Արմֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ArmPhoneից)
Արմֆոն
ԿարգախոսԺամանակն է հայկականի
ԱրտադրողԹի-Էս-Դի
Օպերացիոն
համակարգ
Անդրոիդ
Օպերատիվ
հիշողություն
Արմֆոն 0502՝ 1 Գբ

Արմֆոն 0505՝ 2 Գբ
Արմֆոն 0508՝ 1 Գբ
Արմֆոն 0509՝ 2 Գբ

Արմֆոն 0520՝ 3 Գբ
Մշտական
հիշողություն
Արմֆոն 0502՝ 8 Գբ

Արմֆոն 0505՝ 16 Գբ
Արմֆոն 0508՝ 8 Գբ
Արմֆոն 0509՝ 16 Գբ

Արմֆոն 0520՝ 32 Գբ
Ցանցեր3G, 4G
ՉափսԱրմֆոն 0502։ 145 x 72.6 x 8.8 մմ

Արմֆոն 0505։ 150.3 x 78.1 x 13.3 մմ
Արմֆոն 0508։ 129 x 66 x 9.5 մմ
Արմֆոն 0509։ 136,6 x 68,8 x 6,4 մմ

Արմֆոն 0520։ 144.2 x 74 x 6.8 մմ

Արմֆոն, Թի-Էս-Դի ընկերության արտադրության սմարթֆոնների շարք, որոնք աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգով։

Արմֆոնը 2013 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Վահագն Շաքարյանը։ Արմֆոն անվանման հիմքում անգլ.՝ phone (հեռախոս) և անգլ.՝ Arm (հայ) բառերն են։ Ներկայացման ժամանակ Շաքարյանը հայտարարեց, որ «իրենց որակով հեռախոսները ոչնչով չեն զիջում համաշխարհային ապրանքանիշներին, իսկ գնային առումով ավելի մատչելի են»[1]։

Երևանում հեռախոսները վաճառքի են հանվել 2016 թվականի հունիսի 6-ին, իսկ Ռուսաստանում՝ նույն թվականի դեկտեմբերի սկզբին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում կատարվում է հեռախոսների հավաքումը, դիզայնը, ծրագրային ապահովումը, մոնտաժը և վերջնական թեստավորումը, սակայն անհրաժեշտ բոլոր դետալները ներկրվում են Չինաստանից՝ Հոնկոնգից, Շենժենից և Թայվանից[3]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառքի առաջին օրը Երևանում վաճառվել է 100 սմարթֆոն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armtab և Armphone. Հայկական առաջին պլանշետը նվիրել են վարչապետին». News.Am. 2013.
  2. Հայկական արտադրության Արմֆոն հեռախոսներն արդեն վաճառքում են
  3. «Производители первого армянского смартфона довольны результатами продаж». Радио Свобода. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  4. «ArmPhone – это технологический прорыв на рынке?». www.profi-forex.org/. 7 июня 2016. Վերցված է 2016-ին.