B (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը «B» ծրագրավորման լեզվի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք B (այլ կիրառումներ)։
B
Տեսակծրագրավորման լեզու և ծրագրավորման պրոցեդուրային լեզու
Կատարման ձևինտերպրետատոր
Առաջացել է1969 թ․
ՍտեղծողԲելլի լաբորատորիա և Քեն Թոմփսոն
ՆախագծողՔեն Թոմփսոն
Տիպիզացիաստատիկ
Ներշնչվել էBCPL
ՀաջորդC

B, ինտերպրետացվող ծրագրավորման լեզու, որը ստեղծվել է AT&T Bell Telephone Laboratories ընկերության կողմից։ Հանդիսանում է BCPL ծրագրավորման լեզվի հետնորդը և C ծրագրավորման լեզվի նախնին։ B-ն եղել է Քեն Թոմպսոնի հիմնական աշխատանքի ուղղությունը, ով, Դենիս Ռիթչի հետ միասին, 1969 թ․ հրապարակեց լեզուն։

B լեզվի վրա ազդել է BCPL լեզուն, և նրա անվանումը, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է BCPL անվանման կրճատ տարբերակը։ Հնարավոր է նաև, որ նրա անվանումը ծագել է Bon ծրագրավորման լեզվի անվանումից, որն ավելի հին, ոչնչով B-ի հետ չկապված և ոչ մի բանով չհամընկող ծրագրավորման լեզու է, որը Թոմպսոնը մշակել է Multics-ում օգտագործելու համար։ Վերջինիս անվանումը, իր հերթին, Թոմպսոնի կնոջ՝ Bonnie-ի անունից, կամ հին տիբեթական կրոնի՝ բոնի անունից[1]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

B լեզվով գրված ծրագրի օրինակ՝

  main() 
  {
     auto a, b, c, sum;
     a = 1; b = 2; c = 3;
     sum = a+b+c;
     putnumb(sum); 
  }

Մեկ այլ ծրագրի, որը ներկայացված էր Քեն Թոմփսոնի Users' Reference to B գրքում՝

/* Այս ֆունկցիան կտպի n ոչ բացասական թիվը b աստիճանում, որտեղ
   2<=b<=10։  Սա օգտագործում է այն փաստը, որ ASCII-ում
   0-ից 9 թվանշաններն ունեն հաջորդական կոդային արժեքներ*/

printn(n,b) {
        extrn putchar;
        auto a;

        if(a=n/b) /* սա վերագրում է, ոչ թե հավասարության ստուգում */
                printn(a, b); /* ծրագիրը աշխատում է ռեկուրսիայով */
        putchar(n%b + '0');
}

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ritchie, Dennis M. (1993 թ․ մարտ). «The Development of the C Language». ACM SIGPLAN Notices. 28 (3): 201–208. doi:10.1145/155360.155580. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին. «Its name most probably represents a contraction of BCPL, though an alternate theory holds that it derives from Bon [Thompson 69], an unrelated language created by Thompson during the Multics days. Bon in turn was named either after his wife Bonnie, or (according to an encyclopedia quotation in its manual), after a religion whose rituals involve the murmuring of magic formulas.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]