Aveyond-ի սերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Aveyond
ՄշակողAmaranth Games
ՀրատարակիչAmaranth Games
ՂեկավարներԱմանդա Ֆիտչ
Թողարկման թվական

Ahriman's Prophecy

Մարտի 7, 2004
Վերջին տարբերակ

Aveyond - Shadow of the Mist

Դեկտեմբերի 10, 2015
Ժանրդերակատարային
🌐aveyond.com

«Aveyond», դերակատարային խաղերի սերիաների շարք, որը ստեղծվել է Amaranth Games ստուդիայի կողմից (հիմա հայտնի է, որպես՝ Aveyond Kingdom)[1]։ Այն պատկանում է ֆանտաստիկ ժանրին։ Իրադարձությունները տեղի են ունենում միջնադարում, որտեղ հերոսները փորձում են փրկել աշխարհը չար ուժերից՝ բազմաթիվ առաջադրանքների շնորհիվ։ Այդ շարքում կա ութ խաղ՝ երկու ամբողջական, չորրորդ «գլուխը» բացահայտում է երրորդ խաղը, հինգերորդ նույնպես ամբողջական է, և մեկ խաղ, որպես նախաբան՝ «Ahriman's Prophecy» («Ահիրմանի մարգարեությունը»)։ Բոլոր խաղերը ստեղծվել են «RPG Maker XP» ծրագրով։ «Amaranth Games» ընկերությունը առաջինն էր, որը 2006 թվականին հայտնիության համար «RPG Maker»-ը օգտագործեց որպես կոմերցիոն գործիք։

Ahriman's Prophecy[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ահրիմանի մարգարեություն»-ը անվճար վիդեո խաղ է, որը թողարկվել է 2004 թվականին։ Այն համարվում է այս խաղի շարքի նախաբանը։ Մանրամասները վերցվել են «Dragon Warrior» և «Final Fantasy» խաղերից, այն նման է ճապոնական դերակատարային խաղերին[2]։ Ի տարբերություն խաղի մյուս սերիաներին, այն ստեղծվել է ոչ թե «RPG Maker XP» ծրագրով, այլ «RPG Maker 2003»-ով։

«Ահրիմանի մարգարեություն»-ը սկսվում է երիտասարդ աղջկա՝ Թալիա Մաուվարայի, պատմությամբ։ Նա ճանապարհ է ընկնում, որպեսզի հասնի արարողությանը, որտեղ կնքվելով պետք է որոշեն նրա չափահաս կյանքի մասնագիտությունը։ Թալիայի ճակատագիրը փոխվում է այն ժամանակ, երբ նա կախարդական ջրավազանում տեսնում է հարևան թագավորության իշխան՝ Կանդարի մութ արարողությունը։ Նա և նրա չար համախոհ հոգևորականը փորձում էին վերակենդանացնել Ահրիմանի մահացած կայսր Վարլոկին, ում պատմությունը ճակատամարտում դարձել է լեգենդար։ Հոգևորականը տեսնելով որ Թալիայի մեջ կա մոգական ուժեր, նրան ուղարկում է մայրցամաքի՝ Թեիս քաղաքի կաղարդների դպրոցը։ Դևին Պերին՝ Թալիայի ընկերը, համաձայնում է նրան ուղեկցել մայրցամաք։ Երեք տարի անց, դպրոցն ավարտելուց հետո, նրան կանչում են իր տնօրենի և հրաշքների աշխարհի ամենաուժեղ կախարդուհու երազ։ Նրանք ցանկանում էին Թալիային ուղարկել ամբողջ մայրցամաքով վտանգի լուրը տարածելու, իսկ կայսրի հարությունը պետք է կանգնեցվեր մինչև տասներեքերորդ լուսինը։ Շփոթված ու ապակողմնորոշված վիճակում Թալիան այնուամենայնիվ սկսում է իր ճամփորդությունը, կարծելով որ դա աշխարհում խաղաղության ճանապարհ կհարթի։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ահրիմանի Մարգարեություն» խաղը արժանացել է բարձր կարծիքների՝ ուրիշ խաղային ընկերությունների կողմից։ Էդվարդ Ժուկը՝ «Game Tunnel» ընկերությունից, ասել է. ««Ահրիմանի Մարգարեություն» խաղը դերակատարային ժանրի մեջ իր տեսակով առաջիններից է։ Հաճելի է տեսնել հարազատ մանրուքները մեկ խաղում»[2]։ «Download.com»-ի խմբագիրը ասել է. «Մենք գտել ենք խաղի էլեգանտ երաժշտություն, որը մեզ հիշեցնում է «Ye Olde Renaissance Faire» ուղևորության մասին։ Փորձելով խաղը, զգացել եմ շատ մեծ հաճույք»։ Հինգ միավորից ստացել է չորսը[3]։

