Arrival of Everglow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arrival of Everglow
Թողարկվածմարտի 18, 2019
ԼեյբլYuehua Entertainment?

Arrival of Everglow, հարավկորեական Everglow գըրլ բենդի դեբյուտային սինգլային ալբոմը։ Ալբոմը թվային տարբերակով թողարկվել է 2019 մարտի 18-ին, իսկ ֆիզիկապես լույս է ընծայվել մարտի 19-ին[1] Yuehua Entertainment-ի միջոցով։ Սինգլում նեառված է երեք երգ, այդ թվում նաև` գլխավոր` «Bon Bon Chocolat» երգը։

Նախադրյալներ և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 6-ին Yuehua Entertainment-ը SNS-ի միջոցով հայտարարել է, որ խումբն իր դեբյուտն է նշել Arrival of Everglow սինգլային ալբոմով[1]։

Կատարողներից յուրաքանչյուրի մասնակցությամբ կոնցեպտ-լուսանկարները թողարկվել են 2019 թվականի մարտի 8-ին։ Ալբոմում ներառված է երեք երգ` «Moon»-ը, գլխավոր «Bon Bon Chocolat» սինգլը և «D+1»-ը[2][3]։ Տեսահոլովակի թիզերը թողարկվել է մարտի 12-ին, իսկ ամբողջ տեսահոլովակը` մարտի 18-ին։

«Bon Bon Chocolat»-ի պարը բեմադրել է Լիա Քիմը[4]։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 18-ին Everglow-ը Blue Square YES24-ում շոուքեյս է անցկացրել, որտեղ կատարել են «Bon Bon Chocolat»-ը` «Moon»-ի և «D+1»-ի հետ [5]:

Խումբը սկսել է առաջատար «Bon Bon Chocolat» սինգլի առաջխաղացումը մարտի 21-ին։ Սկզբում նրանք կատարել են գլխավոր սինգլը M Countdown-ում, իսկ հետո ելույթ են ունեցել Music Bank-ում, Show! Music Core-ում և Inkigayo-ում[6]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bon Bon Chocolat» երգը դեբյուտել է Billboard World Digital Songs չարթի 5-րդ հորիզոնականում և KKBOX Kpop չարթի 10-րդ հորիզոնականում։

Թրեք-լիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԳործիքավորում Տևողություն
1. «Moon» (달아)Ludwig Lindell 3:14
2. «Bon Bon Chocolat» (봉봉쇼콜라)
  • Jurek Reunämaki
  • Michel 'Lindgren' Schulz
3:49
3. «D+1»  
  • Geist
  • Pollock
4:37
11:00

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր (2019) Բարձր դիրք
 Հարավային Կորեա (Gaon)[7] 6

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա ամփոփիչ ցուցակ
Քննադատ/Հրապարակախոս Ցուցակ Երգ Ռանգ Հղում
MTV 2019 թվականի լավագույն K-pop B-սայդի թրեք «Moon» 19 [8]
Refinery29 2019 թվականի թոփ լավագույն K-Pop երգեր «Bon Bon Chocolat» 19 [9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Arrival of EVERGLOW». Twitter. Yuehua Entertainment. 2019 թ․ մարտի 24. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  2. (կոր.)에버글로우 데뷔 D-1, '팬 사랑X고마움' 보이스 편지로 전해 Արխիվացված 2019-03-30 Wayback Machine
  3. «Arrival of EVERGLOW». Twitter. Yuehua Entertainment. 2019 թ․ մարտի 24. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  4. (կոր.)‘봉봉쇼콜라’ 리아킴X에버글로우 미친 댄스 콜라보
  5. (կոր.)'데뷔' 에버글로우 «괴물신인 수식어 갖고파…신인상 욕심»
  6. (կոր.)에버글로우, 모두가 롱다리
  7. «Gaon Album Chart – Week 12, 2019». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  8. Bell, Crystal (2019 թ․ դեկտեմբերի 27). «The Best K-pop B-sides of 2019, From Twice to BTS». MTV. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. Morin, Natalie (2019 թ․ դեկտեմբերի 20). «The Best K-Pop Songs Of 2019». Refinery29 . Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)