու | անգլերեն |
| Տևողություն | 294 s |
| Լեյբլ | Republic Records |
| Հեղինակ | Թեյլոր Սվիֆթ |
| Պրոդյուսեր | Աարոն Դեսներ, Ջեկ Անտոնոֆ և Թեյլոր Սվիֆթ |
«Betty», ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի ութերորդ ստուդիական «Folklore» (2020) ալբոմի երգերից մեկը։ Այն գրել են Սվիֆթը և Ջո Էլվինը (Վիլյամ Բոուերի կեղծանունով)։ Երգի պրոդյուսինգով զբաղվել է Սվիֆթը՝ Աարոն Դեսների և Ջեք Անտոնոֆի հետ միասին։ «MCA Nashville» և «Republic Records» լեյբլները երգը թողարկել են ԱՄՆ քանթրի ռադիոկայաններով՝ 2020 թվականի օգոստոսի 17-ին։ «Betty»-ն ամերիկանա ոճով ստեղծագործություն է, որը համադրում է քանթրի, ֆոլկ ռոք և կիթառային փոփ ժանրերը։ Երգի երաժշտական ձևավորումը ներառում է հարմոնիկա, կիթառներ և տոնայնության փոփոխություն՝ երգի կապող հատվածից հետո։
Երգի բառերը պատմում են երկու երևակայական կերպարների՝ Ջեյմսի և Բեթիի հարաբերությունների մասին։ Որոշ լրատվամիջոցներ սկզբում երգը մեկնաբանել են քվիր համատեքստում՝ նշելով, որ տեքստում Ջեյմսի սեռը չի հստակեցվում, սակայն Սվիֆթը պարզաբանել է, որ Ջեյմսը 17-ամյա տղա է։ Երգը պատմվում է նրա տեսանկյունից։ Նա ներողություն է խնդրում Բեթիից՝ վերջինիս դավաճանելուց հետո։ Նրանք սիրային եռանկյան երկու անդամներ են, որը ներկայացված է «Folklore» ալբոմի երեք երգերում. մյուս երկուսն են՝ «Cardigan» (Բեթիի տեսանկյունից) և «August» (մյուս կերպարի տեսանկյունից)։
Երաժշտական քննադատները «Betty»-ն համարել են Սվիֆթի վաղ շրջանի քանթրի ոճին վերադառնալու օրինակ։ Շատերը գովեստով են անդրադարձել նրա պատմողական արվեստին և ընդգծել են, թե որքան է Սվիֆթը հասունացել իր կարիերայի ընթացքում՝ որպես երգահան։ Երգը ԱՄՆ «Hot Country Songs» հիթ-շքերթում հասել է 6-րդ հորիզոնականին, իսկ «Billboard Hot 100»-ում՝ 42-րդ։ Այն ներառվել է Ավստրալիայի, Կանադայի և Սինգապուրի սինգլների հիթ-շքերթների լավագույն 40-յակում։ Երգը սերտիֆիկացվել է ոսկե՝ «Music Canada» և «Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միություն» կազմակերպությունների կողմից։ Սվիֆթը «Betty»-ն կենդանի կատարել է 55-րդ «Academy of Country Music Awards»-ում 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։ Կատարումը ձայնագրվել և թվային հարթակներում թողարկվել է երկու օր անց։ Երգը ներառված է եղել նաև «The Eras Tour» (2023-2024) համերգային շրջագայության երգացանկում։
Նախապատմություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթը իր ութերորդ ստուդիական «Folklore» ալբոմի գաղափարը մշակել է COVID-19 համավարակի ընթացքում՝ համագործակցելով «The National» խմբի պրոդյուսեր Աարոն Դեսների և Ջեք Անտոնոֆի[1]։ «Betty»-ն «Folklore»-ի միակ երգն է, որի պրոդյուսերներն են եղել թե՛ Անտոնոֆը, թե՛ Դեսները։ Երգի հնչողության համար Սվիֆթը որպես ոգեշնչման աղբյուր օգտագործել է Բոբ Դիլանի «The Freewheelin' Bob Dylan» (1963) և «John Wesley Harding» (1967) ալբոմները[2][3]։ Երգը համահեղինակ է հանդիսանում նաև Սվիֆթի նախկին զուգընկերը՝ անգլիացի դերասան Ջո Էլվինը՝ Ուիլյամ Բոուերի կեղծանունով[4]։ Սվիֆթը պատմել է, որ մի օր լսել է, թե ինչպես է Էլվինը մեկ այլ սենյակից երգում ամբողջությամբ պատրաստ կրկներգը, և առաջարկել է միասին ստեղծագործել, ինչն էլ հետագայում դարձել է «Betty»-ն[5]։ Նա նաև նշել է, որ Փեթի Գրիֆինի «Top of the World» (2004) երգը իրեն ոգեշնչել է գրել երգը տղամարդու տեսանկյունից[1]։
