BeeGraphy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

BeeGraphy, առցանց միջավայրում աշխատող համակարգչային նախագծման, համակարգչային ճարտարագիտության և համակարգչային ավտոմատացված արտադրության ծրագրակազմ, որը հնարավորություն է տալիս նախագծողներին ստեղծել պարամետրիկ երկչափ և եռաչափ մոդելներ Node-խմբագրիչի միջոցով։ Այն նաև հնարավորություն է տալիս առցանց ցուցադրել BeeGraphy Editor-ով ստեղծված նախագծերի եռաչափ պատկերները պատվիրատու կողմին, ով էլ իր հերթին հեշտությամբ կարող է փոփոխել գծագրված մոդելի պարամետրերը[1][2]։

Գործիքակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործիքակազմը բաղկացած է 2 մասից՝ հիմնական և օժանդակող։

Հիմնական գործիքակազմ

  • Նոդ
  • Հանգուցակապ

Օժանդակող գործիքակազմ

  • Նոդերի խմբեր
  • Նոդերի որոնում
  • Նոդերի խմբավորում
  • Եռաչափ մոդելի ցուցադրում
  • Գործիքի դիրքի փոփոխողում
  • Աշխատանքային տարածքի (ինչպես նաև նշված նոդ(եր)ի) մասշտաբի կառավարում
  • Նոդերի հավասարեցում-դասավորում

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կետերի և կորերի ստեղծում
  • Կորերի հետ աշխատելու գործիքակազմ
  • Տրանսֆորմացիաներ կորերի հետ
  • Կորերի հատման, միավորման և տարբերության գործողություններ
  • Կորերի վերլուծություններ
  • Հարթությունների կառուցում (cap, revolve, extrude)
  • Եռաչափ մոդելի ցուցադրում
  • Մաթեմատիկական գործողություններ ապահովող գործիքներ
  • Եռաչափ դիտում
  • Թիմային աշխատանք
  • Օգտագործողի աշխատանքային էջ

Կորերի հետ աշխատելու համար ծրագրակազմում առկա է նոդերի տեսքով բավականին հագեցած գործիքակազմ։ Նոդերի միջոցով (կորերի աշխարհում) կամայական մոդելի կառուցումն իրականացվում է բավականին արագ և մատչելի։ Միաժամանակ կառուցման ընթացքում օգտագործողը հնարավորություն ունի տեսնել մոդելի եռաչափ տեսքը անմիջապես աշխատանքային վահանակում։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագծման գործընթացները կատարվում են նոդերի միջոցով
  • Առցանց պարամետրիկ մոդելավորում թիմով
  • Աշխատանքային գործընթացին միաժամանակյա մասնակցելու, մեկնաբանություններ անելու և խմբագրելու հնարավորություն
  • Թիմակիցների կատարած աշխատանքը և մեկնաբանությունները անմիջապես տեսնելու հնարավորություն
  • Աշխատանքային գործընթացին առցանց հետևելու հնարավորություն
  • Կառուցվող մոդելները 3-րդ կողմին ցուցադրելու հնարավորություն
  • NURBS մաթեմատիկական մոդելի կիրառությամբ նախագծման կատարում
  • Իրական տեսքի բերելու մաթեմատիկական անալիզ, պարամետրիզացիայի հնարավորության քննարկում
  • Արտադրանքի պրոյեկտավորում, ռեսուրսների մասնատում և բաշխում
  • Կոմպոնենտների ձևավորում՝ նախագծի մեջ և համապատասխան ռեսուրսներում
  • Առկա փլագինների հնարավոր կիրառության անալիզ արտադրվող մոդելի շրջանակներում (անհրաժեշտության դեպքում դրա կիրառում նախագծում)
  • Ալգորիթմիկ պրոցեսների առկայության հայտնաբերում և կիրառության հնարավորության ձևակերպում՝ տրամադրվող «Նոդ» գործիքների միջոցով
  • Թիմի աշխատանքի պլանավորում և ձևավորում՝ ելնելով արտադրանքի համապատասխան մասնագիտական ուղղությունից
  • Թիմի անդամի գտնվելու վայրի կարևորության բացառում
  • Կառուցման ընթացքում արտադրանքի տեսքի անընդմեջ դիտում
  • Կառուցման ընթացքում տվյալների ամբողջական կառավարում
  • «Նոդ» գործիքակազմի ճկուն կառավարում՝ կառուցման սկզբից մինչև ավարտ։
  • Կետերի, կորերի, հարթությունների, օբյեկտների կառուցման համար նախատեսված «Նոդ» գործիքների առկայության ապահովում

Օգտագործվող ֆայլային ձևաչափեր և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

BeeGraphy Editor-ի միջոցով ստացված մոդելները ծրագրակազմից հնարավոր է արտահանել .dxf, .stl, .obj ֆայլային ձևաչափերով, ինչը ենթադրում է միայն սոլիդ մոդելի տեսքով ֆայլի արտահանում՝ առանց պարամետրիկ հատկությունների։

BeeGraphy Editor-ի աշխատանքային վահանակում օգտագործվում է .bg ձևաչափը (Bee+Graphy բառակազմության երկու բաղադրիչների առաջին տառերը)։ bg ձևաչափով ֆայլը օգտագործվում է ծրագրակազմի առցանց ռեսուրսում՝ որպես աղբյուր-ֆայլ, այն հնարավոր է նաև արտահանել և պահպանել համակարգչում և հետագայում ներմուծել BeeGraphy Editor-ի առցանց աշխատանքային վահանակում։

BeeGraphy(BG) Editor-ով ստեղծված մոդելները կարող են օգտագործվել՝ ավտոմատացված արտադրության, ոսկերչության, կահույքագործության, ճարտարապետության, դիզայնի, ինչպես նաև` մուլտիմեդիա, AR/VR և խաղերի արտադրությունում։

BeeGraphy Editor-ի միջոցով ստացված մոդելները, կախված դրանց տեսակից և նշանակությունից, կարող են օգտագործվել ԹԾՂ լազերային և շաղափային հաստոցներով կամ եռաչափ տպիչներով արտադրման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]