Arrowhead մարզադաշտ
| Տեսակ | մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | Ամերիկյան ֆուտբոլ |
| Տեղագրություն | Կանզաս Սիթի |
| Երկիր | |
| Անվանված է | GEHA[1] |
| Բացված | օգոստոսի 12, 1972 |
| Ճարտարապետ | Kivett and Myers |
| Սեփականատեր | Ջեքսոն շրջան |
| Գործաղեկավար | Կանզաս Սիթի Չիֆս |
| Տարողություն | 76 416 |
| Տնային թիմ | Կանզաս Սիթի Չիֆս, Sporting Kansas City և Կանզաս Ջեյհոքս ֆուտբոլ |
| Ծածկույթի տեսակը | գազոն և արհեստական խոտածածկ |
| Կայք | chiefs.com/stadium/(անգլ.) |
![]() | |
| |
Arrowhead մարզադաշտ, 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար հայտնի է Կանզաս Սիթի մարզադաշտ անունով, ամերիկյան ֆուտբոլի մարզադաշտ Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։ Այն հիմնականում ծառայում է որպես Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Կանզաս Սիթի Չիֆս» ակումբի տնային հանդիպումների մարզադաշտը։ Այն նաև հյուրընկալել է տարածաշրջանի թիմերի ֆուտբոլային հանդիպումները և քոլեջի ֆուտբոլի խաղերը։
Այն կառուցվել է հարևան Կոֆմեն մարզադաշտի հետ միասին, որը Բեյսբոլի գլխավոր լիգայի Կանզաս Սիթի Ռոյալս թիմի մարզադաշտն է․ այս երկուսն իրար հետ կազմում են Թրուման սպորտային համալիրը։ Arrowhead մարզադաշտը շահագործվել է 1972 թվականի Ֆուտբոլի ազգային լիգայի խաղերի ժամանակ և այժմ Ամերիկյան ֆուտբոլի կոնֆերենցիայի ամենահին մարզադաշտերից մեկն է։ Այն տեղավորում է 76,146 հանդիսատես՝ այսպիսով ԱՄՆ-ում հանդիսանալով 25-րդ ամենամեծ մարզադաշտը, իսկ NFL-ի չորրորդ ամենամեծը[2]։ Այն նաև Միսսուրի նահանգի սպորտային ամենամեծ կառույցն է՝ ըստ տարողունակության։ 2010 թվականին մարզադաշտում իրականացվել է 375 միլիոն դոլարի վերանորոգում[3]։
Պետական աշխատողների առողջապահության ասոցիացիայի (GEHA) հետ անվանակոչման իրավունքների գործարքի արդյունքում 2021 թվականի մարտից մարզադաշտը ստացել է այլընտրանքային անվանում՝ Arrowhead մարզադաշտի GEHA դաշտ[4]։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թվականի մրցաշրջանի սկզբում և ավարտվելու է 2031 թվականի հունվարին՝ «Չիֆսի» ու «Ռոյալսի» վարձակալության պայմանագրերի ժամկետի լրանալուն զուգընթաց[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ամերիկյան ֆուտբոլի լիգայի թիմերի Դալլասի տեխասցիները 1963 թվականին տեղափոխվել է Կանզաս Սիթի և վերաբրենդավորվել որպես «Չիֆս», նրանք սկսել են իրենց տնային հանդիպումներն անցկացնել Քաղաքային մարզադաշտում։ Ի սկզբանե այս մարզադաշտը զուգահեռաբար օգտագործվել է նաև Բեյսբոլի գլխավոր լիգայի Կանզաս Սիթի Աթլետիկս թիմի կողմից, սակայն 1967 թվականի մրցաշրջանից հետո թիմը տեղափոխվել է Օքլենդ[6]։
Քաղաքային մարզադաշտը, որը կառուցվել է 1923 թվականին և մեծապես վերակառուցվել 1955 թվականին, ֆուտբոլային հանդիպումների դեպքում տեղավորել է 35 հազար հանդիսատես, սակայն 1966 թվականին Ամերիկյան ֆուտբոլի լիգայի և Ֆուտբոլի ազգային լիգայի միավորման արդյունքում պահանջ է դրվել, որ Ֆուտբոլի ազգային լիգայի մարզադաշտերը պետք է տեղավորեն առնվազն 50 հազար հոգու։ Այս միավորումը մեծ հարված է եղել քաղաքի սպորտի երկրպագուների և համայնքի առաջնորդների համար, սակայն աստիճանաբար զարգացել է այն միտքը, որ կա կառավարության սուբսիդավորման անհրաժեշտություն՝ մարզադաշտի կառուցման համար, որպեսզի բեյսբոլի և պրոֆեսիոնալ ֆուտբոլի գլխավոր լիգաները պահպանվեն քաղաքում[7]։