Aveyond: Rhen's Quest[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ահրիմանի Մարգարեություն» խաղից հետո ստեղծվում է այս մեկը։ Այն իր քարտեզներով շատ է տարբերվում, բացառությամբ երկու կղզիների։ Նախորդի համեմատ այն ավելի հայտնի դարձավ՝ նոր ու հետաքրքիր առաջադրանքների և կերպարների շնորհիվ։ Խաղը գնահատվել է որպես «ծիծաղելի, նորարական և վայրի ստեղծագործություն»[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևին Պերին և Ալիսա Պենտրագոնը՝ «Ահրիմանի Մարգարեություն» խաղից, ամուսնանում են, իսկ Թալիան ամուսնանում է Արևի անանուն քուրմի հետ։ «Aveyond 1: Rhen's Quest»-ից տասնվեց տարի առաջ Ահրիմանի դևերը ավերում են Թեիսի շուրջը գտնվող մոտակա շատ շրջաններ և կղզիներ։ Այդ պատճառով Ալիսա Պենտրագոնին՝ Թեիսի թագուհուն, վիճակված էր ծնել մի երախայի, ով իր չափահաս դառնալուց հետո, կկարողանար ոչնչացնել Սատանային և փրկել քաղաքը։ Այդ պատճառով էլ Ահրիմանը ցանկանում էր ոչնչացնել Թեիսը։ Թեյլոր Դարզոնը երիտասարդ է, բայց Թեիսի վստահված պալատականներից է, ով առաջարկում է երեխային տանել անվտանգ վայր, որտեղ դևերը չկարողանան գտնել նրան։ Քանի որ Թեիսը և թագուհին ոչնչացվել էին, պալատականը երեխայի հետ փախավ՝ կտրելով օվկիանոսը և գնալով արևմտյան կղզին։ Նրանք քիչ էր մնում խեղդվեին, բայց Թալիա Մաուվրան՝ երազների պահապանը, փրկեց նրանց կյանքերը։ Պալատականը երեխայի հետ տեղավորվեց այդտեղի փոքր գյուղերից մեկում՝ Քլիերոութերում[5]։

Երբ խաղը սկսվում է, գլխավոր հերոսուհի Ռենը տեղափոխվում է մի տարօրինակ վայր, որը համարվում է Հրաշքների աշխարհի մի մասը։ Քրմուհին, ով հազիվ էր ողջ մնացել Ագաս անունով դևի հարձակումից հետո, պորտալի միջոցով արագ տեղափոխվում է Քլիերոութեր։ Նրա հազարավոր հարցերին պատասխանում է մի երիտասարդ, ով չգիտեր ինչ ասել նրան այդ ամենից հետո։ Քրմուհին Ռենին տալիս է մի մատանի և ասում նրան, որպեսզի այդ մատանին միշտ իր մոտ պահի, քանի որ այն նրան կպաշտպաներ ամեն ինչից։ Մինչ Ռենը կիմանար ամեն ինչ, նրան քրմուհու փոխարեն առևանգում է ստրկավաճառը և վաճառվում արևելյան կղզում ապրող մի ընտանիքի։ Այդ ստրկավաճառը իրականում Ահրիմանի ծառան էր՝ Արևի քուրմի՝ Դամեոն Մաուվրայի և Թալիայի որդին։ Ընտանիքի երկար ու դառը պատմությունը ստիպում է Դամեոնին թողնել Արևի քուրմի պարտականությունը և ծառայել Ահրիմանին, ինչպես նրա հայրն էր արել ժամանակին։ Երբ իմացան ստրկավաճառի սխալի մասին, Ահրիմանը, Չար բախտագուշակը և Ինդրան կարդացին Ռենի ապոկալիպսիսի մասին։ Նա իմանում է, որ այդ երեխան կոչնչացնի նրան, բայց նա չի կարող սպանել աղջկան կամ էլ նա նույնպես կոչնչացվի։ Այսպիսով նա ուղարկում է իր ծառաներին Ռենի մոտ, որպեսզի նրան համոզեն անցնի իր կողմը, ինչպես Ինդրան էր խորհուրդ տվել։ Մինչդեռ, Ռենը ազատվել էր ստրկությունից և իր նախկին տիրոջ որդու՝ Լարս Թենոբարի հետ, սովորում էր մայրաքաղաքի մոգերի դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո քրմուհին Ռենին նամակ է ուղարկում, որ ութ քրմերը պետք է հավաքվեն, որպեսզի ոչնչացնեն չար ուժերին։ Իր ճանապորհորդության ընթացքում Ռենը շատ բաներ պետք է բացահայտի իր անցյալի մասին և որոշումներ կայացնի, որոնք կազդեն իր ճակատագրի, ինչպես նաև աշխարհի ճակատագրի վրա։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքը գրվել և ձայնագրվել է Overdrawn Records ընկերությունում՝ Դենիս Բերեզիսի կողմից[6]։ Ձայնագրվել է բազմաթիվ սիմֆոնիկ գործիքներով, որը դարձնում է ավելի առանձնահատուկ նման տեսակի խաղի համար։

