Jump to content

Bboom Bboom

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Bboom Bboom»
սինգլը
ՖորմատCD և թվային բաշխում
Ժանրքեյ փոփ[1][2], դենս փոփ[1][2] և Էլեկտրական ռիթմ[1][2]
ԼեյբլKakao M և King Records

«Bboom Bboom» (հանգըլ: 뿜뿜; կոր․ նոր ռոմ․: Ppumppum, ոճավորված է որպես՝ BBoom BBoom), հարավկորեական Momoland գըրլ բենդի սինգլ։ Թողարկվել է 2018 թվականի հունվարի 3-ին Duble Kick Entertainment լեյբլի ներքո և տարածվել է LOEN Entertainment լեյբլի ներքո, որպես խմբի երրորդ Great մինի ալբոմի գլխավոր սինգլ։ Երգի ճապոնական տարբերակը թողարկվել է King Records-ը 2018 թվականի հունիսի 13-ին։

Երաժշտական ​​տեսահոլովակը վերբեռնվել է «1theK» ՅուԹյուբյան ալիքում՝ սինգլի թողարկմանը զուգահեռ։ Սինգլի գովազդի համար խումբը ելույթ է ունեցել մի քանի հարավկորեական երաժշտական ​​շոուներում։ Առևտրային առումով «Bboom Bboom»-ը դարձել է խմբի առաջին հիթը՝ Gaon թվային չարթում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Երգը նաև դարձել է աղջիկների խմբի առաջին երգը, որը Gaon-ի կողմից ստացել է պլատինե հավաստագիր։

«Bboom Bboom»-ը դենս-փոփ և էլեկտրո սվինգ ոճի երգ է։ Այն գրվել է Shinsadong Tiger-ի և Beom x Nang-ի կողմից։ Shinsadong Tige-ը նաև գրել և պրոդյուսերավորել է երգը[3]։ Երգը գրված է մի մինորով և ունի 126 հարված րոպեում[4]։

Momoland-ը կատարում է «Bboom Bboom» երգը 2018 թվականի Կորեա-Ճապոնիա Hanmadang փառատոնում` Սեուլում, 2018 թվականի սեպտեմբերի 9-ին:

Momoland-ը 2017 թվականի օգոստոսին թողարկել է իր երկրորդ Freeze! մինի ալբոմը՝ համանուն գլխավոր սինգլով[5]։ Freeze!-ի թողարկումից հետո Shinsadong Tiger-ը «Bboom Bboom» երգի դեմո տարբերակը ներկայացրել է Լի Հյուն Ջինին՝ Duble Kick Entertainment-ի գործադիր տնօրենին։ Բնօրինակ տարբերակը մերժվել է Momoland-ի կողմից, ինչի պատճառով երգը մի քանի խմբագրումների է ենթարկվել[6][7][8]։

2017 թվականի դեկտեմբերին թողարկումից առաջ համացանցում հայտնվել են թիզերներ Momoland խմբի լուսանկարներով և երգի հատվածով Freeze!-ի ֆոտոսեսիայի համար[9]։

Երգը պաշտոնապես թողարկվել է 2018 թվականի հունվարի 3-ին Duble Kick Entertainment-ի կողմից և տարածվել է LOEN Entertainment-ի կողմից որպես խմբի չորրորդ սինգլ։ Այն ծառայել է որպես նրանց երրորդ՝ Great! մինի-ալբոմի գլխավոր սինգլ։ Երգի գործիքային տարբերակը ներառվել է մինի-ալբոմի վերաթողարկման մեջ՝ որպես հինգերորդ երգ[10]։

Ճապոներեն տարբերակը թողարկվել է 2018 թվականի հունիսի 13-ին King Records լեյբլի կողմից[11][12]։ Այն նաև ներառվել է խմբի 2019 թվականի Chiri Chiri դեբյուտային ստուդիական ալբոմում։