Երբ Կանզաս Սիթին չի կարողացել նոր մարզադաշտի համար հարմար տեղանք գտնել, Ջեքսոնի շրջանն առաջարկել է տեղանք քաղաքի արևելյան ծայրում՝ Ի-70 և Ի-435 միջնահանգային ավտոմայրուղիների հանգույցի մոտակայքում։ 1967 թվականին քվեարկողները հաստատել են 102 միլիոն դոլարի պարտատոմս՝ կառուցելու երկու մարզադաշտերով սպորտային համալիր։ Նախնական նախագծով կողք կողքի պետք է կառուցվեր մեկ ընդհանուր տանիքով երկու մարզադաշտ[8]։ Սակայն նախագիծը եղել է թանկ և բարդ, ուստի որոշումը կայացվել է հօգուտ ավելի պարզ և ավանդական բացօթյա տարբերակի։ «Չիֆսի» անձնակազմը՝ թիմի գլխավոր մենեջեր Ջեք Սթեդմենի գլխավորությամբ, օգնել է համալիրի զարգացմանը[9]։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտի շինարարությունը սկսել է 1968 թվականին։ Երկու մարզադաշտերի կոնցեպտը ի սկզբանե նախագծել են Դենվերի ճարտարապետ Չարլզ Դեթոնը և Սթեդմենը։ Բեյսբոլի և ֆուտբոլի մարզադաշտերն ունեն տարբեր տեսք, սակայն սպասարկման ծառայությունները, ավտոկայանատեղին և ստորգետնյա պահեստը ընդհանուր են։ Նախնական նախագծով մարզադաշտերը պետք է ծածկ ունենային, սակայն ի վերջո այդ որոշումը մի կողմ է դրվել։ «Կանզաս Սիթի Չիֆսի» հիմնադիր Լամար Հանթը ֆուտբոլային մարզադաշտի նախագծում ներառել է սեփականատիրոջ համար նախատեսված սենյակ՝ երեք ննջասենյակով, լոգարաններով, խոհանոցով և հյուրասենյակով։ Նստատեղերի քանակն ավելացնելու նպատակով մարզադաշտի վերին հատվածների նստատեղերը մեծ թեքությամբ են տեղադրվել, ինչը հնարավոր չէ իրականացնել ժամանակակից մարզադաշտերում՝ հասանելիության կանոնակարգերի պատճառով։
Դեթոնի նախագիծը իրականացրել է Կանզաս Սիթիի ճարտարապետական ընկերություններից Kivett & Myers-ը։ Arrowhead մարզադաշտի նախագիծը ազդեցություն է ունեցել NFL-ի մի շարք մարզադաշտերի վրա։ Մարզադաշտի կառուցումը իրականացվել է Շարփ-Քիդը-Վեբբ շինարարական ընկերությունների համատեղ ձեռնարկության կողմից[10]:
1970-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Arrowhead մարզադաշտի շինարարությունը ավարտվել է 1972 թվականի մրցաշրջանի ժամանակ։ 1972 թվականի օգոստոսի 12-ին «Չիֆսը» Arrowhead մարզադաշտում կայացած նախամրցաշրջանային առաջին խաղում 24-14 հաշվով հաղթել է «Սենթ Լուիս Քարդինալսին»։
1972 թվականին Arrowhead մարզադաշտում կայացած առաջին մրցաշրջանի խաղում «Չիֆսը» պարտվել է «Մայամի Դոլֆինսին»[11]: Վերջինս 1971 թվականին կրկին հաղթանակ էր տարել «Չիֆսի» նկատմամբ Քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան օրվա խաղի ժամանակ, որը NFL-ի պատմության մեջ ամենաերկար խաղն է եղել՝ կրկնակի լրացուցիչ ժամանակով[12]։
1972 թվականի նոյեմբերի 5-ին 82,094 հանդիսատես հետևել է, թե ինչպես է 27-14 հաշվով «Չիֆսը» պարտության մատնել «Օքլենդ Ռեյդերսին»՝ իրենց նոր տանը նշելով մրցաշրջանի առաջին հաղթանակը։ 1973 թվականին NFL-ում առաջին անգամ այս մարզադաշտում են յարդի նշիչների վրա տեղադրվել սլաքներ՝ մոտակա գոլային գիծը ցույց տալու համար։ Այս երևույթը սկսել է տարածում գտնել նաև NFL-ի մյուս մարզադաշտերում, մինչև որ 1978 թվականի մրցաշրջանում դարձել է պարտադիր պայման (Սուպերբոլ 12-ում օգտագործվելուց հետո)[13]։
1974 թվականի հունվարի 20-ին Arrowhead մարզադաշտը հյուրընկալել է Պրոբոուլը։ Խաղին նախորդած շաբաթվա ընթացքում ցուրտ եղանակային պայմանների և ձնաբքի պատճառով խաղի մասնակիցները մարզվել են «Սան Դիեգո Չարջերսի» մարզաբազայում։ Խաղի օրը ջերմաստիճանը հասել է 5 °C-ի, սառույցի և ձյան մեծ մասը հալվել է։ AFC-ը 15-13 հաշվով պարտության է մատնել NFC-ին[14]։
1980-ական թվականներից մինչ օրս
[խմբագրել | խմբագրել կոդը]
1984 թվականին Ջեքսոնի շրջանի սպորտային վարչությունը վերագնահատել է կտորից ծածկի տարբերակը։ Սակայն այս տարբերակը մի կողմ է թողնել ֆինանսական տեսանկյունից ոչ պրակտիկ լինելու պատճառաբանությամբ։ Arrowhead մարզադաշտը 1988 և 1989 թվականներին հյուրընկալել է Թմբուկների միջազգային կորպուսի աշխարհի առաջնությունը։
1991 թվականին տեղադրվել են ամերիկյան ֆուտբոլի գնդակի տեսքով երկու Դայմոնդ վիժըն էկրաններ։ 1994 թվականին այլ բարելավումներ են կատարվել, մասնավորապես արհեստական խոտը փոխարինվել է բնական խոտով[15]։
2009 թվականին Arrowhead մարզադաշտում ավարտվել է մուլտիմիլիոն դոլար արժողությամբ Դակտրոնիքս համակարգի ներդնումը։ Մարզադաշտում տեղադրվել են երկու բարձր հստակության (HD) տեսաէկրաններ՝ փոխարինելով արդեն առկա ամերիկյան ֆուտբոլի գնդակի ձևով էկրաններին։ Բացի այդ, մարզադաշտում տեղադրվել է շուրջ 495 մետր ընդհանուր երկարությամբ թվային ժապավենային վահանակների համակարգ[16]։
