Berlin Chemie
Berlin-Chemie AG | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Ընկերության տեսակ | Մասնավոր |
Հիմնադրված է | 1890 |
Վայր | ![]() |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Ռայնհարդ Ուփենքամփ |
Գլխավոր անձինք | Լուկա Լաստրուչչի (գործադիր խորհրդի նախագահ) Էդվարդ Շիբովսկի Քրիստիան Մատշչկե Աթիլիո Սեբաստիո |
Արդյունաբերություն | Դեղամիջոցների արտադրություն |
Հասույթ | 1,5 միլիոն եվրո (2019)[1] |
Աշխատողների թիվ | 5000 (2019)[1] |
Մայր ընկերություն | Մենարինի գրուպ |
Կայք | www.berlin-chemie.com |
Մասնակից է | Դեղագործական արդյունաբերության կամավոր ինքնակարգավորում[2] և Հետազոտության վրա հիմնված դեղագործական արտադրողների ասոցիացիա[3] |
![]() |
«Berlin-Chemie AG» («Բեռլին-խեմի»), գերմանական դեղագործական ընկերություն։ Հանդիսանում է իտալական «Մենարինի գրուպ» դեղագործական ընկերության ստորաբաժանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության ստեղծումը վերագրվում է 1890 թվականին Բեռլինի Ադլերսհոֆ թողամասում Կալբաում քիմիական գործարանի լաբորատոր պատրաստուկների գործարանի հիմնադրմանը։ Առաջին գործարանը բացվել է Բեռլին-Ադլերսհոֆի նախկին Տրեպտով վարչական շրջանում (այժմ՝ Տրեպտով Քյոպենիկ շրջանի մաս)[4]։ 1927 թվականին, «Schering AG» ընկերության հետ միավորվելուց հետո, «Բեռլին-խեմի»-ն ձեռնամուխ եղավ դեղամիջոցների արտադրությանը[5]։ 1992 թվականից հանդիսանում է «Մենարինի գրուպի» մասը։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը հիմնականում զբաղվում է քրոնիկ հիվանդությունների բուժման դեղամիջոցների արտադրությամբ։
Հիմնական ապրանքային խմբերն են՝
- Սրտանոթային և նյութափոխանակության թերապիայի միջոցներ,
- հակադիաբետիկ միջոցներ,
- Ցավազրկող և հակաբորբոքային դեղամիջոցներ,
- Ստամոքսաղիքային համակարգի խանգարումների բուժման միջոցներ,
- Վահանաձև գեղձի խանգարումների բուժման պատրաստուկներ,
- Մրսածության և հազի դեղամիջոցներ։
2013 թվականի փետրվարին «Բեռլին-խեմի»-ն ձեռք բերեց «Priligy» ապրանքանիշը, որը դեղամիջոց է վաղաժամ սերմնաժայթքման դեմ։ 2013 թվականի կեսերից պաստառների տեսքով համացանցում սկսեցին իրականացվել տվյալ խնդրին վերաբերող մեդիաարշավներ, որոնք քննադատական գնահատականի արժանացան բազմաթիվ բժիշկների շրջանում։ Ըստ տվյալ դեղամիջոցի գովազդային կայքի (Come.de), մեդիարշավի հետևում կանգնած էր հենց «Բեռլին-խեմի»-ն։
2015 թվականից, ճապոնական «Chugai» ընկերության հետ ունեցած լիցենզային համաձայնագրի միջոցով, «Բեռլին-խեմի»-ին հաջողվել է արտադրել և վաճառել հակաքաղցկեղային դեղամիջոցներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 vfa.de: Berlin Chemie AG
- ↑ https://www.fsa-pharma.de/de/der-fsa/mitgliedschaft/unsere-mitglieder/
- ↑ https://www.vfa.de/standortkarte/
- ↑ «Berliner Adreßbuch. Issue»։ Վերցված է մայիսի 4, 2022
- ↑ «Berliner Adreßbuch. Issue»։ Վերցված է մայիսի 4, 2022