Նույն ամսին «Bboom Bboom» երգի թողարկումից հետո ռուսական «Սերեբրո» խումբը մեղադրել Momoland-ին իրենց «Mi Mi Mi» երգը գրագողության մեջ։ Shinsadong Tiger-ը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ «բասային գիծը հաճախ հնչում է ինչպես ռետրո հաուս կամ էլեկտրո սվինգ, ինչպես նաև 4 ակորդանոց տուն»[13]։

Առաջխաղացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bboom Bboom»-ը գովազդելու համար Momoland-ը ելույթ է ունեցել Հարավային Կորեայի մի շարք երաժշտական ​​հեռուստածրագրերում, այդ թվում՝ Inkigayo-ում, M Countdown-ում, Music Bank-ում, The Show-ում, Show Champion-ում, Show! Music Core-ում և Simply K-Pop-ում[14]։

«Bboom Bboom» տեսահոլովակը 1theK-ի պաշտոնական ՅուԹյուբյան ալիք է վերբեռնվել 2018 թվականի հունվարի 3-ին՝ սինգլի թողարկմանը զուգահեռ[15]։ Տեսահոլովակում խումբը հանդես է եկել «Հեռուստախանութ» ռեալիթի շոուում[16]։ Տեսահոլովակը լայն տարածում է գտել[17] և YouTube Rewind-ի «Կորեայում 2018 թվականի 10 ամենահայտնի երաժշտական ​​տեսահոլովակների» ցանկում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[18]։ Seoul Beats-ը տեսահոլովակի ակնարկում հատկապես գովաբանվել է պարային խորեոգրաֆիան՝ այն անվանելով «գրավիչ և զվարճալի»[19]։ Տեսահոլովակը գերազանցել է հինգ հարյուր միլիոն դիտումը 2021 թվականի ապրիլին[20]։

Музыкальное видео на японскую версию песни было загружено на официальный YouTube-канал «J-Rock» 16 мая 2018 года[21]. Танцевальная версия клипа была опубликована 25 июня 2018 года[22].

Երգի ճապոներեն տարբերակի տեսահոլովակը «J-Rock»-ի պաշտոնական ՅուԹյուբյան ալիք է վերբեռնվել 2018 թվականի մայիսի 16-ին[21]։ Տեսահոլովակի պարային տարբերակը թողարկվել է 2018 թվականի հունիսի 25-ին[22]։

Թվային հրատարակություն[23]
# ԱնվանումՎերադաշնակում Տևողություն
1. «Bboom Bboom» (뿜뿜)Shinsadong Tiger 3:28
Bboom Bboom - EP[24]
# ԱնվանումՎերադաշնակում Տևողություն
1. «Bboom Bboom» (Ճապոնական տարբերակ)Shinsadong Tiger 3:28
2. «Welcome to Momoland» (Ճապոնական տարբերակ)Jake K 3:27
3. «Bboom Bboom» (Ճապոնական գործիքային տարբերակ)Shinsadong Tiger 3:28
4. «Welcome to Momoland» (Ճապոնական գործիքային տարբերակ)Jake K 3:27
13:50