2013 թվականին Arrowhead մարզադաշտում խոտածածկի փոխարինում է կատարվել, օգտագործվել է Նորթբրիջ արվանտակ տեսակի խոտը։ Այս խոտի օգտագործման պատճառը եղել է դրա բարձր դիմակայունությունը ցուրտ եղանակին, արագ վերականգնվելու և ագրեսիվ արմատակալելու հատկությունը[17]։
2021 թվականին «Չիֆսը» Arrowhead մարզադաշտի անվան իրավունքները վաճառել է Պետական աշխատողների առողջապահության ասոցիացիային (GEHA), որն էլ մարզադաշտը կոչել է Arrowhead մարզադաշտի GEHA դաշտ[18]։
Arrowhead մարզադաշտում վերանորոգման աշխատանքները պետք է սկսեին 2027 թվականին, եթե Ջեքսոնի շրջանի ընտրողները հաստատեին և երկարացնեին 3/8 ցենտ վաճառքի հարկի հավաքումը,[19] որը, սակայն, չի հաստատվել[20]։
2025 թվականի դեկտեմբերի 22-ին թիմը հայտարարել է Arrowhead մարզադաշտը լքելու իր մտադրության մասին՝ տեղափոխվելով Կանզաս նահանգի Ուայանդոտ շրջանում կառուցվելիք նոր մարզադաշտ, որի բացումը նախատեսված է 2031 թվականի NFL մրցաշրջանի համար, որի արդյունքում 2031 թվականի NFL-ի մրցաշրջանից հետո Arrowhead մարզադաշտը կքանդվի[21]։
Աղմուկի ռեկորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին «Դենվեր Բրոնկոս» թիմի դեմ խաղի ժամանակ «Չիֆսին» սպառնացել են տուգանքով, եթե ամբոխը չհանդարտվի։ Այն բանից հետո, երբ Ջոն Էլվեյը մոտեցել է իր դարպասին և չի կարողացել խաղարկում սկսել աղմուկի պատճառով, խոսել է մրցավար Գորդոն ՄըքՔարթերի հետ։ Վերջինս հայտարարել է․ «Հանդիսատեսի աղմուկի առաջացրած ցանկացած խնդիր պատճառ է դառնալու, որ «Կանզաս Սիթիի» թայմ-աութի ժամանակից հանվի։ Շնորհակալություն համագործակցության համար»[24]։
2013 թվականի հոկտեմբերի 13-ին «Չիֆս»-«Օքլենդ Ռեյդերս» հանդիպման ժամանակ հանդիսատես գրանցել է Գինեսի ռեկորդ՝ որպես ամենաաղմկոտ մարզադաշտ՝ 137,5 դեցիբել[25]։ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին «Սիեթլ Սիհոքսի» երկրպագուները CenturyField մարզադաշտում «Նյու Օրլեանս Սեյնթսի» դեմ խաղում գերազանցել են այս ռեկորդը՝ գրանցելով 137,6 դեցիբել աղմուկ[26]։ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին «Նյու Ինգլանդ Պատրիոտսի» դեմ խաղում «Չիֆսը» վերադարձրել է ռեկորդը՝ գրանցելով 142,2 դեցիբել աղմուկ[27]։
Համալսարանական ֆուտբոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Arrowhead մարզադաշտը հյուրընկալել է «Մեծ 12»-ի առաջնության հինգ խաղ՝ Կանզասի պետական համալսարանն ընդդեմ Օկլահոմայի համալսարանի (2000 թվական և 2003 թվական), Կոլորադոյի համալսարանն ընդդեմ Օկլահոմայի համալսարանի (2004 թվական), Նեբրասկայի համալսարանն ընդդեմ Օկլահոմայի համալսարանի (2006 թվականի դեկտեմբերի 2), Միսսուրիի համալսարանն ընդդեմ Օկլահոմայի համալսարանի (2008 թվական)։
2007-2011 թվականների ընթացքում Arrowhead մարզադածտը հյուրընկալել է «Կանզաս Ջեյհոքսի» և «Միսսուրի Թայգերսի» միջև «Սահմանային պատերազմի» խաղերը։ 2007 թվականի խաղը, որը լրատվամիջոցների և երկրպագուների կողմից անվանվել է «Արմագեդոն Arrowhead-ում», ունեցել է մարզադաշտի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հանդիսատեսը՝ 80,537 հոգի․ խաղն ավարտվել է 36-28 հաշվով՝ «Թայգերսի» հաղթանակով[28]։ 2005 թվականին Կանզասի համալսարանը Arrowhead մարզադաշտում խաղացել է նաև Օկլահոմայի համալսարանի դեմ։ Միսսուրիի համալսարանը տնային հանդիպումներ է ունեցել Arrowhead մարզադաշտում՝ 2005 թվականին խաղալով Արկանզասի համալսարանի դեմ, իսկ 2015 թվականին՝ Բրիգամ Յանգի համալսարան դեմ[29]։
2009-2010 թվականներին Arrowhead մարզադաշտը հյուրընկալել է ամենամյա «Ֆարմագեդոն» խաղը (հղում երկու մրցակից համալսարանների ընդհանուր գյուղատնտեսական արմատներին) Այովայի պետական համալսարանի և Կանզասի պետական համալսարանի միջև[30]։