Խաղը հաղթել է «Game Tunnel's Game of the Year: Sound award for 2006» մրցանակը[7]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ խաղերի կայքը՝ «Game Tunnel»-ը, 2006 թվականի մարտին «Aveyond» խաղին պարգևատրել է «Ամսվա խաղ» և «Ոսկե մրցանակ» պարգևները[8]։ Մյուս կողմից խաղի քրոնիկաների վերանայողը՝ Ջասոն Փորտերը, դժգոհեց խաղի անհարմար առանցքային քարտեզագրումից (որը չեն կարող ուղղել), նաև դժգոհեց գլխավոր հերոսի անձերից, երկխոսություններից և խաղի զարգացումից[9]։

Գնահատականներ
Ընկերությունը Գնահատականը
Ace Gamez 9/10[10]
Gamezebo 3.5/5[11]
Game Plasma 8/10[12]
Netjak 5.1/10[13]
RPGFan 83%[14]
Game Chronicles 5.5/10[9]

Aveyond 2: Ean's Quest[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ean's Quest»-ը «Ahriman's Prophecy»-ի և «Aveyond»-ի շարունակությունն է։ Այն ներառում է նախորդ սերիաներից մի քանի հերոսների վերադարձը։ Դենիս Բերզինսը վերադառնում է, որպեսզի գրի նոր սաունդթրեք «Aveyond 2»-ի համար[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իանը և Իյան երկու երիտասարդ էլֆեր են, ովքեր ապրում են Վալե կոչվող վայրում։ Մի օր Իանը արթնանում է և որոշում գտնել Իյաին՝ իր լավագույն ընկերուհուն, ով անհետ կորել էր։ Բացի այդ, Վալեում ապրող ոչ մի մարդ չէր հիշում նրա գոյության մասին։ Այսպիսով, Իանը ճանապարհ է ընկնում, որպեսզի գտնի իր ընկերուհուն։ Իր արկածների ժամանակ, մինչ Իյանին գտնելը, նա կիմանա, որ Իյանը հափշտակվել է Ձյունե թագուհու կողմից։ Իանը պետք է փրկի իր ընկերուհուն, իսկ Իյանը սովորի կառավարել իր վայրի ուժերը, որը Ձյունե թագուհին օգտագործում էր ըստ իր ցանկության։ Նրանք պետք է կանգնեցնեն թագուհուն, ով ուզում է աշխարհը պատել սառույցով։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Aveyond 2»-ը համեմատաբար նախորդ սերիաների արժանացել է ավելի լավ կարծիքների։ Էրին Բելը՝ Gamezebo ընկերությունից, ասել է, որ «այն «պատահական» դերակատարային խաղի շատ լավ օրինակ է, որը մատուցում է հիանալի զգացողություններ և հիասքանչ արկածներ ֆենտեզի ժանրում»[15]։ Նիլ Չենդրենը՝ «RPGFan» ընկերությունից, ասել է, որ ««Aveyond 2»-ը ևս մեկ ինքնուրույն զարգացած RPG խաղ է, այն ավելացրել է ևս մեկ փետուր «Amaranth Games»-ի գլխարկին, չնայած այն չի կատարելագործի «Aveyond»-ի սերիաները, բայց ամեն դեպքում, այն ավելացնում է ևս մեկ նորամուծություն, այս շարունակական սերիաների շարքին»[16]։ «Aveyond 2»-ը 2007 թվականին «Game Tunnel»-ի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա խաղ»[17] և «Տարվա RPG» մրցանակներին[18]։