Քննադատների արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Idolator-ի Ժակ Փիթերսոնը «Bboom Bboom»-ը ներառել է 2018 թվականի K-pop ոճի «լավագույն» տասը երգերի շարքում՝ այն անվանելով տարվա «ամենազվարճալի երգը»[25]։ Paper-ը երգը ներառել է իրենց «2018 թվականի K-pop ոճի 20 լավագույն երգերի» շարքում[26]։ Dazed-ը երգը նույնպես ներառել է իրենց «2018 թվականի K-pop ոճի 20 լավագույն երգերի» շարքում՝ նշելով, որ երգը «K-pop ոճի վերադարձրել է զվարճանքի և աբսուրդի զգացողություն»[16]։ BuzzFeed-ը այն ներառել է իրենց «K-pop ոճը սահմանող 30 երգերի» շարքում՝ իր վիրուսային լինելու համար[27]։ Seoul Beats-ը երգին տվել է դրական արձագանք՝ նշելով, որ «Bboom Bboom»-ը գրավիչ երգ է, որը նաև առանձնանում է երաժշտության «տարօրինակ մոտեցմամբ», որը հազվադեպ է հանդիպում ժամանակակից հիթերում, մասնավորապես՝ երգի թեթև ռիթմիկ հատվածը ընդհատող որոշ չափով կտրուկ «սեքսուալ ռեփի բրեյքդաունով»։ Այնուամենայնիվ, գրախոսը հավելել է, որ տեսահոլովակը զուրկ չէ իր էական թերություններից, որոնք նա վերագրել է կասկածելի կոնցեպտին, անկատար կատարմանը և հիասթափեցնող արտադրությանը[19]: The Kraze Magazine-ի գրախոսը հատկապես առանձնացրել է Յոնվուի բրիջը, որը, նրա կարծիքով, «այնքան սեքսուալ գրավչություն է ճառագում, որ կարող է ցույց տալ խմբի համար հնարավոր ուղղությունը»[28]:

Կոմերցիոն հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայում «Bboom Bboom» երգը դեբյուտ է կատարել 2018 թվականի հունվարի 20-ին Gaon շաբաթական թվային չարթում։ Այն դարձել է Momoland-ի առաջին երգը, որը մտել է Gaon-ի երաժշտական չարթ[29]։ Երկրորդ շաբաթում այն ​​բարձրացել է մինչև տասնութերորդ հորիզոնական[30]։ Երգը 2018 թվականի մարտին հասել է երկրորդ հորիզոնականին[31]։ 2018 թվականի օգոստոսին այն Gaon-ի կողմից ստացել է պլատինե հավաստագիր՝ 100 միլիոն լսումների հասնելու համար։ Այն դարձել է երկրորդ երգը, որը ստացել է պլատինե հավաստագիր և առաջինը կին կատարողի շրջանում[32]։

Ճապոնիայում երգը առաջին շաբաթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Oricon «Թվային սինգլներ» չարթում առաջին շաբաթվա ընթացքում[33]։ Երկրորդ շաբաթում այն ​​իջել է մինչև քսաներորդ հորիզոնական[34]։ Այն դարձել է 2018 թվականի հունիսի տասնյոթերորդ վաճառվող սինգլը՝ վաճառելով 22,178 ֆիզիկական օրինակ[35]։ Երգը Billboard Japan's Weekly Hot 100-ում ընդգրկվել է իններորդ հորիզոնականում[36]։ Այն նաև զբաղեցրել է վաթսուներորդ հորիզոնականը Billboard Japan-ի ամենամյա «Hot 100» չարթում և յոթանասունվեցերորդ հորիզոնականը «Սթրիմինգային երգեր» չարթում[37][38]։

Շաբաթական
Չարթ (2018) Գագաթնակետային դիրք
Ճապոնիա Ճապոնիա (Japan Hot 100, Billboard Japan)[36] 9
Ճապոնիա Ճապոնիա (Oricon)[33] 4
Հարավային Կորեա Հարավային Կորեա (Թվային, Gaon)[39] 2
Հարավային Կորեա Հարավային Կորեա (Kpop Hot 100, Billboard)[40] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Թվային, Billboard)[41] 4
Տարեկան
Չարթ (2018) Դիրք
Ճապոնիա Ճապոնիա (Billboard Japan Hot 100)[37] 62
Ճապոնիա Ճապոնիա (Սթրիմինգ, Billboard Japan)[38] 76
Հարավային Կորեա Հարավային Կորեա (Թվային, Gaon)[42] 4

Երգը տասներկու շաբաթ անընդմեջ առաջադրվել է Inkigayo երաժշտական ​​շոուի առաջին տեղի համար[43]։ Այն հաղթել է 2018 թվականի MBC Plus X Genie Music Awards մրցանակաբաշխությունը՝ Dance Track (Female) անվանակարգում[44]։