1998 թվականի Օկլահոմայի պետական համալսարանը Նեբրասկայի համալսարանի հետ տնային հանդիպումը տեղափոխել է Arrowhead մարզադաշտ։ Այս տեղափոխությունը կատարվել է եկամուտը և հանդիսատեսի մասնակցությունը մեծացնելու նպատակով։ Այդ ժամանակ Սթիլվոթերի Լյուիս Ֆիլդ մարզադաշտը տեղավորել է 50,000-ից քիչ հանդիսատես, սակայն «Հասքերսը» (Նեբրասկայի համալսարանի թիմը) գործող ազգային չեմպիոնն է եղել, իսկ Նեբրասկայից Arrowhead մարզադաշտը Ի-29 ավտոմայրուղով մի քանի ժամվա հեռավորության վրա է գտնվում, որն էլ հնարավորություն է տվել այս փոփոխությամբ տեղավորել ավելի շատ հանդիսատեսի[31]։
Մարզադաշտը նաև հյուրընկալել է ամենամյա «Աշնանային դասական» խաղերը՝ Հյուսիսարևմտյան Միսսուրիի պետական համալսարանի և Փիթսբուրգի պետական համալսարանի միջև, որը 2-րդ դիվիզիոնի խաղ է։ 2004 թվականի խաղում Փիթսբուրգի թիմը հաղթել է Հյուսիսարևմտյան Միսսուրիի թիմին։ Սա միակ խաղն է եղել 2-րդ դիվիզիոնում, որտեղ երկրի լավագույն երկու թիմերը խաղացել էին մրցաշրջանի եզրափակչում[32]։
2024 թվականի մրցաշրջանում Կանզասը չորս տնային խաղ է անցկացրել մարզադաշտում, քանի որ իրենց մարզադաշտում ընթացել են վերանորոգման աշխատանքներ[33]։
| Ամսաթիվ | Հաղթող | Պարտվող | Հաշիվ | Հանդիսատես |
|---|---|---|---|---|
| 1998 թվականի հոկտեմբերի 3 | Նեբրասկայի համալսարան | Օկալհոմայի պետական համալսարան | 24–17 | 79,555 |
| 2000 թվականի օգոստոսի 26 | Կանզասի պետական համալսարան | Այովայի համալսարան | 27-7 | 77,148 |
| 2002 թվականի օգոստոսի 24 | Ֆլորիդայի պետական համալսարան | Այովայի պետական համալսարան | 38–31 | 55,132 |
| 2003 թվականի օգոստոսի 23 | Կանզասի պետական համալսարան | Բերքլիի համալսարան | 42–28 | 50,823 |
| 2005 թվականի սեպտեմբերի 3 | Միսսուրիի համալսարան | Արկանզասի պետական համալսարան | 44–17 | 32,906 |
| 2005 թվականի հոկտեմբերի 15 | Օկլահոմայի համալսարան | Կանզասի համալսարան | 19–3 | 54,109 |
| 2015 թվականի նոյեմբերի 14 | Միսսուրիի համալսարան* | Բրիգամ Յանգի համալսարան | 20–16 | 42,824 |
| 2024 թվականի սեպտեմբերի 28 | Տեխասի քրիստոնեական համալսարան | Կանզասի համալսարան | 38–27 | 47,928 |
| 2024 թվականի հոկտեմբերի 19 | Կանզասի համալսարան | Հյուսթոնի համալսարան | 42–14 | 38,619 |
| 2024 թվականի նոյեմբերի 9 | Կանզասի համալսարան | Այովայի պետական համալսարան | 45–36 | 51,109 |
| 2024 թվականի նոյեմբերի 23 | Կանզասի համալսարան | Կոլորադոյի համալսարան | 37–21 | 56,470 |
| 2025 թվականի օգոստոսի 28 | Նեբրասկայի համալսարան | Ցինցինատիի համալսարան | 20–17 | 72,884 |
*Հաղթանակը չեղյալ է հայտարարվել
Ֆուտբոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին Ֆուտբոլի բարձրագույն լիգայի ստեղծումով Arrowhead մարզադաշտը դարձել է «Կանզաս Սիթի Ուիզի» տնային խաղերի մարզադաշտը, այժմ հայտնի է «Սպորտինգ Կանզաս Սիթի» անունով։ 1996 թվականի մրցաշրջանից հետո թիմը վերանվանվել է «Ուիզարդս»։ 2007 թվականի մրցաշրջանից հետո երբ վարձակալության ժամկետն ավարտվել է, Հանթ ընտանիքը մարզադաշտը վաճառել է «Օն Գոլ» ՍՊԸ-ին, որից հետո թիմը հեռացել է մարզադաշտից։ Սա նաև շահավետ է եղել շինարարության իրականացման համար, որը սկսել է NFL-ի մրցաշրջանից դուրս գտնվելու շրջանում։ «Ուիզարդսը» 2008 թվականին տեղափոխվել է ՔոմյունիթիԱմերիկա Բոլփարք, որը հայտնի է նաև «Լեգենդների» դաշտ անունով, և այլևս հետ չի վերադարձել Arrowhead, բացառությամբ մեկ ընկերական խաղի[34]։
Ընկերական հանդիպումը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 25-ին։ «Ուիզարդսը» Arrowhead մարզադաշտում մրցել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, որը 2011 թվականի ընթացքում անգլիական թիմի նախամրցաշրջանային երրորդ ընկերական հանդիպումն էր Ամերիկայում։ Տոմսերի մեծ պահանջարկի պատճառով «Ուիզարդսը» չի կարողացել խաղալ իր նոր մարզադաշտում՝ ՔոմյունիթիԱմերիկա Բոլփարքում։ Խաղն ավարտվել է «Կանզաս Սիթիի» հաղթանակով՝ 2-1 հաշվով, որտեղ Դիմիտար Բերբաթովը «Մանչեսթեր Յունայթեդի» համար 11-մետրանոցից խփել է միակ գոլը։