Անտոնոֆը, Դեսները, հնչյունային օպերատորներ Ջոնաթան Լոուն ու Լաուրա Սիսկը «Betty»-ն ձայնագրել են «Kitty Committee Studio»-ում (Սվիֆթի տնային ձայնագրման ստուդիան, որը գտնվում է Լոս Անջելեսում) և «Long Pond Studio»-ում (Դեսների Նյու Յորքում գտնվող ստուդիան)։ Գործիքային հատվածները ձայնագրվել են Նյու Յորքի Իսթ Ուիլյամսբուրգի «Hook & Fade Studios»-ում, Փորթլենդի «Pleasure Hill Recording»-ում և Բրուքլինի «Rough Customer Studio»-ում։ Երգի միքսինգն իրականացրել է Սերբան Գինեան՝ Վիրջինիա Բիչի «MixStar Studios»-ում։
Սվիֆթը անակնկալ կերպով թողարկել է «Folklore» ալբոմը 2020 թվականի հուլիսի 24-ին։ Թողարկման նախորդող ներկայացման ընթացքում նա հուշումներ է արել է երգերի մասին՝ «Betty»-ն նկարագրելով որպես «երգ՝ տասնյոթ տարեկան երիտասարդի մասին, որը կանգնած է պատշգամբում և փորձում է ներողություն խնդրել»[6]։ 2020 թվականի օգոստոսի 17-ին «Republic Records» և «MCA Nashville» լեյբլները երգը ներկայացրել են ԱՄՆ քանթրի ռադիոկայաններին որպես սինգլ[7][8]։
Կառուցվածք և բառեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Betty»-ի տևողությունը 4 րոպե 54 վայրկյան է[9]։ Այն ամերիկանա ոճով ստեղծագործություն է, որի գործիքավորումը քննադատների կողմից համեմատվել է Սվիֆթի վաղ շրջանի քանթրի ալբոմների հետ՝ ընդգծելով կիթառների և հարմոնիկայի փոխկապակցված կիրառումը[10]։ «NME»-ից Հաննա Մայլրիան նշել է, որ երգը համադրում է քանթրի և ֆոլք ռոք ժանրերը[11]։ «Recording Academy»-ից Թեյլա Լին այն ևս դասել է ֆոլք ռոքի շարքին[12]։ Որոշ քննադատներ երգի ժանրը բնորոշել են որպես կիթառային կամ 1990-ականների ալտերնատիվ փոփ[13][14]։ Երգի միացնող հատվածից հետո կառուցվածքում կատարվում է տոնայնության փոփոխություն[15]։ Քննադատները «Betty»-ն համեմատել են այլ երաժիշտների ստեղծագործությունների հետ. «Vulture»-ից Ջասթին Քուրտոն այն կապել է 1990-ականների «Sixpence None the Richer» խմբի ալտերնատիվ ռոք հնչողության հետ, իսկ «Rolling Stone»-ից Ռոբ Շեֆիլդը հարմոնիկայի սոլոն համեմատել է Բրյուս Սփրինգսթինի 1975 թվականի «Thunder Road» երգի հետ[13][16]։
Ինչպես «Folklore»-ի մյուս երգերը, «Betty»-ն ևս առանձնանում է կենդանի պատմողականությամբ։ Այն երևակայական սիրային եռանկյան երեք երգերից մեկն է։ Մյուս երկուսը «Cardigan» և «August» երգերն են։ Երգերից յուրաքանչյուրը ներկայացնում են պատմության գիծը՝ տարբեր կերպարների տեսանկյունից և նրանց կյանքի տարբեր փուլերից[16][17]։ «Betty»-ն ներկայացված է Ջեյմսի տեսանկյունից, որը դավաճանել է գլխավոր հերոսուհի Բեթիին՝ ամառային սիրավեպ ունենալով «August»-ի անանուն կերպարի հետ։ Ջեյմսը գալիս է Բեթիի երեկույթին՝ հաշտվելու նպատակով։ Նա ներողություն է խնդրում անցյալի սխալների համար, սակայն լիովին չի ընդունում մեղքը՝ պատճառաբանելով, որ իրեն դուր չեն գալիս բազմամարդ վայրերը և Բեթիի «թափառող հայացքը»[18]։ Սվիֆթը բացատրել է, որ Ջեյմսը « կորցրել է իր կյանքի սիրուն և չի հասկանում, թե ինչպես այն վերադարձնի»[19]։
