Belair

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Belair
BelairLogo.png
Air Berlin A319 HB-IOX (4185930400).jpg
Տեսակավիաընկերություն
Հիմնադրված է2001
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Մայր ընկերությունAir Berlin
Կայքairberlin.com
Belair Վիքիպահեստում

Belair Airlines AG, գործող՝ որպես Belair, շվեյցարական ավիաընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Օպֆիկոնում, աշխատում է երկրի ներսում և նրա սահմաններից դուրս գտնվող օդանավակայաններում մշտական ուղևորափոխադրումների ոլորտում: Գերմանական Air Berlin ավիաընկերության դուստր ընկերությունն է: Փոխադրողի գրանցումների վայրը և նրա գլխավոր տարանցիկ հանգույցը Ցյուրիխի օդանավակայանն է, որպես ևս մեկ հանգույց օգտագործվում է Բազելի օդանավակայանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվական՝ Balair-ի գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Basler Aviation AG (Balair) ավիաընկերությունը հիմնադրվել է 1925 թվականին Բազելում բիզնեսմեն Բալց Ցիմերմանի կողմից: Ընկերության անունն առաջացել է Բազելի (ֆր.՝ Bâle) ֆրանսիական անունից: Փոխադրողի առաջին երթուղիները եղել են Բազելի, Ֆրայբուրգի և Մանհեյմի միջև: 1929 թվականին ավիաընկերության գրանցման կայանը դարձավ Շվեյցարիայի խոշորագույն առևտրային օդանավակայանը, որտեղից Balair ընկերությունն իրականացնում էր ուղիղ չվերթներ դեպի Ցյուրիխ, Ժնև, Լիոն, Կարլսրուե և Մայնի Ֆրանկֆուրտ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված՝ 1931 թվականի հունվարի 1-ին Balair-ը միացավ մեկ այլ շվեյցարական ավիափոխադրող Ad Astra Aero-ի հետ (Ցյուրիխի գրանցման կայան)՝ ձևավորելով Swissair խոշոր փոխադրողի, որի գլխավոր գրասենյակը Ցյուրիխում է: Միավորման պահին Balair-ը փոխադրել էր 18 հազար ուղևոր, 320 տոննա բեռ և 143 տոննա փոստային փոխադրում: Ավիաընկերությունը հիմնականում չվերթներ էր իրականացնում ամառվա շրջանում՝ ստանալով պարբերական սուբսիդիաներ կառավարության կողմից փոստային փոխադրումներ իրականացնելու նպատակով:

1950—1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Balair ավիաընկերության Douglas DC-8-ը Ցյուրիխի օդանավակայանում (1985 թվական)

1952 թվականի հոկտեմբերի 5-ին Բազելի բնակիչները քվեարկեցին Balair ավիաընկերության վերստեղծման համար, ինչը և տեղի ունեցավ հաջորդ տարվա հունվարին: Ընկերության նախագահ ընտրվեց Հանս Փեթեր Շչուդինը: Առաջին փուլում Balair-ը կենտրոնացավ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունների մատուցման վրա՝ պայմանագիր կնքելով Swissair-ի հետ, ինչպես նաև ուսումնամարզական գործունեության վրա՝ այլ ավիաընկերությունների օդաչուների վերապատրաստումն իրականցնելու նպատակով: 1957 թվականին Balair ընկերությունը բացեց առաջին չարթերային չվերթները երկու Vickers 610 Viking ինքնաթիռներով: Երկու տարի անց Swissair-ը ձեռք բերեց փոխադրողի 40 % սեփականությունը և փոխանցեց նրան DC-4 երկու օդանավերի լիզինգը: 1967 թվականից մինչև 1971 թվականը՝ Նիգերիայի քաղաքացիական պատերազմի ժամանակաընթացքում, Balair-ը ապահովում էր դեպի Բիաֆրայի Հանրապետություն մարդասիրական առաքելությունների փոխադրումները, այդ թվում՝ C-97 Stratocruiser ինքնաթիռներով: 1979 թվականին ավիաընկերության ինքնաթիռների ցանկը համալրվեց DC-10 ինքնաթիռներով (գրանցված՝ HB-IHK)՝ միաժամանակ կիրառումից սկսեցին հանվել հնացած DC-6, DC-9 և երկու DC-8 ինքնաթիռները:

