Bell P-59 Airacomet
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Bell P-59 Airacomet | |
---|---|
Տեսակ | թռչող սարքի մոդել |
Ենթատեսակ | land-based fighter monoplane?, first-generation jet fighter? և Կործանիչ |
Արտադրող | Bell Aircraft |
Գլխավոր կոնստրուկտոր | Harland M. Poyer |
Առաջին թռիչք | Հոկտեմբերի 1-ին, 1942 թվականին |
Կարգավիճակ | չի շահագործվում |
Շահագործողներ | ԱՄՆ ռազմաօդային ուժեր |
Միավոր արտադրված | 66 |
Bell P-59 Airacomet Վիքիպահեստում |
Bell P-59 Airacomet (անգլ.՝ Bell P-59 Airacomet), ԱՄՆ-ի առաջին ռեակտիվ կործանիչը։ Մշակող և արտադրող՝ Bell Aircraft։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել 1942 թվականին։ Կիրառվել է միայնակ փորձարկումներում, մարտական գործողություններում չի կիրառվել։ 1945 թվականին դուրս է եկել կիրառությունից։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավի նախագծումը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայի Gloster E.28/39 ռեկտիվ կործանիչի մշակումը։ Նախատիպի մշակումով զբաղվում էր Bell Aircraft Corporation ընկերությունը։ Կոնստրուկտորական աշխատանքները վերջացել են հունվարին՝ 1942 թվականին, իսկ մարտին սկսվեց մի քանի մեքենաների արտադրություն։ Հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ ՌՕՈւ-ից 13 օդանավերի պատվեր ընդունեցին։ 1942 թվականի հոկտեմբերին սկսվեցին օդանավի թռիչքային փորձարկումերը։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավերից մեկը փոխանցվել է Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ փորձարկումների համար, երկրորդը՝ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ին նավային բազայի պիտանելիությունը փորձարկելու համար (պատասխանները ժխտեցին)։
P-59B օդանավի վերափոխությունը փոխանցվել է 412-րորդ կործանիչ ավեցիոն խմբավորմանը։ Մեքենաները օգտագործվել են հիմնականում օդաչուներին ծանոթացնելու նոր ռեակտիվ տեխնիկայի հետ։ Մարտական գործողություններում օդանավը չի կիրառվել։ 1945 թվականին դուրս է եկել կիրառությունից։
Թռիչքա-տեխնիկական բնութագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնակազմ. 1
- Երկարություն. 11,63 մ
- Թևերի թափը. 13,87 մ
- Բարձրություն. 3,76
- Թռիչքի առավելագույն քաշը. 5,760 կգ
- Ուժային տեղադրումը. 2× ՏՌՇ General Electric I-A, յուրաքանչյուրի քարշող ուժը 8.9 kN։
- Թռիչքային բնութագրում
- Առավելագույն արագություն. 664 կմ/ժ
- Երկարություն. 386 կմ
- Գործնական առաստատաղ. 14,080 մ
- Բարձրանալու արագությունը. 16,26 մ/վ
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ և արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռի մասին airwar.ru կայքում