Գնահատականներ
Ընկերությունը Գնահատականը
Gamezebo 4/5[15]
RPGFan 85%[16]

Aveyond 3: Orbs of Magic[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղը տարբերվում է մյուսներից նրանով, որ այն բաժանվում է չորս գլխի, որոնք ներբռնվում են առանձին-առանձին պահպանված մասերով, որոնք տեղափողվում են մի խաղից մյուս խաղ տեղափոխել։ «Կախարդական գնդերը» հիմնականում Մել անունով աղջկա մասին, ով գողանում է ընտանեկան մասունքը։ Նա դա անում է չիմանալով իր տիրոջ՝ Մորդրեդ Դարկթրոպի (չար կախարդ, ով ուզում էր կառավարել աշխարհը) մտադրությունների մասին։ Եվ միայն Դարկթրոպը կարող էր գնդերը հանել իր տեղից։ Հետագայում Մելը իմանալով դրա մասին, նա փորձում է հնար գտնել, որպեսզի կագնեցնի չար կախարդին և փրկի աշխարհը ոչնչացումից։

Գլուխ 1. Lord of Twilight[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գլուխը թողարկվել է 2009 թվականի հունիսի 5-ին[19]։ Մելը գող է, ով ապրում է Հարբուրգ քաղաքում։ Նա այս գլխում ներկայացված է, որպես գլխավոր հերոսուհի։ Նա վարձվել էր անծանոթ տղամարդու կողմից, որպեսզի գողանա մի մասունք, որը շատ մեծ նշանակություն։ Ավելի շուրջ պարզվում է, որ այդ անծանոթը Գյենդալն է՝ վամպիրերի լորդը, ով ուզում էր մթությունով պատել աշխարհը։ Վամպիրների թագուհին Մելին ուղարկում է Թեիս քաղաքի դպրոցում սովորելու։ Նա այնտեղ սովորում է լրտեսի հմտությունները։ Քանի որ նա այլևս չէր կարող թաքնեվել, նա որոշեց ուղևորվել Նայլիֆ, որտեղ կգտներ իր բոլոր հարցերի պատասխանները։ Իր ճանապարհորդության ընթացքում Մելը հանդիպում է արքայազն Էդվարդին[20][21], տարօրինակ ծագում ունեցող նուրբ աղջիկ՝ Ստելլաին և երկու առեղծվածային կերպարների, որոնք հայտնվել էին «Aveyond 1»-ում, վամպիր Թե'ջալին և նրա ամուսին Գալահադին։

Գլուխ 2. Gates of Night[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ գլուխը առաջինի շարունակությունը, բոլոր իրերը և կախարդանքները տեղափոխվում են։ Նախկինի պես Մել շարունակում է իր ճանապարհորդությունը դեպի Նայլիֆ, որտեղ նա ճակատ առ ճակատ կկռվի վամպիրների լորդի հետ։ Եվս երկու հոգի միանում են նրանց՝ Լիդիան Lord of Twilight-ում, նա ունի հզոր գերբնական ուժեր, և Ուլֆը օրկ գիտնական ում Մելը փրկել էր օրկերի բանտից։

Գլուխ 3. The Lost Orb[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սերիան չի համարվում նախորդների շարունակությունը, բոլոր էլեմնտներ ջնջվում են իսկ մի քանի կերպարներ մահանում են նախորդ մասում։ Խաղը թողարկվել է 2010 թվականի փետրվարի 15-ին։ ԱՎելանում են երեք նոր կերպարներ՝ Ջյունը կախարդանքների վարպետ է, Իվետը՝ ծանոթ աղջիկ և Սփուկը՝ գող, ով ունի մութ գաղտիք։ Երկրորդ գլուխը բավականին լավ ավարտ է ունենում։ Մելի կյանքի ամենառոմանտիկ օրը (Էդգարը նրան ամուսնության առաջարկություն էր արել) վերածվում է մղձավանջի։ Թեիսում չունենալով իրեն ինչ-որ բան, նա որոշում է գտնել չորրորդ և վերջին գունդը, որպեսզի կանխի Դարկթրոպի մարգարեության իրականացումը։