Մարզադաշտը ընդունել է Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի երկու հանդիպում և ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի երեք հանդիպում[35]։
2024 թվականի ապրիլի 13-ին Arrowhead մարզադաշտում անցկացվել է նաև Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Սպորտինգ Կանզաս Սիթի»-«Ինտեր Մայամի» հանդիպումը, որն ավարտվել է 2-3 հաշվով հօգուտ «Ինտեր Մայամիի», ընդ որում խաղը տեղի է ունեցել հենց այս մարզադաշտում, որպեսզի տեղավորի «Ինտեր Մայամի» խաղացող Լիոնել Մեսսին տեսնելու նպատակով եկած հանդիսատեսին։ 2010 թվականից ի վեր սա եղել է «Սպորտինգի»առաջին հանդիպումը մարզադաշտում, և առաջացրել է 72,610 հանդիսատեսի հետաքրքրությունը՝ դառնալով MLS-ի պատմության մեջ չորրորդ ամենաբարձր հաճախելիությամբ հանդիպումը։
| style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Ամսաթիվ | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Հաղթող թիմ | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Արդյունք | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Պարտվող թիմ | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Խաղի տեսակ | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Դիտողներ |
|---|---|---|---|---|---|
| 1999 թվականի հոկտեմբերի 7 | 6–0 | Կանանց միջազգային ընկերական մրցաշար | 36,405 | ||
| 2000 թվականի օգոստոսի 20 | 1–1 | Կանանց միջազգային ընկերական մրցաշար | 21,246 | ||
| 2001 թվականի ապրիլի 25 | 1–0 | ՖԻՖԱ-ի 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորում | 37,319 | ||
| 2003 թվականի հոկտեմբերի 22 | 2–2 | Կանանց միջազգային ընկերական մրցաշար | 18,263 | ||
| 2004 թվականի հոկտեմբերի 16 | 1–0 | Կանանց միջազգային ընկերական մրցաշար | 20,435 | ||
| 2010 թվականի հուլիսի 25 | 2–1 | Ակումբային ընկերական | 52,424 | ||
| 2015 թվականի մարտի 31 | 1–0 | Միջազգային ընկերական | 38,114 | ||
| 2024 թվականի ապրիլի 13 | 3–2 | 2024 թվականի Ֆուտբոլի բարձրագույն լիգայի մրցաշրջան | 72,610 | ||
| 2024 թվականի հուլիսի 1 | 1–0 | 2024 թվականի Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի C խումբ | 55,460 |
ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթ 2026
[խմբագրել | խմբագրել կոդը]
Arrowhead մարզադաշտը ընտրվել է որպես 2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղերը հյուրընկալող 16 մարզադաշտերից մեկը, որը համատեղ հյուրընկալել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան: Մարզադաշտերի անվանումների վերաբերյալ ՖԻՖԱ-ի պահանջների պատճառով մարզադաշտը ժամանակավորապես անվանվել է «Կանզաս Սիթի» մարզադաշտ: Մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ են կատարվել, և այն ընդլայնվել է ՖԻՖԱ-ի կանոնակարգերին համապատասխան։ Կանզաս Սիթիի քաղաքապետ Քվինթոն Լուկասը հաշվարկել է, որ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների արժեքը կազմելու է 50 միլիոն դոլար[36]։ Մարզադաշտը ընդունելու է վեց խաղ, այդ թվում՝ խմբային փուլի չորս խաղ, 1/32 եզրափակչի մեկ խաղ և քառորդ եզրափակչի մեկ խաղ[37]։
| style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Ամսաթիվ | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Ժամ (UTC−5) | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Թիմ #1 | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Արդյունք | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Թիմ #2 | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Փուլ | style="text-align:center;Կաղապար:NFLPrimaryStyle;|Հանդիսատես |
|---|---|---|---|---|---|---|
| 2026 թվականի հունիսի 16 | 20:00 | 3–0 | Խումբ J | 69,045 | ||