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Balair-ի բոլոր չարթերային չվերթները իրականացվում էին Swissair առևտրային ապրանքանիշի ներքո: Ավիաընկերության կառավարման գլխավոր գրաենյակը գտնվում էր Ժնևում, հաշվապահական հաշվառման ստորաբաժանումը՝ Բազելում, օպերացիոն ստորաժանումը՝ Ցյուրիխումը: Չնայած երկու ավիաընկերություններում էլ աշխատակիցների ազատման և գործունեության զանգվածային վերակառուցման ժամանակաշրջանին՝ մի քանի տարվա ընթացքում ֆինանսական արդյունքը դրական էր: 1995 թվականին Balair-ը դադարեց իրականացնել առևտրային փոխադրումներ, բոլոր մեձմայրուղային չվերթներն իրականացնում էր Crossair ընկերությունը, հեռու մայրուղայինները՝ Swissair-ը: 1997 թվականի նոյեմբեի 1-ին Balair-ը վերսկսեց չարթերային ուղևորափոխադրումները Swissair անունով:

2000-ական թվականների սկզիբ. Balair-ից Belair[խմբագրել | խմբագրել կոդը]

Belair ավիաընկերության Boeing 757-200 авиакомпании Belair, 2007 թվականի սկիզբ
Belair ավիաընկերության Boeing 757-200-ը նոր գունավորմամբ, 2007 թվականի կեսեր

2001 թվականի աշնանը ակներև դարձավ Group SAir ավիահոլդինգի սնանկ դառնալը՝ Swissair ավիաընկերության և իր ստորաբաժանումների, այդ թվում՝ Belair չարթերային փոխադրողի հետ միասին: Migros շվեյցարական ռիթեյլինգային կորպորացիայի հետ խորհրդակցելուց հետո որոշում կայացվեց նո չարթերային ավիաընկերության՝ Belair Airlines-ի ստեղծման մասին, որը գրանցվեց երկրի առևտրային կազմակերպությունների ցանկում 2001 թվականի հոկտեմբերի 16-ին: Ընկերությունը ստացավ երկու Boeing 757 ինքնաթիռ, սկզբնական փուլում աշխատակիցների թիվը 120-ն էր: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ՝ երկրի իշխանությունների կողմից շահագործողի սերտիֆիկատը ստանալուց հետո՝ 2001 թվականի նոյեմբերին, ավիաընկերությունը իրագործեց առաջին չվերթները Ցյուրիխից Միջերկրածովյան երկրներ և Աֆրիկայի հյուսիսային ատված: Որոշ ժամանակ անց երկու Boeing 757 ինքնաթիռներին ավելացավ վարձավճարով վերցված Boeing 767-ը: 2007 թվականի նոյեմբերի 1-ին գերմանական Air Berlin ավիաընկերությունը ձեռք բերեց Belair Airlines ընկերության սեփականության 49 %-ը, ինչը էականորեն թույլ տվեց ուժեղացնել ընկերության դիրքը Շվեյացարիայի զբոսաշրջային չարթերային ավիափոխադրումների շուկայում: Boeing 757-200ER երկու ինքնաթիռները ներկվեցին Air Berlin-ի գույներով:

Օդային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի վերջի տվյալներով Belair ավիաընկերության ինքնաթիռների կազմի մեջ են մտնում հետևյալ ինքնաթիռները[1]

Belair ավիաընկերության օդային նավատորմը
Ինքնաթիռի տեսակ Օգտագործվող Պատվիրված Ուղևորների տեղեր Նշումներ
Airbus A319-100
2
150
Air Berlin բրենդի ներքո
Airbus A320-200
6
174
Air Berlin բրենդի ներքո
Ընդամենը' 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Swiss Aircraft Register»։ FOCA։ Վերցված է 1 August 2013