BEHER
BEHER | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1930 |
Վայր | Guijuelo, Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 90 մարդ |
Կայք | beher.es |
![]() |
BEHER կամ Bernardo Hernández (Բեռնարդո Էռնանդես), խամոն արտադրող իսպանական ֆաբրիկա, որը համարվում է աշխարհում ոլորտի ամենահեղինակավորներից մեկը[1][2][3]։ Գործարանը գտնվում է Իսպանիայի Սալամանկա նահանգի Գիխուելո քաղաքում[4][5]։ Այն հանդիսանում է ընտանեկան երրորդ սերնդի ֆաբրիկա, որը հիմնադրվե է 1920-ական թվականներին։ Ներկա դրությամբ ընկերությունը հանդիսանում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի 300 խոշորագույն ֆաբրիկաներից մեկը[6]։
2001 և 2004 թվականներին Ֆրանկֆուրտում տեղի ունեցած IFFA Delicat մսամթերքի ցուցահանդեսում «BEHER»-ը ճանաչվել է «Լավագույն միջազգային ընկերություն»։ Այդ ցուցահանդեսն իրենից ներկայացնում է մսամթերքի գլխավոր միջազգային մսային արտադրանքի ցուցադրման հարթակ, որը կազմակերպվում է երեք տարին մեկ անգամ[7]։ Ֆաբրիկայի արտադրանքների շարքում հատկապես առանձնանում է «Բելոտա Օրոն» («Bellota Oro»), որը 2007 և 2010 թվականներին տեղի ունեցած ցուցահանդեսների ժամանակ ճանաչվել է որպես «Աշխարհի լավագույն խամոն»[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների սկզբին Բեռնարդո Էռնանդես Բլասկեսը, օգտագործելով ընտանեկան փորձը, բացեց սեփական խոզաբուծական գործն ու հիմնեց ձեռնարկություն, որն ամբողջությամբ զբաղվում էր մսային արտադրանքի արտդարությամբ[8]։ 1970-ական թվականներին նրա որդին՝ Բեռնարդո Էռնանդես Գարսիան հիմնադրեց ստանձնեց ձեռնարկության ղեկավարումն ու սկսեց սեփական ագարակում աճեցնել իբերական խոզերեր։ Ներկա դրությամբ արդեն նրա երեխաներն են ղեկավարում ընկերությունը, որը հանդիսանում է ոլորտի լավագույն 6 ընկերություններից մեկը։ Այն շուկայում ունի 2 % մասնաբաժին։ Ընկերության արտադրանքը արտահանվում է բոլոր մայրցամաքներ՝ աշխարհի ավելի քան 30 երկիր, որոնց թվում են Հոնկոնգը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան, Բրազիլիան, Ռուսաստանը և Եվրոպական միության բոլոր երկրները[9]։
2010 թվականին ձեռնարկությունը ընդարձակեց իր տարածքը՝ հասնելով 19.500 մ² մակերեսի։ Այժմ ընկերությունը ունի տվյալ տարածաշրջանում ամենաբարձր և յուրահատուկ պահեստարանը, որի բարձրությունը 8 մետր է[10]։
Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«BEHER»-ը զբաղվում է բոլոր փուլերը ընդգրկող արտադրությամբ՝ իր սեփական դաշտերում խոզերի աճեցումից մինչև խամոնի ձեռքով կտրում։ Այդպիսով այն կազմակերպում է միաժամանակյա արտադրություն, որը հայտնի է երշիկեղենի ու մսային այլ ուտեստների շուկայում
- խամոն իբերիկո բեյոտա և Պալետա իբերիկո բեյոտա,
- երշիկեղենի տեսականի իբերիկո բեյոտա՝ լոմո, չորիսո, լոնգանիզա, բեկոն և սալչիչո։
Արտադրական հոսքագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե պիտակ (Etiqueta Oro)՝ խամոն և պալետա իբերիկո բեյոտա։ Այն առանձնանում է օլեինաթթվի բարձր պարունակությամբ։
- Սև պիտակ (Etiqueta Negra)՝ խամոն իբերիկո բեյոտա։
- Կարմիր պիտակ (Etiqueta Roja)՝ խամոն և պալետա իբերիկո բեյոտա։
- Կտրվածք՝ այնկատարվում է մաեստրո Անսելո Պերեսի կողմից, ով հանդիսանում է խամոնի կտրման գործող չեմպիոն։
Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր գործունեության ընթացքում «BEHER» ընկերությունը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ «BEHER»-ի արտադրանքների ստացած գլխավոր մրցանակներից ու տարբերակիչներից կարելի է առանձնացնել հետևյալները[11]
- Ֆրանկֆուրտի ազգային ցուցահանդես - IFFA Delicat (Գերմանիա) - մսամթերքի ապրանքների միջազգային գլխավոր ցուցահանդես[7]՝
- 1995 թվական՝ 5 ոսկե մեդալ,
- 2001 թվական՝ 10 ոսկե մեդալ և «Լավագույն արտասահմանյան ընկերություն» պատվո մրցանակ,
- 2004 թվական՝ 13 ոսկե մեդալ և «Լավագույն արտասահմանյան ընկերություն» պատվո մրցանակ,
- 2007 թվական՝ հատուկ Գրան պրի խամոնի անվանակարգում, 14 ոսկե մեդալ և պատվո մրցանակ երշիկեղենի տեսականու անվանակարգում,
- 2010 թվական՝ հատուկ Գրան պրի խամոնի անվանակարգում, 16 ոսկե մեդալ։
- Food & Drink Expo (Բիրմինգհեմ)՝
- 2006 թվական՝ «Լավագույն միջազգային արտադրանք» մրցանակ։
- SUFFA (Շտուտգարտ)՝
- 2006 թվական՝ 3 ոսկե մեդալ։
- Great Taste (Մեծ Բրիտանիա)։
- 2006 թվական՝ բրոնզե մեդալ։
- Խամոնի ազգահին սրահ (SANJA), Տերուել (Իսպանիա)՝
- 2001 թվական՝ խամոնի որակի ազգային մրցանակ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tolosa Sola, Lluis Calidad en Ibérico. — RT& A ediciones, 1998. — ISBN 84-923599-0-0
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «The Iberian ham BEHER renews its title of "Best Ham In The World" in Germany» (անգլերեն)։ elcatavinos.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «Un jamón de Guijuelo renueva su título como 'Mejor Jamón del Mundo' en Alemania» (իսպաներեն)։ Rtvcyl.es։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «Los diez mejores jamones ibéricos» (իսպաներեն)։ abc.es։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «Хамон Иберико Пуро де Бельота Beher (Bernardo Hernández)»։ jamonua.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «Jamon Beher SA» (անգլերեն)։ Losimportadores.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ Castilla y León Económica, Las 5000 mayores empresas, Castilla y León Económica, February 2009
- ↑ 7,0 7,1 «About IFFA» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «BEHER History» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «BEHER in the world» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «Inaugurada la nueva sede de Beher» (իսպաներեն)։ Rtvcyl.es։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «BEHER Awards» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել BEHER կատեգորիայում։ |