Armenia And Its Sorrows

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Armenia And Its Sorrows
Armenia And Its Sorrows
Armenia And Its Sorrows 9.jpg
ՀեղինակՈւ․ Ջ․ Ուինթլի
Տեսակգիրք
ԹեմաՀայկական հարց
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր134
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Հրատարակման վայրԼոնդոն
ՀրատարակիչLondon: A. Melrose
Հրատարակման տարեթիվ1896
OCLC153204106
Թվային տարբերակarchive.org կայքում]

Armenia And Its Sorrows, 1896 թվականին Լոնդոնում հրատարակված Ու․ Ջ․ Ուինթլիի գիրքն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակն անդրադարձ է կատարում Հայաստանի տեղադրությանը, հայոց պատմությանը, կարևորում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը։ Առանձին հատվածում Ուինթլը անդրադառնում է Սասունում հայերի կոտորածի մանրամասներին, ապա նաև՝ մյուս բնակավայրերում հայերի 1895-1896 թվականների զանգվածային կոտորածներին։ Ուինթլը, խոսելով կոտորածների մասին, հիմնականում հիմնվում է կոտորածների վերաբերյալ բրիտանական «Կապույտ գրքի» փաստաթղթերի վրա։ Վերջին գլխում խոսվում է հայերի զանգվածային կոտորածների իրագործման մեջ եվրոպական երկրների պատասխանատվության խնդրի շուրջ։ Գիրքը ներառում է պատկերազարդումներ և քարտեզ[1]:

Aquote1.png Ինկվիզիցիայի ամենանտանելի սարսափներն ու Ներոնի կամ Դիոկլետիանոսի ամոթալի հալածանքները ոչինչ են այն սարսափների ու դաժանությունների համեմատ, ինչի այժմ ամեն օր ենթարկվում են պաշտոնյաների կողմից քրիստոնյա տղամարդիկ, կանայք, երեխաները …
Aquote2.png
Aquote1.png Բրիտանիայի դեսպանը եզրակացնում է. «Կարելի է ասել, որ վերջին անհանգստությունները ամայացրին այն բոլոր հայաբնակ նահանգները, որտեղ պետք է իրականացվեին ռեֆորմները»:
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wintle W. J. Armenia And Its Sorrows, London, 1896

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]