Aurora Airlines
Aurora Airlines | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | 2013 | |||
Գործունեության սկիզբ | նոյեմբերի 6, 2013 — այժմ | |||
Կենտրոններ | Khabarovsk Novy Airport? | |||
Չվերթների բոնուսային ծրագրեր | Աէրոֆլոտ[1] | |||
Գլխամաս | Յուժնո-Սախալինսկ, Ռուսաստան | |||
Ղեկավարություն | Կոնստանտին Սուխորեբրիկ[2] (գլխավոր տնօրեն) | |||
flyaurora.ru/en(անգլ.) |
Aurora Airlines, Ռուսաստանի տարածաշրջանային ավիաընկերություններից է Հեռավոր Արևելքում, հիմնված է Վլադիվոստոկում և Խաբարովսկում։ Լրիվ անվանումը՝ բաց բաժնետիրական ընկերություն «Avrora Airlines»։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին։ Ունի դուստր կազմակերպություն՝ Աէրոֆլոտ[3]։ Ավիաընկերությունը հիմնականում չվերթներ է իրականացնում Հեռավոր Արևելքում և Սիբիրում, ինչպես նաև իրականացնում է միջազգային չվերթներ դեպի՝ Չինաստան, Կորեա և Ճապոնիա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն «Սախալինյան ավիաուղիներ»
Ավիաընկերություն «Սախալինյան ավիաուղիներ-ը իրականացնում է ներքին և միջազգային չվերթներ 1992 թվականից։ Առաջին միջազգային չվերթը իրականացվել է Սեուլում։ 1994 թվականին ավիաընկերությունը արտադրել է Boeing 737-200 օդանավը։ Այդ նույն օդանավով բացվել է նոր չվերթ դեպի Ճապոնիա։ 1997 թվականին ավիաընկերությունը ընդլայնել է իր երթուղին թռչելով Արևելյան Սիբիր, Արևմտյան Սիբիր, Նովոսիբիրսկ և Իրկուտսկ։ 2002 թվականին ավիաընկերությունը հաղթել է մրցույթում ավիացիոն ծառայությունների ընկերությունում։ 2007 թվականին ավիաընկերությունը դադարել է շահագործել Bombardier DHC 8-100 ինքնաթիռը։ Նույն թվականին ավիաընկերությունը ստորագրել է մի պայմանագիր, որի համաձայն, բացվել են նոր չվերթ դեպի Հոնկոնգ։ 2006 թվականի աշնանը բացվեց նոր չվերթ դեպի Հարբին։ 2007 թվականին սկսեց թռչել Պեկին և Դալիան։ 2009 թվականի ապրիլից սկսեց շահագործել DHC 8-300-ը։ 2011 թվականին ավիաընկերությունը վերսկսել է թռիչքը դեպի Պեկին (Չինաստան)։
Ավիաընկերություն «Վլադիվոստոկի ավիաուղիներ»
1994 թվականին ստեղծված ավիաընկերություն «Վլադիվոստոկի ավիաուղիներ»-ը։ 1995 թվականի օգոստոսի 2-ին ավիաընկերությունը ձեռք է բերում իր առաջին երկարաժամկետ մարդատար ինքնաթիռ՝ Տու-154Մ։ 2009 թվականին ավիաընկերությունը սկսել է շահագործել խոշորագույն օդանավ Airbus 330-300-ը։ Նույն տարվա հոկտեմբերին ավիաընկերությունը ստացել է երկրորդ ինքնաթիռը, իսկ 2010 թվականին երրորդ։
Aurora Airlines
2013 թվականի նոյեմբերի 6-ին ստեղծվեց նոր ավիաընկերություն՝ «Ավրորա»[3]։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին ավիաընկերությունը ձեռք բերեց իր առաջին Airbus 319-100 օդանավը։ 2013 թվականի նոյեմբերի 14-ին ավիաընկերությունը հաջողությամբ ավարտել է իր առաջին թռիչքը Аirbus 319-100 օդանավով, հետևյալ չվերթով Վլադիվոստոկ - Խաբարովսկ - Մագադան[4][5][6]։ 2014 թվականի փետրվարի 3-ից ավիաընկերությունը սկսեց գործել ամենօրյա թռիչքներ[7]։
Ավիաընկերության երթուղին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Авиакомпания "Аврора"
- ↑ Список аффилированных лиц за 2012 год
- ↑ 3,0 3,1 Аэрофлот презентовал новую «дочку» — единую дальневосточную авиакомпанию «Аврора»
- ↑ О развитии региональной авиации
- ↑ Первый самолет авиакомпании «Аврора» вылетел из Владивостока в Магадан
- ↑ Первый рейс авиакомпании «Аврора» отправился из Владивостока в Магадан
- ↑ Первый рейс авиакомпании "Аврора" в Новосибирске / АвиаПорт.Дайджест