Մանգաղաթևներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Apodidaeից)
Մանգաղաթևներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Մանգաղաթևանմաններ
Լատիներեն անվանում
Apodidae Hartert, 1897



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մանգաղաթևներ (լատին․՝ Apodidae), մանգաղաթևանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 22, Հայաստանում՝ 2 տեսակ՝ սև մանգաղաթև և սպիտակ մանգաղաթև։ Ողջ կյանքն անցկացնում են օդում։ Սնվում և զուգավորվում են թռիչքի ընթացքում։ Ծիծեռնակներից տարբերվում են սրածայր նեղ ու երկար թևերով, թռիչքի արագությամբ (1 ժ-ում 100 կմ-ից ավելի)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտուցը թույլ է, կարճ, բերանի բացվածքը՝ լայն։ Թևերի երկար և ոտքերի կարճ լինելու պատճառով, հարկադիր վայրէջքի դեպքում, գետնից թռիչքի մեկնարկ վերցնել չեն կարողանում։ Ամրակազմ, փոքրամարմին, մեծ ու տափակ գլխով, խոշոր աչքերով, կարճ ու սուր մագիլներով թռչուններ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։