Երգի խոսքերը կառուցվածքային առումով առանձնանում են պայմանական եղանակով («Եթե ես պարզապես հայտնվեի քո երեկույթում, կընդունեի՞ր ինձ») և ներկա ժամանակի անցումով («Ես հայտնվել եմ քո երեկույթում, կընդունե՞ս ինձ»)։ Երգում հիշատակվում է նաև Ինես անունով կերպարը։ Նա ներկայացված է որպես բամբասանք սիրող անձ։ Ջեյմսը խոստովանում է, որ թեև Բեթին սովորաբար չի հավատում Ինեսի ասածներին, քանի որ դրանք հիմնականում սուտ են, այս անգամ դրանք ճիշտ են։ Կերպարների՝ Ջեյմսի, Բեթիի և Ինեսի անունները վերցված են դերասաններ Ռայան Ռեյնոլդսի և Բլեյք Լայվլիի երեխաներից[20]։ Չնայած Սվիֆթը հստակ նշել է, որ Ջեյմսը 17-ամյա տղա է, ալբոմում նրա սեռի կապված բացահայտ նշում չլինելու պատճառով որոշ ունկնդիրներ «Betty»-ն մեկնաբանել են քվիր համատեքստում[21][22][23]։ Երբ Դեսներից հարցրել են երգի հնարավոր ենթատեքստի մասին, նա պատասխանել է. «Չեմ կարող ասել, թե ինչի մասին է երգը։ Ես ունեմ իմ պատկերացումները։ Ես նաև գիտեմ, թե որտեղ է Թեյլորի սիրտը, և կարծում եմ, որ հրաշալի է, երբ երգը ստանում է ավելի լայն նշանակություն յուրաքանչյուրի համար»[3]։
Քննադատների արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական քննադատները «Betty» երգը գնահատել են դրական։ Շատերը գովեստով են անդրադարձել Սվիֆթի որպես երգահան աշխատանքին՝ այն համարելով մանրամասն ու կենդանի պատկերներ ստեղծող։ Շատերը նշել են, որ Սվիֆթի երգերը «հասունացել» են նրա դեռահաս տարիների աշխատանքների համեմատ։ «Variety»-ից Քրիս Ուիլմենը և «Esquire»-ից Դեյվ Հոլմսը երգը համարել են գեղարվեստական պատմության օրինակ, որը տարբերվում է Սվիֆթի նախկինում հայտնի ինքնակենսագրական երգերից[15]։ Հոլմսն այն անվանել է ալբոմի կենտրոնական ստեղծագործություն[24]։ «Rolling Stone»-ից Ռոբ Շեֆիլդը նշել է, որ «Betty»-ն և այն երկու երգերը, որոնք վերաբերվում են երևակայական սիրային եռանկյան պատմությանը, կազմում են «Folklore»-ի երեք լավագույն ստեղծագործությունները[25]։ «The Atlantic»-ից Սփենսեր Կորնհաբերը բարձր է գնահատել «լարված» սյուժեն։ Նրա խոսքով՝ այն իրեն ստիպել է երգի վերջին ակնթարթներին սրտատրոփ սպասել[23]։ «The Irish Times»-ի լրագրող Ֆին ՄաքՌեդմոնդը «Betty»-ի պատմությունը համեմատել է լիամետրաժ ֆիլմի հետ և նշել, որ միայն երգի ավարտին է զգում, թե որքան հոգուն դիպչող է մեղեդին[26]։ «The Ringer»-ից Ռոբ Հարվիլան գրել է, որ երգը «հիշեցնելու է, թե որքան նուրբ և խորամանկ երգերի հեղինակ է նա եղել և մնում»[27]։
«Paste»-ից Էլեն Ջոնսոնը «Betty»-ն անվանել է 2020 թվականի լավագույն քանթրի երգերից մեկը՝ նշելով, որ այն ապացուցում է, որ Սվիֆթի արվեստը «չունի սահմաններ»,։ «Նյու Յորք Թայմս»-ի քննադատներ Ջոն Կարամանիկան և Լինդսի Զոլաձը երգը ներառել են 2020 թվականի իրենց անհատական լավագույն երգերի ցանկում[28]։ «The Tampa Bay Times»-ը «Betty»-ն ընդգրկել է տարվա 30 լավագույն երգերի ցանկում։ 2021 թվականի «BMI London Awards»-ում երգը արժանացել է «Տարվա ամենաշատ կատարված երգերից մեկը» մրցանակին, ինչը դարձել է Էլվինի առաջին «BMI» հաղթանակը[29]։