| 2026 թվականի հունիսի 20 | 19:00 | 0–0 | Խումբ E | |||
| 2026 հունիսի 25 | 18:00 | 1–3 | Խումբ F | |||
| 2026 հունիսի 27 | 21:00 | 3–3 | Խումբ J | |||
| 2026 թվականի հուլիսի 3 | 20:30 | – | Փուլ 32 | |||
| 2026 թվականի հուլիսի 11 | 20:00 | Խաղ 95-ի հաղթող | – | Խաղ 96-ի հաղթող | Քառորդ եզրափակիչ |
Վերանորոգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ապրիլի 4-ին Ջեքսոնի շրջանի ընտրողները հաստատել են հարկերի բարձրացում՝ Arrowhead մարզադաշտում և մոտակայքում գտնվող «Կոֆմեն» մարզադաշտում վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ 850 միլիոն դոլար արժողությամբ քաղաքային պարտատոմսերը ֆինանսավորելու նպատակով[38]։ Նախքան պարտատոմսերի ընտրությունը՝ NFL-ը հայտարարել է, որ ապագա Սուպերբոուլի հյուրընկալման իրավունքները շնորհելու է Կանզաս Սիթիին՝ այն պայմանով, որ այն ունենա կլիմայի կառավարմամբ մարզադաշտ։ Մարզադաշտի վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո «Չիֆսը» ստորագրել է վարձակալության նոր պայմանագիր, որով թիմը մինչև առնվազն 2031 թվականը կարող է մնալ Arrowhead մարզադաշտում[39]։
Սակայն երկրորդ պարտատոմսը, որը նախատեսված էր 1967 թվականի նախագծով «Կոֆմեն» մարզադաշտի հետ ընդհանուր շարժական տանիք կառուցելու համար, չի ընդունվել ընտրողների կողմից, արդյունքում Կանզաս Սիթին որոշել է հեռացնել 2015 թվականի Սուպերբոուլ XLIX-ը հյուրընկալելու դիմումը․ արդյունքում խաղը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքի Ֆենիքս համալսարանի մարզադաշտում (այժմ՝ «Սթեյթ Ֆարմ» մարզադաշտ)[40]։
2007 թվականի օգոստոսի 15-ին «Չիֆսը» ներկայացրել է Arrowhead մարզադաշտի վերանորոգման վերջնական նախագիծը, որի արժեքը կազմել է 375 միլիոն ԱՄՆ դոլար։ Քաղաքի համար մարզադաշտի գինը նվազեցվել է 50 միլիոն դոլարով՝ շնորհիվ Հանթ ընտանիքի հավելյալ նվիրատվության։ Վերանորոգված մարզադաշտում կա «Չիֆսի պատվի սրահ», որը տուրք է Լամար Հանթին[41]։
Մարզադաշտերի վերանորոգման աշխատանքները սկսել են 2007 թվականի հոկտեմբերի 3-ին։ «Կանզաս Սիթի Ռոյալս» բեյսբոլի թիմի տնային «Կոֆմեն» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները ևս այդ ժամանակ են սկսել, և երկու մարզադաշտերն ամբողջությամբ պատրաստ են եղել 2010 թվականի մրցաշրջանի համար[42]։
2019 թվականին «Չիֆսը» հայտարարել է, որ 2020 թվականի մրցաշրջանի համար մի շարք վերանորոգման աշխատանքներ են նախատեսված, որը ներառել է նաև մարզադաշտի ստորին հատվածի նստարանների փոխարինումը, արևելյան հատվածում նոր տեսավահանակի տեղադրումը և հանդերձարանների բարելավումը[43]։
2024 թվականի փետրվարին «Չիֆսը» հայտարարել է, որ 2027 թվականին նախատեսում է մարզադաշտի վերանորոգման լրացուցիչ աշխատանքներ, որը հնարավորություն կավելացնի նստատեղերի քանակը և այլ բարելավումներ կառաջարկի[19]։ Սակայն այս պլանները չեղարկվել են, երբ ապրիլ ամսին ընտրողները մերժել են 40 տարով վաճառքի հարկերը երկարացնելու առաջարկը, որը պետք է ֆինանսավորեր սույն նախագիծը[44][45]։
Մարզադաշտի երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963-2008 թվականների ընթացքում TD Pack Band-ը եղել է «Չիֆսի» տնային հանդիպումների հիմնական նվագախումբը։ Խումբը ստեղծվել է շեփորահար Թոնի ԴիՊարդոն[46]։ Երբ «Չիֆսը» խաղացել է Քաղաքային մարզադաշտում, խումբը կոչվել է The Zing Band։ ԴիՊարդոն, որի ածականն էր «Միստեր Մյուզիք»[47], ծնվել է 1912 թվականի օգոստոսի 15-ին Միսսուրիի Սենտ Լուիս քաղաքում։ ԴիՊարդո երգեր է գրել թիմի վերաբերյալ, օրինակ՝ «Չիֆսը պատերազմի ճանապարհի վրա է» և «Հենք Ստրեմի պոլկա»։ ԴիՊարդոն Սուպերբոլ 4-ում «Չիֆսի» հաղթանակի համար համար ստացել է Սուպերբոլի մատանի։ ԴիՊարդոն մահացել է 2011 թվականին[48]։
