Jump to content

Avfall Sverige

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Avfall Sverige
Իրավաբանական անձանց միություն, կազմակերպություն, բիզնես ձեռնարկություն Խմբագրել Wikidata
Բնագավառbusiness and professional associations, unions Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններթափոնների կառավարում Խմբագրել Wikidata
ԵրկիրՇվեդիա Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՄալմյո Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաթափոններ Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.avfallsverige.se Խմբագրել Wikidata

Avfall Sverige (շվեդերենից բառացի թարգմանած՝ նշանակում է թափոնների շվեդական կառավարում), թափոնների կառավարման և վերամշակման հանրային ասոցիացիա Շվեդիայում[1]: Հիմնադրվել է 1947 թվականին, գլխավոր գրասենյակը գտնվում է Մալմյոյում, իսկ գլխավոր մասնաճյուղը՝ Ստոկհոլմում[2]: Դրա հիմնական տեսլականը կամ գերխնդիրը թափոնների զրոյացումն է[3]: Avfall Sverige-ն Municipal Waste Europe-ի անդամ է[4], որը եվրոպական երկրների հանրային թափոնների կառավարման մարմինների հովանոցային կազմակերպություն է՝ հիմնադրված 2008 թվականին[5]: 2022 թվականից ի վեր Avfall Sverige-ն համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ՝ «կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ուղղված գլոբալ ջանքերի և այդ փոփոխությանը հարմարվելու, ինչպես նաև կայուն զարգացման՝ մինչև 2030 թվականն ընդգրկող օրակարգն իրականացնելու համար»[6][7]: 2019 թվականից Avfall Sverige-ի կառավարիչ-տնօրենը Թոնի Քլարկն է[8]:

Avfall Sverige-ն Շվեդիան դարձրել է թափոնների կառավարման ոլորտի ամենաարդյունավետ երկրներից մեկը աշխարհում։ 2020 թվականին Շվեդիայում արտադրվել է մոտ 152 միլիոն տոննա թափոն, որի մեծ մասը (76%) հանքարդյունաբերությունից էր, որոշ մասը (1%-ից պակաս) վտանգավոր և վերամշակման ոչ ենթակա[9]։ Ներկայումս կենցաղային և արդյունաբերական թափոնների ընդհանուր քանակի միայն 0.7%-ն է հեռացվում, իսկ մնացածը վերամշակվում է։ Շվեդիան հարևան երկրներից ներմուծում է մոտ երկու միլիոն տոննա թափոն՝ շահութաբեր վերամշակվող արտադրանք ստանալու համար[10]։ 2023 թվականի հաշվետվության համաձայն՝ Շվեդիան 2020 թվականին թափոնների վերամշակումից ստացել է 1,7 միլիարդ եվրո (մինչ այժմ ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 2016 թվականին՝ 1,98 միլիարդ եվրո)[11]։

1975 թվականի դրությամբ թափոնների վերամշակումը կազմել էր թափոնների ընդհանուր ծավալի ընդամենը 38%-ը: Շվեդիայի կառավարությունը 1990-ականներին ավելի արդյունավետ քաղաքականություն է ներդրել[12]: Ձեռնարկված միջոցների շնորհիվ 2018 թվականին թափոնների ավելի քան 99%-ը վերամշակվել է[13]: Թափոնների կառավարման շվեդական ծառայությունը՝ Avfall Sverige-ն և թափոնների վերամշակման այլ գործակալություններ այնքան են մեծացրել թափոնների վերամշակման ծավալները, որ 2010 թվականից ի վեր Շվեդիան սկսել է աղբ ներմուծել արտասահմանյան երկրներից, հիմնականում Մեծ Բրիտանիայից և Նորվեգիայից: 2015 թվականի դրությամբ մոտ 950.000 տուն ջեռուցվել և 260.000 տուն էլեկտրաէներգիա է ստացել թափոնների վերաօգտագործումից[14]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aid, Graham; Eklund, Mats; Anderberg, Stefan; Baas, Leenard (2017). «Expanding roles for the Swedish waste management sector in inter-organizational resource management». Resources, Conservation and Recycling (անգլերեն). 124: 85–97. doi:10.1016/j.resconrec.2017.04.007.
  2. «Avfall Sverige – Swedish Waste Management». Avfall Sverige (անգլերեն). Վերցված է 2023-06-06-ին.
  3. Balaam, Kellie (2019-12-20). «Turning around WA's poor reputation on waste». Western Independent (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-06-06-ին.
  4. «PRESS RELEASE: NEW BOARD ELECTED IN JUNE 2022». www.municipalwasteeurope.eu. 2022-06-23. Վերցված է 2023-06-06-ին.
  5. «History | Municipal Waste Europe». www.municipalwasteeurope.eu. Վերցված է 2023-06-06-ին.
  6. «UNDP and Avfall Sverige enter into agreement on global waste management cooperation». Mirage News (ավստրալիական անգլերեն). 2022-01-20. Վերցված է 2023-06-06-ին.
  7. «UNDP and Avfall Sverige enter into agreement on global waste management cooperation | United Nations Development Programme». UNDP (անգլերեն). 2022-01-20. Վերցված է 2023-06-06-ին.
  8. «The Nordic model for biogas solutions – Meeting society's grand challenges: Speakers». Nordic Biogas Conference (ամերիկյան անգլերեն). 2022. Վերցված է 2023-06-06-ին.
  9. «Total volume of waste generated in Sweden» (PDF). Svensk Avfallshantering: 40. 2021.
  10. Balaam, Kellie (2019-12-20). «Turning around WA's poor reputation on waste». Western Independent (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-06-06-ին.
  11. «Sweden: waste collection industry turnover 2020». Statista (անգլերեն). Վերցված է 2023-06-06-ին.
  12. Igini, Martina (2022-05-26). «How Sweden is Successfully Turning Waste to Energy». Earth.Org (անգլերեն). Վերցված է 2023-06-09-ին.
  13. Yee, Amy (2018-09-21). «In Sweden, Trash Heats Homes, Powers Buses and Fuels Taxi Fleets». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023-06-09-ին.
  14. Braw, Elisabeth (2015-03-27). «Dirty power: Sweden wants your garbage for energy». america.aljazeera.com. Վերցված է 2023-06-09-ին.