Երաժշտական հեռուստահաղորդումների մրցանակներ
Հաղորդում Ալիք Ամսաթիվ Ծանոթագրություն
M Countdown Mnet 2018 թվականի հունարի 11 [14]
2018 թվականի փետրվարի 22 [45]
Show Champion MBC M 2018 թվականի հունարի 31 [46]
The Show SBS MTV 2018 թվականի փետրվարի 6 [47]
Music Bank KBS 2018 թվականի փետրվարի 23 [48]
Inkigayo SBS 2018 թվականի մարտի 11 [49]
2018 թվականի ապրիլի 8 [50]

Հավաստագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
South Korea[51] Platinum 2 500 000
Streaming
South Korea[52] Platinum 2 500 000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկումների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Թողարկում Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծանոթագրություն
Երկիր Երկիր Great! 2018 թվականի հունվարի 3 Թվային բաշխում, Հոսքային մուլտիմեդիա
[53]
Հարավային Կորեա Հարավային Կորեա CD [54]
Երկիր Երկիր BBoom BBoom — EP 2018 թվականի հունիսի 13 Թվային բաշխում, Հոսքային մուլտիմեդիա King Records [24]
Ճապոնիա Ճապոնիա CD, DVD [55]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.billboard.com/articles/columns/k-town/8459922/kcon-la-momoland-crush-dynamic-duo
  2. 2,0 2,1 2,2 http://www.newsen.com/news_view.php?uid=201801251511530410
  3. «Melon» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  4. «Tunebat» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «Update: MOMOLAND Announces Wanna One's Kim Jae Hwan Will Feature In MV» (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  6. «[이정수의 덕업일치] 대표님 방은 소탈, 매니저 방은 특별… 모모랜드의 기적». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  7. KStarLive. «MOMOLAND's JooE Revealed That Her Group Cried when They First Heard the Demo to [Bboom Bboom]». KStarLive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  8. «[파워피플]MLD 이형진 대표, 모모랜드 기적을 일구다(인터뷰①)». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  9. «Update: MOMOLAND Gives Sneak Preview Of New Mini Album "Great!"» (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  10. «Great! - EP by MOMOLAND on Apple Music» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  11. Im Eun-byel (2018 թ․ մարտի 4). «Momoland to debut in Japan». Kpop Herald. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  12. «MOMOLAND「目標は紅白」…6月に日本デビュー決定!日本ファンミーティング開催も発表 - MUSIC - 韓流・韓国芸能ニュースはKstyle». Kstyle (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  13. Hwang Hye-jin (2018 թ․ հունվարի 25). «신사동호랭이 측 "모모랜드 '뿜뿜' 표절 NO, 흔한 코드진행 오해"(공식)». Newsen (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  14. 14,0 14,1 «'엠카운트다운' 모모랜드, '뿜뿜' 첫 1위…인피니트 컴백·스트레이키즈 데뷔». Busan Ilbo (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  15. Martin, Annie (2018 թ․ հուլիսի 13). «Momoland's 'Bboom Bboom' video passes 200M views on YouTube» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  16. 16,0 16,1 Glasby, Taylor (2018 թ․ դեկտեմբերի 17). «20 best K-pop songs of 2018» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  17. Hicap, Jonah (2018 թ․ օգոստոսի 21). «Momoland on Bboom Bboom going viral and being branded the female Super Junior» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  18. 오동현. «유튜브, 올해 인기 뮤직비디오 1위 아이콘의 '사랑을 했다'». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
  19. 19,0 19,1 «Momoland Is Disorganised In 'Bboom Bboom'» (անգլերեն). 2018 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  20. Khan, Afreen (2021 թ․ ապրիլի 12). «MOMOLAND's BBoom BBoom becomes their first MV to cross 500 million views!» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  21. 21,0 21,1 «MOMOLAND「Bboom Bboom -Japanese ver.-」». YouTube (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  22. 22,0 22,1 «MOMOLAND「BBoom BBoom -Japanese ver.-」Dance Video». YouTube (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  23. «뿜뿜 / MOMOLAND (모모랜드) - genie» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  24. 