Battlelore

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Battlelore
Battlelore live at Nosturi.jpg
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Ժանրերսիմֆոնիկ մետալ
Գործունեություն1999
ԼեյբլNapalm Records
Կայքbattlelore.net

Battlelore (անգլ.՝ ասք ճակատամարտի մասին), ֆիննական անգլալեզու խումբ՝ ստեղծված 1999 թվականին Յուրի Վահվանենի և Միկա Քոկկոլայի կողմից։ Խմբի երգերի տեքստի թեման բրիտանացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի արվեստն է։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Battlelore-ի ոճը յուրահատուկ է և չի տեղավորվում մեկ ժանրի մեջ[1][2]։ Նրանք համատեղում են այնպիսի ժանրերի տարրեր, ինչպիսիք են գոթական մետալը[3][4][5], փաուեր մետալը[6], մելոդիկ-դեթ մետալը, ֆոլկ մետալը[7] և սիմֆոնիկ մետալը[8]։ Խումբը համադրում է տղամարդկային բրուտալ գրոուլը և կանացի վոկալը դուետը, որը քննադատնները «գեղեցկուհի և հրեշ» են անվանում։ Իրենք՝ կատարողները, իրենց ոճը բնութագրում են որպես true arctic fantasy metal։

Դադար[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 23-ին խումբը հայտարարեց իր գործունեության ժամանակավոր դադարի մասին[9]: Battlelore-ի պաշտոնական կայքում հումորային տեղեկություն տեղադրվեց այն մասին, որ խումբը «ուղևորվել է համերգային շրջագայության դեպի անդրաշխարհ»։ 2012 թվականի հունիսի 11-ին խումբը վերադարձավ արձակուրդից, իսկ օգոստոսի 9-ին Հելսինկի քաղաքի Nosturi ակումբում ակուստիկ համերգ ունեցավ[10][11]։ 2016 թվականի հունվարի 16-ին Battlelore-ը կրկին վերադարձավ բեմ[12]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաիսա Յոուկի (Kaisa Jouhki) — կանացի վոկալ
  • Թոմի Մյուքանեն (Tomi Mykkänen) — տղամարդու վոկալ
  • Յուսսի Ռաութիո (Jussi Rautio) — կիթառ
  • Յուրի Վահվանեն (Jyri Vahvanen) — կիթառ
  • Թիմո Հոնքանեն (Timo Honkanen) — բաս կիթառ
  • Մարիա Հոնքանեն (Maria Honkanen) — ստեղնաշարային գործիքներ, ֆլեյտա
  • Հենրի Վահվանեն (Henri Vahvanen) — հարվածային գործիքներ

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միկա Քոկկոլա (Miika Kokkola) — բաս կիթառ (1996—2005)
  • Պատրիկ Մեննանդեռ (Patrik Mennander) — վոկալ(1999—2004)
  • Թոմմի Հավո (Tommi Havo) — վոկալ, կիթառ (1998—2002)
  • Gorthaur — հարվածային գործիքներ
Tomi Mykkänen at Nosturi 2008.JPG
Kaisa Jouhki at Nosturi 2008.JPG
Jyri Vahvanen at Nosturi 2008.JPG
Ձախից աջ՝ Թոմի Մյուքյանեն, Քայսա Յոուհքի, Յուրի Վահվանեն

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոմո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]