Ansatsu Kyoushitsu

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ansatsu Kyoushitsu
ճապ.՝ 暗殺教室
Ժանրանիմե կամ մանգա[1][2][3][…], կատակերգական անիմե և մանգա և գիտաֆանտաստիկ անիմե և մանգա
Երկիր Ճապոնիա[2][3]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Ansatsu Kyoushitsu (ճապ.՝ 暗殺教室 անսացու կյոսիցու, բառացիորեն`«Մարդասպանների դասարան»), շոնեն մանգա, որը գրել և նկարազարդել է Յուսեյեմ Մացուին։ Առաջին անգամ հրապարակվել է 2012 թվականի հուլիսի 2-ին, Weekly Shonen Jump ամսագրում։ Մանգայի առաջին հատորը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին[4]։ Մանգան ավարտվել է 2016 թվականի ապրիլի 25-ին, իսկ վերջին` 21-րդ հատորը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 4-ին։ Ավարտի պահին հաշվվում էր մանգայի 185 գլուխ, 5 բոնուսային գլուխները ներառյալ։ Մանգայի մոտիվներով ստեղծվել է անիմե-սերիալի երկու եթերաշրջան, մի քանի OVA և ONA, ինչպես նաև` երկու գեղարվեստական ֆիլմ։ 2016 թվականի նոյեմբերի 19-ին կայացել է Ansatsu Kyoushitsu The Movie: 365 Days անունով լիամետրաժ ֆիլմի, ինչպես նաև` Կիձուկու Վատանաբեի և Ձյո Աոտոյի նույնանուն մանգայի մոտիվներով Koro-sensei Q! սփին-օֆֆի պրեմիերան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն սկսվում է լուսնի 70%-ի անսպասելի ոչնչացումից։ Ինչ-որ ութոտնուկանման արարած, որը հետագայում հայտնի կդառնա որպես Կորո-սենսեյ, խնդրում է, որ Կունուգիգաոկա (ճապ.՝ 椚ヶ丘 կունուգիգաոկա, «Կաղնու բլուր») միջին դպրոցի 3E դասարանը տան նրան` նրա կողմից ուսում ստանալու։ Կորոն ասում է, որ ինքն է լուսինը վնասել և նույն բանը պատրաստվում է անել երկրի հետ մեկ տարի հետո։ Այդ հզոր արարածին չի կարելի վնասել սովորական զենքով, նա կարող է մինչև 20 մախ արագություն հավաքել, և կառավարությունն անկարող էր նրան սպանել։ 3Е դասարանը հանձնում են Կորոյին, պայմանով, որ նա չի կարող աշակերտներին վնասել, իսկ նրանց էլ թույլ են տալիս փորձել սպանել այդ արարածին։

3Е դասարանին տալիս են «վտարանդիների» դեր, և մյուս աշակերտներն ու ուսուցիչները ծաղրում են 3Е դասարանը։ 3Е դասարան են ուղարկում այն աշակերտներին, որոնք հետ են մնում, ինչպես նաև` այլ դասարանների խուլիգաններին։ Այս համակարգը մտածել է դպրոցի տնօրենը։ Համակարգի նպատակն է 3Е դասարանում հայտնվելու վախի միջոցով մյուս աշակերտներին ստիպել սովորել։

Կորոն դասարանում ընկերական մթնոլորտ է հաստատում, ամեն աշակերտի հետ անհատական է պարապում և օգնում է, որ նրանք ազատվեն իրենց բարդույթներից ու իրենց հանդեպ անվստահությունից։ Դրա արդյունքում 3Е դասարանի աշակերտները քննությունները գերազանց են հանձնում։ Դրան զուգընթաց` կառավարության ներկայացուցիչը (դասարանի ֆիզղեկը) 3Е դասարանի աշակերտներին պատրաստում է որպես պրոֆեսիոնալ մարդասպաններ։ Աշակերտները պարբերաբար փորձում են սպանել Կորոյին՝ փորձ հավաքելով անհաջողություններից։ Ոչ բավարար արդյունքների պատճառով ֆիզղեկին փոխարինում են նոր ուսուցչով (Տակաոկա սենսեյ)։ Տակաոկան փորձում է ստիպել երեխաներին կատարել ամենադժվար վարժությունները, որոնց ընթացքում ամենաթույլերը կմահանան, սակայն ամենաուժեղները կկարողանան ոչնչացնել Կորոյին։ Աշակերտները հակահարված են տալիս, և Տակաոկային հեռացնում են դպրոցից։

Առաջին եթերաշրջանի վերջում 3Е դասարանը Կորոյին սպանելու հզոր պլան է մշակում, որի իրականացման ժամանակ նրանք համարյա սպանում են Կորոյին։ Կորոն ողջ է մնում, սղվելով սեխի չափ անկոտրուն գնդակի վերածվելու կարողության շնորհիվ, որն առաջ չէր ցուցադրել, բայց իր սովորական ձևը կարող է ընդունել միայն 24 ժամ հետո։ Պարզվում է, որ նեղացած ու խելագարված Տակաոկան հետևում էր 3Е դասարանին ու Կորոյին։ Նա որոշ ժամանակ առաջ օգնականների միջոցով աշակերտներից մի քանիսին վիրուս էր «ներարկել» և պահանջում էր, որ իրեն տային անպաշտպան Կորոյին, պատվաստանյութը ստանալու համար։ Մնացած աշակերտները հաղթում են Տակաոկային։