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 8-ին Թեյլոր Սվիֆթը Arrowhead մարզադաշտում ելույթ է ունեցել իր «Reputation» ալբոմի շրջագայության ժամանակ, իսկ 2023 թվականի հուլիսի 7-8-ին կրկին այս մարզադաշտում հանդես է եկել «Eras» համերգային շրջագայության ժամանակ[49]։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ին Բիյոնսեն համերգ է տվել Arrowhead մարզադաշտում՝ այսպիսով ամփոփելով իր «Վերածնունդ» համաշխարհային շրջագայությունը։ Համերգի վերջում նա ցուցադրել է «Վերածնունդ․ ֆիլմ Բիյոնսեից» ֆիլմի թիզերը[50]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրումենի սպորտային համալիրը ունի 26 հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, որը ծառայում է երկու մարզադաշտերին[51]։ 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում նախատեսվում է գործարկել մի քանի արագընթաց ավտոբուսային երթուղիներ, որոնք մարզադաշտը կկապեն Կանզաս Սիթիի տարբեր ուղղությունների հետ[52]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.chiefs.com/news/chiefs-and-g-e-h-a-announce-return-of-arrowhead-stadium-branding-beginning-with-2026-season
- ↑ www.espn.com https://www.espn.com/nfl/story/_/id/39395382/what-oldest-nfl-stadium-soldier-sofi-age. Վերցված է 2026-06-20-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ «Kansas City Chiefs' new Arrowhead Stadium opens for first sporting event - Kansas City Business Journal». www.bizjournals.com (ամերիկյան անգլերեն). 2010-07-23. Վերցված է 2026-06-20-ին.
- ↑ «Chiefs and GEHA Announce Naming Rights Agreement for GEHA Field at Arrowhead Stadium». Chiefs.com (Press release). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ Goldman, Charles (2021 թ․ մարտի 4). «Chiefs announce naming rights agreement with GEHA for field at Arrowhead Stadium». Chiefs Wire. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Why Don't the Athletics Have a City in Their Team Name? What's Up with the A's?». NBC (ամերիկյան անգլերեն). 2026-03-24. Վերցված է 2026-06-22-ին.
- ↑ Chuck Benedict, "The Story of a Great Stadium," Petersen's 14th Pro Football Annual, 1974, p. 48.
- ↑ Shope, Alan (2022 թ․ հունվարի 29). «Arrowhead Stadium was originally designed to have a few extra features». KMBC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Chuck Benedict, "The Story of a Great Stadium," p. 44.
- ↑ «Webb Spinner, 1969–1970» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Miami Topples Sluggish Chiefs». 1972 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «1971 AFC Divisional Playoff Game». Pro Football Hall of Fame (անգլերեն).
- ↑ «Pat Bickle Benefit Game - Raytown High School vs Center High School At Arrowhead Stadium 11-24-1973». 2015 թ․ սեպտեմբերի 20 – via www.youtube.com.
- ↑ Summers, Jazlyn (2025-12-22). «Arrowhead's Legacy: A look into the history of the Chiefs' home for over half a century». www.kctv5.com (անգլերեն). Վերցված է 2026-07-02-ին.
- ↑ «GEHA Field at Arrowhead Stadium (Harry S Truman Sports Complex) – StadiumDB.com». stadiumdb.com. Վերցված է 2026-07-02-ին.
- ↑ «Chiefs Kansas City Chiefs Contracts With Daktronics for HD Video Displays [Archive] - ChiefsPlanet». www.chiefsplanet.com.
- ↑ «Arrowhead Stadium | NorthBridge® Bermudagrass». Sod Solutions Pro.
- ↑ «Chiefs and GEHA Announce Naming Rights Agreement for GEHA Field at Arrowhead Stadium». Chiefs.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- 1 2 «Kansas City Chiefs reveal an $800 million vision for the future of Arrowhead Stadium». KCUR - Kansas City news and NPR (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 28. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Sales tax vote to fund Chiefs, Royals stadium fails in Jackson County». KCTV5.com. 2024 թ․ ապրիլի 3.