Կոմերցիոն հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Folklore» ալբոմի թողարկումից հետո՝ 2020 թվականի օգոստոսի 8-ի «Billboard»-ի հիթ-շքերթներում, «Betty» երգը առաջին անգամ հայտնվել է «Hot Country Songs» չարթում՝ զբաղեցնելով վեցերորդ տեղը, և «Billboard Hot 100»-ում՝ 42-րդ տեղը[30][31]։ Սա Սվիֆթի 22-րդ ստեղծագործությունն էր, որը տեղ է գտել «Hot Country Songs»-ի լավագույն տասնյակում։ Այն գրավել է կանանց շրջանում ամենաբարձր մեկնարկային հորիզոնականը՝ 2017 թվականից ի վեր, երբ Բիբի Ռեքսայի «Meant to Be» երգը ցուցաբերել էր նմանատիպ արդյունք։ Երգը, դառնալով Սվիֆթի 36-րդը, հայտվել է նաև «Country Airplay» հիթ-շքերթում՝ 60-րդ տեղով[30][32]։ Քանթրի երաժշտության հիթ-շքերթներում «Betty»-ն առաջին տեղում է հայտնվել «Country Streaming Songs»-ում և 15-րդ տեղում՝ «Country Digital Song Sales»-ում[32]։ 2020 թվականի օգոստոսի 17-ի քանթրի ռադիո սինգլ ձևաչափով թողարկումից հետո այն դարձել է «Mediabase»-ի կողմից ղեկավարվող ռադիոկայանների շաբաթվա ամենաշատ լսված երգը[32]։
Միջազգային հիթ-շքերթներում «Betty»-ն բարձրագույն դիրքեր է գրանցել է հետևյալ երկրներում՝ Ավստրալիա (22-րդ), Կանադա (32-րդ), Սինգապուր (22-րդ), Շոտլանդիա (58-րդ) և Իռլանդիա (88-րդ)[33][34][35][36][37]։ Միացյալ Թագավորությունում երգը հասել է Official Charts Company–ի «Singles Downloads Chart»-ի 92-րդ հորիզոնականին և «Audio Streaming Chart»-ի 46-րդ հորիզոնականին, ինչպես նաև ոսկե սերտիֆիկացվել է՝ Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից[38]։ Սինգլը ոսկե սերտիֆիկատ է ստացել նաև «Music Canada» կազմակերպության կողմից[39]։ «Billboard Global 200» հիթ-շքերթի ստեղծումից հետո «Betty»-ն 2020 թվականի սեպտեմբերի 19-ի ցուցակում զբաղեցրել է 180-րդ հորիզոնականը։
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյլոր Սվիֆթը «Betty» երգը կենդանի ներկայացրել է 55-րդ «Academy of Country Music Awards»-ում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ին, ինչը նրա առաջին քանթրի-երաժշտական շոուի ելույթն էր յոթ տարվա ընդմիջումից հետո[40][41]։ Նա կատարել է երգը լուսավորված բեմում նստած՝ սև «Gibson» ակուստիկ կիթառով և մեկ հարմոնիկա նվագողի ուղեկցությամբ[42][43]։ Ռոբ Շեֆիլդը կենդանի տարբերակը բնութագրել է որպես «արենա-ռոքային հզորություն»[25]։ Ելույթի ժամանակ Սվիֆթը կրել է մուգ կարմիր, փայլուն բարձր վզով սվիտեր և խակի գույնի տաբատ[42]։ Ելույթի ձայնագրությունը երաժշտական հոսքային և թվային հարթակներում թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին[44]։ Սվիֆթը իր ստորագրությամբ «Gibson» կիթառը հանել է աճուրդի՝ «Academy of Country Music»-ի COVID-19-ի աջակցության հիմնադրամի մաս կազմելու նպատակով[45]։ Իր վեցերորդ գլխավոր համերգային շրջագայության՝ «The Eras Tour»-ի (2023–2024) ընթացքում, Սվիֆթը «Betty»-ն ներառել է հիմնական երգացանկում։ Շրջագայության 2024 թվականի հատվածում երգի երկրորդ կրկներգը հանվել է[46]։
Կրեդիտներ և անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրեդիտները վերցված են ալբոմի նոտագրությունից։
- Թեյլոր Սվիֆթ – վոկալ, երգի հեղինակ, պրոդյուսեր
- Ջո Էլվին – երգի հեղինակ
- Աարոն Դեսներ – պրոդյուսինգ, հնչյունային ինժեներ, բաս կիթառ, էլեկտրակիթառներ, դաշնամուր, հարվածային գործիքներ
- Ջեք Անտոնոֆ – պրոդյուսեր, հնչյունային ինժեներ, հարվածային գործիքների ծրագրավորում, հարվածային գործիքներ, բաս, էլեկտրակիթառ, ակուստիկ կիթառ, երգեհոն, մելոտրոն