Նաև առաջին եթերաշրջանի ընթացքում անհայտ կազմակերպության «մենթորի» հետ մի քանի անգամ ցուցադրվում է Կորոյի «եղբայրը», որը տիրապետում է Կորոյի ունակություններին, բայց արտաքինով նման է մարդու։ Կորոյի «եղբայրը» մենթորի ղեկավարությամբ փորձում է սպանել Կորոյին, բայց փորձի պակաս ունի։

Ավելի ուշ պարզվում է, որ Կորոն ստեղծվել է Երկրի վրա։ Փորձերն իրականացրել է խելագար գիտնական Յանագիսավա Կոտարոն (նույն «մենթորը») մարդասպան շինիգամիի վրա, ով արդյունքում վերածվել է Կորոյի և նոր կարողություններ ձեռք բերել։ Նաև բազա կար լուսնի վրա, որտեղ անում էին այնպիսի փորձեր, ինչպիսին անում էին Կորոյի վրա, միայն այս անգամ` մկան վրա։ Փորձի ընթացքում մուկը պայթում է՝ վնասելով լուսինը։ Գիտնականները հասկանում են, որ Կորոն նույնպես կպայթի և կվերացնի Երկիրը, իսկ մինչև պայթյունը մնացած ժամանակը հենց այն մեկ տարին է, որի մասին Կորոն ասել էր 3E դասարանի աշակերտներին։ Լաբորատորիայի աշխատող Ագուրին (նա Կորոյից առաջ դասավանդում էր 3Е դասարանին) Կորոյին ասում է այդ մասին, և նա փախչում է։ Փախուստի ժամանակ Ագուրին մահանում է և Կորոյին խնդրում է դասավադել 3Е դասարանին։

Ճշմարտությունն իմանալով աշակերտները (դասարանի երկու կեսերի միջև կռվից հետո) որոշում են միջոց գտնել Կորոյի պայթյունից խուսափելու համար և չսպանել նրան։ Բայց կառավարությունը Կորոյին ոչնչացնելու համար մշակել էր ծրագիր (հսկայական ուղեծրային թնդանոթի օգտագործմամբ), որն սկսել էին իրականացնել։ Դպրոցի շուրջ ստեղծվել էր պատնեշ, որն անհաղթահարելի էր Կորոյի համար։ Աշակերտները պաշտպանում էին Կորոյին և ոչնչացնում հավաքվող հատուկ ջոկատայիններին։ Ծրագրի իրականացման ժամանակ հայտնվում է Յանագիսավան` նոր ենթափորձայինի հետ։ Արդյունքում Յանագիսավան և ենթափորձայինը ոչնչացվում են։ Ուղեծրային թնդանոթը պատրաստվում է կրկին հարվածել, Կորոն չի կարող փախչել (արգելքի պատճառով), և աշակերտները սպանում են նրան։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորո-սենսեյ (Մահվան Աստված)` գլխավոր հերոս։ Նախկինում մարդասպան է եղել, սակայն փորձից հետո գերուժ է ձեռք բերել ու դարձել ութոտնուկի նման։

Նագիսա Շիոտա` գլխավոր հերոս։ Կապտահեր տղա, որն աղջկա է նման, դաստիարակվել է հոգեկան հիվանդ մոր կողմից։ Երկրորդ եթերաշրջանի 24-րդ սերիայում սպանում է Կորոյին։

Կաեդե Կայանո (Ակարի Յուկիմուրա)` Նագիսայի ընկերուհին։ Կանաչ մազերով աղջիկ, Ագուրի Յուկիմուրայի քույրը։ Իտոնայի շոշափուկների նման շոշափուկներ է ունեցել։

Ագուրի Յուկիմուրա` 3Е դասարանի նախկին դասղեկը։ Յանագիսավայի հարսնացուն, որն աշխատում էր նրա հսկողության տակ` լաբորատորիայում, և շփվում էր Կորոյի հետ։ Յանագիսավային չէր սիրում, ամուսնացել էր ծնողների ճնշման պատճառով։ Մահացել է Կորոյի լաբորատորիայից փախուստի ժամանակ։

Կոտարո Յանագիսավա` գլխավոր չարագործ։ Հոգեկան հիվանդ, գիտնական, որը շինիգամիների վրա փորձեր էր անում։ Ծեծում էր Ագուրիին` նրան համարելով անպետք։

Տակաոկա` առաջին եթերաշրջանի գլխավոր չարագործը։

Կարմա Ակաբանե` Նագիսայի ընկերն ու նրա գլխավոր հակառակորդը 3Е դասարանում։ Շատ խելացի, ճարպիկ ու ուժեղ է։ Սադիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. MyAnimeList — 2006.
  2. 2,0 2,1 AniList — 2013.
  3. 3,0 3,1 MangaDex — 2018.
  4. «Assassination Classroom Manga to End in 5 Chapters». Anime News Network. 2016 թ․ փետրվարի 18.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ansatsu Kyoushitsu» հոդվածին։