Antica Dolceria Bonajuto
| Antica Dolceria Bonajuto | |
|---|---|
| Տեսակ | ձեռնարկություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1880 |
| Գլխադասային գրասենյակ | Մոդիկա |
Antica Dolceria Bonajuto, շոկոլադի գործարան Սիցիլիայում և Իտալիայի ամենահին շոկոլադի արտադրողներից մեկը։ Հիմնադրվել է 1880 թվականինՄոդիկա քաղաքում։ Արտադրում է շոկոլադ՝ կակաոյի սառը մշակման հնագույն մեթոդով, որը հանդիսանում է ընկերության գաղտնի տեխնոլոգիան։
Արտադրում է ավելի քան հարյուր տեսակի տարբեր արտադրանք՝ շոկոլադի մի քանի տեսակ, դոնդող և մուրաբա, տարբեր տեսակի պրալինե և նուգա, մարցիպանե ձիթապտուղներ, ցուկատներ, ֆիրմային տորթեր և թխվածքաբլիթներ, կակաո, շոկոլադե լիկյոր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանեկան բիզնես և սրճարան Մոդիկայում (իտալ.՝ Dolceria Bonajuto) մինչ օրս կենտրոն և հանդիպման վայր է բլրի լանջին գտնվող հին թաղամասում, որտեղ քաղաքի բնակիչները քննարկում են ընթացիկ իրադարձությունները և ընտանեկան պատմությունները[2]։

Գործարանի պատմությունը սկսվել է նոտար Վինչենցո Բոնայուտոյի ամուսնությունից։ Նա զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ և հետագայում դարձել Պալերմոյի շրջանի դատարանի դատախազը։ 1820 թվականին նրա որդին՝ Ֆրանչեսկո Իգնացիոն, իր ժառանգությունը ներդրել է մի շարք ձեռնարկություններում՝ խանութ, կարի արհեստանոց և սրճարան հիմնելով։ Բացի այդ, նրան է անցել նաև «fattojo del ciccolatte» շոկոլադի արտադրությունը, ինչը հնարավորություն է տվել վերահսկել արտադրության ամբողջ շղթան՝ կակաոյի հատիկներից մինչև պատրաստի արտադրանք[3]։
1854 թվականին գործարանը ժառանգել է նրա որդին՝ Ֆեդերիկո Բոնայուտոն, որը ժամանակի ընթացքում հրաժարվել է մյուս ներդրումներից և ամբողջությամբ կենտրոնացել է շոկոլադի և պաղպաղակի արտադրության վրա։ Նրա գործը շարունակել է հաջորդ ժառանգը՝ Ֆրանչեսկո Բոնայուտոն, որը վերափոխել է ընկերության իմիջը և ստեղծել այն ամուր հիմքը, որի վրա այսօր հիմնված է Antica Dolceria Bonajuto-ն[4]։
1880 թվականին նրա որդին Մոդիկայում բացել է «F. Bonajuto» հրուշակեղենի խանութը և նախկին խանութները վերածել է նրբաճաշակ Caffè Roma սրճարանի, որը կարճ ժամանակում դարձել է քաղաքի հասարակական կյանքի կենտրոնը։ Նա ընդլայնել է արտադրանքի տեսականին, կատարելագործել արտադրական գործընթացը և իրականացրել արդյունավետ գովազդային արշավ։
1911 թվականին գործարանի արտադրանքը Հռոմում անցկացված գյուղատնտեսական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի։ Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթահարելուց հետո գործարանը ոչ միայն վերականգնել է իր արտադրությունը, այլև վերսկսել շոկոլադի արտադրությունը՝ կիրառելով կակաոյի սառը մշակման հնագույն բաղադրատոմսը։ Պատմական, գաստրոնոմիական և գիտական ուսումնասիրությունների շնորհիվ շարունակաբար աճել է հետաքրքրությունը Մոդիկայի մուգ շոկոլադի նկատմամբ, որն առանձնանում է իր յուրահատուկ հատիկավոր կառուցվածքով և հարուստ բուրավետ համով։ Այս շոկոլադը լայն ճանաչում է ձեռք բերել և բարձր գնահատվել աշխարհի տարբեր երկրների գուրմանների կողմից[5][6]։
Չնայած նորարարությունների, ժամանակակից հետազոտությունների և տեխնոլոգիաների կարևորությանը, արտադրությունն այսօր էլ շարունակում է հիմնվել կակաոյի սառը մշակման հնագույն մեթոդի վրա։ Շոկոլադը հայտնի է դարձել ոչ միայն ամբողջ Իտալիայում, այլև նրա սահմաններից դուրս, իսկ տարեկան արտադրության ծավալը 1970-ական թվականների սկզբի 300 կիլոգրամից հասել է գրեթե 20 տոննայի[7]։ Ինչպես նշում են գործարանում, շոկոլադի բաղադրատոմսը, որի ծագումը վերագրվում է ացտեկներին, խստորեն գաղտնի է պահվում[8]։