Գլուխ 4. The Darkthrop Prophecy[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գլուխը ֆինալայինն է՝ սերիաների այս շարքում, որը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին։ Մել ապրում էր Հարուկանաում նախորդ տարվանից, երբ բացահայտեց, որ կարող է կախարդել։ Նրան ուղարկում են հատուկ դպրոց, որպեսզի ավելի հմտանա։ Նա համաձայնում է սովորել միայն այն դեպքում, եթե նրան Էդվարդը ուսուցանի։ Վելդարահ ժամանելով և սովորելով, նա սկսում է սիրել կախարդանքը։ Մի անգամ էլ անանուն պրոֆեսորը նրան կանչում է հեռու անտառում գտնվող իր խրճիթում։ Մելը որոշում է գնել այնտեղ, բայց նա հայտնվում է թակարդում։ Իրականում այդ անանուն պրոֆեսորը հենց վամպիրների լորդն էր։ Խաղը տարբերվում է նրանով, որ ունի երկու գլխավոր հերոսներ, երկու տարբեր վայրերում։ Նրանք երբեք չեն հանդիպում և նույնիսկ չգիտեն մյուսի գոյության մասին։ Խաղացողները մեխանիկորեն ունենում են իրարից բոլորովին երկու տարբեր պատմություններ։

Aveyond 4: Shadow of the Mist[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը հրատարակվել է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին՝ հինգ տարվա դադարից հետո։ Խաղի գլխավոր հերոսը Բոյլն է, նա նախկին չարագործ էր, ով ցանկանում էր կառավարել աշխարհը, սակայն պարտություն կրեց։ Դրանից հետո նա բնակվում էր մի պոքրիկ քաղաքում։ Մի շարք անհաջող փորձերից հետո, նա վերցնում է հերոսի դերը և որոշում փրկել աշխարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aveyond Kingdom».
  2. 2,0 2,1 Zuk, Edward (2008 թ․ ապրիլի 12). «Ahriman's Prophecy Review by Game Tunnel». Game Tunnel. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  3. «Editor's review of Ahriman's Prophecy». download.com. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
  4. Cekanska, Eva (2006 թ․ մարտի 18). «Aveyond». Grrlgamer. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  5. Aihoshi, Richard (2006 թ․ մարտի 30). «RPG Vault: Aveyond Interview». RPG Vault. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  6. 6,0 6,1 «Overdrawn Records: Collect Our Music». Overdrawn Records. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) (չաշխատող հղում)
  7. «2006 Top 10 Games of the Year». Game Tunnel. 2006 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. «March 2006 Indie Game Monthly Round-Up». Game Tunnel. 2006 թ․ մարտի 19. Վերցված է 2007 թ․ ապրիլի 21-ին.
  9. 9,0 9,1 Porter, Jason (2006 թ․ մարտի 12). «Aveyond - Review». Game Chronicles. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  10. Wilcox, Greg. «Reviewed - Aveyond». Ace Gamez. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
  11. Saltzman, Marc (2007 թ․ հուլիսի 10). «Aveyond Review». Gamezebo. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
  12. Vawter, Andrew (2006 թ․ փետրվարի 12). «Aveyond Review». Game Plasma. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
  13. Edwards, Mark (2006 թ․ օգոստոսի 29). «Aveyond - Windows Review». Netjak. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
  14. Buchanan, Levi (2006 թ․ հունիսի 28). «RPGFan Reviews - Aveyond». RPGFan. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
  15. 15,0 15,1 Bell, Erin (2008 թ․ մայիսի 9). «Aveyond 2 Review». Gamezebo. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  16. 16,0 16,1 Chandran, Neal (2007 թ․ դեկտեմբերի 23). «RPGFan Reviews - Aveyond 2». RPGFan. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  17. «Game of the Year - 2007 Player's Choice Award». Game Tunnel. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  18. Carroll, Russell (2007 թ․ դեկտեմբերի 26). «2007 Role-Playing Game of the Year». Game Tunnel. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  19. «Aveyond 3 release». aramath. 2009 թ․ մայիսի 1. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
  20. Fitch, Amanda (2008 թ․ հուլիսի 13). «Plan for this year: Aveyond 3, Disco Drink Factory & Shaz!!!». Amaranth Games. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.
  21. Fitch, Amanda (2008 թ․ մայիսի 15). «Re: Yummy Drink Factory... RIGHT...». Amaranth Games. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]