- Ջոշ Քաուֆման – ձայնագրման ինժեներ, հարմոնիկա, էլեկտրակիթառ, հավայան կիթառ
- Լաուրա Սիսք – հնչյունային ինժեներ
- Ջոնաթան Լոու – հնչյունային ինժեներ
- Սերբան Գենեա – միքսինգ
- Ջոն Հեյնս – հնչյունային ինժեներ
- Ջոն Ռունի – ինժեների օգնական
- Ռենդի Մերիլ – մաստերինգ
- Մայքի Ֆրիդոմ Հարթ – Մելոտրոն, կլավեսին, վիբրաֆոն, էլեկտրակիթառ
- Էվան Սմիթ – սաքսոֆոններ, կլառնետ
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
|---|---|---|
| Ավստրալիա (ARIA)[54] | 1× Platinum | 70 000^ |
| Բրազիլիա (ABPD)[55] | Platinum | 40 000* |
| Կանադա (Music Canada)[39] | Gold | 40 000^ |
| Մեծ Բրիտանիա (BPI)[38] | Gold | 400 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ | ||
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Շրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Տարբերակ | Լեյբլ | Հղում |
|---|---|---|---|---|---|
| ԱՄՆ | Օգոստոսի 17, 2020 | Քանթրի ռադիո | Օրիգինալ |
|
[7][56] |
| Տարբեր | Սեպտեմբերի 18, 2020 | Կենդանի կատարում 2020 թվականի «ACM»-ից | Republic | [44] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Suskind, Alex (2020 թ․ դեկտեմբերի 8). «Taylor Swift broke all her rules with Folklore — and gave herself a much-needed escape». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Blistein, Jon (2020 թ․ հուլիսի 24). «How Aaron Dessner and Taylor Swift Stripped Down Her Sound on Folklore». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 3,0 3,1 Gerber, Brady (2020 թ․ հուլիսի 27). «The Story Behind Every Song on Taylor Swift's folklore». Vulture. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Taylor Swift confirms boyfriend Joe Alwyn is mystery Folklore co-writer». BBC. 2020 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Jensen, Erin (2020 թ․ նոյեմբերի 25). «Taylor Swift reveals beau Joe Alwyn is mysterious Folklore contributor William Bowery». USA Today. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «'It Started With Imagery': Read Taylor Swift's Primer For 'Folklore'». Billboard. 2020 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 7,0 7,1 «Future Releases for Country Radio Stations». AllAccess. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Trust, Gary (2021 թ․ հունվարի 28). «Taylor Swift's 'Coney Island' and 'No Body, No Crime' Debut on Airplay Charts, Joining 'Willow'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «folklore by Taylor Swift». Apple Music. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Top 100 Albums of 2020 Part 1». Under the Radar. 2021 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Mylrea, Hannah (2020 թ․ հուլիսի 24). «Taylor Swift's eighth album Folklore». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Lee, Taila (2023 թ․ հունվարի 26). «The Taylor Swift Essentials: 13 Songs That Display Her Storytelling Prowess And Genre-Bouncing Genius». The Recording Academy. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 13,0 13,1 Curto, Justin (2021 թ․ հուլիսի 30). «Your map to the musical woods of Taylor Swift's Folklore». Vulture. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Cridlin, Jay (2020 թ․ դեկտեմբերի 21). «The 30 best songs of 2020: Taylor Swift, Bad Bunny, John Prine, more». Tampa Bay Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 15,0 15,1 Willman, Chris (2020 թ․ հուլիսի 24). «Taylor Swift's Folklore: Album Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 16,0 16,1 Sheffield, Rob (2020 թ․ հուլիսի 24). «Taylor Swift Leaves Her Comfort Zones Behind on the Head-Spinning, Heartbreaking Folklore». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Kaplan, Ilana (2020 թ․ հուլիսի 24). «Taylor Swift Is at Her Most Emotionally Raw On Surprise New Album Folklore». British Vogue. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Carsom, Sarah (2020 թ․ հուլիսի 24). «Taylor Swift, Folklore, review: a dazzling, timeless surprise album». i. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Mizoguchi, Karen (2020 թ․ օգոստոսի 6). «Taylor Swift on Blake Lively's Daughter in 'Betty': 'I Named the Characters After My Friends' Kids'». People. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Igoe, Katherine J. (2020 թ․ օգոստոսի 7). «Taylor Swift Talks Using Blake Lively & Ryan Reynolds' Kids' Names for 'Folklore'». Marie Claire. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Harmeyer, Claire (2020 թ․ օգոստոսի 10). «Sorry, But Taylor Swift Is Nixing the Theory That 'Betty' Is a Queer Song». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Malone Kircher, Madison (2020 թ․ հուլիսի 29). «Taylor Swift's Songs Can Be As Gay As You Want Them to Be». Vulture. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 23,0 23,1 Kornhaber, Spencer (2020 թ․ հուլիսի 28). «Taylor Swift Is No Longer Living in the Present». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Holmes, Dave (2020 թ․ հուլիսի 24). «Taylor Swift Folklore Album Review – Best Songs on Taylor Swift's New Album». Esquire. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 25,0 25,1 Sheffield, Rob (2023 թ․ հոկտեմբերի 28). «'Betty' (2020)». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ McRedmond, Finn (2020 թ․ հուլիսի 24). «Taylor Swift: Folklore review – A triumph of wistful, escapist melancholy». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Harvilla, Rob (2020 թ․ հուլիսի 27). «Taylor Swift Is Singing About More Than Taylor Swift—and Rediscovering Herself in the Process». The Ringer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Pareles, Jon; Caramanica, Jon; Zoladz, Lindsay (2020 թ․ դեկտեմբերի 7). «Best Songs of 2020». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «2021 BMI London Awards». BMI Foundation. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 30,0 30,1 Asker, Jim (2020 թ․ օգոստոսի 3). «Janson's Work Is 'Done' With Country Airplay Coronation; Swift, Shelton & Stefani Debut In Hot Country Songs Top 10» (PDF). Billboard Country Update: 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Trust, Gary (2020 թ․ օգոստոսի 3). «Taylor Swift Charts 16 Songs From Folklore on Billboard Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 Asker, Jim (2020 թ․ օգոստոսի 4). «Taylor Swift Is Back in the Hot Country Songs Top 10 With This Folklore Track». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 33,0 33,1 Australian-charts.com — Taylor Swift — Betty. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ 34,0 34,1 Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
- ↑ 35,0 35,1 «RIAS International Top Charts Week 31». Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 36,0 36,1 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ 37,0 37,1 "Irish-charts.com – Discography Taylor Swift". Irish Singles Chart.
- ↑ 38,0 38,1 «British single certifications – Taylor Swift – Betty». British Phonographic Industry.
- ↑ 39,0 39,1 «Canadian single certifications – Taylor Swift – Betty». Music Canada.
- ↑ Willman, Chris (2020 թ․ սեպտեմբերի 13). «Taylor Swift Will Sing 'Betty' on ACM Awards, Her First Performance on a Country Show in Seven Years». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Willman, Chris (2020 թ․ սեպտեմբերի 17). «Taylor Swift Sings Solo Acoustic 'Betty' on ACM Awards (Watch)». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 42,0 42,1 Shaffer, Claire (2020 թ․ սեպտեմբերի 17). «Watch Taylor Swift Perform 'Betty' for the First Time at the 2020 ACM Awards». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Warner, Denise (2020 թ․ սեպտեմբերի 16). «Taylor Swift Showed Up at the 2020 ACM Party With 'Betty'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 44,0 44,1 Aniftos, Rania (2020 թ․ սեպտեմբերի 18). «Taylor Swift Releases 'Betty' Live From the 2020 ACM Awards». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Kaufman, Gil (2020 թ․ հոկտեմբերի 19). «Taylor Swift Auctioning Signed ACMs 'Betty' Guitar For COVID-19 Relief». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Yahr, Emily (2023 թ․ մարտի 18). «Taylor Swift's Eras Tour opener: A complete recap of all 44 songs». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
- ↑ "Portuguesecharts.com – Taylor Swift – Betty". AFP Top 100 Singles.
- ↑ Archive Chart UK Download Chart. The Official Charts Company.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Country Airplay for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift.
- ↑ «Top 100 Songs, July 24, 2020 – July 30, 2020». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Hot Country Songs – Year-End 2020». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2024 Singles». Australian Recording Industry Association.
{{cite web}}: Missing or empty|url=(օգնություն) - ↑ «Brazilian single certifications – Taylor Swift – Betty» (Portuguese). Pro-Música Brasil.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Single Releases : MusicRow». MusicRow. 2013 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||