Ask.fm

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ask.fm
ASKfm-logo.svg
ask.fm
ՏեսակQ&A site? և սոցիալական ցանց
Լեզուանգլերեն
Բացված2010

«Ask.fm», հարցերի և պատասխանների կայք, որը թողարկվել է 2010 թվականի հունիսին։ Կայքն ստեղծվել է Լատվիայում որպես «Formspring» կայքի մրցակից։ Գրանցումից հետո օգտատերը լրացնում է իր հարցաթերթը և կարող է սկսել կամ իր անունից, կամ անանուն հարցնել և պատասխանել այլ օգտատերերի հարցերին։ Ask.fm-ը ինտեգրված է այլ սոցիալական կայքերի հետ ևս, ինչպես՝ Ֆեյսբուք, Թվիթթեր, ՎԿ և Tumblr, որոնք մեծ տարածում են տվել այս կայքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքն ստեղծվել է Լատվիայում 2010 թվականի հունիսին որպես «Formspring» կայքի մրցակից[1]։ Ծառայությունն առաջ է անցել մրցակցից և ԱՊՀ երկրներում համարվում է բավականին հայտնի կայք։ Ըստ Alexa Internet-ի վիճակագրության աշխարհում զբաղեցնում է 148-րդ տեղը[2]։ Ընդ որում ԱՊՀ երկրներում 2010 թվականի մարտի 3-ից գործում էր այլ նախագիծ՝ Спрашивай.ру կայքը (http://sprashivai.ru/)։

2013 թվականի ապրիլին գրանցված օգտատերերի թիվը հասավ մինչև 50 միլիոնի[3]։

2014 թվականի նոյեմբերի 3-ին փոխվեց Ask.fm-ի սեփականատերը և ռեսուրսները տեղափոխվեցին Իռլանդիա։ Տեղափոխությունից հետո ծառայությունը ղեկավարվում է Ask.fm Europe, Ltd ընկերության կողմից։ Տեղափոխությունից հետո նաև անհասանելի դարձավ անանուն հարցեր տալու հնարավորությունը, եթե գրանցված մասնակից չեք (2017 թվականից հնարավորությունը վերականգնվել է)։

2015 թվականի փետրվարին գրանցված օգտատերերի թիվը հասավ 80 միլիոնի[4]։ Ավելի քան 30 մլն հարցեր և պատասխաններ են ստեղծվում ամեն օր[5]։ 2016 թվականի հուլիսի 1-ին Noosphere Ventures վենչուրային ֆոնդում փակվեց ծառայության վաճառքի գործարքը[6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին իռլանդացի երկու պատանի ինքնասպան էին եղել այն բանից հետո, երբ նրանց անանուն ծաղրել էին այլ օգտատերեր[7]։ Այդ դեպքից հետո երկուսի ծնողներն էլ ասացին, որ երեխաների դեպքը կապված է «ask.fm» կայքի հետ։ Իռլանդական լրատվամիջոցները վրդոված էին նրանից, որ «ask.fm»-ի գրանցված մասնակիցները կարող են անանուն գրառումներ անել։ Իռլանդական ոստիկանությունը սկսեց գործի հետաքննությունը, սակայն «ask.fm»-ը օգտատերերի տվյալների մասին տեղեկություններ, որոնք անանուն էին գրառումներ թողել[8]։

Բջջային հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ask.fm-ը հնարավոր է բեռնել Android-ի և IOS-ի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новый конкурент Formspring»։ 2013-02-15։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին 
  2. «169 позиция в мире на май 2013»։ 2013 май։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին 
  3. Kenins Laura (14 November 2012)։ «Latvian Web site at center of cyber-bullying inquiry»։ The Baltic Times (Riga)։ Baltic News Ltd. 
  4. Jennifer Van Grove (2013-06-08)։ «Ask.fm, the troubling secret playground of tweens and teens»։ CNET։ Վերցված է 2013-06-13 (անգլ.)
  5. Ask.fm Responds To Cyberbullying Allegations | ArcticStartup
  6. Noosphere Ventures купил сервис анонимных вопросов и ответов Ask.fm - AIN.UA
  7. McQuinn Cormac (2012-10-30)։ «Website linked to two deaths here has over 20 million users»։ The Irish Independent 
  8. «Два самоубийства по вине Ask.fm»։ 2012 ноябрь։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]