Bed and breakfast

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նախաճաշ Կանադայի Քվեբեկ քաղաքի B&B-ում
Bed and breakfast հաստատության սենյակ Ֆորարլբերգում, Ավստրիա

Bed and breakfast (հայերեն` Մահճակալ և նախաճաշ, կրճատ` B&B կամ BnB), փոքր հաստատություն, որն առաջարկում է գիշերակաց և նախաճաշ: Սրանք հիմնականում մասնավոր տներ են և սովորաբար ունեն չորսից տասնմեկ սենյակ, միջինը` վեց սենյակ[1]: B&B-ում սովորաբար տանտերն ապրում է նույն տանը:

Bed and breakfast արտահայտությունը օգտագործվում է նաև սպասարկման մակարդակը նկարագրելու համար, որը ներառված է հյուրանոցի սենյակի գնի մեջ, ի հակադրություն պարզապես սենյակի կամ պանսիոնի:

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար հյուրերին տրամադրվում են առանձին սենյակներ` առանձին լոգարաններով, կամ`սենեկաշարք, որն ընդգրկում է նաև մի քանի լոգարան: Որոշ տներ ունեն առանձին ննջարաններ` լոգարանի հետ, որոնք տրամադրվում են տարբեր հյուրերի: Նախաճաշը կարող է մատուցվել ննջարանում, ճաշարանում կամ էլ` տանտիրոջ խոհանոցում:

B&B-ները և and հյուրատները հաճախ դիտարկվում են որպես եկամտի կողմնակի աղբյուր: Տանտերերն հաճախ իրենք են պատրաստում նախաճաշն ու մաքրում սենյակները, սակայն որոշ դեպքերում նրանք մարդիկ են վարձում` այդ աշխատանքը կատարելու համար: Մասնագիտական աշխատակազմի կողմից կառավարվող B&B-ներն անհամեմատ ավելի քիչ են (ի տարբերություն պանդոկների և հյուրանոցների), սակայն կարող են գոյություն ունենալ, հատկապես, եթե նույն սեփականատերը մի քանի հաստատություններ ունի:

Գոյություն ունեն լողացող B&B-ներ. դրանք նավակներ են, որոնց վրա առաջարկվում է նաև նախաճաշի ծառայություն: Որոշ համայնքներում նավերի համար փարոսի լույս վառ պահող պահակների սենյակները վեր են ածվել B&B-ների այն բանից հետո, երբ փարոսները ավտոմատ են դարձել կամ գործածությունից հանվել են:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The B&B Industry»։ innkeeping.org։ Արխիվացված է օրիգինալից 5 September 2015-ին։ Վերցված է 4 September 2015