Տարիների ընթացքում սրճարանն ընդունել է բազմաթիվ նշանավոր հյուրերի[9], այդ թվում գրող, լրագրող և արվեստաբան Լեոնարդո Շաշան, որը գրել է. «Մոդիկայի շոկոլադն իր համով հավասարը չունի այն համտեսելը նման է արքետիպի, աբսոլյուտի, իսկ այլ վայրում արտադրված ցանկացած շոկոլադ, նույնիսկ ամենահայտնին, ընդամենը բնօրինակի կեղծում և աղավաղում է»[10]։ Սրճարան են այցելել նաև նրա ընկերն ու գործընկերը՝ Ջեզուալդո Բուֆալինոն, The New York Times-ի[11] ամերիկացի լրագրող Ռեյմոնդ Ուոլթեր Էփլ կրտսերը, The Wall Street Journal-ի լրագրող Ֆրեդերիկա Ռենդալը և այլ հայտնի անձինք[12]։ Մոդիկայում ծնված և ապրած իտալացի գրող, լրագրող ու պատմաբան Կառլոս Ռաֆայել Պոյդոմանին (1912 թվականի սեպտեմբերի 13 - 1979 թվականի մարտի 14)[13] իր ստեղծագործություններից մեկը նվիրել է գործարանին և հրուշակեղենի խանութին՝ պատմելով դրանց մասին «Փայտե թխվածքաբլիթ» (իտալերեն՝ Il biscotto di legno, Modica, Bonajuto)[14] վիպակում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկո Բոնայուտոյի շոկոլադը 1911 թվականին Հռոմում անցկացված Միջազգային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի։ Հետագայում այն բարձր գնահատականի է արժանացել նաև Ֆլորենցիայում կազմակերպված Համաշխարհային ցուցահանդեսում, որն անցկացվել էր այլ ազգային ցուցահանդեսների հետ համատեղ[15]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- La dolceria Bonajuto. Storia della cioccolateria più antica di Sicilia, Giovanni Criscione, Palermo, Kalós edizioni d'arte, 2014։
- Il biscotto di legno, Raffaele Poidomani, Modica, Bonajuto, 2005[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Our products». Antica Dolceria Bonajuto S.r.l (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ «Bonajuto and Modica». Antica Dolceria Bonajuto Srl (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-04-07-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ «Antica Dolceria Bonajuto» (PDF). ice.it (իտալերեն). Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ «Bonajuto and Modica». Antica Dolceria Bonajuto Srl (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-04-07-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ «Antica Dolceria Bonajuto» (PDF). ice.it (իտալերեն). Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ Artecibo editorial board. «The Chocolate of Modica». Artecibo.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-25-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ «I grandi del cioccolato italiano. Bonajuto di Modica» (իտալերեն). 2015-10-18. Արխիվացված օրիգինալից 2021-05-13-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ Lucinda Hawksley. «The Italian city with an ancient mystery». bbc.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-11-08-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ «Un libro racconta la storia di Bonajuto, la cioccolateria più antica di Sicilia» (իտալերեն). 2014-01-07.
- ↑ Kate Singleton. «A Chocolate Tradition Thrives in Sicily». nytimes.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-02-08-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ archive.nytimes.com, ed. (1999-12-22). «La Dolce Vita, Sicilian Style» (անգլերեն).
- ↑ «The Sweet Italian Job» (PDF) (անգլերեն). 2002-08-16.
- ↑ «Riscoprire Raffaele Poidomani». Raffaelepoidomani.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020-12-04-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ «Bonajuto and Modica». Antica Dolceria Bonajuto S.r.l (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020-04-07-ին. Վերցված է 2020-12-02-ին.
- ↑ «Un libro racconta la storia di Bonajuto, la cioccolateria più antica di Sicilia» (իտալերեն). 2014-01-07.
- ↑ bonajuto.it (ed.). «Indimenticabile poi "Il biscotto di legno", racconto in cui Raffaele Poidomani narra le vicende del fantomatico Marchese del Burgio» (իտալերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.bonajuto.it/ (օրիգինալ կայք)