Asociación de Mujeres en las Artes Visuales

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Asociación de Mujeres en las Artes Visuales
Mav logo.png
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Հիմնադրվածմայիսի 9, 2009
Գլխադասային գրասենյակՄադրիդ, Իսպանիա
Գլխավոր քարտուղարMaría José Magaña Clemente?
ՀիմնադիրՌոսիո դե լա Վիլլա
Կայքmav.org.es

Asociación de Mujeres en las Artes Visuales (MAV) (հայ․՝ Վիզուալ արվեստով զբաղվող կանանց ընկերակցություն), ընկերակցություն, որը հնարավորություններ է ստեղծում արվեստով զբաղվող կանանց համար: Այն հիմնադրել է արվեստի քննադատ և պրոֆեսոր Ռոսիո դե լա Վիլլան, որի նպատակն էր Coremans-De Vriendt law-ի կամ հավասար իրավունքի իրագործումը, ինչպես նաև վերլուծության, տվյալների բազայի միջոցով ներկայացնելու Իսպանիայում վիզուալ արվեստով զբաղվող մասնագետների իրավիճակը[1]:

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերակցությունն ստեղծվել է 2009 թվականի մայիսի 9-ին ժամանակակից արվեստով զբաղվող փորձառու իսպանացի կանանց կողմից: Այն նպաստում է այնպիսի նախաձեռնությունների նախագծմանը, որոնք բարելավում են կանանց դիրքը մշակույթում և պայքարում են խտրականության դեմ, հավասարակշռում է իսպանացի կանանց ներկայությունը ժամանակակից արվեստի բոլոր բնագավառներում՝ արվեստագետներ, գալերիստներ, հետազոտողներ, համադրողներ, դասախոսներ, մենեջերներ, թանգարանների տնօրեններ և այլն՝ հաղորդելով, որ շատ քիչ կանայք են ներգրավված գեղարվեստական և մշակութային կարևոր վայրերում[2]: Վիզուալ արվեստում հավասար քաղաքականության ներդրման համար ընկերությունն աշխատում է իսպանական կառույցների և արվեստի տարբեր ոլորտների հետ, կապեր է հաստատում մշակույթի, ժամանակակից արվեստի մեջ ներգրաված կանանց հարցերով զբաղվող այլ կազմակերպությունների հետ՝ ռազմավարությունների նախագծման և իրականացման համար[3]:

Վավերագրությամբ զբաղվող կենտրոնի միջոցով հետազոտության և նոր ծրագրերի ստեղծման համար ռեսուրսներ է ապահովում արվեստի, գենդերի, ֆեմինիզմի բնագավառներում՝ կիրառելով լավագույն փորձը[4]:

Ընկերությունը զբաղվում է նաև պատմական հիշողությունը պահպանելով՝ Իսպանիայում և միջազգային համատեքստում ներկայացնելով արվեստի, կնոջ, ֆեմինիզմի ժամանակագրությունը:

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Mujeres en las Artes Visuales-ը բարելավում է արվեստում ներգրավված կանանց տեսանելիությունը, իրազեկում է նրանց մասնագիտական գործունեության մասին իր կայքի և մշակութային վիզուալ M-Arte Y ամսագրի միջոցով[5][6]:

Կարևոր նախագծերից է «Miradas de Mujer» փառատոնը, որը 2012 թվականից ի վեր նպաստում է ցուցահանդեսների և համաժողովների իրկանացմանը: 2010 թվականից կազմակերպությունը շնորհում է մրցանակներ (MAV´s Prizes) արվեստում ներդրում ունեցող կանանց համար: 2016 թվականի մարտից-դեկտեմբեր կազմակերպվել է Miradas de Mujeres բիենալեն[7][8][9]:

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունն ունի 450 անդամ: 2012 թվականից այն նախագահում է տեսաբան, պրոֆեսոր Մարիա Լոպես Ֆերնանդես-Կաոն, 2010 թվականից ընկերության փոխնախագահն է Մարիսա Գոնսալեսը, 2014 թվականից գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Մարիա Խոսե Մագանյա Կլեմենտեն, գանձապետն է Լուս Բեխխարանո Կոկան. երկուսն էլ Սերվանտեսի ինստիտուտում աշխատում են նաև որպես արվեստի պատմաբաններ ու մշակութային մենեջերներ:

Տնօրենների խորհրդում ներառված կանայք նույնպես մեծ առնչություն ունեն ժամանակակից արվեստի և ֆեմինիզմի հետ. խորհրդատուներից են՝ Մարգարիտա Աիսպուրուն (Margarita Aizpuru), Սուսաա Բլաս Բրունելը (Susana Blas Brunel), Կոնչա Խերեսը (Concha Jerez), Մարինա Նունյեսը (Marina Núñez), Պատրիսիա Մայայո Բոստը (Patricia Mayayo Bost) և Ռոսիո դե ա Վիլլան, ով նաև ղեկավարում է մշակութային վիզուալ M-Arte Y ամսագիրը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MAV, Mujeres en las Artes Visuales. Foro mujeres en las artes visuales. : Instituto de Arte Contemporáneo»։ Iac.org.es։ Վերցված է 2016-04-22 
  2. «Miradas de Mujeres 2016, "un año de arte feminista"»։ Masdearte.com (es-ES)։ 2016-04-26։ Վերցված է 2016-07-04 
  3. López Fernandez-Cao (2013)։ «"MAV te observa", "entraremos en acción": "Las mujeres en el sistema del arte español". "Sobre piedras y vientos de igualdad"»։ Universidad Complutense de Madrid 
  4. «Presentación en Asturias de la Asociación Mujeres en las Artes Visuales Contemporáneas (MAV) - LABoral Centro de Arte y Creación Industrial»։ Laboralcentrodearte.org (իսպաներեն)։ Վերցված է 2016-04-22 
  5. «V EDICIÓN PREMIOS MAV»։ MataderoMadrid.org։ Վերցված է 2016-04-22 
  6. «Fallados premios MAV | Exit Express»։ Exit-express.com։ Վերցված է 2016-04-22 
  7. Varela Ana Márcia։ «Convocatoria Bienal Miradas de Mujeres 2016»։ M-arteycultuiravisual.com։ Վերցված է 2016-04-22 
  8. «Bienal»։ Masdearte.com (իսպաներեն)։ Վերցված է 2016-04-22 
  9. «Presentada la Bienal que desarrolla cerca de 200 propuestas»։ Europapress.es (իսպաներեն)։ Վերցված է 2016-07-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]