Bc

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը bc ինտերպրետատորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք BC (այլ կիրառումներ)։
Bc
Տեսակծրագրավորման լեզու և UNIX օգտակարություն
Առաջացել է1975
Հիմքի վրա էdc?

bc (basic calculator), C-անման ծրագրավորման լեզվի ինտերակտիվ ինտերպրետատոր, որը թույլ է տալիս հաշվարկներ կատարել ցանկացած ճշտությամբ։ Այն հաճախ UNIX-անման օպերացիոն համակարգերի հրամանի տողերում օգտագործվում է որպես հաշվիչ։

Հրամանի շարայուսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

 bc [ -hlwsqv ] [long-options] [  file … ]

 -l : կանչում է մաթեմատիկական ֆունկցիաների ստանդարտ գրադարանը
 -w : արտածում է bc-ի Posix ընդլայնումների վերաբերյալ նախազգուշացումներ
 -s : օգտագործում է Posix bc լեզուն
 -q : չի արտածում bc-ի սովորական ողջույնի տեքստը
 -v : արտածում է պրոցեսորի տարբերակի համարը և ավարտում է ծրագիրը
 -h : կանչում է bc-ի տեղեկանքը

Օպերատորներն ու բանալի բառերը[խմբագրել | խմբագրել կոդը]

bc–ի օպերատորների մեծամասնությունը (բացի ^–ից) կատարում են նույն գործողությունները, ինչ C լեզվում։

+,-,*,/ ։ հումարում, հանում, բազմապատկում, բաժանում
% ։ մնացորդի որոշում
^ ։ աստիճանի բարձրացում
sqrt(i) ։ քառակուսի արմատ i թվից
<, >, <=, >=, !=, == ։ համեմատություն
= ։ վերագրում
++, -- ։ ինկերմենտ, դիսկրեմենտ
+=, -=, *=, /=, ^=, %= ։ գումարմամբ, հանմամբ, բազմապատկմամբ, բաժանմամբ, աստիճանի բարձրացմամն, մացորդի որոշմամբ վերագրում
scale = i ։ հաշվարկների ճշտության կարգավորում, i–ն ստորակետից հետո գրառվող թվանշանների քանակն է
ibase = i ։ հաշվարկման համակարգի հիմքի կարգավորում, որտեղ i-ն հանդիսանում է բազիս (2 <= i <= 16)
obase = i ։ հաշվարկման համակարգի հիմքի կարգավորում ելքային տվյալների համար
last ։ վերջին հաշվված արժեքի արտածում
if(E)[S1…] else [S2…] ։ պայմանի օպերատոր, եթե E-ն ճիշտ է, ուրեմն կատարվում է S1-ը, եթե ոչ՝ S2-ը
while(E)[S…] ։ ցիկլի օպերատոր, կատարում է S օպերատորները, քանի դեռ E-ն ճիշտ է
for(E1;E2;E3)[S…] ։ ցիկլի օպերատոր
break ։ դադարեցնում է for և while ցիկլների կատարում
continue ։ ավարտում է ցիկլի ընթացիկ իտերացիան՝ անցնելով հաջորդին
halt ։ ավարտում է bc-ի աշխատանքը
return ։ ֆունկցիայից դուրս գալու ժամանակ վերադարձնում է 0
return i ։ ֆունկցիայից դուրս գալու ժամանակ վերադարձնում է i փոփոխականի արժեքը
define a(b) ։ որոշում է սիմվոլիկ անվանում, հաստատում կամ ֆունկցիա
print <список> ։ արտածում

Մաթեմատիկական գրադարանի ֆունկցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտության դեպքում հաշվիչին կարելի է միացնել մաթեմատիկական գրադարանը։ Դրա համար հրամանի տողում պետք է նշել -l բանալին։

Օգտագործման օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 $ bc -lq
 for(i=0;i<5;i++) e(i) 
 1.00000000000000000000
 2.71828182845904523536
 7.38905609893065022723
 20.08553692318766774092
 54.59815003314423907811
 $ bc -lq
 scale = 10
 for(i=5;i<10;i++) j(i,1)
 .0002497577
 .0000209383
 .0000015023
 .0000000942
 .0000000052
 $ bc -lq
 if ((2+2)==4)print "2+2 = 4" else " 2+2 !=4 "
 2+2 = 4
 if ((2+2)==5)print "2+2 = 5" else "2+2 != 5 "
 2+2 != 5
 $ echo 75*125 | bc
 9375

Պի թվի որոշումը՝

 $ bc -lq
 scale=100
 4*a(1)
 3.141592653589793238462643383279502884197169399375105820974944592307\
 8164062862089986280348253421170676

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]