24,0 24,1 «MOMOLAND BBoom BBoom - EP by Momoland on Apple Music» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  25. Peterson, Jacques (2018 թ․ դեկտեմբերի 31). «From Monsta X To iKON, The 10 Best K-Pop Songs Of 2018» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  26. Benjamin, Jeff (2018 թ․ դեկտեմբերի 21). «PAPER's Top 20 K-Pop Songs of 2018» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  27. «30 Songs That Helped Define K-Pop In 2018». BuzzFeed (անգլերեն). 2019 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  28. «MOMOLAND Stays Quirky with GREAT!» (անգլերեն). 2018 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  29. «gaon chart» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  30. «gaon chart» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  31. «gaon chart» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  32. «Wanna One And MOMOLAND Officially Certified Platinum By Gaon Chart» (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  33. 33,0 33,1 «2018年06月11日~2018年06月17日 オリコン週間 シングルランキング». Oricon News (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  34. «2018年06月18日~2018年06月24日 オリコン週間 シングルランキング 11~20位». Oricon News (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  35. «2018年06月度 オリコン月間 シングルランキング 11~20位». Oricon News (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  36. 36,0 36,1 «Billboard Japan Hot 100» (ճապոներեն). 2018 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  37. 37,0 37,1 «Billboard Japan Hot 100 Year End | Charts». Billboard Japan (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  38. 38,0 38,1 «Billboard Japan Top Streaming Songs Year End | Charts». Billboard Japan (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  39. «2018년 09주차 Digital Chart». Gaon Chart (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  40. «Billboard Korea K-pop 100 (March 3, 2018)». Billboard (անգլերեն). 2018 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  41. Benjamin, Jeff (2018 թ․ հունվարի 26). «MOMOLAND Makes Unexpected Rise Into Top 5 of World Digital Song Sales Chart». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  42. «2018년 Digital Chart». Gaon (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  43. Kim Ji-won (2018 թ․ մայիսի 28). «모모랜드 '뿜뿜', '인기가요' 최장 12회 1위 후보». TenAsia (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  44. «2018 MBC Plus X Genie Music Awards Announces Nominees + Voting Begins». Soompi (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  45. «MOMOLAND「M COUNTDOWN」1位獲得で涙…BoA&Weki Meki&NCT Uらがカムバック». TV Report (ճապոներեն). Kstyle. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  46. «MOMOLAND「SHOW CHAMPION」で1位獲得!JBJ、I.O.I出身キム・チョンハらのステージも». OSEN (ճապոներեն). Kstyle. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  47. «모모랜드, 역주행하며 '더쇼' 1위 '3관왕'…JBJ·청하 제쳐». Media Pen (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  48. «김현서 기자 - '뮤직뱅크' 모모랜드, 아이콘 꺾고 1위 트로피 안아 "열심히 활동하겠다"». Top Star News (կորեերեն). 2018 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  49. «'역주행'으로 인기가요 1위하자 깜짝 놀라 입이 떡 벌어진 '모모랜드' 주이». Insight (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  50. «'인기가요' 모모랜드, 빅뱅·워너원 꺾고 방송출연 없이 1위 차지». Busan Ilbo (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  51. [Unknown Region «South Korean single certifications – Momoland – 뿜뿜»] (Korean). Korea Music Content Association (KMCA). Վերցված է 2018-08-10-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. [Unknown Region «South Korean single certifications – Momoland – 뿜뿜»] (Korean). Korea Music Content Association (KMCA). Վերցված է 2018-08-10-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «Great! - EP by MOMOLAND on Apple Music» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  54. «Release group "GREAT!" by MOMOLAND - MusicBrainz». musicbrainz.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  55. «Release group "BBoom BBoom" by MOMOLAND - MusicBrainz». musicbrainz.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.