Եվրոպական լայնականջ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Barbastella barbastellusից)
Եվրոպական լայնականջ չղջիկ
Եվրոպական լայնականջ չղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Լայնականջներ
Տեսակ Եվրոպական լայնականջ
Լատիներեն անվանում
Barbastella barbastellus
Schreber, 1774
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 631926
NCBI 59449

Եվրոպական լայնականջ չղջիկ (լատին․՝ Barbastella barbastella), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հարավային Կովկասում չափազանց քչաքանակ է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին մեծության չղջիկ է. մարմնի երկարությունը 45-50 մմ է, պոչինը՝ 41-44 մմ, նախաբազկինը՝ 36-41 մմ. Ասիական լայնականջ չղջիկից տարբերվում է համեմատաբար փոքր չափերով, ականջի արտաքին եզրերին արտահայտված մաշկային ելուստի առկայությամբ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի առանձնյակներ հայտնաբերվել են Հայաստանի և ԼՂՀ հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններում։ Հաճախ որպես ապաստարան ընտրում է անտառամերձ քարայրերը կամ ծառերի փչակները, որտեղ նաև ձմեռում է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է թեփուկաթևավորներով, երկթևանիներով, բզեզներով, նրանց թրթուրներով ու սարդերով, որոնք «հավաքում» է թաքստոցներում, ծառերի տերևներից, ճյուղերից ու բնի վրայից։

Բազամացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիս-հուլիսին ծնում է 2 ձագ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։