- ↑ Skretta, Dave (2025-12-22). «Chiefs' move to Kansas leaves Missouri fans heartbroken over another NFL franchise leaving». AP News (անգլերեն). Վերցված է 2025-12-23-ին.
- ↑ «Chiefs Ready for Playoff Nemesis Indianapolis». The Topeka Capital-Journal. 2004. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Celtic's win over Rangers made Hampden roar like a lion, say sound experts». BBC Sport. BBC. 2018 թ․ ապրիլի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Remember When: Chiefs crowd makes life hard for Elway in 1990». CBSSports.com. 2014 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Kuhla, Andrew (2013 թ․ հոկտեմբերի 13). «Arrowhead Sets World Record For Loudest Stadium». Fansided. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Schwab, Frank (2013 թ․ դեկտեմբերի 2). «Seahawks take back the Guinness World Record for crowd noise at 137.6 decibels». Yahoo! Sports. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Peters, Micah (2014 թ․ սեպտեմբերի 29). «Chiefs break Guinness crowd noise record at Arrowhead against the Patriots». USAToday.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Missouri Beats Kansas». Associated Press. 2007 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Boster, Seth (2014-11-13). «Missouri football completes 2015 schedule with BYU meeting at Arrowhead Stadium». Columbia Missourian (անգլերեն). Վերցված է 2026-06-30-ին.
- ↑ «Cyclone Football Team to Play in Kansas City». cyclones.com. Iowa State University Athletic Department. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Sittler, Dave. «OSU-NU Move Irks Chiefs Time Change Leaves Arrowhead Officials Little Time for Change». The Oklahoman (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-06-30-ին.
- ↑ Kerkhoff, Blair (11/10/2019). «Like old times: Pitt State, NW Missouri return to Arrowhead with national rankings». The Kansas City Star. Վերցված է 30/06/2026-ին.
- ↑ «Kansas Football to Play 2 Games at Children's Mercy Park; 4 at Arrowhead Stadium in 2024». KUAthletics.com. 2024 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «T-Bones Welcome Major League Soccer to CommunityAmerica Ballpark». tbonesbaseball.com. Kansas City T-Bones. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ City, Sporting Kansas. «Sporting Park to host 2014 CONCACAF Women's Championship featuring U.S. Women's National Team». Sporting Kansas City (անգլերեն). Վերցված է 2026-07-03-ին.
- ↑ «And we're here to answer. Only actual cost right now is $50M of improvements to Arrowhead Stadium. Look for an ask to the state on that in addition to private fundraising to fund that step. That is unless the future of the stadiums chat progresses further» (Թվիթ). June 17, 2022 – via Թվիթթեր. {{Cite tweet}}: Missing or empty |user= (help)
- ↑ Bushnell, Henry (2024 թ․ փետրվարի 4). «2026 World Cup schedule reveal: FIFA picks New York for final, Mexico for opener, West Coast for USMNT». Yahoo Sports. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Kansas City OKs sales tax for sports renovations». ESPN. Associated Press. 2006 թ․ ապրիլի 5.
- ↑ «Chiefs, Royals sign lease extensions». St. Louis Public Radio. 2006 թ․ հունվարի 24.
- ↑ No rolling roof, no Super Bowl at Arrowhead Associated Press. May 25, 2006.
- ↑ Chiefs unveil the new Arrowhead KCChiefs.com. August 25, 2007. Արխիվացված Սեպտեմբեր 30, 2007 Wayback Machine
- ↑ Thorman, Chris (2010 թ․ սեպտեմբերի 13). «Kansas City Chiefs To Show Off New Arrowhead Stadium Renovations». Arrowhead Pride.
- ↑ Spedden, Zach (2020 թ․ հունվարի 27). «Chiefs Announce Arrowhead Stadium Renovations for 2020».
- ↑ Chavanelle, Nikki (2024 թ․ ապրիլի 3). «Voters reject sales tax measure to help fund Chiefs' Arrowhead Stadium renovations». On3 (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Brizuela, James (2024 թ․ ապրիլի 3). «Kansas City Chiefs Stadium Renovations Shut Down by Local Taxpayers». Newsweek (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Gutierrez, Lisa (2008 թ․ դեկտեմբերի 9). «DiPardo's band ending longtime engagement at Arrowhead». Kansas City Star.
- ↑ «Mr. Music is ailing». Kansas City Chiefs. 2008 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Chiefs' music man DiPardo dies». Enterprise News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-07-08-ին.
- ↑ «Photos: Taylor Swift the Eras Tour at GEHA Field at Arrowhead».
- ↑ «Beyoncé Returns to the Global Stage for Renaissance World Tour». Kansas City Chiefs. 2023 թ․ փետրվարի 1.
- ↑ Friestad, Thomas (2024 թ․ սեպտեմբերի 13). «Where to Park? A Crown Center stadium site already had 19,000-plus spaces within walking distance». Kansas City Business Journal. Վերցված է 2026 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Rosenburg, Gabe (2026 թ․ ապրիլի 16). «How much is Kansas City charging for World Cup stadium transit? A lot less than other cities». KCUR. Վերցված է 2026 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Arrowhead մարզադաշտ կատեգորիայում։ |

